Օրվա լրահոսը
«Գրագողության դեպքերը չեն ավելացել, ուղղակի հիմա շատ են «բռնվում»
Հարցազրույց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ – Տիկին Արզումանյան, արդյոք վերջին տարիներին դոկտորական ատենախոսությունների թիվը անբնականորեն չի՞ ավելացել: – Այս տարիների ընթացքում թիվը 50-ից չի անցել, իսկ ավելի ստույգ` 2013թ. հաստատվել է 50, 2014թ.՝ 43, իսկ 2015թ.՝ 33 դոկտորական աշխատանք: Ասեմ, որ այդ թվերը բնավ էլ մեծ չեն մի հանրապետությունում, որտեղ բուհեր
Հովհաննես Սահակյան. Եթե նույնիսկ կարել ենք մեր վրայով, ապա ձեւողը եւ կարողը ընդդիմությունն է. «Չորրորդ իշխանություն»
Եվ եթե ընդդիմությունը իշխանության հագով կարել է ընտրական օրենսգիրք, ուրեմն, թող նաեւ հավանություն տա եւ ասի՝ ձեզ բավականին սազում է։
Միջուկային անվտանգության կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի գործարքի մեջ մտնելուց. «Արմենպրես»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործնականում հնարավոր չէ ռադիոակտիվ նյութ կամ ռադիոակտիվ թափոն հափշտակել ապօրինի օգտագործման նպատակով: Հսկողությունն իրականացվում է ամենաբարձր մակարադակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն` անդրադառնալով միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացիների ձերբակալման փաստին: Վերջերս վրացական էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր
Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը դանդաղ է, բայց տեսանելի (Տեսանյութ)
Մեր հարցին՝ մի՞թե մեր իշխանությունները չգիտեն, թե որոնք են այդ ոլորտի ախտերը, որ աստղաբաշխական գումարներով փորձագետներ են վարձում, Գաբրիելյանն ասաց. «Ախտանիշները բազմազան են»:
Հայաստանի վետերան շախմատիստները 3-րդ անընդմեջ հաղթանակը տարան աշխարհի թիմային առաջնությունում
Երեկ մեր վետերանները 3,5-0,5 հաշվով պարտության մատնեցին Գերմանիայի «Ֆորչհեյմ»-ին:
Էրդողան. Ստամբուլում պայթած պայթուցիկները կարող էին պայթել ցանկացած քաղաքում. «Ջիհան»
Բոլորը թող վստահ լինեն, որ ահաբեկչական խմբավորումների համար Ստամբուլի և Լոնդոնի, Անկարայի և Բեռլինի, Իզմիրի և Չիկագոյի կամ Անթալիայի և Հռոմի միջև տարբերություն չկա:
«Ոմանք շեղվում են իրենց բռնած ճանապարհից՝ ընտրելով շահը»
Ալբեր Քամյուի «Կալիգուլան»՝ «բաց» մատուցմամբ Օրերս «Երեւան» մշակութային կենտրոնի համերգասահ-ամֆիթատրոնում ներկայացվեց ֆրանսիացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա, Նոբելյան մրցանակակիր (1957թ.) Ալբեր Քամյուի «Կալիգուլա» թատերախաղը: Ներկայացման ռեժիսորն է Ալլա Բունիաթյանը, գլխավոր կերպարը մարմնավորեց երիտասարդ դերասան Կարեն Բարբարյանը: Վերջինիս ու ռեժիսորի համագործակցությունը, չնայած նրանց երիտասարդ տարիքին, շոշափելի կենսագրություն ունի: Ալլա Բունիաթյանին հիշում ենք ժամանակին տարբեր թատրոններում բեմադրած աշխատանքներից,
«Ջնդի Ամարյանը հանիրավի էր գտնվում կալանքի տակ». պաշտպան. «Ա1+»
«Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ, գործարար Ջնդի Ամարյանի գործով պաշտպանական կողմի հետագա քայլերը ուղղված են լինելու նրան, որ քրեական հետապնդումը դադարեցվի: Երեկ շորթման կասկածանքով կալանավորված եզդի հայտնի հեղինակություն Ջնդի Ամարյանը դատախազի որոշմամբ ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Պաշտպանական կողմը բազմիցս էր դիմել Գլխավոր դատախազին, սակայն դիմումը չէր բավարարվել:
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը: • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի, • Նուբարաշեն վարչական շրջանի, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող.
Անդերսթե՞նդ, թե չանդերսթենդ. «Չորրորդ իշխանություն»
Երեկ համացանցում մեծ աղմուկ էր հանել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի արձագանքը այն թեմային, որ ի տարբերություն Հռոմի Պապի, հայ հոգեւորականները շքեղ կյանք են վարում եւ թանկարժեք մեքենաներով շրջում. «Հիմա մի երկու հարուստ հոգեւորական ունենալը մե՞ղք է։ Փնտրեք եւ գտեք համեստ հոգեւորականների՝ ով փնտրում է, նա էլ գտնում է։ Ուրեմն չեք ուզում գտնել,
Հազարը օգտակար է շաքարախտով տառապողների, ավելորդ քաշ ունեցողների համար
Հազար, սալաթ, մարոլ անվանումներով հայտնի այս բույսը անփոխարինելի սննդամթերք է, որը կարգավորում է մարսողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի եւ թոքերի քաղցկեղի զարգացումը։ Ուռուցքաբանները հայտնաբերել են, որ բույսը պարունակում է քաղցկեղի բջիջների առաջացումը կանխարգելող մեծաքանակ նյութեր։ Մարոլի հյութի մեջ մեծ քանակությամբ պարունակում է երկաթ եւ մագնեզիում։ Լյարդն ու փայծաղը համարվում են երկաթի կուտակման պահեստարաններ եւ օրգանիզմի կողմից
Ոչ պետական բուհերի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով: Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 193 շրջանավարտներ, որոնց քննությունները կազմակերպվել են 13 բարձրագույն ուսումնական հաստատություններում (6 պետական
Թուրքիայի վարչապետը Ստամբուլի ահաբեկչությունը կապում է «Իսլամական պետության» հետ. «Հաբերլեր»
Թուրքիայի վարչապետ Բիլնալի Յըլդըըմն անդրադարձել է 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մանրամասներին։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Վարչապետի խոսքերով՝ ձեռք են բերվել որոշակի ապացույցներ, որոնք փաստում են, որ օդանավակայանի ահաբեկչական գործողությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Բինալի Յըդըդրըմը պատահական չի համարել այն ժամանակահատվածը, երբ
Ռիչարդ Միլս. Անհրաժեշտ է, որ իրականացվեն կառավարության ներկայիս հավակնոտ կոչերը. «Ժողովուրդ»
Այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար։ «Կոռուպցիոն երեւույթներն, ըստ մարմինների, պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով։ Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված։ Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում
ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց մարզից անհետ կորած ազատամարտիկների հարազատներին
Հունիսի 29-ի՝ Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհայտ կորած Արթուր Դավթի Գալստյանի
Սուրճը քայքայում է օրգանիզմում մազերի գույնը պահպանող վիտամինները
Բժշկական ուսումնասիրությունները պարզել են, որ սուրճի չարաշահումից մազերը ժամանակից շուտ են ճերմակում։ Սուրճը քայքայում է օրգանիզմում մազերի գույնը պահպանող վիտամինները։ Ճերմակելու ընթացքը դանդաղեցնելու համար պետք է սուրճը չափավոր օգտագործել։ Մազերը վաղաժամ ճերմակելու դեպքում կարելի է օգտագործել սերկեւիլի տերեւների եփուկ։ Վերցնել 1 թեյի գդալ հալվեի հյութ, 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ գերչակի յուղ, խառնել։
Ոստիկանությունը, որպես 6 ակտիվիստներին բերման ենթարկելու հիմք հղում է տալիս անանուն ահազանգի. «Հայկական ժամանակ»
«Հիմնադիր խորհրդարանի» 6 անդամներին բերման ենթարկելու պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես վերսկսել է 1930-ականներից հայտնի «անոնիմկաներին» տրվելու մղումը կամ գոնե դրա մեղմ տարբերակը։ Մասնավորապես, ոստիկանությունը, որպես 6 ակտիվիստներին բերման ենթարկելու հիմք, հղում է տալիս անանուն ահազանգի՝ չգիտես ինչու ներկայացնելով այն որպես «ստացված հաղորդում»։ Ընդ որում, հիշեցնենք, որ սա ՀՀ ոստիկանության կողմից
Արա Բաբլոյանը՝ Սարո Ծատուրյանին առաջադրված մեղադրանքի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին առաջադրված մեղադրանքին, ասաց. «Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ կարող է նմանատիպ չարաշահումներ տեղի ունենալ»։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում
Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի
Ռադիկ Մարտիրոսյանը թվերի լեզվով փորձեց հիմնավորել, որ գիտությունն առաջընթաց է գրանցել. «Հայկական ժամանակ»
Երրորդ անգամ վերընտրված Ռադիկ Մարտիրոսյանից երեկ «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում գիտական ինչ ձեռքբերում կարող է առանձնացնել, ի՞նչ հայտնագործություն է դա կամ, ասենք, ո՞ր գիտական հոդվածը։ Մինչ կոնկրետ օրինակներին անդրադառնալը՝ Ռադիկ Մարտիրոսյանը թվերի լեզվով փորձեց հիմնավորել, որ գիտությունն առաջընթաց է գրանցել, այն էլ՝ էական։ Նա վկայակոչեց ՅՈԻՆԵՍԿՕ-ի՝ հնգամյա պարբերականությամբ հրապարակվող զեկույցը, որը վերաբերում է
Մերժելու կարողութիւնը. Asbarez
Արցախի վրայ ամպեր կուտակուած են, կ՛ըսեն վերլուծաբանները: Ռուսական ծրագրի մը մասին ակնարկներ կ՛ըլլան, Կազանի, Մատրիտի նախագիծեր կը բացայայտուին: Վիեննայէն ու Փեթերսպուրկէն իբր թէ առաւելութիւններով դուրս եկած էինք ու նոյն ինքն Իլհամ Ալիեւի յայտարարութիւններէն կը պարզուի, որ Ատրպէյճան ոչ մէկ յանձնառութիւն ստանձնած է ու որեւէ պահու իր զօրքերը կրնան դարձեալ յարձակում գործել Արցախի վրայ: Բոլորն ալ՝
«Ալաշկերտը» մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 2016/2017 թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Անդորրայում հանդիպեց «Սանտա Կոլոմայի» հետ: Թեեւ հատկապես երկրորդ խաղակեսում հայաստանցի ֆուտբոլիստները շոշափելի առավելություն ունեին, այդուհանդերձ, խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց, Երեւանում: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը ՉԼ որակավորման առաջին փուլը հաղթահարելու լավ հնարավորություններ ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պահանջում եմ, որ Բագրատյանն էլ ներողություն խնդրի եւ տղամարդավարի ասի, որ ինքը չկարողացավ տիրապետել իրեն. «Հրապարակ»
Բագրատյանի պատասխանը ցուցարարին՝ «շուլերը տատդ ա», հայհոյանքի պես է հնչում։ Գեներալ Սեյրանը կասեր՝ այ Հրանտ, դու էլ հո ինտելիգենտ, կարդացած տղա ես, ի՞նչ գործ ունես էն մարդու տատի հետ։ Ես լինեի կամ Մանվելը՝ ջոկ հարց։ Եվ արդեն ոչ մի նշանակություն չունի, որ ցուցարարը շշով հարվածել է Բագրատյանին։ Դա տեղի է ունեցել «վիրավորանք» հասցնելուց հետո։ Ինչո՞ւ
Իշխանության հացն ու ընդդիմության տեսարանները. «Ժամանակ»
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ինքը կորոշի, թե ինչ կարգավիճակով է շարունակելու քաղաքականության մեջ մնալ ՀՀԿ-ի «հաղթանակից» հետո: Բաղդասարյանն ասել է, որ ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել այդ հարցը: Այդպիսով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, փաստորեն, հայտարարում է, որ ՀՀԿ-ն պետք է ընդունի Սերժ Սարգսյանի ցանկացած որոշում,
Լեւոն Չուգասզյան. Այսօր հայոց եկեղեցին ճգնաժամ է ապրում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս. «Հրապարակ»
Մենք չունենք եկեղեցական արվեստն իմացող հոգեւորական ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս։
Հայաստանում է Միացյալ Թագավորության զինված ուժերի պատվիրակությունը
Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները: 160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն
Մանր խորամանկություն
Ընտրական օրենսգրքի` որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ այդ կետերից հրաժարվելու` ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվեն էլ է դրան «նպաստում»` ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Իհարկե, իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի` 1 միլիոն 300 հազար Հայաստանում չեղած «ընտրողով», եւ առանց
Կարկտավտանգավոր ամպերը ներգործության են ենթարկվել. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայություն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետը տեղեկացնում է. Ընդամենը թվով 22 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 10 ամպ, կատարվել է 2195 կրակոց: Դիտարկվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: *** Հունիսի 28-ին, ժամը 20.55-ից մինչև 21.56-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային թվով 3 կայանքներից Լոռու մարզի Միխայելովկա և Մեդովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր
ԼՂՀ ՊՆ. պահպանվել է հարաբերական անդորր
Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































