Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը՝ ՀՀԿ-ի մասին. «Ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել, ոչ գիտեմ՝ ներս եմ մտել». «Հրապարակ»

Հունիս 15,2016 10:53

ՀՀԿ-ն վաղը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին աջակցելու մասին։ Լուրեր կան, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հույսը չէր կորցնում, որ ինքն է լինելու ՀՀԿ թեկնածուն, մինչեւ հոգու խորքը վիրավորվել է հարազատ ՀՀԿ-ից, որը որոշել է պաշտպանել ճակատի գիրը մի քանի անգամ փոխած Սամվել Բալասանյանին:

– Պարոն Ղուկասյան, երեւի, որ Բալասանյանն արժանացել  է ՀՀԿ-ի աջակցությանը, դրա՞ համար եք վիրավորված Ձեր թիմից։

– Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ. «Նմանը զնմանին գտանե»,

ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի, գիտեք, ես… ես

ոչ մի բան չունեմ ասելու։ ՀՀԿ-ն էլ իր որոշումը դեռ վերջնական չի կայացրել։

– Եթե կայացնի, հնարավո՞ր է լքեք ՀՀԿ-ն։

– Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում։

Կուսակցությունից դո՞ւրս եք եկել։

– Ես, ճիշտն ասած, ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել, ոչ գիտեմ՝ ներս եմ

մտել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930