Օրվա լրահոսը
Էդվարդ Նալբանդյան. «Ո՞ւմ հավատանք`Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը»
ՀՀ ԱԳ նախարարը`Ադրբեջանի նախագահին
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. «Ստատուս քվոն այսպես հնարավոր չի լինելու պահպանել»
Ի՞նչ ուղերձ է տանում ԵԱՀԿ գործող նախագահը Բաքու
Անհայտ կորածների հիշատակի օրը հարազատները ձեռագործ դիմանկարներով նշանավորեցին
«Վեդիի կանայք իսկապես կեցցեն` տաղանդավոր ազգի տաղանդավոր ներկայացուցիչներ են»
Տարոն Մարգարյանը պարգևատրել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի փառատոնի մասնակիցներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախաձեռնությամբ կազմակերպության մարզահամալիրում անցկացվող փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին: Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել,
Ֆելիքս Ցոլակյանը նշանակեց ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ներսես վարդապետ. «Կաթողիկե եկեղեցին գուցե հարուստ է, բայց իր համեստ աղքատի կեցվածքով ծառայում է մարդկությանը». (Տեսանյութ)
Այսօր Հռոմի պապի այցն ամփոփելիս Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորականներից մեկը՝ հայր Ներսես վարդապետ Գալստյանը, որը Տաշիրի տարածաշրջանի հոգեւոր հովիվն է, անդրադառնալով Հռոմի պապի համեստ կեցվածքին, ասաց. «Ամեն մի բարեգործական ծրագիր իրականացնելիս արտահայտություններ են հնչում, հասարակության մեջ կարծիք կա, թե կաթողիկե եկեղեցին շատ հարուստ է, դրանից են բխում այդ բարեգործությունները: Դրա համար Սրբազան Քահանայապետը ցույց տվեց,
Պետությունը մեղավո՞ր է Արսեն Խոջոյանի կատարած սպանության համար
Արսենի մեղսունակությունը կորոշի դատահոգեբուժական փորձաքննությունը
Հայաստանի բասկետբոլիստները Քիշնեւում մեկ խաղում հաղթել է, մեկում՝ պարտվել
Քիշնեւում մեկնարկած բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում 83:64 հաշվով պարտության մատնելով Մոլդովային՝ հաջորդ օրը համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է այս առաջնությունների հնգակի հաղթող եւ գործող չեմպիոն Անդորրային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armnoc.am-ի
Հայկ Ալումյան. «Հասարակությունը հանդուրժող է խոշտանգումների նկատմամբ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եվրոպական կոնվենցիայի` խոշտանգումներն արգելող հոդվածով 2015-ի դրությամբ ՀՀ-ի դեմ կայացրել է 12 վճիռ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն այս թեմայով որոշ այլ մտահոգիչ տվյալներ ներկայացրեց. «Խոշտանգումների վերաբերյալ ստացված 363 հաղորդումների հիման վրա ընդամենը յոթ քրեական գործ է հարուցվել, բայց քրեական պատասխանատվության ենթարկվելու ոչ մի
Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին
Հունիսի 29-ին` Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ
Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է մարդասիրական առաքելության շրջանակում երկօրյա այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին` կառույցի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսը: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի մարդասիրական ծրագրերը կրթական և առողջապահական նպատակներով Արցախում կիրառելու հետ կապված հարցեր, որոնք նախատեսված են ուղղվելու
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան շուկայի ներուժին
Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական ասպեկտները» թեմայով փարիզյան համաժողովին
Կարինե Աշուղյան. «Չեմ հավատում իրենց՝ քաղաքականությունից ու Հայրենիքից դուրս դրած «բարձր գրականություն արարողներին»
«Առավոտը» գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Կարինե Աշուղյանից հետաքրքրվեց՝ պարտադի՞ր է, որ գրչի մարդը լինի ակտիվ քաղաքացի, թե՞ ակտիվությունը պետք է լինի զուտ ստեղծագործական: «Չեմ հավատում նրանց գրին, ովքեր իրենց քաղաքականությունից ու Հայրենիքից դուրս դրած՝ «բարձր գրականություն են արարում»: Ես հավատում եմ այն գրողի գրածին, ով ապրում է՝ ինչպես գրում է, ով ազնիվ, խիզախ ու մեծ
«Տարածքներ հանձնելու պատրաստակամությամբ բանակցելն ամենահիմար ճանապարհն է». ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր
«Տեղի է ունեցել ստատուս քվոյի տոտալ փոփոխություն»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա» թեմատիկ զեկույցին նվիրված քննարկմանը հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ փորձագետի` ստատուս քվոյի պահպանման մասին բոլոր խոսակցություններն այլևս անիմաստ են. «2010-ից Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի հարձակվողական սպառազինության գլխավոր մատակարարը, 2014-ից Արևմուտքը դարձել
«Նպատակների նեղությունը» խանգարեց». ինչո՞ւ լռեց ElectricYerevan-ը
էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի շարունակականությունն այսօր նկատելի չէ
Արթիկում աշխատանքները շարունակվում են
Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում վթարվել էր նաև 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղն անմիջապես կապ է հաստատել Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-արևմտյան մասնաճյուղի Արթիկի տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Կ.Չախոյանի հետ։ Առաջարկվել է դադարեցնել
Կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ ս. թ հունիսի 29-ին, կյանքի 79-րդ տարում վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը: Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին, Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ: 1962-1966 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Երկար
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են ընտրությունների գործընթացի լավագույնս կազմակերպման և անցկացման գործում և ակնկալում են ԵՄ-ի աջակցությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումն ու խթանումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը և կարևորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում դատապարտյալ Հարություն Հարությունյանի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2016 թ. հունիսի 25-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հարություն Հարությունյանն ինքնասպանություն է գործել։ Նախնական տվյալներով՝ դատապարտյալը ՔԿՀ-ի թիվ 2 հիվանդասենյակում ինքնասպան է եղել՝
Նախագահը հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն: Լրագրողի խնդրանքով ՀՀ Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին,
Կորյուն Աթոյանն էլ «կվերարտադրվի՞»
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար միայն գործող ռեկտորն է դիմել
Ծրագրավորող, հաշվապահ, դերձակ. Գյումրի քաղաքում կայացել է Աշխատանքի տոնավաճառ
Հունիսի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 34 գործատու՝ 225 առկա և 643 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ մարզի աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս
Փոստանջյանը «գրավել է» ԱԺ ամբիոնը. Նաղդալյանը չի կարողանում լռեցնել ու հեռացնել (Տեսանյութ)
«Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ եւ սկսեց խոսել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի, կեղծիքների, բռնաճնշումների, Ընտրական օրենսգրքի, վարչական ռեսուրսների օգտագործման մասին: Նրա խոսափողն անջատեցին՝ հորդորելով խոսել հարցից: Փոստանջյանն առանց խոսափողի շարունակեց խոսել՝ չհեռանալով ամբիոնի մոտից: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Տիկին Փոստանջյան, տիկին Զարուհի ջան,
ՊՆ-ից շուրջ կես միլիոնի դոլարի հափշտակության մեջ մեղադրվողը գրավով ազատ կարձակվի՞. Փաստինֆո
Պաշտպանության նախարարությունից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016թ. կայացված որոշումը, ամբողջությամբ բավարարել միջնորդությունը , Աշոտ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել
Հուշակոթողի բացում` ի հիշատակ անհայտ կորածների
Հունիսի 29-ին մեր հանրապետությունում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով Արագածոտնի մարզային միջոցառումն այս անգամ անցկացվեց Ավանում, որտեղ երախտագետ հանրությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մարզի 11 անհայտ կորածներին: Նախորդ տարի, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, գյուղի բարերար Պետրոս Պետրոսյանի միջոցներով այստեղ հիմնվել է ,,Անմահների պուրակ,, և տեղադրվել է 6 մետր բարձրությամբ մեծադիր
«Մարդիկ, որոնք չգիտեին ինչ է նշխարը, եկել էին Հռոմի պապի ձեռքից ստանալու». Տեր Հովսեփ (Տեսանյութ)
Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորականներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելով Հռոմի պապի այցը, մասնավորապես Գյումրու Վարդանանց հրապարակում նրա կողմից պատարագ մատուցելը: Տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը տեղեկացրեց, որ շուրջ 24 հազար հրավիրատոմս են բաժանել, պատարագին նվազագույն թվով ներկա է գտնվել մոտ 28 հազար մարդ: 14 հազարը, ըստ նրա, եղել է Գյումրիից, մնացածը Շիրակի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին‵ հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 30-ին սպասվում է
Ջրահեղձվել է քաղաքացի
Հունիսի 29-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ-ՋՐԱՌ» պոմպակայանի ավազանում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական ծառայությունը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Է. Չ.-ի դին (ծնվ. 1996թ.):


















































