Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Կարապետյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի, Աթոյան փ. անց., 15շ., բնակիչ 40-ամյա, Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է, ում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փասադինայի քաղաքապետին

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Փասադինայի (ԱՄՆ) քաղաքապետ պրն. Թերրի Թորնեքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը բարի գալուստ մաղթեց քաղաքապետին Սուրբ Էջմիածին։ Նորին Սրբությունը ողջունեց Վանաձորի ու Փասադինայի միջև 25 տարիներ առաջ ձևավորված սերտ կապերը և այսուհետ ևս արդյունավետ գործակցություն ցանկացավ քույր քաղաքներին։

Մարվել է «Խոսրովի անտառ»-ի ծխացող 33 օջախ

Ժամը 19:45-ին դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում մոտ 4 – 5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և ծառի կոճղեր, մարվել են ծխացող 33 օջախ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից: Հրդեհը մարվել է ժամը 19:40-ին: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում արգելոցի աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ

Մի օր մենք կարող ենք հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի փողոցում» (տեսանյութ). Ա1+

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նույնպես դեմ է փողոցներն անվանափոխելու առաջարկին. «Մենք այսպես կաղավաղենք մեր պատմությունը, մենք լավ էջեր ունեցել ենք, բայց վատ էլ ենք ունեցել, պետք չի մաքրել, ջնջել այդ ամենը, դա էլ է պատմություն: Ու ավելի լավ կլինի սրա փոխարեն քաղաքի մաքրության մասին մի փոքր մտածեին»,- նշում է երգիչն ու հավելում, որ այսպիսի նախաձեռնություններից

«Գնալուց առաջ ինչ-որ ավելի մթնոլորտը պղտորելու մղում է ունեցել պարոն Հոգլանդը, լավ բան չի արել». Արմեն Ռուստամյան

«Պետք է ուշադրություն դարձնել միայն այն հայտարարություններին, որոնք կատարվել են համատեղ, առանձին վերցրած մեկի հայտարարությունը ոչ մի արժեք էդ իմաստով չունի»,- այսօր Եռաբլուրում մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` Հոգլանդի ասածների մեջ շատ նորություն չկար. «Որոշ մեկնաբանություններ է ինքն իրեն

«Երբ որ դառնում ես դաշնակցական, քո կենսագրության մեջ տեղի է ունենում լուրջ մի փոփոխություն». Արմեն Ռուստամյան (Ֆոտոշարք, տեսանյութ)

Միջոցառման ժամանակ նաեւ տեղի ունեցավ մի շարք քաղաքացիների երդման եւ ՀՅԴ շարքերն ընդգրկվելու արարողությունը: Նրանք զենքի եւ ՀՅԴ-ի կանոնադրության, ծրագրի ու դրոշի վրա երդվեցին «միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ-ի ծրագրին, կանոնագրին, որոշումներին եւ բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի՝ նաեւ կյանքի գնով ծառայել Հայաստանին եւ հայության ազատագրության դատին»:

Եթե ձեր դեպարտամենտը վատ է աշխատում լրագրողների հետ, չի նշանակում, որ վերջիններիս կարելի է մեղադրել դատարանի որոշումներին չենթարկվելու մեջ. Աշոտ Մելիքյան

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ  Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրում է. «Եթե Arman V. Khachatryan-ի գրառումը համապատասխանում է Դատական դեպարտամենտի պաշտոնական տեսակետին եւ եթե դա փաստաթղթի տեսք ստանա, գործընկերներիս առաջարկելու եմ հանդես գալ եւս մեկ հայտարարությամբ։ Իսկ առայժմ կսահմանափակվեմ այս պատասխանով։ Նախ՝ մի ճշտում. հայտարարության հեղինակները ոչ թե «մի

ՀՅԴ-ն-ն Արցախի հարցում նոր քայլ է սկսում. Արցախը պայմանագրեր է ստորագրելու այլ քաղաքների հետ

Կիրո Մանոյանը հայտարարեց, որ արտաքին ճակատում նոր քայլեր են պատրաստվում իրականացնել. «Սկսում ենք նոր քայլեր: Ամերիկայի եւ Ավստրալիայի մի քանի նահանգների կողմից Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի ճանաչումին զուգահեռ սկսում ենք Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություն»:

«Առավոտ»-ի թոփ 5 մեկնաբանությունները

Aravot.am-ը վերահրապարակում է սոցիալական ցանցերում «Առավոտի» էջերում և կայքում հրապարակված այն մեկնաբանությունները, որոնք մյուս օգտատերերի կողմից հավանության են արժանացել և որոնց շուրջ քննարկումներ են սկսվել: Այս ցուցակում տեղ են գտել միայն հայատառ մեկնաբանությունները, որոնք վիրավորանք չեն պարունակում: Եվ այսպես՝ լայն քննարկում էր ծավալվել Ոսկան Սարգսյանի՝ «Ոսկեպարցի երեխաները ռուսերեն են խոսում» հոդվածի շուրջ:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում

«Երբ որ կտեսնեիք, թե ոնց են 4 զինվորներին մի կերպ հանում կրակի մեջից… պետք է ինչ-որ մեկը զոհվի՞, հա՞». Գագիկ Մանուչարյան

Կարինե Դանիելյանն ասաց, որ Հայաստանը պոչամբարների, ծանր մետաղների պատճառով մոլորակի վրա դառնում է խիստ վտանգավոր մի տարածք. «Մենք հիմա շտապ գործողությունների պլան պետք է մշակենք եւ իրականացնենք եւ Աստված տա, հասցնենք»:

Հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1950 թ. ծնված Ա. Հ.-ի դին: ՀՀ ԱԻՆ

Ավելի քան 2200 կրակոց` հայկական դիրքերի ուղղությամբ. ԱՀ  ՊՆ

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև

Ինչի են պետք ծաղկամանները, երբ դրանց դիմաց աղբամաններ են

Առանց մեկնաբանության Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ   «Առավոտ» 01.09.2017

ԱԻՆ-ը կհամալրվի սակրավորական ռոբոտներով, ամենագնացներով եւ անօդաչու թռչող սարքերով

Շիրակի, Սյունիքի եւ Լոռու հրշեջ-փրկարարական ծառայությունները Ճապոնիայից ստանալու են 39 մեքենաներ

ՄԵՐ ԿԻՍԱՏ ԽՈՍՔԸ

Աղապատանքի կամ անքնության ժամերին, երբ հոգիդ բաց է երկնքի առջեւ, եւ դու խոսում ես անխոս, քանզի բոլորը քնած են, եւ մեն մենակ ես աստղերի դեմ. խոսում ես զավակներիդ հետ, չասված ասելիք ես ասում կնոջդ, սիրելիներիդ, ընկերներիդ, հին եւ օր օրի մոռացվող ազգիդ թագավորներին, երկրիդ նախագահին… Խոսում, խոսում-ասում ես ինքդ քեզ, իսկ երբ լույսը բացվում է,

Արմավիրի ու Արարատի 45 000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ կպաշտպանվեն հրթիռային կայաններով

Դրանք ավելի արդյունավետ են եւ ավելի մեծ տարածք են պաշտպանում կարկուտից, քան եղած՝ գազագեներատորային կայանները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սեպտեմբերի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 03-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

«ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ հնարավոր չէ բանակցել». ՀՀԿ փոխնախագահ

ԵՏՄ-ն քաղաքական պարտավորություններ չունի, այն բացառապես տնտեսական միավորում է,-ասում է Արմեն Աշոտյանը

«Հայաստանի կողմից որեւէ խոչընդոտ չի լինելու համաձայնագիրը ստորագրելու, բայց նույնը չեմ կարող ասել եվրոպացիների կողմից»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը եւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Լուսինե Բուդաղյան.– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց` Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նախագահն ասաց, որ փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Այս անգամ իրականություն կդառնա՞ այդ

ԱԺ-ի շենքում ռումբ չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի

Հարցում. Մեծամասնությունը Բագրատյանի առաջարկը նպատակահարմար չի համարում

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե համաձա՞յն են նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկությանը՝ Հայաստանը անվանափոխել Արմենիա: Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 3 տարբերակ՝ «այո՛, աշխարհում մեր երկիրը հայտնի է Արմենիա անունով», «ո՛չ, երկրի անվան փոփոխությունը նպատակահարմար չէ», «ո՛չ Հայաստան, ո՛չ Արմենիա անունները չեն համապատասխանում մեր երկրին»: Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 26

Արտադրված է Արցախում. տեքստիլի արտադրանք՝ Արցախում

«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը` որոշ չափով թուրքական ապրանքի ներմուծմանը խոչընդոտելն է» «Adamyan’s»-ը սեպտեմբերի 1-ին Արցախում սկսել է թեթև տեքստիլի արտադրություն: Ընկերության հիմնադիր Ազատ Ադամյանը Aravot.am-ին հայտնեց, որ սկզբնական շրջանում արտադրվելու է թեթև տեքստիլ արտադրանք, իսկ հետո արդեն նաև ավելի բարդ տեսակի ապրանքներ: Սեպտեմբերի 1-ին արդեն արտադրվել է առաջին խմբաքանակը՝ բարձեր, բարձեր հղիների համար, շապիկներ, շրջազգեստեր:

«Ժամանակավրեպ է խոսել փաստաթղթի մասին, եթե բանակցային միջավայրն ապահովված չէ». Աշոտյանը՝ Հոգլանդի հայտարարության մասին

Որեւէ լուծում առանց Արցախի ժողովրդի կամ իշխանությունների համաձայնության լինել չի կարող

Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին. Կարեն Կարապետյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով: ու պատրաստ է

Հայաստանն Արցախին կապող նոր մայրուղին առաջ գնալու ճանապարհ է

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հարցազրույցն «Առավոտին» – Այսօր Հայաստանն Արցախին կապող նոր` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացումն է, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Արցախի նախագահները: Ի՞նչ նշանակություն ունի այդ ճանապարհն Արցախի համար: – Հայաստանն Արցախին կապող երկրորդ հիմնանորոգված ճանապարհը միանգամից մի քանի առանցքային խնդիրներ լուծեց. Շահումյանի, Մարտակերտի շրջանների՝ բոլոր առումներով աշխուժացումից մինչեւ անվտանգության ապահովման ու

«Ինձ համար վիրավորական է Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը. ընտանիքիս ներկայացուցիչները զոհվել են Լենինգրադի պաշարման ժամանակ». Աշոտյան (Տեսանյութ)

Եթե ամեն հաջորդ իշխանություն տապալի նախորդ իշխանության արձանները, քաղաքակրթական ժառանգություն չենք ունենա

Ադրբեջանաարցախյան հակամարտությունն իրավական փաստաթղթերի և փաստերի լույսի ներքո

Ստեփան Հասան–Ջալալյան                                                                Քաղաքագիտության մագիստրոս Երևանի պետական համալսարանի հայցորդ Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր Է Ադրբեջան-Արցախ ուղիղ բանակցությունների պարագայում՝ հիմնված հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա: ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃԱՆԱՉԵ՞Լ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Որքան էլ ադրբեջանաարցախյան հակամարտության բռնկումից ի վեր այն բնորոշելու առումով միջազգային հարթակներում ու փաստաթղթերում և հակամարտության կարգավորման մեջ ներգրավված դերակատարների և առաջին

«Կասեք՝ ո՞ւր է էդ գործարարը, որն Արթիկում 750 աշխատատեղ էր ստեղծելու

»Ըստ Մուշեղ Պետոյանի՝ Մխիթար Վարագյանը սին խոստումներ էր հնչեցնում ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանը, որը նախկինում ԲՀԿ-ական էր, իսկ այժմ անկուսակցական, նորից է մասնակցելու ընտրությունների ու մարտ ամսին իր թեկնածությունն է առաջադրելու՝ որպես Արթիկի տարածաշրջանի միավորվող համայնքների ղեկավար։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին են միանալու 23 գյուղեր ու համայնքապետի ընտրություն է տեղի

Հանձնաժողովը մերժել է բողոքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում. Փասադենայի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերրի Թորնկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է Երևան քաղաքն ու մայրաքաղաքի կառավարման համակարգը՝ ընդգծելով, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու ուղղությամբ: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության դերն ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031