Օրվա լրահոսը
Տրակտորը շրջվել է ջրատարը
Հուլիսի 1-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Նոր Ախուրյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին կցորդիչով տրակտորը շրջվել է ջրատարը: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում տեղի ունեցավ 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը՝ «Բժշկական կրթության, հիվանդների խնամքի և բուժման նոր ուղիներ» թեմայով
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) 52-րդ բժշկական առաքելության շրջանակներում այսօր Երևանում տեղի ունեցավ 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը՝ «Բժշկական կրթության, հիվանդների խնամքի և բուժման նոր ուղիներ» թեմայով: Այն մեկ հարկի տակ հավաքեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ակնաբուժության տարբեր ոլորտների շուրջ հարյուր մասնագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակումը: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ
«Եթե տղայիս մի բան պատահի, իմացեք, որ իրենց ձեռքով է տղաս մահացել». Կալանավորի մոր բողոքը
Ես թոշակառու ծեր կին եմ, 30 հազար թոշակ եմ ստանում, հավաքում եմ մի կերպ, կպցնում եմ, որ իմ հիվանդ որդուն մի բան տանեմ՝ վրայից թալանում են, տանում են, որ սովի մատնեն: Ամեն ինչը գողանում են, ոչինչ չկա մոտը: Մի քանի օր առաջ մեկուսարանում կալանավորները բունտ էին անում սննդի համար:
Հայաստանը պահպանում է իր դիրքը թրաֆիքինգի դեմ հաջողությամբ պայքարող 1-ին խմբի երկրների շարքում
Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրապարակեց աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում: 188
Անդրանիկ Մարկոսյան. Տեսահսկմամբ խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը
Անդրանիկ Մարկոսյանը համարում է, որ օրենքը պետք է լուծում տա տեսահսկման ձայնագրությունների պահպանման, պաշտպանության եւ տարածման խնդիրներին
ԿԳ նախարարը՝ դպրոցների փակման մասին
Լեւոն Մկրտչյանի համոզմամբ, համայնքների խոշորացման արդյունքում դպրոցներ չեն տուժի
Ջազ վոկալիստ Շարոն Կլարկ. «Ինձ համար չկա մի բան, որ ես չկարողանամ այն ջազի վերածել» (Տեսանյութ)
Հանրահայտ ջազ վոկալիստ Շարոն Կլարկը Հայաստանից իր հետ կտանի. Արարատ կոնյակ և ծիրանի օղի: Այսօր «Մեցցո» երաժշտական ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Կլարկը Հայաստանում է հուլիսի 2-ին Ա. Խաչատուրյանի անվան Մեծ համերգասրահում կայանալիք համերգի համար: Այն նվիրված է ԱՄՆ անկախության 240-ամյակին: Կլարկն ավելացրեց, որ իրեն շատ են դուր եկել նաև հայկական զարդերը, կաշվե ձեռագործ
«Թուրքիան քաղաքական ներողություն չի հայցել ՌԴ-ից». Լեւոն Հովսեփյան (Տեսանյութ)
Ըստ թուրքագետի` Պուտինին ուղղված «մեղայական նամակի» բովանդակությունը տարօրինակ է
Լարսում տեղի ունեցածի պատճառով Սոչիում մնացած երեխաները վերադարձան Երևան (տեսանյութ)
ՌԴ Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում, վերադարձան Երևան։ Խումբը Սոչիից նավով եկել է Բաթումի։ Այնտեղից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով տեղափոխել է Երևան։ Երեխաներին դիմավորելու
Որն է Ղարաբաղյան կարգավորման ներկայիս պատուհասը
1992-1996թթ. ԼՂ կարգավորմամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ` դա կողմերից մեկի դեպքում պաշտոնապես ստանձնած պարտավորությունները չիրագործելն է: – Պարոն Կազիմիրով, նախ` ինչպե՞ս եք գնահատում Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած եռակողմ բանակցությունները: – Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների բանակցությունների փաստը կարելի է միայն ողջունել եւ հույս
Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժվել է. ՄԻՊ
Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում է արեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաններ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը: Դիմումատուների պնդմամբ՝
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի ավանդական եղբայրական հարաբերությունները եւ փաստել, որ այդ կապերի զարգացման եւ սերտացման գործում նշանակալի ավանդ է ունեցել նաեւ դեսպան Իոաննիս Տայիսը: Զրուցակիցները փաստել են, որ երկու ժողովուրդներին միավորում են
«Մեր ընտրական օրենսգիրքը լավագույններից մեկն է». Մկրտիչ Մինասյան
Պատգամավորները քննադատում են ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, գովերգում՝ ընտրական օրենսգիրքը
Ադրբեջանը կրակ է բացել Թալիշում հացահատիկի բերքահավաք անող խաղաղ բնակչության ուղղությամբ
2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատիկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են: Մարդու իրավունքների
«Գելափ Ինթերնեյշնլ». Որո՞նք են առավել ընդդիմադիր կուսակցությունները
Ցուցակում նվազագույն միավոր հավաքել է իշխանությունում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը
Կարգավորման «Երեւանյան սկզբունքները»
Շատերն են Հայաստանում եւ սփյուռքում խոսում Ղարաբաղի խնդրից: Շատերն են մեկնաբանում գործընթացները, տալիս գնահատականներ: Լրագրողները կփաստեն, որ ես սկզբունքորեն հրաժարվում եմ այս թեմայով խոսելուց`չհամարելով ինձ բանակցային գործընթացին եւ խնդրի կարգավորման բոլոր նրբություններին տիրապետող մարդ: Սա չափազանց նուրբ եւ պատմական նշանակության խնդիր է եւ պահանջում է զգույշ մոտեցում: Բայց կա մի հարց, որին անհրաժեշտ է անդրադառնալ:
Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգեց
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգեց շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել
Ո՞վ է գլխով պատասխանատուն
Հարկային օրենսգրքի եւ թուրքական ապրանքի ներկրումը խոչընդոտելու պետական քաղաքականության շուրջ ՓՄՁ-ն մեր երկրում սոցիալական լուրջ խնդիր է լուծում՝ զբաղվածություն ապահովելով վարձու աշխատուժի 86%-ի համար, վերջին մի քանի տարիներին ակտիվ հարկ վճարողների մեծ մասը շարունակում են մնալ ՓՄՁ սուբյեկտները՝ 2013-14-ին կազմելով ընդհանուր հարկատուների 90 տոկոսից ավելին, իսկ 2015թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ 70 տոկոսը: Սակայն նույն ՓՄՁ-ները,
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել ու համապատասխան զեկույցներով հանդես են եկել փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպեցին Սոչիում. Sputnik
2016թ. հուլիսի 1-ին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների ԱԳ նախարարների գագաթնաժողովում մասնակցելու համար Սոչի մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։ Նկատենք, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն առաջինն էր՝ 2015թ. նոյեմբերին ռուսական СУ-24-ի խոցումից հետո, երբ
Արա Աբրահամյանը գալիս է
Առաջիկա օրերին Երեւանում տեղի է ունենալու Ազգային միասնության շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Քննարկումների թեման լինելու է Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման հեռանկարը: Հիմնական բանախոսն էլ`Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Վերջինս, հիշեցնենք, արդեն տեւական ժամանակ գտնվում է ԱՄՆ-ում: Մամուլում հրապարակումներ եղան,
Երևանում կանցկացվի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ
Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: Անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն
«Գելափ Ինթերնեյշնլ». Հարցվածների 71.5 տոկոսը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Քաղաքացիների 9 տոկոսը իր ձայնը կտար Հայաստանի Հանրապետական կուսակցությանը
«Ի՞նչ է, մենք կանաչ գո՞րգ ենք անգլուխների ոտքերի տակ»
Խարբերդի ամառանոցների բնակիչները պետք է մեկ կիլոմետր քայլեն, որպեսզի հասնեն թիվ 38 ավտոբուսի կանգառ Հինգ-վեց ամիս է՝ Խարբերդի ամառանոցների բնակիչները տրանսպորտի պատճառով անհարմարություններ են կրում: Մարդկանց հուզող հարցն ավելի է սրվել ամռան տապին զուգահեռ, երբ ստիպված են լինում տրանսպորտի կանգառ հասնել 900-1000 մետր քայլելով: «Առավոտ»-ի խմբագրություն են դիմել մի քանի տասնյակ ստորագրություններով Խարբերդի բնակիչներ՝ դժգոհելով,
Գերմանիայի ԱԳ նախարար. Մինչև սեպտեմբերի ավարտը Եվրամիությունը կարող է առանց վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի համար. Sputnik
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է վրացի իր պաշտոնակից Միխաիլ Ջանելիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Վրացի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մինչև 2016թ. սեպտեմբերի ավարտը Եվրամիությունը կարող է առանց վիզային
ԴԱՀԿ-ն, ԿԸՀ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սեւ ցուցակում» են
Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` այդ կառույցները չեն պատասխանել տեղեկատվություն ստանալու մասին հարցումներին
«Գելափ Ինթերնեյշնլ». Հարցվածների 8 տոկոսը լիովին բավարարված է իր կյանքով
Քաղաքացիների 0.9 տոկոսը շատ լավ է գնահատել իր ընտանիքի նյութական ապահովվածությունը
2016թ. հուլիսի 6-ին Ջոն Քերին կժամանի Վրաստան. Грузия Online
2016թ. հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կժամանի Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սպասվում է, որ Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում Քերին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկվեն երկու երկրների հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ։ Քերիի այցի ընթացքում նախատեսված է նաև նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի
Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրաիմովիչը միասին կխաղան «Մանչեսթեր Յունայթեդում»
Եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են: Ավելին, ըստ աղբյուրների, Մխիթարյանն արդեն Մանչեսթերում բնակարան է ձեռք բերել, իսկ «կարմիր սատանաների» կայքէջն սկսել է Մխիթարյանի անունով մարզաշապիկներ վաճառել: Հենրիխ Մխիթարյանի հետ միասին «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալու նաեւ Շվեդիայի


















































