Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ափնագյուղ, Քուչակ, Շենավան, Հարթավան գյուղերի, Արագածի տարածաշրջանի Ավշեն, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Շենկանի, Սիփան գյուղերի, Թալինի տարածաշրջանի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Հացաշեն. Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Զարինջա, Սուսեր,

Դավիթ Գասպարյան. «Ինչո՞ւ են նախկին նախարարի կամ վարչապետի եղած-չեղածը ստուգում» (Տեսանյութ)

 Գրականագետի համոզմամբ, ժողովուրդը հիասթափված է եւ ոչնչի չի հավատում:

Էդուարդ Թոփչյանի սրտով է մշակույթի նոր նախարարը

Դիրիժորը վստահ է, որ Արմեն Ամիրյանը գիտի իր անելիքը Համաշխարհային դասական երաժշտության պատմությունից հայտնի են այնպիսի կոմպոզիտորների անուններ, որոնք ստեղծագործել են մի ժամանակահատվածում, երբ շատերը կասկածի տակ էին առնում սիմֆոնիկ ժանրի հեռանկարը: Ավելին՝ որոշ հեղինակների սիմֆոնիաները տասնամյակներ շարունակ սպասում էին իրենց առաջին կատարմանը: Նման կոմպոզիտորներից էր ավստրիացի Անտոն Բրուքները (19-րդ դ.), որի 4-րդ Ռոմանտիկական սիմֆոնիան

Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Իսպանացի հանրահայտ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը 2017-ին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին, այդ մասին նշած է փառատոնի festival-cannes.com կայքում: Կաննի հոբելյանական՝ 70-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 17-28-ը: Ժյուրիի մյուս անդամների անուններն ու մրցութային ֆիլմերը կհրապարակվեն ապրիլի կեսերին: 67-ամյա ռեժիսորն ասել է, որ մի փոքր հուզված է, որ ղեկավարելու է նման հեղինակավոր փառատոնի ժյուրի: Հավելենք, որ Պեդրո

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.00C (1987 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.40C (1972 թ.) Օդի

Հակամանկավարժական կրքեր՝ Պռոշյանի դպրոցում

Նախկին ուսուցիչը չի դադարում բողոքել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի միջնակարգ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ, կառավարման խորհրդի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը տարիներ շարունակ հնարավոր բոլոր ատյաններին նամակներ է ուղարկել՝ ընդհուպ նախագահին, նախկին եւ ներկա վարչապետներին, գլխավոր դատախազին: Խնդիրը վերաբերում է գյուղի դպրոցում, ըստ նրա՝ կատարված 1 մլն 200 000 դրամ չարաշահումներին եւ դպրոցի մասնաշենքի օտարմանը: Արմեն

Շինարարության ոլորտում անկման տեմպերը կշարունակվեն. «Ժողովուրդ»

Նվազել են նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները՝ 30.5 տոկոսով։

Արդյոք կհետաձգվի նաեւ խորհրդարանական ընտրություններին հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների օրը. «Ժողովուրդ»

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու որոշումը մինչ օրս տարբեր քննարկումների տեղիք է տալիս։ Քաղաքական որոշ ուժեր նշում են, որ դա հակասահմանադրական է, բացի այդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու փոխարեն քաղաքական գործընթացի իրականացումը հենց այդ օրը նաեւ բարոյական առումով է խնդրահարույց։ Ի վերջո, ի՞նչ որոշվեց՝ փոխվելո՞ւ է ընտրությունների օրը, թե՞, այնուամենայնիվ, այն կմնա անփոփոխ։

Սյունիքի մարզում զինվորների տեղափոխող Урал-ը Չարքանդ կամրջից ընկել է գետը. կա 20-ից ավելի վիրավոր զինվոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նյութի մանրամասները կարդացեք

Կարեն Անդրեասյան. Նրանք, ովքեր ուզում են ինձ շուտ ճանապարհեն երկրից, ցավոք, պետք է նորից հուսախաբ լինեն». «Հայկական ժամանակ»

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը հաստատում է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ աշխատելու առաջարկ է ստացել։ – Պարոն Անդրեասյան, ճի՞շտ է, որ հեռանում եք քաղաքականությունից։ – Օտարերկրյա, համաշխարհային մասշտաբի խոշոր բանկ ինձ առաջարկել է լինել Վրաստանում իրենց բանկի տնօրենների խորհրդի անդամ, բայց դա ամենեւին չի

«Ժամանակակից» քաղցրեղենը երեխաների մոտ կարող է հանգեցնել 2-րդ կարգի շաքարային դիաբետի

Շատ մեծահասակներ երեխաներին խրախուսում են տարբեր տեսակի քաղցրավենիքներով, իսկ պատժում՝ զրկելով դրանցից: Պատժի եւ խրախուսանքի այդ տարբերակը, ըստ մասնագետների, ոչ միայն սխալ է, այլեւ՝ վտանգավոր: Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ քաղցրեղենի օգտագործումը, չարաշահումը շատ վտանգավոր է ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար՝ առաջինը հանգեցնելով սննդային խանգարումների. «Մեծահասակների համար սա ուղիղ մահվան

Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի սիրո պատմության մասին ֆիլմ կնկարեն

Ամերիկացի պրոդյուսեր Մայքլ Դե Լուկան ֆիլմ կնկարահանի բրիտանական լեգենդար The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի և նրա կնոջ՝ Յոկո Օնոյի սիրո պատմության մասին: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: «Ֆիլմը կպատմի սիրո արդիական թեմաների, ԱՄՆ-ում համարձակության և ակտիվիզմի մասին»,- ասել է Դե Լուկան: Նրա խոսքով՝ ֆիլմի նպատակն է երիտասարդության մեջ արթնացնել իրենց իրավունքների համար

«Այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում». Լեւոն Թոքմաջյան. «Հրապարակ»

Ես ոչ թե ինչ-որ մեկին պաշտպանում եմ, այլ ուզում եմ ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ իմանան, թե ինչումն է գաղտնիքը, ի՞նչ է եղել՝ իր հետ վա՞տ են վարվել, ուզեցել է բիզնես անի, չե՞ն թողել, թե՞ արտառոց բաներ է նկատել, բայց ի վիճակի չի եղել բարձրաձայնել»,- ասում է Թոքմաջյանը:

«Ադրբեջանը հրաժարվում է իր զինվորից…Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ». Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և

Ապրիլյան պատերազմից հետո Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո

Արամայիս Գրիգորյանը՝ նորից Արարատի մարզպետ

Քիչ առաջ կառավարության նիստին որոշում կայացվեց Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին: Հիշեցնենք, որ օրերս Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որը համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, հետեւելով Հովիկ Աբրահամյանի օրինակին, դուրս եկավ պաշտոնից եւ ՀՀԿ-ի շարքերից դուրս գալու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք նաեւ, որ Արամայիս Գրիգորյանը նախկինում ղեկավարել է Արարատի մարզը: Նա ոչ միայն Արարատի մարզպետն է

Վարչապետն առաջարկություն արեց իրավապահ մարմիններին

Կառավարության նիստին Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

Արտագաղթի նման բացասական ցուցանիշ վերջին 14 տարում մենք չենք ունեցել. «Հրապարակ»

2015թ. հանրապետությունից մեկնածների եւ ժամանածների տարբերությունը կազմել է 43,4 հազար։ Նկատենք, որ այս եւ նախորդած տարիների ցուցանիշներին անդրադառնալիս մենք խոսելու ենք բացառապես բացասական սալդոյի մասին, այսինքն՝ երբ մեկնումների թիվը գերազանցում է ժամանումների թվին։ Եվ, ուրեմն, 2014թ. բացասական սալդոն կազմել է 41,7 հազար, 2013թ.՝ 31,2 հազար։ Այլ կերպ՝ 2013թ. այս կողմ արտագաղթողների թվաքանակը մեր երկրից դարձյալ

Միջնորդները պատրաստ են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում փետրվարի կեսերին կայանալիք անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակում՝ երեկ ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. «Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հետ: Եթե նրանք հետաքրքրություն ցուցաբերեն, ապա մենք կկազմակերպենք նաեւ նրանց համատեղ հանդիպումը»:   «Առավոտ» 02,02.2017

ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված ընդունելություն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Փետրվարի 1-ին ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի, Բելգիայում ՀՀ դեսպանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչի կողմից: Ընդունելությանը մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, ՆԱՏՕ-ի միջազգային քաղաքական եւ ռազմական անձնակազմերի պաշտոնյաներ։ Ողջույնի իր խոսքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձավ

Ձյունը, երթևեկությունն ու աղբամանները

Առատ տեղացող ձյունը առավել դժվարանցանելի դարձրեց Երևանի՝ առանց այն էլ չմաքրված ու սառած ճանապարհները: Թերևս այդ է պատճառը, որ անգամ «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարողանում աշխատել՝ մաքրել փողոցներում տեղադրված ամանների աղբը, ուստի գտել են հարմար լուծում. աղբամանները տեղափոխել են ճամփեզրին, և ակամայից դրանք դարձել են երթևեկության մասնակից՝ խանգարելով ավտոմեքենաների շարժը կամ կայանելը: Ասվածի խոսուն վկան լուսանկարներն

Ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների լիարժեք կազմակերպմանը

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր կանեփանման զանգված

Փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է

«Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել անվտանգ սնունդ»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի» ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման և կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր,

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930