Օրվա լրահոսը
Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի
Արսեն Քարամյան. 2016-ին «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագրի կուլմինացիան է
2016 թվականին «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շահագործման են հանձնելու ամենամեծ համալիրը
Աշոտ Մանուչարյանն ԱԱԾ-ի ձերբակալած անձանց մասին. «Իշխանությունն է հավաքել նրանց եւ հիմա հերթով ձերբակալում է»
«Այստեղ զարմանալի բաներ են կատարվում: Նախ` հայտնի դարձավ այն արտահոսքերից, որ խումբը վաղուց գտնվում է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո: Կարելի է ենթադրել, որ Քեսաբ մեկնելուց սկսած, այդ երիտասարդը, որը խմբի ղեկավարն է, գտնվել է անվտանգության ծառայության ուշադրության ներքո»,- այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Հիշեցնենք, որ Ազգային
Սերգեյ Խաչատրյանը կկատարի իրեն նվիրված Կոնցերտ-ֆանտազիան
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի կմեկնարկի հունվարի 15-ին: Արդեն 7-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին: Երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս փառատոնը կներառի չորս համերգային երեկո: Կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես
Ձնաբքի հետևանքով «Բավրա» սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Փաստաբան. «Շիրխանյանը ցուցմունք չի տվել, չգիտեմ՝ Գառնիկ Մարգարյանն ինչ կապ ունի»
Տիգրան Տեր-Եսայանը՝ Գառնիկ Մարգարյանի ձերբակալության եւ Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբի հետ համագործակցության մասին
Լեւոն Բաղդասարյան. «Արթուր Վարդանյանի գործի շրջանակներում էլ մամուլում շատ սցենարներ գրվեցին»
Բա որ այդ սցենարները վաղը-մյուս օր չապացուցվեն, ի՞նչ պետք է ասենք:
Քանի միլիոն դրամ արժե մի բուռ ավազը
Չնայած հունվարի առաջին օրերին տեղացած առատ ձյան մաքրման իրենց աշխատանքներն էին պարբերաբար գովազդում Երեւանի տարբեր վարչական շրջանների ղեկավարները, սակայն քաղաքացիներն էլ հո տեսնում էին, թե ինչ էր կատարվում փողոցներում: Ձյունը կարգին չմաքրելու, որոշ փողոցներում էլ ընդհանրապես չմաքրելու արդյունքում մարդիկ եւ ավտոմեքենաները դժվարությամբ էին տեղաշարժվում: Լուսանկարում պատկերված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոչ երկրորդական փողոցը. այս ճանապարհով հազարավոր
Ուսումնակրթական հաստատությունների աշխատանքները կմեկնարկեն հունվարի 25-ից
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 25-ը: Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն
Սիրիահայ. «Եթե տղաս աշխատանք չգտնի, կլքենք Հայաստանը» (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր մի խումբ սիրիահայեր նշեցին Ամանորը և Ս. Ծնունդը` ներկայացնելով իրենց ավանդույթները: «Շատ դժվարությամբ ենք հասել Հայաստան: 2,5 տարի առաջ զինվորական օդանավով, որը 30 հոգի էր տեղավորում, հասանք Դամասկոս, այնուհետեւ՝ Լիբանան, ի վերջո եկանք Հայաստան»,-Aravot.am-ին պատմեց հալեպահայ Զարմինե Դեյիրմինջյանը: Նա որդու, հարսի եւ թոռների հետ է
Արսեն Քարամյան. «Գյումրիի պարագայում ավելի շատ օժանդակողի դերում ենք հանդես գալու»
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հունվարի 14-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին: Նա նշեց, որ չորեքշաբթի նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել Գյումրիի փոխքաղաքապետի եւ այլ ներկայացուցիչների հետ, որոշակի համաձայնության են եկել: «Գյումրին սպեցիֆիկ քաղաք է, իր մշակութային լուրջ ներգրավվածությամբ, հետեւաբար՝ եթե գործ ունես
«Կարեն Անդրեասյանն այն տեսակն է, որ դժվար թե ճնշումների ենթարկվեր»
Ինչու օմբուդսմենն ընդունեց Գագիկ Ջհանգիրյանի առաջարկը եւ հրաժարական ներկայացրեց ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ 1 տարի 2 ամիս կար, բայց նա երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց: Շատերն այդ հրաժարականը կապում են ԱԺ-ում Պաշտպանի վերջին զեկույցի ներկայացման ժամանակ նրա եւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջեւ ծագած վիճաբանության հետ, երբ միմյանց անբարոյական, պատվեր կատարող, փնթի,
«Ասում են՝ սիրիահայերը հարուստ են, ոսկիներ ունեն, բայց մեր ունեցվածքը կողոպտեցին»
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր մի խումբ սիրիահայեր նշեցին Ամանորը և Ս. Ծնունդը` ներկայացնելով իրենց ավանդույթներն ու քաղցրավենիքները: Տոնախմբությունը կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միությունը: Միջոցառման ընթացքում շուրջ 40 սիրիահայ երեխաներ թեմի կողմից նվերներ ստացան: Միության ատենապետուհի Զարուհի Համալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հալեպում հետամուտ են եղել հայի
«Ուլիս» ՖԱ գլխավոր մարզիչի փաստաբան. «Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը»
Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Ինչպես գիտեք, օրեր առաջ պետական լիազոր մարմնի համապատասխան մամուլի ծառայությունը արեց պաշտոնական հայտարարություն, որը վերաբերում էր «Ուլիս Երեւան 2» եւ «Արարատ 2» ակումբների հանդիպմանը: Տեղեկացնեմ, որ, այո, հարուցված է քրեական գործ: Ինքս ներկայացնում եմ ակումբի
Շավարշ Քոչարյանը Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը անհաջող է համարում (Տեսանյութ)
Փոխարտգործնախարարը չի կարծում, որ Ռուսիո պատրիարքի ասածները սեպ կխրեն հայ-ռուսական հարաբերություններում
Սպանված կուրսանտի հայր. Ամբաստանյալները ժպիտով եւ մահացածի ծնողներին աչքով անելով են մտնում դատարան (Տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը հետաձգվեց: Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն դատական նիստի սկզբում եւ վերջում ամբաստանյալները ժպիտները դեմքերին են մտնում
«Տիգրան Սարգսյանը թող բարի լինի ստորագրությունը լաբորատորիա ուղարկի, տեսնենք՝ կե՞ղծ է, բա խի՞ չի անում». Փայլակ Հայրապետյան
«Օֆշորի գործով» տուժող Փայլակ Հայրապետյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում պահանջեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գոնե կապ հաստատի իր հետ, եթե որեւէ կապ չունի օֆշորի գործի հետ. «Կարող է ինքը հանցագործ չի, կարող է ինքը բոլորովին տեղյակ չի, թող պարզաբանի»: Մեր հարցին՝ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում պարզաբանեց, որ օֆշորային գոտում որեւէ ձեռնարկություն չի բացել, որեւիցե
Թուրքիայի 7 քաղաքում 5 ամսում 170 խաղաղ բնակիչ է զոհվել. Ermenihaber.am
Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցն ամփոփ տեղեկատվություն է հաղորդել երկրի մի շարք շրջաններում վերջին ամիսներին տիրող իրավիճակի մասին: Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքը տեղեկացնում է, որ վերոհիշյալ կազմակերպությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Ըստ նշյալ հաշվետվության՝ 2015թ. օգոստոսի 16-ից 2016թ. մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 7 քաղաքի 19
«Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել էր կինոդիտում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալ անձանց վերասոցիալականացմանն ուղղված հետաքրքիր նախաձեռնություն է կյանքի կոչվում, ինչը կկրի շարունակական բնույթ: Այսպես` հունվարի 13-ին`երեկոյան, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել էր կինոդիտում, ինչը սպասված իրադարձություն էր դատապարտյալների համար, քանզի թեթև կենցաղային ժանրի կատակերգությունը նրանց որոշ ժամանակով կտրեց առօրյա հոգսերից` պարգևելով բարձր տրամադրություն ու դրական հույզեր: Նույն օրը ինչպես
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհակադրվե՞ն Ղարաբաղյան ճակատում
Պաշտոնական Բաքվի «շանտաժը» շարունակվում է Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ալիեւն առաջին անգամ անդրադարձել է բանակցություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, եւ նախագահների վերջին հանդիպումը եւս ֆորմալ բնույթ է կրել»,- ասել է Ադրբեջանի նախագահը օրերս կառավարության նիստում: Ալիեւը հավելել է, թե պատճառն այն է,
2016-ին մեկնարկելու է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագիրը
Ապրիլին հայտարարվելու է մրցույթի ամբողջ փաթեթը իր պայմաններով, հնարավոր ընդգրկվածությամբ
Հայաստանում բենզինի գինը չի իջնում հարկերի պատճառով (Տեսանյութ)
Բենզինի գնի մեջ հարկերը մեծ տեսակարար կշիռ են կազմում
Սպանված կուրսանտի գործով նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից մեկը ծառայության մեջ է
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը հետաձգվեց: Պատճառն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությունն էր: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վարազդատ Սաֆարյանը գտնվում է Նոյեմբերյանի N զորամասում: Նրան պետք է դատարան բերեին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն ինչը
Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցը» շրջափակումից դուրս գալու միակ միջոցն էր» (Տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանը 2015թ.․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար, ինչը շարունակում է ճարտարապետների եւ արվեստագետների շրջանում թեժ քննարկումների պատճառ հանդիսանալ: Ճարտարապետների միությունում այսօր միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողներին ասաց, որ որոշումը ճարտարապետների համար բավականին տարօրինակ էր, քանի որ կառավարության եւ ներդրողի հետ հայտարարի էին եկել՝
Աբրահամ Արտաշեսյան. «Կուզեի, որ քաղաքապետը գար ու հաշվետվություն ներկայացներ ավագանիում, թե ինչու ինքը լավ չի աշխատել»
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը մտահոգություն հայտնեց, որ Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումները բավարար չեն ու հիմնավորեց. «Մենք հանրային զուգարանների հարցն ենք բարձրացրել նաև, որը անհրաժեշտ է ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև, որ շրջաններից եկող բնակիչները կարողանան օգտվել դրանցից»: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ
Փայլակ Հայրապետյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին. «Ես փոքր մարդ եմ, իրենք վերեւից են ասում»
«Իհարկե, Կճոյանին պիտի կանչենք դատարան, պետք է տեսնենք՝ նա կապ ունի՞ գործի հետ: Կճոյանը ներկա է եղել այնտեղ, նկարներ կան: Կճոյանին էլ, վարչապետին էլ: Թող բոլորը գան դատարան, միանգամից տեսնենք ով է մեղավոր: Թող նստենք միասին խոսենք, տեսնենք նրանցից ով է մեղավոր, ինչու է սա եղել»,- «Օֆշորի գործով» տուժող Փայլակ Հայրապետյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում
Դատարանը վերահաստատել է մեղադրյալ Ա.Պառավյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Պառավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է: Ա.Պառավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 2016 թվականի հունվարի 6-ին նշված համալիրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։
«Գործարարները չեն վստահում մեր տնտեսական համակարգին»
Նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը թվում է, թե նավթ չունեցող Հայաստանի տնտեսության վրա պիտի լուրջ ազդեցություն չունենա: Սակայն հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից, որն էլ մեծապես կախված է նավթի գներից, ապա նավթի գների անկումը՝ ուզենք, թե չուզենք, բացասաբար է անդրադառնում նաեւ մեր երկրի վրա: Միջազգային բորսաներում մեկ բարել նավթի գինն արդեն մոտ


















































