Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. Ոչ թե դպրոցներ փակեք, այլ վատ ուսուցիչներին հեռացրեք (Տեսանյութ)

 Անահիտ Բախշյանն էլ չի թաքցնում, որ սեւեռվել է ԿԳ նախարարի վրա:

«Մասնակցել կամ չմասնակցելը որեւէ արտառոց միջոցառում որպես պետք չի դիտարկել». Արտակ Զաքարյանը՝ զորավարժության մասին (Տեսանյութ)

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ պլանավորման վերանայումներ բոլոր զինված ուժերն էլ անում են: Դա բխում է ՀՀ շահերից, այդ շահերից ելնելով՝ կայացվել են որոշումներ:

ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Արկադի Համբարձումյանը կպատժվեն

Նրանք անհարգելի բացակայում են հանձնաժողովի նիստերից

Օշինդրը՝ հակախոցային, հակամանրէային, հակաբորբոքային ազդեցությամբ

Օշինդրն ու նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են ախորժաբեր, ստամոքսի հյութազատությունը խթանող, լեղամուղ, ենթաստամոքսային գեղձի գործունեությունը խթանող, հակամանրէային, հակաբորբոքային, հակախոցային, հակաճիճվային ազդեցությամբ: Կիրառվում է անորեքսիայի՝ ախորժակի բացակայություն, մարսողական խանգարումների, հիպոացիդ գաստրիտների՝ ցածր թթվայնության ստամոքսաբորբ, լեղուղիների շարժողականության խանգարումների, լեղու կանգի ժամանակ: Ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումների, լեղուղիների շարժողականության դեպքում խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ մանրացված օշինդրին ավելացնել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում

«Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցենք, ինչին ոչ». Հրանտ Մարգարյանը՝ զորավարժությունների մասին (Տեսանյութ)

Հարցին՝ վերջին պահի՞ն են մասնակցությունը չեղյալ համարում՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Նույնիսկ կարելի է դա վերջին պահին անել»: Հարցին՝ դա մե՞ր որոշումն էր՝ Մարգարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այո: Կարող ես նույնիսկ ունենաս դու ամիսներ շարունակ որոշումներ եւ ինչ-որ քաղաքական նկատառումներով վերջին պահին դրսեւորես»:

«Չունենալով ավելի խորը հետախուզման միջոցներ՝ ի վիճակի չենք եղել». ԼՂՀ ՊԲ գնդապետը՝ ապրիլյան պատերազմի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ի վերջո ի՞նչ խնդիր էր դրել Ադրբեջանը ապրիլյան պատերազմում, հետախուզական նպատակո՞վ էր, թե՞ Ստեփանակերտը գրավելու, կապիտուլյացիայի ծրագիր էր: Առուստամյանը պատասխանեց, որ «Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դա եղել է հետախուզության իմաստով»:

«Տաք հետքերով» բացահայտվեց կեսգիշերին ռեստորանային համալիրի բակում կատարված սպանությունը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի

Ո՞րն է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու հանկարծակի որոշման պատճառը

Պաշտոնական մեկնաբանություն չկա, ըստ քաղաքական մի վարկածի՝ պատճառը գործընկերների միջև վստահության բացակայությունն է

ԿԸՀ. Սամվել Պետրոսյանն ու որդին սպառնացել են ընտրական հանձնաժողովի նախագահին. aliq.ge

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Սամվել Պետրոսյանը և նրա որդին՝ Գիորգի Պետրոսյանը, սպառնացել են Հասմիկ Մարանգոզյանին: Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ից, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին սպառնացել են «զրկել կյանքից, ընտանիքի անդամներից մեկին ապօրինաբար զրկել ազատությունից և տունը վառել»: ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ սա առաջին դեպքը չէ: «Երեկ Սամվել Պետրոսյանը ճանապարհին կանգնեցրել

Մանկապարտեզներում երեխաների հերթագրման և ընդունելության քաղաքապետարանի առաջարկած անօրեն թնջուկը

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված ծնողների կողմից վերջին օրերի բողոքների տարափն ու Արթուր Գևորգյանի անհասկանալի հարցազրույցը  պահանջում է անդրադառնալ Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա որոշ անօրինական քայլերին: ՀՀ-ում նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մեկ՝ 2005թ.-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքով, որով սահմանված նորմերը փորձում են շրջանցել քաղաքապետարանում: Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ

«Ես փորձել եմ երաժշտության կարծեցյալ սահմանները շրջանցել». Միքայել Ոսկանյան

Մենք զրուցել ենք թառահար կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ: Նա հեղինակել է 100-ից ավելի երգեր և շուրջ 70 գործիքային ստեղծագործություններ: Հեղինակել և հիմնադրել է նաև մի շարք երաժշտական նախագծեր: -Որտեղի՞ ց է ծնվել երաժշտության հանդեպ սերը և ձգտումը: -Ես ինչքան որ ինձ հիշում եմ՝ երաժշտություն սիրել եմ, այն իմ ներսից է գալիս: Նաև իմ նախապապը եղել

ՀԵՀ-ը փոխհատուցում է երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տեղափոխված լինի առկա համակարգ։ Երկու և ավելի երեխա ունեցող

ԱԻՆ-ը կարևորագույն դերակատարություն ունեցավ վերջին շրջանի արտակարգ պատահարներին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված մեր երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, տեղի ունենալու պարագայում՝ դրանց դեմ պայքարելու, հետևանքները կառավարելու, մեղմելու և վերացնելու կարևորագույն ոլորտը: Մեծ դերակատարություն է

Ագե Հարեյդ. Հավաքական հրավիրված 23 ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են»

«Լեհաստանին հաղթելուց հետո թիմում բարձր տրամադրություն է: Եթե կարողանանք շարունակել այդպես խաղալ, կկարողանանք որակավորվել 2018 թ. Աշխարհի առաջնությունում: Հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են եւ պատրաստ խաղադաշտ մտնել», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Դանիայի ֆուտբոլային ընտրանու գլխավոր մարզիչ Ագե Հարեյդը: Իսկ կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին նշեց, որ դանիացիները միշտ էլ դժվար են

Արթուր Պետրոսյան. «Դանիայի հետ հանդիպմանը խաղադաշտ մտնելու ենք հաղթելու նպատակով»

«Վաղը խաղադաշտ մտնելու ենք հաղթելու մտադրությամբ: Ռումինիայի ընտրանուց կրած ցավալի ու ծանր պարտությունից հետո թիմը հոգեբանորեն լիովին վերականգնվել է: Ինչ վերաբերում է վաղը Դանիայի հետ խաղում մեր ընտրելիք տակտիկային, այս պահին հարյուր տոկոսանոց ոչինչ ասել չեմ կարող: Ամեն բան կախված է լինելու ֆուտբոլիստների ֆիզիկական եւ ֆունկցիոնալ վիճակից, թե որքան արագ կվերականգնվեն», – աշխարհի առաջնության ընտրական

Երիտասարդ վերլուծաբաններն առաջնորդվում են պետականության շահերով

Այսօր «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ երկրորդ համագումարում քննարկվեցին կազմակերպության գործունեության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Ներկայացվեցին եւ ընդունվեցին հիմնարար փաստաթղթերը, կազմակերպության հռչակագիրն ու ռազմավարությունը, նոր կանոնադրությունը եւ ներքին կանոնակարգը: Կենտրոնը երիտասարդ վերլուծաբան մասնագետների միտքը վերլուծությունների տեսքով հանրայնացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարալեզու  լսարանների համար: ԵՎՀԿ արտաքին կապերի փոխնախագահ Արմինե Մուրադյանը Aravot.am-ի հետ

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Աշխարհի գավաթի խաղարկությունում

Թբիլիսիում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթեց հարավաֆրիկացի Դանիել Կաուդերիին (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին, համապատասխանաբար, ռուսաստանցի Բորիս Գրաչովի եւ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվեց Անտոն Կովալյովին (Կանադա): Վաղը կկայանան 1/64-րդ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները՝

Կոլումբիացի ապստամբները պնդում են, որ իրենց հայ գերին սպանվել է փախուստի փորձ կատարելիս. «Ազատություն»

Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացին, ով վեց ամիս պատանդ է պահվել զինյալների մոտ, ապրիլին սպանվել է փախուստի փորձ կատարելիս։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ELN-ի հրամանատարներից մեկը, ով ներկայացել է Երսոն անվամբ, հայտարարել է, որ Արսեն Ոսկանյանը սպանվել է այն ժամանակ, երբ մի նռնակ հափշտակելով՝

Համակարգի մասնագետների արհեստավարժությունը դրսեւորվեց նաեւ «Նաիրիտ»-ի հրդեհի ժամանակ. Մանվել Գրիգորյան

Շնորհավորանք արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Թեպետ նշում ենք կառույցի 20-ամյակը, բայց այս համակարգի ստեղծման կարեւորությունը գիտակցվեց 1988-ի աղետալի երկրաշարժից հետո։ Արագ ձեւավորվեց կառույցը։ 1989-94 թվականների ազատագրական պատերազմի

«Համահայկական խորհուրդը չի կրնար ներկայացնել սփիւռքահայութեան միասնական ձայնն ու ուժը»

Ըստ հայ ամուլի հաղորդած տեղեկութեան` Հայաստան-Սփիւռք  6-րդ Համաժողովին մէջ պիտի քննարկուի նաեւ համահայկական  կեդրոնական մարմին մը ստեղծելու ծրագիրը։ Վերոյիշեալ ծրագիրը,  դեռ 1960-ական թուականներէն, եղած է ուշադրութեանս առարկան։ Անշուշտ այդ գաղափարին աւագ սերնացանը եղած է  մտաւորական հսկայ մը, իմ թանկագին ուսուցիչս, Սիմոն Սիմոնեանը։ Կուզե՛մ այս առիթով դարձեալ անդրադառնալ այդ հարցին, նշել կարգ մը իրադարձութիւններ անցեալէն եւ

Հրդեհ` Բյուրականի անտառում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին. www.aliq.ge

www.aliq.ge.Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Մեր ունեցած տեղեկություններով` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել: Նշենք նաեւ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում` զորավարժությունների մասնակից երկրների դրոշների շարքում ՀՀ պետական դրոշը բացակայում է: Հիշեցնենք, որ

Արմեն Աշոտյանը կմասնակցի ԵԺԿ Քաղաքական համաժողովին

ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ ս.թ. սեպտեմբերի 4-5-ը մասնակցելու է ԵԺԿ Քաղաքական համաժողովին: Համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: ՀՀԿ մամուլի հաղորդագրություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբերի 4-8-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Հունական ուտեստ` սմբուկով սագանակի

Հունաստանում «սագանակի» անունը կրում են բազմաթիվ ուտեստներ: Պանրով սագանակին կտրուկ տարբերվում է ծովախեցգետնով, միդիաներով, խխունջներով կամ տարբեր ձկնիկներով, ինչպես նաեւ` սմբուկով պատրաստված սագանակիներից: Վերջինների պատրաստման տեխնոլոգիան, ըստ էության, նույնն է` լոլիկի թանձրուկով եւ ֆետա պանրով համեմել համապատասխան մթերքը: Իսկ պանրով սագանակին դա հունական  պինդ պանիրներն են` տապակած եւ հունական «ուզո» խմիչքով` անիսոնի օղով ֆլամբե արված

Բլուրից սայթաքել ու ընկել էր ականապատ տարածքի վրա. Գուսանագյուղը հրաժեշտ է տալիս 19-ամյա զինվորին

Այսօր կհուղարկավորեն սեպտեմբերի 1-ին Ասկերանում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանին։ Նա Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքի բնակիչ է։ Գյուղապետ Վասակ Դարբինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկը 8 ամիս է՝ ծառայում էր, 5 ամիս ու կես Արտաշատում է եղել, այնուհետ տեղափոխվել Ասկերան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել մարտական

Սառը պատերազմի տաքությունը   

Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո կարծիքներ էին հնչում, որ հնարավոր է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավում: Համենայնդեպս, ԱՄՆ նոր նախագահի ելույթներից ու տրամադրվածությունից այդպես էր զգացվում: Բայց քաղաքականության մեջ միշտ չէ, որ խոսքը գործ է: ԱՄՆ նախորդ նախագահները, ի տարբերություն Թրամփի, Ռուսաստանի ու նրա նախագահի մասին ջերմ խոսքեր չէին ասում, բայց ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն այսքան սրված չէին, ինչքան

Մահվան ելքով վրաերթ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 25-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Նիբարաթ Դիլբարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հրդեհ Մրգաշեն գյուղում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 7-րդ փողոցի թիվ 2/11 հասցեում գտնվող տան (մոտ 10 քմ), անասնագոմի (մոտ 20 քմ), հացատան (մոտ 7 քմ ) տանիքների փայտե կառուցատարրերը, վառելափայտ (մոտ 5 խմ) և կախովի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031