Օրվա լրահոսը
Բնության հատուկ պահպանվող տարածքներում առաջիկայում կտեղադրվեն տեղեկատվական վահանակներ և ուղղորդող ցուցատախտակներ
Նշված աշխատանքները կմեկնարկեն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից և հետագայում կներառվեն բնության հատուկ պահպանվող ողջ տարածքում:
Հանրապետության բոլոր քաղաքներում բացօթյա հրաձգարաններ կկառուցվեն
Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով:
Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մ: Դիլիջանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության
Կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը
Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն:
Կմիաձուլվեն «Փոքր Մհեր» կրթահամալիրը և Ապարանի ռազմամարզական վարժարանը
Կառավարությունն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ վերակազմակերպելու մասին» որոշում՝ կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ, որի գործունեության
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել
Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածք կորստի։
ՌԱԿ Կենտրոնական վարչություն. Հարձակում է իրականացվել Հայաստանի Հանրապետության վրա
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սգում է զոհված հայ զինծառայողների կորուստը և կիսում նրանց ընտանիքների ու հարազատների ցավը:
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները հստակեցնում են 2017-ի անելիքները
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը: Միջոցառումների պատասխանատուների կողմից նախ՝ ներկայացվել են նախորդ նիստում պլանավորած աշխատանքների կատարման ընթացքը, հստակեցվել՝ 2017 թվականին մարզերի և համայնքների տարածական
Սուրիական Բանակի հրամանատարութիւնը 30 Դեկտեմբերէն սկսեալ սուրիական ամբողջ հողերուն վրայ կիրառելի ընդհանուր զինադադար յայտարարեց
yerakouyn.com. Հրամանատարութիւնը նշեց. «Սուրիական բանակին մէկէ աւելի ճակատներու վրայ արձանագրած յաղթանակներուն լոյսին տակ, բանակի հրամանատարութիւնը սուրիական ամբողջ հողերուն վրայ կիրառելի ընդհանուր զինադադար կը յայտարարէ 30 Դեկտեմբեր 2016- ի առաջին ժամերէն սկսեալ»։ Հրամանատարութիւնը դիտել տուաւ, որ.« Զինադադարի որոշումը առնուած է սուրիական տագնապի քաղաքական լուծման ենթահող պատրաստելու նպատակով»,- աւելցնելով, որ որոշումը չ՚ընդգրկէր ՏԱՀԵՇ եւ «Նուսրա» ահաբեկչական խմբաւորումներն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-2-ը հնարավոր է թույլ ձյուն: Երևանի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.50C
Մ. Մինասյան. «Համոզված եմ, որ մենք կանցնենք հարձակման» (տեսանյութ). «Ա1+»
ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձն աննախադեպ է. փաստորեն ՄԱԿ-ի անդամ մի երկիրը հարձակվում է մեկ այլ երկրի վրա, եւ աշխարհը պետք է արձագանքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը. «Այս պրովոկացիան արդեն սահմանն անցնում է: Ոտնահարվում են հրադադարների, մեկը
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ
Սուրեն Կարայանը հանդիպել է ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ
Նախարարի հետ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի խնդիրները
«Ըստ տուժողի՝ գումարները գնացել են օֆշոր եւ մսխվել, սակայն իրականում Աֆրիկայում ներդրումներ են արվել». փաստաբան (Տեսանյութ)
Յուրիկ Խաչատրյանը նշեց, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են՝ Աշոտ Սուքիասյանը Սյերա-Լեոնեում ներդրումներ է կատարել
Պարգեւատրման հանդիսավոր արարողություն` Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, ինչպես նաեւ հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2016 թվականին սպորտի
ԵՊԲՀ-ն 20 մլն դրամ կտրամադրի զոհվածների ընտանիքներին տնտեսված և ամանորյա միջոցառումների համար նախատեսված գումարից
Այսօր կայացավ ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էին՝ ամբիոնների վարիչների ընտրության, ինչպես նաև գիտական կոչումների հաստատման հարցեր: Նիստում հաստատվեցին նաև անվանական կրթաթոշակառուները: Ամբիոնի վարիչների ընտրության և գիտական կոչումների հաստատման փակ գաղտնի քվեարկությունից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի առաջիկա ծրագրերը: Ռեկտորը մեծապես կարևորեց բժշկական մայր բուհի միջազգայնացման գործընթացը, որը պետք է լինի հետագա
Ըստ հաղորդման` քննիչը չարաշահել է պաշտոնեական դիրքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Ա.-ն հաղորդում է տվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է խրախուսել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը Հետևելով վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված 2016 թվականին մարզական բարձր ցուցանիշների հասած ՀՀ մարզիկների պարգևատրման արարողության շուրջ ծավալված բուռն քննարկումներին, որոնցում շատ դեպքերում այն հանիրավի նույնացվում է հասարակական կազմակերպության կողմից անցկացվող 10 լավագույն մարզիկների մրցույթի հետ և մտահոգված լինելով տարաբնույթ արձագանքներով՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
«Հաճույք եմ ստանում, երբ ինձ արձակագիր են ասում». Արմեն Շեկոյանը՝ մրցանակակիր (Տեսանյութ)
Գրողների միությունում պարգեւատրեցին մի շարք ստեղծագործողների
Հայաստանը հերթական հաղթանակը գրանցեց միջազգային հեղինակավոր մրցույթում
Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան): Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում: Մրցույթի հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի: Հեռուստադիտողների քվեարկության
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն և յուրացում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքեր: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2014-2015թթ., որոնց հետևանքով ՍՊ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց
Հաջորդ տարի կմեկնարկի Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Ֆեյսբուքյան ասուլիսում ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատի։ Արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի
«Մինչև տարեվերջ ակնկալում ենք ապահովել մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտ». ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ամփոփել է 2016 թվականը
Պետական եկամուտների կոմիտեն 2016թ. կավարտի մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով: Այս մասին հայտնել է Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում կոմիտեի գործունեությունը. «Պետական բյուջեով նախատեսվել էր 1 տրիլիոն 129 մլրդ դրամ հարկային եկամուտ: Մի քանի գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ հարկային մուտքերը պետք է կազմեին 1 տրիլիոն 44 մլրդ դրամ, սակայն վարչարարության արդյունքում մինչև
Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը դիտում ենք որպես սադրանք. Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայքում տեղադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը՝ կապված այսօր Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի իրականացրած դիվերսիայի հետ, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող: «ՀԱՊԿ քարտուղարությունը առանձնակի տագնապով ընդունեց Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը: ՀԱՊԿ անդամ-երկրի տարածքում այդ գործողությունները դիտում ենք որպես սադրանք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղում այս
Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը նույն մարզի անչափահաս բնակչուհու առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել ընկերոջ հետ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի
Տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը
Դեկտեմբերի 29-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է նախորդ օրվա միջոցառումներին, որոնցով արժևորվել է անկախ Արցախի առաջին խորհրդարանական ընտրությունների 25-րդ տարեդարձը և շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Անցնելով օրենսդրական հարցերին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Զբաղվածության մասին»
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է երիտասարդական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրել է Արցախում գործող երիտասարդական-հասարակական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների: Վարչապետն իր խոսքում կարևորել է պարգևատրվողների ներդրումը Արցախի քաղաքացիական հասարակության զարգացման գործում և շեշտադրել, որ նման հանդիպման անհրաժեշտություն վաղուց է եղել, քանի որ կարիք կար գնահատելու հասարակական-երիտասարդական դաշտում ակտիվ գործիչների աշխատանքը: «Համոզված
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ
Արմավիր» ՔԿՀ ծառայողներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի ծառայողներից մեկին: Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ


















































