Օրվա լրահոսը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Արթիկում և Վերին Լարսում ստեղծված իրավիճակի շուրջ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները: Զեկուցվել է, որ ներկայում վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները: Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը և անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած
«Շնորհակա՛լ եղեք ՌԴ-ին». ՀՀԿ-ականներն ԱԺ-ում Ռուսաստանի գովքն են անում ու հակափաստարկներ ստանում (Տեսանյութ)
Դուք ՀՀ-ում ռուսական ինքնաթիռները նույնիսկ գետնի վրա մի մետր չեք կարող տեղաշարժել, հիմա եկել եք ասում, թե ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժը օդ ա բարձրանալու: Թան էլ չէ, բրդած մածուն ձեզ: Մի հատ էլ ասում եք, թե ՌԴ-ն տիեզերական հետախուզության տվյալները փաթաթելու ա տա ՀՀ-ին, տղերք, էս լո՞ւրջ եք խոսում:
Նռնակ «Կումայրի» արգելոցում
Հունիսի 27-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի վարժարանի տարածքում նռնակ են հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գյումրիի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները Հ.Սարգսյան փողոցի վերջնամասում գտնվող «Կումայրի արգելոց» կոչվող տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ
Վկան պատմեց, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածել է ոստիկանին. Ա1+ (Տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին զարմացնում է իր գործով որպես վկա հարցաքննվող ոստիկանների ցուցմունքները: «Փաստացի տալիս են այսպիսի ցուցմունք, մենք տեսանք, որ Գեւորգ Սաֆարյանը խփեց Գեղամ Խաչատրյանին, մնացած ոչ մի բանը չենք հիշում: Ոչ հիշում են դրանից առաջ ինչ տեղի ունեցավ, ոչ հիշում են դրանից հետո ինչ տեղի ունեցավ»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը:
Հարցում. Ուսանողների 62 տոկոսը ցանկանում է ուսումը շարունակել արտերկրում
Նրանց 58 տոկոսը ցանկանում է ուսում ստանալուց հետո բնակվել արտերկրում
Ռիչարդ Միլս. Գոհացուցիչ է տեսնել այս կարևոր հարցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքը
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործառույթներին, կարողություններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով հունիսի 28-ին պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությունը: Այցելության շրջանակում հյուրերը հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների և մեխանիզմների
Վահե Էնֆիաջյան. Հայաստանի տարածաշրջանային կարգավիճակը պարտադրում է վարել ճկուն և հեռանկարային արտաքին քաղաքականություն
Հունիսի 28-30 Մոսկվայում ընթանալու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների 47-րդ լիագումար նիստը, որտեղ քննարկվելու են տնտեսական համագործակցության նոր հորիզոններն ու դրանց հավանական զարգացումները: Խորհրդարանական դիվանագիտության այս ձևաչափը անհրաժեշտ է առավելագույնը կիրառել: Համագործակցության այս մոդելը թույլ է տալիս ձևավորել և’ տնտեսական, առևտրի շրջանառության, և’ նոր ներդրումների բավականին իրավական դաշտ, ուստի, այս համատեքստում, մենք շատ
Ինչո՞ւ ռուսական լրատվամիջոցները պասիվ լուսաբանեցին Հռոմի պապի՝ հայաստանյան այցը
Որովհետեւ Վատիկանը Մոսկվայում դիտվում է որպես ոչ միայն կրոնական, այլ նաեւ քաղաքական ուժ:
Արցախցի երեխաների ամառային հանգիստը` Երևանում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտապես ներգրավված են նաև հատուկ խմբերի երեխաները: Հերթական հետաքրքիր անակնակալն ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաների համար էր, ովքեր իրենց հարազատների հետ Երևանում էին ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու
2016թ. հուլիսի 4-ին Լավրովը կժամանի Երևան. «ՌԻԱ»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016թ. հուլիսի 4-ին ՀՀ մայրաքաղաք Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Լավրովի առաջիկա այցելության մասին հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Արտաքին գործերի նախարարները կքննարկեն հարցեր, որոնք
«Երևանի զինանշան» հուշամեդալ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին
Երևանի քաղաքապետի որոշմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ, ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պարգևը հանձնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Վերջինն իր շնորհակալություն է փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ֆիլհարմոնիկի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և գնահատանքի համար: Երևանի քաղաքապետարան
«Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը մահափորձի նմանակում է հիշեցնում». Վահան Հովհաննիսյանը խոստացավ ավելին ասել
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով եւս մեկ մեղադրյալ ազատ արձակվեց.
Զախարովա. Քննարկվում է Լավրովի և Չավուշօղլուի հնարավոր հանդիպումը. «ՏԱՍՍ»
Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է 2016թ. հուլիսի 1-ին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Զախարովան մասնավորապես ասել է. «Ինչ վերաբերվում է ռուս-թուրքական շփումներին, ինչպես միջանձնային, այնպես էլ հեռախոսային,
«Սոցապնախարարության ծրագիր է, ոչ թե գիտական». Ռադիկ Մարտիրոսյանի ծրագրի մասին
«Եթե լինեին թեկնածուներ, ամեն մեկը կներկայացներ իր տեսլականը, թե ինչպես է տեսնում հայրենի գիտության զարգացումը, որ դաշտում է տեսնում, որոնք են նախընտրելի և այլն: Կարծում եմ՝ սա առաջին հերթին գիտնականների խնդիրն է: Ո՞ւմ են ուզում տեսնել իրենց կազմակերպության լիդեր»-, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ կայացած նախագահի ընտրությունների մասին Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հ.
Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին. Trend.az
Յըլդըրըմն ասել է, որ առաջիկայում նախատեսված է Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույց։
Արտեմ Ասատրյան. աշխատանք գտնելու հնարավորություներն ավելի են մեծանում
Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի և Ապարանի քաղաքապետի ուղեկցությամբ եղել է Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում, որին
Գնումների նոր օրենքով «Սեւ ցուցակում» հայտնված ընկերությունները 2 տարուց շուտ չեն կարող գնումների մրցույթի մասնակցել (Տեսանյութ)
«Ապրանքների եւ ծառայության ձեռքբերումներով է պայմանավորված պետություն, երկիր, հող ունենալ-չունենալու հարցը»
Պորոշենկոն ինքնավարություն է խոստացել Ղրիմի թաթարներին. Vesti-ukr.com
Պորոշենկոն նշել է նաև, որ Ղրիմը շարունակում է հանդիսանալ Ուկրաինայի անբաժան մասը։
Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյան-Պուտին «ապօրինի գործարքի» մասին. «Միգուցե իր վերընտրվելն է պայմանավորվել» (Տեսանյութ)
Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը, ո՞րն է այդ ապօրինի գործարքի առարկան՝ հաջորդ դավաճանական քայլը նրա կողմից: Ի՞նչն է այս առքուվաճառքի էությունը, խնդրում եմ, հանրությանը ներկայացրեք: Միգուցե իր վերընտրվելն է պայմանավորվել՝ այս խուլիգանական փաստաթղթի դիմաց:
Հրազդանի կիրճում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 16-ամյա անչափահասի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի և մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել կատարված սպանությանը կասկածյալ Լ.Ստեփանյանի մեղսակցությունը բացառող ապացույցներ և հունիսի 26-ին նա արգելանքից ազատվել է։ Ավելի վաղ
Չինաստանը ողջունում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը. «Ջումհուրիեթ»
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հոնգ Լին անդրադարձել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Չինաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակն ասել է հետևյալը. «Տեղյակ ենք թեմայի վերաբերյալ զարգացումներից։ Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը»։
Բորիս Նավասարդյան. Հայ-ադրբեջանական հարաբերություններում փոքր պատուհան է բացվել երկխոսություն սկսելու համար
Իսկ Թուրքիայի առումով, Բորիս Նավասարդյանը նման լավատեսություն չունի
Լևոն Հայրապետյանի հանդեպ սահմանված դատավճիռը մնաց ուժի մեջ. Интерфакс
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ սահմանված դատավճիռը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс-ը։ Ավելի վաղ ռուսական դատարանը մեղավոր էր ճանաչել հայազգի գործարարին՝ 700.000 ԱՄՆ դոլարի շորթման համար և նրա հանդեպ պատիժ սահմանել 4 տարի ազատազրկման և 20,8 միլիոն ռուբլու փոխհատուցման չափով, որը պետք է տրվի տուժող կողմին։ Այս վճռից
Ինչո՞ւ են ծառայությանն անպիտան զինվորին նշանակել նռնակաձիգի օգնական
Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն
«Պարզ ասեք, որ ՀՕՊ համաձայնագրի շրջանակներում ադրբեջանական ինքնաթիռ չի խոցվելու». Փաշինյան
Եթե ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության համակարգից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ ՌԴ-ից լինի հրաման, որ չէ, լավ, պետք չի, օդ մի բարձրացեք, էդ ինքնաթիռները օդ կբարձրանա՞ն, թե՞ չեն բարձրանա:
Կրթությունն ոչ միայն պետք է սպասարկի, այլև ուղղորդի աշխատաշուկան. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախարարը բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջել է ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնում, որտեղ տեղակայված են ավելի քան 30 լաբորատորիաներ: Կենտրոնն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներով և ինժեներական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որոնք օգտագործվում են բուհի ուսանողների, գիտական անձնակազմի և
Պեսկով. Թուրքիայի հետ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում. «ՌԻԱ»
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերին՝ ասելով, որ Թուրքիան կարևոր քայլ է կատարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում, բայց Ռուսաստանի և Թուրքիայի միջև խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Պեսկովն իր խոսքում հաստատել է, որ Էրդողանն ուղերձ է
Բորիս Նավասարդյան. «Իրականում, Մեծ Բրիտանիան դուրս չի գա Եվրամիությունից»
Բորիս Նավասարդյանը համարում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը արել է ամեն ինչ Եվրամիությանը շանտաժի ենթարկելու համար
Ընդդիմադիր բևեռի կայացման խնդիրը օրակարգային է. Հ. Նաղդալյան
-Տիկին Նաղդալյան, թեև Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կայացավ այսպես կոչված կոնսենսուսը, բայց ԱԺ արտահերթ նիստի երեկվա և այսօրվա քննարկումները վկայում են, որ այն կարծես «ճաքեր է տալիս»: Ինչո՞վ կբացատրեք ընդդիմության նման կեցվածքը: -Փաստորեն, այս 2 օրվա քննարկումը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում ինքնահաստատմամբ դրդված, «ամենայն հայոց ընդդիմադիր» համարվելու պայքարի ճանապարհով վիճակը հասել է


















































