Օրվա լրահոսը

«Ընդդիմություն- իշխանություն հարաբերությունների առումով ոչինչ չի փոխվել». Արամ Մանուկյան

Պատգամավորները գնահատում են 4+4+4 ձեւաչափի արդյունքները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան

«Ամենակոռումպացված 3 ոլորտներից 1-ը առողջապահական հիմնարկներն ու ծառայություններն են»

Օրերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ծավալուն զեկույց է հրապարակել, որը վերաբերում է առողջապահության ոլորտին: Ուսումնասիրությամբ գնահատվել են կոռուպցիոն ռիսկերը՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում: Ըստ հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցի՝ չնայած առողջապահության ոլորտում 1993-ից իրականացվող բարեփոխումներին, դեռեւս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ առողջապահական ծառայություններում կոռուպցիոն տարբեր ռիսկեր: «Առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքում

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների: Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման քննարկումները՝ դրանք համարելով օգտակար եւ պահանջված: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ

Հղիության անօրինական ընդհատումների համար բժիշկը կտուգանվի 40-100 հազար դրամով

Մարգարիտ Եսայանը մտահոգություն հայտնեց՝ ի՞նչ երաշխիք կա, որ հիմա էլ բժիշկների փոխարեն աբորտ փորձեն անել այսպես ասած «տատմերերը»

Ադրբեջանը խոչընդոտում է եվրոպական լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով Արցախի թեմայով հրապարակումներ կատարել

Ադրբեջանը հերթական անգամ պետական մակարդակով ոտնահարում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ խոչընդոտելով եվրոպական լրագրողների ազատ տեղաշարժին և խոսքի ազատությանը: Ընդ որում, Ադրբեջանի համար նման պրակտիկան ոչ միայն սովորական է, այլև դարձել է մամուլում հպարտանալու առիթ: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ նախօրեին տեղական մամուլում արված հայտարարության մասին է առ այն, որ մոլդովականTV7 հեռուստաընկերության

Հրանտ Բագրատյան. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեր շնորհիվ են գյուղ գազաֆիկացնում

Հրանտ Բագրատյանը նշեց, որ կառավարությունը կնքել է այնպիսի պայմանագրեր, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ վերահսկողություն ունենալ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը հագեցած կլինի նաև բացօթյա կինոդիտումներով և համերգային ծրագրերով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրել են արդեն 13-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումները: Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հուլիսի 10-17-ը և կնվիրվի ՀՀ Անկախության 25-ամյակին: Կինոփառատոնի շրջանականում արդեն ավանդաբար կկազմակերպվեն ֆիլմերի, ինչպես նաև փակման հանդիսավոր

Անդրանիկ Թևանյան. «Պետք է պատրաստ լինենք և՛ արտահերթ, և՛ հերթական, և՛ հետընտրական գործընթացների»

«Համախմբում» կուսակցության խորհրդի համակարգող ընտրված Անդրանիկ Թևանյանի ելույթը կուսակցության հիմնադիր համագումարում։ Հարգելի՛ հայրենակիցներ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրն ունի ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերներ, երբ, առավել քան երբևէ, կա փոփոխությունների պահանջ, և երբ սրված է անվտանգության ապահովման հարցը: Մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ թողնել այնպես, ինչպես կա, և կրավորական

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի վերաբարյալ

Երեկ երեկոյան Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների միջեւ: «Ժառանգությունը»՝ լինելով «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ նախապես ներկայացված հինգ հայտնի առաջարկների ակտիվ համահեղինակներից մեկը, ինչպես մեր մյուս գործընկերները, հանդես էր եկել դրանց ամբողջական ու անփոփոխ ընդունման օգտին, քանի որ միայն

Մարատ Կոստանյան. «Դատախազն ինքնամեկուսացվել է եւ հրաժարվում է անդրադառնալ օրենքների խախտումներին»

Վերաքննիչ քրեական դատարանը դատական դռնբաց նիստի ժամանակ անդրադարձավ Ս.Պ.-ի բողոքին, ապրիլի 15-ի որոշմամբ դատախազությանը պարտավորեցնելով, որպեսզի վերացվի Ս.Պ.-ի իրավունքների եւ պարտականությունների խախտումը: Ս. Պ.-ն հանդես էր եկել հաղորդմամբ, տվել էր բուժհաստատություններից մեկի բժիշկների անունները, որոնք, ըստ նրա, տարիներ առաջ մոլորեցրել են իրեն՝ անչափահաս մորը, ծննդաբերելուց հետո ասել են, թե նորածինը չի ապրի, քանի որ հիվանդ

«Աթեշյանը թող գնա Էրդողանի ծոցը». Արտավազդ Բայաթյան (Տեսանյութ)

«Աթեշյանին առհասարակ վայրկյան առաջ կարգալույծ պետք է անել: Ուրիշ բան, եթե պարոն Արթին կոչեցյալը հրապարակայնորեն հանդես գա, աշխարհով մեկ ներողություն խնդրի հայ ժողովրդից և թեկուզ իր սկզբունքների համար պատրաստ լինի նահատակվելու, միգուցե ներենք: Նրա արածը բացահայտ աղանդավորություն է»,- այսօր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ափսոսանքի մասին «Հայելի»

«Ժողովուրդ» թերթի լրագրողը հրավիրվել է հարցաքննության

ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական  ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրորդները մաքուր են եղել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակեց այն 10 ծանրորդների անունները, որոնց 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի դոպինգ անալիզները ՄՕԿ-ը կրկին է ստուգել: Արգելված նյութեր օգտագործած այդ ծանրորդները կորակազրկվեն, իսկ թե պատժաչափը ինչպիսին եւ որքան կլինի, կհայտարարվի ավելի ուշ: Ցուցակում Հայաստանի ծանրորդի անուն չկա: Մեր մարզիկները Լոնդոնում մաքուր են եղել: Կարգազանց ծանրորդներն են: Ապտի Աուխադով (Ռուսաստան), Բոյանկա

Հրանտ Բագրատյան. «Հարկային օրենսգրքի նախագիծը խոշորի համար իջեցնում է հարկերը» (Տեսանյութ)

«… իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար՝ բարձրացնում»

Տարոն Մարգարյան. «Եվրոպական գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակում ունենք բազմաթիվ հաջողված ծրագրեր»

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացուցչի հետ միասին մասնակցել է Հայաստանի համայնքների միության և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնած Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շրջանակում «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելությանը: ԵՄ Հարևանության ծրագրի արևելյան գործընկեր երկրներում իրականացվող ծրագրով նախատեսված է

Ազգային փոքրամասնություններին տրված մանդատը երբեք թափուր չի մնա

Հավատացեք, ոչ ոք չի գա եւ ցավով չի ասի, որ պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը եւ ապահովենք կատարյալ ընտրություններ: Եթե մենք մեզ չվստահենք, չհավատանք: Այսօր, երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ: Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ կարելի է ասել՝

Զորամասում հայտնաբերվել է զինծառայող Հրանտ Գրիգորյանի դին

17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ. Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ,  հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում

Մարգարիտ Եսայանն առաջարկում է ԱԺ ամբիոնի մոտ գոնե երգել՝ պատգամավորներին արթնացնելու համար

Մարգարիտ Եսայանը զգուշացրեց, որ ինքը վատ է երգում, եթե երգի՝ որոշ թռչուններ կհայտնվեն: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում երգելու գաղափարը չողջունեց՝ ասելով, որ սա քաղաքական ամբիոն է:

Հասմիկ Պողոսյանը՝ սկանդալային միջադեպի մասին. «Մի քիչ պետք է զգույշ լինենք»

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀ ժողովրդական արտիստ, Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր Թովմաս Պողոսյանի հայտնի նախաձեռնության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թովմաս Պողոսյանի դպրոցի մանկահասակ սաներին բերել էին Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստյան արարողությանը, եւ այս քայլը վրդովմունք էր առաջացրել: «Կառավարական հանձնաժողովը հստակ քննարկել էր ամբողջ արարողությունը, եւ, բնականաբար, այդպիսի դրվագ նախատեսված չէր,

ՀՀ-ում աշխատուժի արտադրողականության բարձրացման խոչնդոտները

Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Աշխատուժի արտադրողականությամբ ՀՀ-ը ներկայումս զգալիորեն զիջում է եվրոպական  և տնտեսապես զարգացած այլ երկրների: Օրինակ, եթե ՀՀ-ում մեկ աշխատողին ընկնող արտադրողականությունը տարեկան միջինով չի գերազանցում 900 ԱՄՆ դոլարը, ապա ԵՄ երկրներում այն գտնվում է 110-120 հազ. ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ Շվեյցարիայում կազմում է շուրջ 131 հազ. ԱՄՆ դոլար: Հետևաբար,

«Սովետիզմը վերադարձնող» նախագիծը նորից ԱԺ-ում է. կառավարությունը պնդում է, որ Վաստակավոր շինարարի կոչում է պետք

Այսօր ԱԺ-ում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ԱԺ-ում առաջին ընթերցման ժամանակ բավականին մեծ աղմուկ բարձրացրած «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է ավելացնել ՀՀ Վաստակավոր շինարարի կոչում: Ըստ նախարարի, հատկապես արդի ժամանակաշրջանում խիստ կարեւորվում է շինարարի աշխատանքը: Հիշեցնենք, որ շատ ընդդիմադիր նաեւ ՀՀԿ-իշխանական պատգամավորներ դեմ էին այս նախագծին՝

Զախարովա. Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմ գոյություն չունի. «ՌԻԱ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է հետևյալը. ««Սառը պատերազմը» արտահայտվում էր փակուղային իրականությամբ, երբ որևէ մեկը չէր կարողանում դուրս գալ փակուղու սահմաններից։ Այսօր իրավիճակն ամբողջովին այլ է։ Հնարավոր է՝ ոմանք ցանկանում

Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով` ևս մեկ ձերբակալված

Եղիշե Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան

«Գրքերի դեպքում էլ կարելի է ընկնել եւ լավ, եւ վատ շրջապատ»

Երիտասարդ բանաստեղծը՝ գրականության իր «դեղատոմսի» մասին Վերջին ամիսներին գրական մամուլում ու կայքերում հաճախ ենք հանդիպում Արմեն Սարգսյան անունը: Նրա բանաստեղծությունների մասին արդեն սկսել են խոսել գրական շրջանակներում: Ըստ մեր տեղեկության էլ, երիտասարդ բանաստեղծը պատրաստվում է հրատարակել իր առաջին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» հավակնոտ խորագրով ժողովածուն: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը նշեց, որ ժողովածուում ընդգրկված է

Սերգո Կարապետյան. «Առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը և մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրները: «Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել: Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման աշխատանքները

Արցախի վարչապետ. «Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր»

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց: Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հեռանկարներն ու կրթության ոլորտի հիմնախնդիրներն Արցախում քննարկելու` իրենց առաջարկն ընդունելու համար: Կարևորելով կրթության դերը երկրի զարգացման գործում` վարչապետը ներկայացրել է Արցախում իրականացվող

Բիլ Գեյթս. Եվրամիությունից դուրս գալով Բրիտանիան զգալիորեն ավելի քիչ գրավիչ կլինի. The Independent

2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում նշանակված է հանրաքվե, որը պետք է պարզի արդյոք բրիտանացիները կո՞ղմ են, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, թե՞ ոչ։ Թեմայի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաև միլիարդատեր Բիլ Գեյթսը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Independent-ը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Գեյթս, որը շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է

ՏԿԶ նախարարությունը նախաձեռնում է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը լրացնելու գործընթաց

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմը լրացնելու նպատակով հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը` 20.06.2016թ.: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության

Վարդան Օսկանյան. «Հայտ ենք ներկայացնում լինել նոր իշխանության հուսալի հավակնորդ»

«Համախմբում» կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանի ելույթը  կուսակցության հիմնադիր համագումարում։  «Շնորհակալ եմ վստահության համար: Ջանք չեմ խնայելու, որ մենք միասին հասնենք մեր նպատակներին, որոնց իրականացման համար և ստեղծում ենք այս կուսակցությունը: Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր կառավարման ողջ ձևը խարսխված է կուսակցական համակարգի վրա, «Համախմբումը» նոր մշակույթ կբերի կուսակցաշինության գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց և

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930