Օրվա լրահոսը
Խոզի գրիպի սարսափը՝ դատարանում. Օֆշորի գործի ամբաստանյալին դատարան են բերում դիմակով (Տեսանյութ)
Խոզի գրիպն ու զանազան վիրուսներն այնպես են վախեցրել, որ այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի գործով» նիստին մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին դատարան ուղեկցող ոստիկանները բժշկական դիմակներ էին կրում: Աշոտ Սուքիասյանը խոզի գրիպի ախտանշաններ չուներ: Դատավոր Վարդան Գրիգորյանը շնորհավորեց նիստի մասնակիցների անցած տոները եւ անդրադարձավ տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչներից մեկին՝ Ինգա Ավագյանին: Նախորդ
Ինչպես է որոշվել ապամոնտաժել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ ավագանին այդ որոշումից տեղյակ չի եղել. «Դա եղել է քաղաքապետի որոշում, այդ հարցը ավագանու նիստում չի քննարկվել: Եթե հնարավորություն ունենայինք այդ նիստում լինելու, ապա հարց կբարձրացնեինք, թե ինչու է հանրության կարծիքին, հանրային խորհրդի կարծիքին
Խոսրով Հարությունյան. «Կարեն Անդրեասյանը գլխավոր քաղաքական դերակատարներին չէր խանգարում»
Խոսրով Հարությունյանին որակյալ եւ ակտիվ ընդդիմություն է պետք
Մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ գիշերը ժամը 4-ից գտնվում են Եղվարդի «Ադիդաս» մարզակոշիկների ֆաբրիկայում. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանին և «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա» (Ադիդաս մարզակոշիկների ֆաբրիկան) Բաց Բաժնետիրական Ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք
Կաշառքի հոդվածով մի դեպքում արդարացնում են, մի դեպքում՝ ազատազրկո՞ւմ
Երկակի ստանդարտներ՝ դատական պրակտիկայում Վերաքննիչ քրեական դատարանը՝ Կարինե Ղազարյան, Մխիթար Պապոյան եւ Վազգեն Ռշտունի կազմով, անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին դատական կարգադրիչների գործով Կենտրոնի դատավճռի դեմ բողոք բերածներին արդարացրեց: Ըստ էության, բացի այն, որ մերժեց դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի բողոքը, ավելացրեց նրա պատժաչափը: «Առավոտի» տեղեկությունները, որ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել արդարադատության նախարարության «Վարդաշեն»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հունվարի 14-ի ցերեկը և 15-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի գիշերը և 19-ին շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7
Ստեփանավանում երեք անձի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել անչափահասին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են երեք անձի դանակահարության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ձերբակալված անչափահասին մեղադրանք է առաջադրվել։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 21:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է ընդունվել 3 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս: Դեպքի առթիվ 2015
Հայկական հետքեր Պրահայում
«Օրեր» համաեվրոպական ամսագիրը Չեխիայում լույս է տեսնում 1999 թ. հոկտեմբերից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշում է «Օրերի» գլխավոր խմբագիր , արդեն 16 տարի լուսաբանում են ոչ միայն չեխահայության, այլ եվրոպահայության համայնքային կյանքը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, մշակութային, տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներին առնչվող հայաստանյան գլխավոր իրադարձությունները: «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տարածվում է 25 երկրներում՝ Չեխիայում, Գերմանիայում, Լեհաստանում,
Էդվարդ Նալբանդյանն ու Չարլզ Կապչանն անդրադարձան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին
Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իր հարաբերությունների զարգացմանը Միացյալ Նահանգների հետ, և բարձր գնահատեց առկա հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և դրա առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Շնորհակալություն հայտնելով
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։ Շփման գծի
2015 թվականի կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են մինչև հունվարի 30-ը ներկայացնել դիմում
2015 թվականի կենսաթոշակային անհատական հաշվիչների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները, մինչև 2016թ. հունվարի 30-ը, կարող են մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` թղթային կամ էլեկտրոնային: Դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով: Կուտակային բաղադրիչի մասնակիցները,
Տնտեսական տարվա մեկնարկին ռիսկերն ավելանում են. «Հայոց աշխարհ»
Հերթական տնտեսական տարին Հայաստանում մեկնարկում է բավական լարված իրավիճակում։ Արդեն 2015 թվականի վերջին ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ տնտեսական աճին նպաստող գործոնները գնալով վատանում են։ Մի բան, որ ստիպեց կառավարությանն ավելի զգուշավոր լինել տնտեսական ցուցանիշները պլանավորելիս։ Պատահական չէ, որ 2016 թվականի համար ակնկալվում է ավելի ցածր տնտեսական աճ, քան նախորդ տարվա փաստացի ցուցանիշներն էին։ Թեպետ
Աջափնյակում գտնվող շենքը չունի տանիք ու կոյուղի
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը «Մեդիա կենտրոնում» ահազանգեց Աջափնյակ վարչական շրջանում գտնվող մի շենքի մասին, որը չունի տանիք, կոյուղի, աստիճանավանդակները խայտառակ վիճակում են: Նա մանրամասնեց. «Այդ շենքը Երևանի հաշվեկշռում այդպես էլ չեն ուզում ընդգրկել: Այն պետական սեփականություն է հայտարարվել, 18 բնակարան նվիրել են բնակիչներին: Այդպես էլ այդ շենքի հարցը չի լուծվում, քանի
Նոր ահաբեկչություն Թուրքիայում. Դիարբեքիրում վեց մարդ է զոհվել
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի պայթյունից զոհվածների թիվը նահանգի Չինար քաղաքում կազմել է վեց մարդ: Այդ մասին հինգշաբթի հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, հղում անելով իր՝ ոստիկանական աղբյուրին: ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, պայթուցիկով բեռնված ավտոմեքենան պայթել է Դիարբեքիր նահանգի Չինար քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքի
«Նոր Հայաստան». Կարեն Անդրեասյանի հրաժարականն ակնհայտ դարձրեց ՄԻՊ ինստիտուտի անկարողությունը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման տրամաբանական հետևանքն է: Հանրաքվեի կեղծումը ոչ միայն չլուծեց, այլև էլ ավելի խորացրեց Հայաստանում վերջին տարիներին հաստատված սահմանադրականության ճգնաժամը: Ընտրությունից ընտրություն տեղի ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ Նախագահի թեկնածուների կողմնակիցների ընտրական իրավունքի ոտնահարումը տրամաբանորեն հանգեց ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը: Հանրաքվեն
Ըստ ԿԳ նախարարի՝ բուհերում արձակուրդները չեն երկարացվի
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել
Ինչ անել, երբ անբացատրելի տխրությունն է պատել ձեր հոգին
Դուք ապրում եք ձեր կյանքի միջին տարիներն ու անհասկանալի մի տխրություն է պատել ձեր հոգին: Կամ չի ստացվել, որ ամուսնանք, կամ երեխաներ չեք ունենում, կամ էլ նույնիսկ ամեն ինչ կա, սեղանն առատ է ու տունն էլ տաք, բայց տխուր եք: Ձեր մասին մտածում եք, որ կյանքն անցավ ու բան չհասկացաք, հիասթափվում եք ու վեճեր առաջացնում
Ազատ Արշակյան. «Եթե անցկացվել են վստահելի, թափանցիկ, ազատ ընտրություններ, էլ ի՞նչ կարիք կա ընտրողների ցուցակները տպել». «Հայոց աշխարհ»
Դրանք տպել-չտպելը տասներորդական հարց եմ համարում։
Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Ջ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Արթուր Ջ.-ն հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հիշյալ հիմնարկում
Դիեգո Մարադոնան Բլատերի եւ Պլատինիի նկարով ու մակագրությունով մարզաշապիկ է հագել
Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ուրախ է Զեպ Բլատերին՝ ՖԻՖԱ-ի եւ Միշել Պլատինիին՝ ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոններից հեռացնելու համար: Նա իր ուրախությունը ցուցադրել է հագած մարզաշապիկով, որի վրա նկարված են երկու գործիչների կիսադեմքերը, իսկ վերեւում մակագրված է. «Երկու գողեր»: Արգենտինացին բազմիցս է խիստ արտահայտվել Բլատերի եւ Պլատինիի հասցեին՝ ասելով. «Բլատերը գող է, Պլատինին՝ ստախոս», կամ «Միակ բանը,
Կոմիտասի անվան միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի իր ներկայությամբ կպատվի Բեռլին-սիմֆոնիկը
Շուրջ 300 տարի առաջ պրուսացի բարոկկո ուղղության քանդակագործ ու ճարտարապետ Անդրեաս Շլյուտերնի կառուցած Գերմանիայի Բրանդեբուրգի հանրահայտ Պրյոտցել դղյակում 2011թ. անցկացվում է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնը: Ի դեպ, աշխարհում առաջինը Վարդապետի անվան այս միջոցառման հիմնադիրներն են Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրները: «Առավոտը» հանդիպեց ամանորյա տոներին հայրենիքում գտնվող Վահրամ Եկավյանի հետ: Վերջինիս հետ զրուցել էինք 2014թ., հետեւաբար հետաքրքրվեցինք
ԱԱԾ. Գառնիկ Մարգարյանը եւ Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Նորք Մարաշի զինյալ խմբին մասնակցելու մեջ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված
Հովիկ Աբրահամյան. «Եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում»
Ըստ Շաբոյանի բենզինի, ավտոգազի, ցորենի գները նվազել են
H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին
Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի
Նույնիսկ հարիսան չեն առգրավել. «Չորրորդ իշխանություն»
Երեկ «Նոր Հայաստան» շարժման անդամները տոնածառերով ակցիա են իրականացրել, ապա Ազատության հրապարակում նշել «Հին Նոր տարին»՝ ներկաներին գինի եւ հարիսա հյուրասիրելով։ «ՉԻ» – Որքան էլ տարօրինակ է, բայց ոստիկանությունը չի խոչընդոտել այդ չարանենգ ակցիան։ Նույնիսկ հարիսան չեն առգրավել։ Փոխարենը՝ Վալերի Օսիպյանը կարգադրել է հեռացնել գինին, որովհետեւ «Ազատության հրապարակում կարգ է խախտվում, նկատվում է ոգելից խմիչք՝
Դասերը մեկ շաբաթով էլ կհետաձգվեն (Տեսանյութ)
Առողջապահության նախարարը գտնում է, որ պետք է դպրոցական արձակուրդները երկարացնել
Տղամարդիկ ավելի մարտական են տրամադրված
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ կայացավ բարձրագույն խմբի Հայաստանի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 71-րդ առաջնության երկրորդ տուրը: Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցում է 12 շախմատիստ, ծավալված համառ պայքարի արդյունքում առանց միավորների կորստի հանդես եկող շախմատիստ չկա: Դա բնական է, քանի որ պայքարն ընթանում է ոչ միայն հանրապետության չեմպիոնի կոչման, այլեւ մրցաշրջան 2016-ում ազգային հավաքականի կազմում
ՌԴ ֆինանսների նախարար. 1998-ի սղաճը կարող է կրկնվել
Եթե Ռուսաստանի դաշնային բյուջեն չադապտացվի ընթացիկ մակրո տնտեսական պայմանների, ապա բոլոր ծախսերը, ինչպես դա եղավ 1998-ին՝ «կպառկեն» բնակչության վրա, ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Գայդարյան ֆորումի շրջանակներում՝ Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայում (РАНХиГС), հաղորդում է Gazeta.Ru-ն: «Ներկայիս բարդ պայմաններում պետք է խոսել չափազանց տնտեսող, կոշտ բյուջետային քաղաքականության մասին, որպեսզի չգլորվել դեպի
Ցանկալի մաշկ` առանց ավելորդ ճարպի եւ չորության
անորյա պարբերաբար դիմահարդարումները, եղանակային պայմանները, ծխախոտի ծուխը այնքան են վնասում մաշկը, որ կարիք է լինում այն մաքրելու: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճարպոտ, խցանված ծակոտիներով մաշկ ունեցողները օգտագործեն կաղամբաթթվի դիմակներ։ Կաղամբաթթուն հաստ շերտով դնել դեմքին, ծածկել անձեռոցիկով։ 30 րոպե հետո հանել, դեմքը պատել մաշկին համապատասխանող դիմաքսուքով։ Այս գործողությունը կատարել ամեն շաբաթ։ Մաշկը մաքրվում է, դառնում


















































