Օրվա լրահոսը
Անի Հովհաննիսյանը դատարան կբերվի այսօր
«Անալիտիկ» ակումբի պատասխանատու եւ համանուն կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկումը երեկ օրվա երկրորդ կեսին հետաձգվեց, քանի որ չէին ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչները: Դատարան չէր բերվել կալանավորված Անի Հովհաննիսյանը: Այսօր ժամը 17:00-ին կքննարկվի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ա.Հովհաննիսյանը, եւս երկուսը կալանավորված են շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ԱԺ պատգամավոր
Երեւանյան գարեջրատանը շահմար տեսակի օձ է հայտնաբերվել
Հունիսի 28-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6/10 տան բակում գտնվող հավաբնում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ոստիկանները կամրջի մոտակայքում նկատել են կասկածելի վարքագծով մարդու
Հունիսի 29-ին, ժամը 03.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից երիտասարդ տղամարդը փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայր ժամանած փրկարարները ինքնասպանություն գործող քաղաքացի չեն նկատել: Ոստիկանները կամրջի մոտակայքում նկատել են կասկածելի վարքագծով 1990 թ. ծնված
Ստամբուլի օդանավակայանի զոհերը 36-ն են, վիրավորները՝ 147
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում երեկ ուշ երեկոյան երկու պայթյուն է որոտացել: «Երեք ինքնասպան ահաբեկիչներ են իրականացրել հարձակումը»,- AFP-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։ CNN-ը հղում անելով թուրք պաշտոնյաներին՝ հաղորդում է, որ զոհերի թիվը 36 է, վիրավորներինը՝147: Նախնական տեղեկություններով, Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ
Հայաստան ուխտագնացության ժամանակ Հռոմի պապը ցեղասպանության հարցում հետևեց իր սրտի կանչին, ոչ թե խորհրդատուներին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին: Հռոմի պապի երկակի դերը որպես Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ և Վատիկանի
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը կալանքից ազատվել է
Խափանման միջոցը փոխվել է առողջական վիճակի պատճառով
Ինչն է նպաստում ԼՂ-ում թեժացման հրահրմանը. պարզաբանում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանը
Ըստ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի` ԵԱՀԿ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը, լիովին հավատարիմ է 1992թ. ԵԱՀԿ-ի կոչին՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերին սպառազինություն չմատակարարել
Կամերային երգչախմբի տնօրեն. «Հռոմի պապը հատուկ շնորհակալություն է հայտնել»
Արմեն Արաբյանի խոսքերով, Ֆրանցիսկոս պապը չէր պատկերացնում, թե Հայաստանում կլսի նման երգեցողություն:
ՀՀ նախագահի պարգևների հանձնում ռուսաստանյան ԱՊՀ ինստիտուտի աշխատակիցներին
Ս/թ. հունիսի 28-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած զգալի ավանդի համար, ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պարգևների հանձնման արարողությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր բացման խոսքում շնորհավորելով ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և աշխատակիցներին հոբելյանի առթիվ՝ ընդգծել է, որ իր գիտավերլուծական
Հայաստանն այլեւս չի կարող հենվել ռուսական «ազնիվ խոսքի» վրա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կատարած պատմական այցին զուգահեռ՝ Հայաստանի շուրջ շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը ելույթ ոււնեցավ զինվորական լսարանի առջեւ եւ պետերբուրգյան եռակողմ հանդիպման մանրամասների սեփական վարկածը ներկայացրեց: Մի կողմ դնելով ավանդական դարձած քարոզչական կլիշեները եւ դուրս բերելով էականը՝ պարզ է դառնում, որ այդ չարաբաստիկ հանդիպումը լրջագույն փորձ է՝ խափանելու
Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին
Հարություն Ոփանյանը երկար լռելուց հետո որոշում է խոսել, թե ինչու են իրեն ազատել պաշտոնից ու ինչու են սկսել հետապնդել
Գայանե Աբրահամյան. «Հոդված 3»-ը կտարբերվի եղած մամուլի ակումբներից»
Երեւանում իր գործունեությունն է սկսել մարդու իրավունքների ու հիմնարար արժեքների վրա հիմնված «Հոդված 3» ակումբը, որի բացման արարողությունը կայացավ հունիսի 28-ին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հոդված 3»-ի տիրուհին` Գայանե Աբրահամյանը, ակումբի գլխավոր նպատակն է ստեղծել հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության եւ քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների հանդիպումների, քննարկումների, երկխոսության համար, բարձրաձայնել հասարակությանը հուզող խնդիրները,
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին: Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Պ. Սևակի 4 հասցեում գտնվող շենքը՝ 1535.5 քմ մակերեսով, ՀՀ կառավարության՝ 14.05.2015 թ. N 314-Ա
Ինչո՞ւ Գյումրու հեղինակությունները չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Ինչպես հայտնի է՝ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կատարվելու են համամասնական կարգով, մրցապայքարի մեջ են մտնելու կուսակցությունները: Ժողովուրդը նախ կընտրի ավագանու անդամներ, որոնք էլ իրենց հերթին կընտրեն քաղաքապետ: Այս փոփոխությունը բավական ոգեւորություն է առաջացրել շատերի մոտ, շատերն են խոսում առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու, այս կամ այն կուսակցության ցուցակը գլխավորելու մասին: Aravot.am-ը
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Հանրապետության Նախագահի հրամանագրերով՝ երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով
Հունիսի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկա գտնվեց ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի և «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի՝ «Հավերժություն» պարային ներկայացմանը, որը բեմականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Միջոցառման սկզբին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի
«Հավերժություն» պլաստիկ ներկայացումը՝ Օպերային թատրոնի բեմում
Մնջախաղի, կրկեսային համարների, ազգագրական երգ ու պարի, երաժշտական հարվածային գործիքների համադրմամբ ստեղծված բեմադրություն:
2015-2016 ուսումնական տարին հաջող է եղել Տնտեսագիտականի համար. ավարտական վկայականների հանձնում
Հունիսի 28-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 2000 ուսանողներ ստացան ավարտական վկայականներ: Բուհի բակում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ավարտական վկայականներ ստացան բակալավրիատի 1200 շրջանավարտներ: Ավարտական վկայականներ կստանան նաև հեռակա համակարգի և մագիստրատուրայի 400-ական շրջանավարտներ: Գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ վարչապետ, բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով շրջանավարտներին և կարևորելով կրթված սերնդի դերակատարությունը երկրի
Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այցը Մխիթարյան միաբանություն
Հունիսի 24-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ավստրիական Cercle Diplomatique (Դիվանագիտական շրջանակ) պարբերականի հետ համատեղ կազմակերպել էր Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցելությունը Մխիթարյան միաբանություն, որը նվիրված էր հունիսի 24-ից 26-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած այցին։ Շրջայցին մասնակցեցին Ավստրիայում հավատարմագրված դեսպաններ, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցներ, գիտական
Ոստիկանությունը հայտնում է
Հայտնում ենք, որ տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում և, եթե հանձնելուց հետո` ի պահ գտնվելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքում, համարանիշն օգտագործողը մահանում է, ապա անհրաժեշտ է, հանգուցյալի ժառանգը կամ ժառանգները տեղեկացնեն տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին` վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցնելու համար,
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթևեկել նաև դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց: ՀՀ ոստիկանություն
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացմանը
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին
Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։ ՀՀ ԱԳՆ
Երիտասարդ հայ ծանրորդների մուտքն աշխարհի առաջնություն հաջող չստացվեց
Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն սկսեցին Հայաստանի մարզիկները: 77 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանն ու Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում ցույց տվեցին հավասար՝ 145 կգ, եւ ուժեղագույնների խմբում առաջին վարժությունից հետո հանգրվանեցին 8-րդ եւ 10-րդ հորիզոնականներում: Հրում վարժությունում Ժորժ Եղիկյանը չկարողացավ բարձրացնել 175 կիլոգրամը եւ զրո ստացավ, իսկ Դավիթ Հովհաննիսյանին երեք մոտեցումից միայն մեկը
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես
Հունիսի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում
«Աջակցենք մեր պաշտպաններին»
«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին են փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիրներ: Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող համալիրները կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար: «Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնության շրջանակներում մարդասիրական օգնություն
Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը Շարժայի Էմիրության կառավարչի հետ
Հունիսի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամադ Ալ Կասիմիի հետ: Հանդիպմանը դեսպան Ղարիբջանյանը էմիր Կասիմին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնները: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Շեյխ Կասիմին բարձր գնահատեց հայ-էմիրատական հարաբերությունների զարգացման դինամիկան: Կողմերն
Տղամարդու մասնագիտական օգտագործված հագուստ, խալաթներ, դիմակներ եւ այլ ապրանքների համար «Ազադ Ֆարմասյութիքլզ»-ը կազատվի մաքսատուրքերից
Ընկերությունը մոտ 78 միլիոն դրամի օգտագործված ապրանքներ է ներկրելու
Ռոզա Ծառուկյան. «Հնարավոր է՝ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ». «Ա1+» (Տեսանյութ)
Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մայրը հիմքեր ունի կարծելու, որ իր եւ Հռոմի Պապի միջեւ ընդհանուր եզրեր կան. «Իմ մայրս կաթոլիկ է, հնարավոր է, որ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ, ինչ-որ ժառանգական գեներով մի բան անցած լինի»: Գուցե նաեւ այդ պատճառով է Ռոզա Ծառուկյանը բարեգործ՝ նա կաթոլիկ մորից է ժառանգել այդ գիծը, խղճով եւ բարի կին


















































