Օրվա լրահոսը
Վարուժան Հակոբյանը համաշխարհային օփենում ընթանում է 1-ին տեղում
Ֆիլադելֆիայում մեկնարկել է շախմատի 44-րդ համաշխարհային օփենը: Ուժեղագույնների խմբում խաղացվել է երեք տուր, որից հետո յոթ հոգի հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Նրանց մեջ է գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարում հանդես եկող մեր մյուս հայրենակիցը՝ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, 2,5 միավորով 14-րդ տեղում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի
Վարչապետը հանձնարարել է Հարկային նոր օրենսգրքի հարցում հաշվի առնել ԱԺ-ի առաջարկությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր
Սեյրան Օհանյանը հանդիպել է Տաջիկստանի դեսպանին
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև
«ԱրմենՏելը» ոստիկանության հետ փորձում է «Տրանս-Սֆերին» դաշտից հանել»
«ԱրմենՏել» ընկերության գրասենյակների անվտանգությունն ապահովելու համար շարունակվում է պայքարը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության եւ պահնորդական մասնավոր «Տրանս-Սֆեր» ընկերության միջեւ: Այս օրերին «ԱրմենՏելի» որոշ գրասենյակներում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) աշխատակիցները «Տրանս-Սֆեր» ընկերության պահնորդներին հորդորում են լքել «պոստերը» եւ ստիպում իրենց հետ հանձնման-ընդունման ակտ կազմել: «Առավոտ»-ը՝ «Ոստիկանությունը «Տրանս-Սֆերի» աշխատակիցներին սպառնում է բաժին տանել, եթե
Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: ՀՀ նախագահի
Հայաստանի վետերաններն առաջին ոչ-ոքին արեցին
Գերմանիայում ընթացող վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունում 50+ տարիքային խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը վեցերորդ տուրում ոչ-ոքի խաղաց Անգլիայի հետ: Բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղ արդյունքով: Գերմանիայի առաջին թիմը հաղթելով Իսլանդիային՝ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հայաստանն ընթանում է մաքուր երկրորդ հորիզոնականում: Այսօր մեր վետերանները խաղում են «Գերմանիա 1»-ի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ schachfestival.de-ի
Ադրբեջանի փոխվարչապետ. Հայաստանը ղեկավարվում է 4 կենտրոնի կողմից. Trend
Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հարցազրույց է տվել Trend լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության և Արցախի հակամարտության մասին։ Ադրբեջանի փոխվարչապետը պնդել է, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարվում է 4 կենտրոնի կողմից՝ չմանրամասնելով դրանք։ Հասանովը Հայաստանի Հանրապետությանն է մեղադրել 2016թ. ապրիլի սկզբին հակամարտ ուժերի շփման գոտում տեղի
Այդպիսի հերոսի եւ հանճարի աճյունը պատահական մարդ չէր կարող գտնել
Ռոմանտիկ եւ ասկետ՝ հայրենիքի զավակը 2016թ. հունիսի 11-ը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Գյուտ Նշխարաց տոնի օրը, համընկել էր Սուրբ Նահատակ Գարեգին Նժդեհի նշխարները հայտնաբերած եւ 33 տարի առաջ հայրենիք վերադարձրած Պավել Անանյանի ծննդյան 75-ամյա տարեդարձին: Պավել Անանիայի Անանյանը ծնվել է 1941թ. հունիսի 11-ին Երեւանում` հետաքրքիր տոհմածառի պատմություն ունեցող ընտանիքում, որն ապրում էր Սբ. Զորավոր եկեղեցու հարեւանությամբ:
Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվեց պատասխանել Արտաշես Գեղամյանի հայտարարություններին
Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հաշվի կառնի ադրբեջանական կողմի ուղղումները եւս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հուլիսի 2-ին ելույթ ունեցավ նաեւ ադրբեջանցի պատգամավոր Բահար Մուրադովան: Վերջինս անդրադարձավ Մարգարեթ Սեդերֆելթի ներկայացրած բանաձեւի նախագծին եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթին: Նա նշեց, որ Ադրբեջանը իսկապես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայտարարեց, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 3-7-ը՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Սերժ Սարգսյանը` Բարաք Օբամային. «Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը»
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին, հաջողություններ մաղթել հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի անկախացումից
Թուրքիայի վարչապետը նշել է այն 3 երկրները, որոնց հետ հարաբերությունները կկարգավորվեն. «Հաբերլեր»
Մեկ-մեկ կարգավորում ենք Թուրքիայի համար խնդրահարույց երկրների հետ հարաբերությունները։
Սայլը տեղից շարժելու ժամանակը՝ ըստ Լեւոն Մկրտչյանի
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մշտապես բարձրաձայնում է, որ կրթության համակարգում կա երկու չկայացած օղակ՝ ավագ դպրոցը եւ մագիստրատուրան: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ խնդիրը լուծելու ողջամիտ ժամկետները եւ ճանապարհները: Նախարարը նշեց, որ կրթության մասին խոսելիս պետք է չմոռանալ շարունակականության մասին, երբ մի կրթական որակավորումից անցում է կատարվում մյուսին: Նրա ձեւակերպմամբ, շատ կարեւոր
Բացառված չէ, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Lenta.ru
Թուրքիայի հարաբերություններ կարգավորելու քաղաքականության մասին խոսել է թուրք վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը՝ ասելով, որ առաջիկայում այդ երկիրը կարող է հաշտության նոր գործընթացներ սկսել մյուս հարևանների հետ:
Հայկական պատվիրակությունը հատուկ գլխատված զինվորների նկարները չի տարածել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում. Գեղամյան
«Որովհետեւ մենք գիտենք, որ դա վստահության ամրապնդմանը չի ծառայելու»
Լիբանանյան «հրաբուխից» հետո Ժակլին Սարխոշյանը Երեւանում է
Պրիմա պարուհին պատրաստվում է իր հրաժեշտի երեկոյին Շուրջ 2 տարի է՝ պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը ամուսնու՝ պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ դասավանդում է Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում: Այս դպրոցի սաների՝ հունիսի 24-25-ին կայացած ավարտական հաշվետու համերգին անդրադարձել են ոչ միայն տեղի հայկական, այդ թվում՝ «Ազդակ»
Պետական պարտքը աճել է մոտ 55 միլիոն դոլարով. «Հայկական ժամանակ»
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 270 միլիոն դոլար եւ մեկ ամսվա ընթացքում աճել է 18.6 միլիոն դոլարով: Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում: Պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաեւ մեր արտաքին պահուստները` մեկ ամսվա ընթացքում մոտ 36 միլիոն դոլարով: Եթե
Եթե ռազմական ինքնաթիռներ ներխուժեն Հայաստանի օդային տարածք՝ ռուսները կարող են խոցել դրանք. Gazeta.ru
Թեմային անդրադարձել է նաև ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ նշելով, որ Հայաստանը նախկինում էլ էր օգտվում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգից:
Չենք հեռանալու պարոն քաղաքապետ. Վերնիսաժում թեժ է (տեսանյութ). a1plus.am
Վաղ առավոտից ոստիկաններն արգելել են հին, հնամաշ և հնաոճ իրերի առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականներին զբաղեցնել իրենց՝ արդեն մշտական դարձած տեղերը, որը ինչպես հայտնի է, գտնվում են Վերնիսաժին հարող փողոցներում և մայթերի վրա։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Պուտինի խորհրդավոր լռությունն ու Ալիեւի շատախոսությունը
Մոսկվայի պահանջած լռությունը Ղարաբաղի հարցում խախտված է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս ճեպազրույցում պատասխանելով ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին՝ ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, թե ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում, դրա վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: «Կարեւոր է ձեռք բերված
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ շվեդ խորհրդարանականի բանաձեւի նախագծում
«ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի հակամարտության կարգավորման մեխանիզմները` իրավիճակը կայունացնելու համար, եւ ավելի շատ ճնշում գործածի խաղաղության հասնելու համար»
Սննդամթերք Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզներին
Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամ սննդամթերք կստանան Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզները: Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում
Ստամբուլի ահաբեկիչներից մեկը նախկինում ձերբակալվել էր Սահակաշվիլիի օրոք. Lenta.ru
Սահակաշվիլին նշել է, որ 2012թ. կառավարության գլուխ անցած Բիձինա Իվանիշվիլին ազատ է արձակել Չատաևին, քանի որ Իվանիշվիլիի կառավարությունը քաղբանտարկյալ էր համարում նրան։
ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում. «Հայկական ժամանակ»
ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուրի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:Մինչդեռ ընդամենը 3 օր հետո՝ հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ: Իհարկե, թե՛ ՊՆ-ից, թե
Մաղադանոսի եւ գազարի հյութերի խառնուրդը վերականգնում է ուժերը, սրտի աշխատանքը
Մաղադանոսը Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվել է սուրբ բույս, խորհրդանշել է հաղթանակի փառք եւ բերկրանք։ Բուրումնավետ բույս է, որը նման է նեխուրին։ Մաղադանոսի թարմ արմատները, հատկապես սերմերը ունեն միզամուղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։ Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են
Հրթիռակոծվել է Նոր Գյուղի «Կիլիկիա» շենքը. «Գանձասար»
Տեղւոյն բնակարանները, գործատեղիները, ինչպէս նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կառոյցը նիւթական վնասներ կրեցին։
Ճերմակ փայտից պատրաստված կահույքը մաքրել սուրճի նստվածքով
Կահույք մաքրելու բազմատեսակ քիմիական բաղադրությամբ նյութեր են վաճառում, որոնք հեշտացնում են տանտիրուհիների գործը: Որոշ տանտիրուհիներ դիմում են բնական միջոցների օգնությանը, որոնցից առավել հեշտ օրինակներ առաջարկվում է նաեւ ձեզ. Յուղի հետքերը կահույքի վրայից կարելի է մաքրել գարեջրով, որի մեջ պետք է գցել մի քիչ շաքար եւ մեղրամոմ։ Յուղի լաքաները կարելի է մաքրել նաեւ բենզինով։ Թանաքի հետքերը
Նույնիսկ մուրացկաններն ու միայնակ կենսաթոշակառուներն են սննդից հարկվում Հայաստանում
Միայն ուտելիքի և վառելիքի վրա դրված ԱԱՀ-ի շնորհիվ պետությունն ավելի քան 532 մլն դոլար է քերթում ժողովրդից, ներառյալ աղքատներից, որոնք կազմում են բնակչության ավելի քան 1/3-ը, այսինքն` աղքատները տարեկան մոտ 140 մլն դոլար եկամուտ են ապահովում պետությանը՝ իրենց սննդի վրա կիրառվող ԱԱՀ-ի պատճառով:
Հասկանալի է, որ իշխանությունն այս հարցում ձեռքը չի տանի սեփական գրպանը. «Ժամանակ»
Իշխանության գրպանում եղած գումարը ուղղվելու է ոչ թե դեպի արդար եւ թափանցիկ ընտրական համակարգ, այլ հակառակը՝ ուղղվելու է ընտրակաշառքի:
Կան մարդիկ, որոնք չեն ուզում իրենց մեքենաները թողնեն Վերին Լարսում. «Հրապարակ»
Այնտեղ մոտավորապես 800 մետր ճանապարհային հատված լուրջ վնասվածքներ է կրել, բայց այս պահի դրությամբ նրանց դեռ չի հաջողվում ազատել տարածքը ջրից եւ սկսել աշխատանքները։


















































