Օրվա լրահոսը

«Քաղաքական հետապնդման դասական օրինակ». «Նոր Հայաստանի» աջակիցների խուզարկությունների մասին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ «Նոր Հայաստանի» անդամների և նրանց աջակիցների խուզարկություններն ու ձերբակալությունները  քաղաքական հետապնդման դասական  օրինակ են: Նա մանրամասնեց. «Խուզարկության մեթոդն էլ որպես ահաբեկիչ ուժ են կիրառում. գնում, ընտանիքներն են մտնում, փորձում են ահաբեկել»: Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ, օրինակ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի տանն արդեն 5-րդ անգամ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը: Օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

«Փառք Աստծո`Ադրբեջանը չհամաձայնեց Կազանի փաստաթղթին». Կարինե Դանիելյան

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի հավաստմամբ`Կազանի փաստաթուղթը շատ վտանգավոր, մեր ամբողջ պայքարը ջնջող, վերացնող փաստաթուղթ է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դանիելյանը նշեց, թե «Փառք Աստծո`Ադրբեջանը չհամաձայնեց Կազանի փաստաթղթին»: Բնապահպանի համար ընդունելի չէ հայերի` միջազգային ասպարեզում վախվորած ներկայանալը, և այն կարծիքները, թե մեզ բանի տեղ չեն դնում: Կարինե Դանիելյանը հակառակն է պնդում. «Մենք ուղղակի

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ: Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Պատասխանատուներն ընդգծել

Խուզարկություններ են կատարել

Այս պահին առկա տվյալների համաձայն, այսօր խուզարկություններ են կատարել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն գյուղի բնակիչ Համլետ Կյուրեղյանի տանը, ՇԱԳԱՄ վարչության

Կազանի փաստաթղթի ծուղակները. Ադրբեջանը կարող է ռազմականացնել վերադարձված հողերը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը զգուշացնում է. Կազանի փաստաթուղթը վտանգավոր թակարդներ է պարունակում:  Այդ փաստաթուղթը նա դիտարկում է Ղարաբաղյան հակամարտության լուծման` այսպես կոչված փուլային տարբերակի շարունակություն: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Խառատյանը ներկայացրեց փաստաթղթի որոշ խնդրահարույց դրույթներ. «Փաստաթուղթը սկսվում է տարածքների վերադարձից: Ձևակերպման մեջ նշված է, որ բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու

«Մինսկի խմբի ձեւաչափը պետք է վերանայենք». ԼՂՀ-ին, Չինաստանին ու Իրանին հրավիրում են Մինսկի խումբ

ԳԽ նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը վստահ է՝ «Մանիպուլյացիաների միջոցով կտանեն-կբերեն, մադրիդյան սկզբունքները կսարքեն կազանյան, կազանյանը՝ ստամբուլյան, Ստամբուլից կտեղափոխեն մի հատ ուրիշ անուն կտան, բայց իրենց համար խնդիրը հետեւյալն է՝ խնդիրը չլուծել»: Այսօր հրավիրած ասուլիսում Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին խոսելիս Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանն ասաց, որ շփման գծի ողջ  երկայնքով հետաքննող սարքերի տեղադրումը, որից իշխանություններն

Պաշտպանության նախարարը հանդիպել է «Ռազմական պատմություն» թեմայով ամառային դպրոցի ունկնդիրներին

«Ռազմական պատմություն» թեմայով ամառային դպրոցի մեկնարկի կապակցությամբ հուլիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց դպրոցի ունկնդիրներին և դասախոսական կազմին: Կարևորելով նման դասընթացների դերակատարությունը բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, Սեյրան Օհանյանը նշեց, որ սկսվում է գործընթաց, որի շրջանակում պետք է ուսումնասիրվի հայ ժողովրդի 4000-ամյա պատմությունն ու վերստին արժևորվի հայկական բանակի դերակատարությունը: «Պետք

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մարտական փամփուշտներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ին 13 տարբեր հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, նյութեր։ Բացի այդ,

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքային այցի շրջանակում, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ այցելել է «Երևանի հանդբոլի և խաղային այլ մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», որը հիմնանորոգվում է: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ, ներքին հարդարմանը զուգահեռ, ծրագրի շրջանակում նորերով

«Եթե կա օկուպացված տարածք, դա ադրբեջանական իշխանությունների կողմից ադրբեջանական կառավարության շենքն է»

Ինչ վերաբերում է այսօրվա նախագահի պահվածքին՝ ամեն անգամ իրենք այցելելով հանդիպումների, ստորագրելով տարատեսակ փաստաթղթերի տակ, տալիս են համաձայնություն, որ մեր ազատագրված տարածքները, չգիտես ինչու, օկուպացված են, որ գոյություն չունեն 660 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանական ԽՍՀ-ից 1988-92-ին:

«Նոր Հայաստան»-ի անդամի տանը զենք են փնտրել. «Ա1+»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանին պատկանող տանն այսօր փնտրում էին զենք, զինամթերք, քարտեզներ եւ սխեմաներ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը, իրենց ներկայացվել է խուզարկության մասին որոշումը՝ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով ապացույցներ ձեռք բերելու համար, եւ բացի իր տնից, խուզարկվել է նաեւ հորեղբոր տունը եւ չգործող արտադրամասը: «Սակայն ոչինչ չգտան:

Հունիսի 2-ին պարզվեց, որ գերմանացիները թուրքերի քավորը չեն. Ազատ Օրդուխանյան

Մեկ ամիս է անցել այդ օրվանից, սակայն առ այսօր Գերմանիայի հայկական համայնքների միջև նոր անելիքների վերաբերյալ երկխոսություն չկա:

Խանութից գումար են գողացել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից գումար գողացած անձանց ինքնությունը։ 2016 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) Երևան քաղաքի Կորյուն փողոցում գործող խանութներից մեկում՝ տնօրենի աշխատասենյակի սեղանի բաց դարակից, հափշտակել են գումար՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

ԳԱԼԱ-ի սեփականատերն իրեն Գյումրու քաղաքապետի պաշտոնում չի տեսնում

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից հիմնված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը: Նորաստեղծ կուսակցության նախագահ, ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն Գյումրու քաղաքապետի պաշտոնում չի տեսնում, թեեւ կուսակցությունը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Մեր հարցին, թե այդ դեպքում ո՞վ կգլխավորի ցուցակը, Վահան Խաչատրյանն ասաց.

«Ռուս-թուրքական հաշտեցմամբ նվազում է Ադրբեջանի գործոնը». Արմեն Պետրոսյան (Տեսանյութ)

«Ադրբեջանի նշանակությունը թուլանում է»,-նկատում է արաբագետը

Շավարշ Քոչարյան. Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը

Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը:

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական խումբ ստեղծելու հանձնարարություն է տրվել

Ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործը 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով

Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։

«Չեմ բացառում, որ Ստամբուլի ահաբեկչությունը ձեռնտու էր նաեւ թուրքական կողմին». Արմեն Պետրոսյան (Տեսանյութ)

«ԻՊ-ը չի ստանձնել նշյալ ահաբեկչության պատասխանատվությունը»,-ասում է արաբագետը

Դուսյա Հարությունյանը կանգնել է սեղանին, մինչեւ փրկարարներն ու Արթիկի քաղաքապետը եկել են (Տեսանյութ)

Արթիկի մանկապարտեզում 70 երեխա է եղել, երբ սելավը ներս է լցվել

Ահազանգում են փաստաբանները. ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնության գործադրմամբ զուգորդված անցել են լիազորությունները

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ բռնությամբ ու հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ փաստաբանները նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ. Դ.-ի առողջական վիճակը վատանալու կապակցությամբ խցակիցները հիշյալ

ՌԴ ԱԻՆ օդանավի 5-րդ չվերթով Երևան ժամանեց ևս 50 ՀՀ քաղաքացի

Հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու: 5-րդ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական,

Երկու եղբայրների դանակահարություն Աջափնյակում. կրտսեր եղբայրը մահացել է, կասկածյալը՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում հունիսի 30-ին երկու անձի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի առթիվ: 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ. Ասիրյանը, 1988թ. ծնված

Պլանային ջրանջատում Նոր Նորքում և Նորք-Մարաշում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

«Արցախի հարցը խճճել են ՀՀ երեք նախագահները». Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյանը, Հրանուշ Խառատյանն ու Կարինե Դանիելյանը մի փաստաթուղթ են պատրաստել, որով մերժում են մադրիդյան սկզբունքների կամ նրա շուրջ որևէ փաստաթղթի հիման վրա բանակցությունների շարունակությունը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթով դիմելու են ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը` հանձին ԵԱՀԿ Մինսկի

Էդմոն Մարուքյանը` Լարսի անցակետի և ավիատոմսերի գների կտրուկ թանկացման վերաբերյալ

Ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման խնդրով՝ քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Մասնավորապես, Լարսի անցակետի փակման փաստից օգտվելով՝ ավիաընկերությունները բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն (հատկապես Մոսկվա) ավիատոմսերի գները (այս պահին դրանք գրեթե եռապատիկ անգամ աճել են)՝ քաղաքացիների իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ապահովելու համար: Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ այդ

Ավտոմեքենան թեքվել է ձորը

Հուլիսի 1-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի Ծակ Քար կոչվող Սրբի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի 33 OP 113 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 10մ)

«Մեր կռիվն ավարտված չէ». տեղի ունեցավ ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից հիմնված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվեց կուսակցություն հիմնելու մասին որոշումը, ծրագիրը, կանոնադրությունը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմիններ, կազմավորվեց քաղաքական խորհուրդը: Վարչության նախագահ ընտրվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանը: ԳԱԼԱ-ի աշխատակազմը կուսակցություն հիմնելու իր որոշումը նախեւառաջ ներկայացրեց ֆիլմի տեսքով՝ հիշեցնելով իշխանությունների կողմից հեռուստաընկերության

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930