Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանին բարձր պաշտոնի են նշանակել

Այսօր ՀՀ նախագահը Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նշանակել է նախագահի վերահսկողության ծառայության պետ: Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ տեղադրված չէ: Հիշեցնենք, որ գեներալ Ցոլակյանը 3 տարի պաշտոնավարեց Շիրակի մարզում, նա 2016 թվականի փետրվարի 24-ին ազատվեց մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, քանի որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, այս կուսակցությունը խնդրեց Շիրակը մարզի կառավարումը հանձնել

Կյանքից հեռացել է Հրաչյա Մաթևոսյանը

Կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը: Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955-ին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962-ին ընդունվել և 1966-ին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին աշխատել է կույրերի միավորման հրատարակչությունում որպես գրական աշխատող, ապա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունում

24 տարի` սպասման մեջ. անհայտ կորածների հարազատները «Եռաբլուրում» էին. (ֆոտոշարք)

Արցախյան ազատամարտում անհետ կորել է մոտ 1000 հայորդի

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղարության հետ քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանն առնչվող հարցեր

Հունիսի 29-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ազատությունից զրկման վայրերում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու, այդ նպատակով պետության կողմից տարվող քաղաքականության բարեփոխմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի

«Եթե շատ ուժեղ տղեք եք՝ եկեք տղայական «ռազբորկի». Բիշարյանը Փաշինյանին կանչում է դահլիճից դուրս (Տեսանյութ)

Մարտի 1-ի արյունը դա ձե՛ր վրա է: Հենց քո՛ վրա է, որովհետեւ ինքդ մոլորեցնելով տասնյակ հազարավոր մարդկանց, պարահրապարակ հանելով, պարելով, երգելով տարաք զոհաբերության:

«Ժառանգություն» կուսակցության Բանաձևը

ԲԱՆԱՁԵՎ Հայ ժողովրդի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ազգային անվտանգությանն սպառնացող իրողության վերաբերյալ Հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին վերականգնելով իր անկախ պետականությունը հայրենի բնօրրանի շուրջ 10 տոկոս տարածքում` դեռ չի հաղթահարել անցումային ժամանակաշրջանին բնորոշ համակարգային և կերպարային փոփոխման առանձնահատկությունները: Հայ ժողովրդի քաղաքական վերնախավը, անցումային ժամանակաշրջանին բնորոշ, չի ազատվել անցյալով պայմանավորված պարտադրանքներից և բարդույթներից: Եթե անկախության առաջին տարիներին

Բորիս Նավասարդյան. Մեծ Բրիտանիան իր ստեղծած թակարդն ընկավ

«Շոտլանդիան կորոշի Մեծ Բրիտանիայից դուրս գալ, եթե մոտակա ժամանակներում լինի նոր հանրաքվե»:

«Վալերյանկա չկա՞». ԱԺ-ում լարված մթնոլորտ է. կրքերը թեժացել են Փաշինյանի եւ ընդդիմության շուրջ (Տեսանյութ)

Պաշտոնապես ասում եմ՝ Սերժ Սարգսյանի վաստակավոր ու երկարամյա հաճախորդների հետ միասնական ըլնելու չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու, ստեղ տարընթերցում պտի չլինի: Մի հատ էլ ասում են՝ գործընկերների հասցեին բան ա ասում՝ մենք ձեզ ի՞նչ գործընկեր, ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր:

Լավրովի պլանն ուժի մեջ է

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) Նարինե Մկրտչյանի հեղինակած «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա» խորագրով զեկույցի հրապարակումից հետո ծավալված քննարկման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության տրամաբանության փոփոխությանը, նշեց. «Սա հիմա լրիվ այլ

ՀՕՊ համաձայնագրի որոշ ռիսկեր

Այս օրերին ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը: Փորձենք իմի բերել համաձայնագրում առկա ռիսկերն ու մտահոգությունները: ՌԴ հրամանատարության ներքո Համաձայնգրով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաև «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը

«Եթե վաղը պետք լինի զինվորագրվել, չենք էլ լսելու` իրենք պե՞տք են, կգա՞ն, թե՝ ոչ». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Պաշտպանության նախարարը` Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնության մասին

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին

Հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին։ Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների

Էդմոն Մարուքյան. Կա պարզապես բնական պահանջ, ցանկություն՝ չլինել սպանված գործընկերոջ կողմից վաճառված զենքով

Վստահությունը վերականգնելու համար ես ասում եմ՝ այս քննարկումն այլ ձևով կարող էր ընթանալ, եթե Ռուսաստանն ասեր, որ իրենք ռազմական հանցագործություններ իրականացրած պետությանն այլևս չեն տեսնում որպես զենքի մատակարարում ստացող պետություն և խզում են բոլոր պայմանագրերը։

Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond  հարթակում

2016թ.-ի հունիսի 24-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (UNIBB1) ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնել ու հասցեական և ռեպո գործարքներ: Այս տարվա հունիսին Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը` տեղաբաշխելով ամբողջ ծավալը: Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության

Բորիս Նավասարդյան. «Հայաստանում ամենաառաջինը տուժելու է կառավարությունը՝ որպես հիմնական գրանտակեր»

Բորիս Նավասարդյանը համարում է, որ Ռուսաստանի հրճվանքը ժամանակավոր է

Կպայքարեն ID քարտերով ընտրությունների դեմ

«Այդ խնդիրն ID քարտերով եկեք չպայմանավորենք, իրենք դեռ վաղուց են տանում այդ գործընթացը եւ որ մի քանի հազար ստորագրություն են բերում, ասում են` մարդիկ դեմ են` դա խնդիր է, որի լուծումը գտնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Խնդիրն այն է, որ «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժումը` պայմանավորված առաջիկա ընտրություններում միասնական

Հայտնի են դարձել ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության մրցանակակիրները

 Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են

«Խաղ է գնում. հիմնական նպատակն է հարթել ճանապարհը հարաբերությունների կարգավորման համար». Ռուբեն Սաֆրաստյան

Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հիմնահարցի առումով

Աղասի Ենոքյան. ԵՄ-ն հակված չէ Անգլիայի հետ խաղեր տալ

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարական շատ ծրագրեր կփակվեն

Նոր զարգացումներ Բյուրեղավանի գործով

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրել է որոշում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին: Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 19-ին ԹԻՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով Բյուրեղավանի երեխաների խնամքի

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում՝ պաշտոնատար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին: Հաշվի առնելով կատարված հանցագործության մեջ ընդգրկված անձանց քանակը, աննախադեպ բնույթն ու հասարակական մեծ հնչեղությունը, տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ մի շարք

ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել մաքսային տեսուչի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթի իրականացման ընթացքում, ՀՀ նախկին ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 2015թ.-ի ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ

«Голос Украины»-ի մասնակիցն օգնել է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին (Տեսանյութ)

«Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ես արդեն Մոսկվայում էի և կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչպիսի տրամադրվածություն էր տիրում, սակայն համոզված եմ, որ ոչ մի երկիր չի ցանկանա՝ պատերազմ լինի, մանավանդ, որ իրենք էլ են այդ փուլում»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Aravot.am-ի այն հարցին, թե ինչ արձագանք գտավ քառօրյա պատերազմը Ուկրաինայում՝ պատասխանեց ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին լայն կոնսենսուսով՝ 106 կողմ, 6 դեմ (Տեսանյութ)

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Ես մտածում եմ՝ դիտմամբ էլ փոխեցինք, պիտի թողեինք հին օրենսգիրքը, որը առավել էր, քան էս մեկը, սենց էլ առաջ գնանք»:

Փոխվարչապետի պնդմամբ՝ եթե ԵԱՏՄ-ն չլիներ, մեր վիճակն ավելի վատ կլիներ

Կառավարությունն ուսումնասիրություն է արել եւ պարզել՝ Հայաստանը ԵՏՄ-ին միանալով՝ մեղմվել է բացասական ազդեցությունը

Ստեփան Մարգարյան. «Այս ընտրական համակարգը ավելի վատն է, քան մենք ունեինք նախկինում»

Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ եթե կա հասարակական լայն ակտիվություն, ապա վատ օրենսգրքով եւս կատարվում է արդար ընտրություն

«Ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջի՛կ ջան, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունը մի բեր ԱԺ». Փոստանջյանին (Տեսանյութ)

Նա հայտարարեց, որ սրանից հետո ոչ միայն ՀՕՊ համաձայնագիրը, այլեւ մեր երկրի անվտանգությանը վերաբերող ցանկացած համաձայնագիր պետք է վավերացնեն՝ առանց հաշվի առնելու որոշ խմբերի կարծիքները: Նա վստահեցրեց, որ 200 մլն դոլար ռուսական զենք ձեռք բերելու վարկի մասին էլ չեն հայտնելու:

«Մի հատ գոնե զանգեք ասեք՝ ո՞նց եք, ժողովուրդ, ձեր վրա ոնց որ կրակում են, անգամ էդ չեք լայաղ արել». Ռուստամյանը՝ ՀԱՊԿ-ին (Տեսանյութ)

Ռուստամյանն առաջարկեց՝ եկեք հավաքենք բոլոր այն պայմանագրերը, որոնք ունենք պաշտպանության հետ կապված, ՌԴ-ի, մյուս գործընկերների հետ կապված, դնենք վերլուծենք ու պահանջենք, որ հերիք ա հայտարարություններ անեք առ այն, որ մենք միասին ենք՝ ՀԱՊԿ-ով, էս-ով, էն-ով եկեք տեր կանգնեք ձեր պարտավորություններին:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930