Օրվա լրահոսը
Շահեն Պետրոսյան. Պահանջարկի դեպքում ոչ թե ավիատոմսերն են թանկացնում, այլ չվերթներն են ավելացնում (Տեսանյութ)
«Ռուսական ավիաընկերությունները հանցավոր համաձայնության են գալիս ու տոմսերը թանկացնում»
Սեյրան Օհանյանը` ռուսական զենքի մատակարարման մասին. «Նախապատրաստական աշխատանքները կատարվել են» (Տեսանյութ)
Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է ըստ ընթացակարգի
«Բիրտ,կոպիտ, անթույլատրելի վերաբերմունք՝ Բագրատյանի նկատմամբ». Խոսրով Հարությունյանը դատապարտեց (Տեսանյութ)
Գուրգեն Արսենյանն էլ իր ելույթում ասաց, որ ցուցարարների հիմնական փաստարկն այն էր, որ եթե վավերացնում եք այդ համաձայնագիրը, չի ավելանում ԼՂՀ պաշտպանվածությունը: Հարգելիներս, թյուրիմացություն է, երբ մասը փորձում են վեր դասել ամբողջից: ՀՀ-ն ամբողջն է, հայ ժողովրդի մի մասը բնակվում է Ղարաբաղում:
ՌԴ-ի թիկունքում չե՞նք թաքնվում
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին չէ, որ պաշտոնական Երեւանը պասիվ է Բաքվից հնչող վերջին օրերի հայտարարություններին «արժանի հակահարված» տալու հարցում: «Առավոտի» հետ զրույցում պարոն Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի ակտիվությունը պետք է դրսեւորվի ոչ թե հրապարակային «լեզվակռվում», այլ առաջնագծում` համապատասխան գործողություններով: Նա համամիտ չէ նաեւ, որ հայկական կողմը փորձում է ՌԴ-ի թիկունքում թաքնվել: Իսկ
Բագրատյանն առաջարկում է ռուսական հակաօդային պաշտպանության հարցը դնել հանրաքվեի (Տեսանյութ)
Ռուսների հետ դեպքերը հակասական են: Բազմաթիվ դեպքեր կան, երբ ռուսները մեզ օգնել են, փրկել են, բայց բազմաթիվ դեպքեր կան, որ մենք ընդհանրապես քաշվել ենք: Հնարավոր է պայմանագիրը գործնականում շուռ գա, որովհետեւ այսօր հայ-ռուսական հնարավորությունների վատթարացում կարող է լինել:
Ինչպես էին գմբեթից իջնող 4 ճաքերը սպառնում ավերակի վերածել Օձունի եկեղեցին (Տեսանյութ)
«Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է հանրությանը ներկայացնել բացառիկ մանրամասներ այս կոթողի վերականգնման ընթացքից: Սրբավայրի գմբեթարդի ու վեղարի վերականգնման առաջին փուլը ենթադրում էր եկեղեցու գոյությանը սպառնացող 4 ճաքեր ունեցող գմբեթի և վեղարի քանդում՝ ինժեներական մի դժվար լուծում, որն այլընտրանք չուներ: Նախկին՝ 19-րդ դարի նորոգությունից հասած վեղարիի ներսում հետաքրքրական գտածոներ հայտնաբերվեցին, այդ թվում՝ շշի մեջ զմրսված
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։ Ն.Քոչինյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա, գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի
Արմեն Հարությունյանը ծանոթացել է հեղեղի հետևանքով Արթիկի բաժանմունքին պատճառած վնասներին
Արմեն Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բաժնի աշխատանքին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև՝ աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։ Այցի
Ադրբեջանը պլանավորված ձեւով գործընթացը «քշում» է փակուղի
Ադրբեջանի նախագահի հայտարարություններն, ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի, ծանր փորձություն են միջնորդների համար – Պարոն Աբրահամյան, Սանկտ Պետերբուրգում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանն ընդգծված դրական վերաբերմունք ուներ, ինչո՞վ էր դա պայմանավորված: Ի դեպ, այդ հանդիպումից ադրբեջանական կողմը մանրամասներ «գաղտնազերծեց»: – Պարզ իմիտիացիայով. այդ հանդիպմանը հետեւած ադրբեջանական արձագանքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի
Կայացավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը. «ՏԱՍՍ»
2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական СУ-24 ինքնաթիռի խոցումից հետո կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առաջին զրույցը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Երկու նախագահների հեռախոսազրույցի մասին լուրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ պաշտոնական Մոսկվան ավելի ուշ կտեղեկացնի հեռախոսազրույցի արդյունքների մասին։ Ինչպես
Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին
Հունիսի 28-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը
Պուտինն իր վշտակցությունն է հայտնել թուրք ժողովրդին. Sputnik
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր վշտակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով գրանցված զոհերի համար։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։ ՌԴ նախագահ Պուտինը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով կազմակերպված ռուս և գերմանացի երեխաների մասնակցությամբ մի նախագծի, որի ընթացքում
Մարգարիտ Եսայանը փակագծեր է բացում
ՀՀԿ խմբակցության պատգամավորի կարծիքով`«Այս պայմանագրի հաստատումով մեր պետության հակաօդային պաշտպանությունը տասնապատիկ հզորանալու է» –Տիկին Եսայան, թեպետ խորհրդարանում եւ հասարակական շրջանակներում բավական քննարկվեց ՀՕՊ համաձայնագիրը, պաշտպանության փոխնախարարը կարծես փարատեց բոլոր կասկածները ԼՂՀ–ին սպառնացող վտանգների մասով, այնուհանդերձ, Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության համակարգի հարցում շատերը թերահավատորեն են վերաբերվում: Չե՞ք կարծում, որ ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրան հետեւած զարգացումներից
Բակո Սահակյան. Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ Կարո Արմենի եւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի
Տուրիստական գործակալությունում գողացել է «iPhone 6» (Տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու տուրիստական գործակալության գրասենյակից «iPhone 6» բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 16:45-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող տուրիստական գործակալություններից մեկում ՝ սեղանի վրայից հափշտակել է «iPhone
Վրաստանաբնակ ռուսները Դումայի ընտրություններին կարող են մասնակցել Գյումրիում. Sputnik
Վրաստանում ապրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել առաջիկայում տեղի ունենալիք Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Առաջիկա ընտրություններին վրացաբնակ ռուսների մասնակցության մասին պարզաբանումներ է ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Վասիլի Լիխաչյովը. «ՌԴ այն քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանի տարածքում, հնարավորություն կստանան քվեարկել Հայաստանից՝ Գյումրիում»։ Լիխաչյովի
Ոստիկանությունը պահնորդական շուկայում իր մրցակիցներին կամաց-կամաց դուրս է մղում
Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համայն հայությանը հայտարարում է, որ ամեն ինչ անելու են մեր երկրում տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու համար, նրա «քթի տակ» հենց կառավարությանն առընթեր մարմինը շարունակում է անհավասար մրցակցային պայմաններով աշխատել եւ խոչընդոտել այլ ընկերությունների մուտքը շուկա: Խոսքը կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մասին է: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը (ՊՊԳՎ)
Վրաստանի վարչապետ. Աշխարհը պետք է կանգնեցնի այս դաժանությունը. Грузия Online
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ, որի միջոցով իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել թուրք ժողովրդին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։ Վարչապետ Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայտնում եմ իմ խոր ցավակցությունները զոհերի և վիրավորների պատճառ դարձած Ստամբուլի Աթաթյուրքի
«Դուք ՌԴ-ի արբանյակն եք». ԱԺ-ում բանավեճ է՝ Ռուսաստանին քծնելու, բոլշեւիզմի եւ ՌԴ-ի բարեկամության մասին (Տեսանյութ)
Ռուսները չգիտեն, որ մեր ռազմավարական դաշնակիցն են, հակասական բաներ են անում. «Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ 1915-ի ջարդերը եղել են ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլ նաեւ Արեւելյան Հայաստանում՝ Կարսը, Բայազետը…4 անգամ Կարսը գրավել ու հետ են տվել:
Տարոն Մարգարյան. «Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: «Հանրապետության Նախագահի կողմից եղավ առաջարկ` բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում իրենց կյանքի գնով մեր սահմանները պաշտպանած բոլոր այն տղաների ընտանիքներին, ովքեր ունեն բնակարանային խնդիր: Օրերս Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքը նույնպես ապահովելու բնակարանով: Սա
Բակո Սահակյանը ծաղկեպսակ դրեց անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ալիևն իր և ադրբեջանցի ժողովրդի անունից ցավակցել է Էրդողանին. Trend.az
Հաղորդվում է, որ ահաբեկչության պահին դեպքի բուն վայրում չեն եղել ադրբեջանցիներ։
Լարսի անցակետի մոտ ստեղծվել է վրանային ավան
Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում
Ի՞նչ էր կատարվում Վճռաբեկ դատարանում անցյալ ուրբաթ, ինչո՞ւ խաչակնքեց փաստաբանը
«Ֆինանսական բուրգի գործով» Արտակ Գալստյանի բողոքը մերժվեց, իսկ Արթուր Անդրեասյանի դատավճիռը մնաց անփոփոխ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նիստերը միշտ չէ, որ լուսաբանվում են: Պատճառն այն է, որ բողոքների քննության օրը դատարանն իր վեց անդամներով հաճախակի է մտնում խորհրդակցական սենյակ, իսկ քննության ընթացակարգն էլ գրավոր է: Այդ գրավոր ընթացակարգի մասին ամեն անգամ
Իրանը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Ստամբուլ. Reuters
Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցչի խոսքերով՝ այդ որոշումը կայացվել է ելնելով քաղաքացիների անվտանգության ապահովումից:
Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի շուրջ
Ս/թ. հունիսի 29-ին (չորեքշաբթի) ՌԴ ԱԻՆ Մերձմոսկովյան Ժուկովսկի օդակայանից կիրականացվի ռուսաստանյան AN148 օդանավի չվերթը դեպի Վլադիկավկազ՝ Վերին Լարսի անցակետում հայտնված մարդկանց տարհանելու նպատակով: Ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը հայտնել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, համաձայն հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ՌԴ ԱԻՆ օդանավը կիրականացնի երեք չվերթ: Ըստ դեսպանության ճշտած տվյալների, ներկայումս
Փարիզում Ալիեւ-Սարգսյան հանդիպումն ավելի համեստ արդյունքներ կունենա
Ինչու Էրդողանը ներողություն խնդրեց ու նամակ գրեց ՌԴ-ին
Թուրքիայի օդանավակայանների միջադեպերն ու հայերը. «Դողան»
2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հիշել է Թուրքիայի օդանավակայաններում տեղի ունեցած գործողությունները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել։ Լրատվական գործակալությունը նշում է, որ վերջին 34 տարիների ընթացքում Թուրքիայի օդանավակայաններում 3 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել են մարդիկ։ Առաջին դեպքը տեղի է ունեցել 1982թ.


















































