Օրվա լրահոսը
Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ: Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիան` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու
«Խորհրդարանի նախագահի աթոռը զավթած անձը խոսեց Արցախի մասին, հավանաբար հատուկ հրահանգ են ստացել իրենց տերերից»․ Բագրատ սրբազան
«Մեզ համար ակնհայտ է լինում, որ որքան ժամանակները լավանում են, այնքան այս մարդկանց ցինզիմը եւ լկտիության գերադրական աստիճանն արտահայտվում են»։
«Խոսել եմ և շարունակելու եմ խոսել Արցախյան թեմայով, քանի դեռ այն մեր ազգի կոլեկտիվ տրավման է». Սառա Նալբանդյան
ORDER FILM-ի վերջին վերագրական ֆիմերից մեկը՝ «Դավիթի այգին», ֆինանսավորման մերժում էր ստացել։ Ժյուրիի անդամներից մեկը պարզապես հայտարարել էր. «Հոգնել եմ 44-օրյայի թեմաներից» և առանց նայելու մի կողմ դրել նախագիծը։ Մեկ տարի անց, ի պատասխան, հայտարարում եմ. «Խոսել եմ և շարունակելու եմ խոսել Արցախյան թեմայով, քանի դեռ այն մեր ազգի կոլեկտիվ տրավման է»։ Իսկ եթե ձեզ
Քսավյե Բետելն ընդգծել է հայ գործընկերների հետ սերտ երկխոսության փաստը
Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին
Հայաստանը վերջին չորս տարիներին չի կատարել ստորագրված պարտավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։ Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն
Ո՞ւմ նյարդերի վրա է ազդել Գյումրիում գտնվող Լուկաշինի արձանը
Գյումրիի Պռոշյան փողոցում գտնվող հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյանի) արձանը, որը տեղական նշանակության հուշարձան է, դեռ օգոստոսին անհայտ անձի կողմից տեղաշարժվել էր։ Արձանը վերցրել ու տեղադրել էին 10 մետր հեռավորության վրա, բարեբախտաբար չէին վնասել։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային և մշակույթի հուշարձանների պաշտպանության վարչության համակարգման բաժնի ավագ մասնագետներից մեկը դիմելով
«Իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել՝ սենսացիոն է լինելու, բայց խոստանում եմ, որ այն շատ հետաքրքիր է լինելու»․ Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյանն ասաց՝ այս գործը սկսելիս իր կանխատեսումների մի մասը, ցավոք, դարձել է իրականություն։ Էլի ունի կանխատեսումներ, որոնք չի ցանկանա, որ իրականություն դառնան։
Վիրտուալ մզկիթների ավելացման քաղաքականությունն օկուպացված Արցախում
Արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը: Մասնավորապես՝ Google Earth ծառայության միջոցով Հադրութի շրջանի գյուղերի դիտարկման ժամանակ նկատելի դարձավ, որ մզկիթների առկայության մասին տարբերանշան են ավելացվել Թաղասեռ (G2C6+MFP Ağqala Məscidi, Taghaser), Վարդաշատ (GXCX+VW Edişə Məscidi, Edisha), Կամրակուճ (G2RF+CM Girmizigaya Mosque, Girmizigaya), Սարինշեն (GX7J+RHX Həzrəti Əbu-Bəkr
«Մեկ ժամ տվեք, գնամ, ճառս վերցնեմ, գամ»․ Հրայր Թովմասյանը՝ նախագահող դատավորին
Նախագահող դատավորը թույլ չտվեց նաև հանրային պաշտպանին հանդես գալ միջնորդությամբ։
1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ
Իրաքի գերագույն դատարանի նախագահն ընդգծել է ՀՀ-ի հետ հարաբերություններին նոր խթան հաղորդելու Իրաքի ցանկությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել
Դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա: Նշված երթևեկելի գոտին առանձնացված է հասարակական տրանսպորտի համար և այդ գոտուց այլ մեքենաներին կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց: Երևանի քաղաքապետարան
Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Գորիում կայացած միջազգային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Գորիում կայացած Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը,
Նկատելի տեղաշարժեր են արձանագրվում: Մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները. Փաշինյան
Եվրոպական խաղաղության հիմնադրամով ՀՀ-ին աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում
«Ոսկեպար» սուլուգունի պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
Անհատ ձեռնարկատեր Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգում են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները: Իրավիճակը, որն արձանագրվել է նրանց կողմից, անհամատեղելի է եղել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջների հետ: Արտադրամասում առկա արտադրանքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ «Սուլուգունի պանիր «Ոսկեպար»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ախտածին մանրէներ,
Տիգրան Ջրբաշյան. Հայ-թուրքական սահմանը առաջին հերթին ԵՄ-Թուրքիա մաքսային միության և ՀՀ- ԵԱՏՄ սահմանն է. Ermenihaber
Ապոկալիպտիկ պատկերներ, որ մեր շուկան ամբողջությամբ կգրավեն թուրքական ապրանքները, որի արդյունքում զգալիորեն կնվազեն ներքին արտադրության ծավալները և գործազրկությունը կտրուկ կաճի, վստահ եմ՝ չեն լինի։
Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով
Սեպտեմբերի 5-ին Fastex-ը հյուրընկալել էր Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի մրցանակակիրներին։ Fastex-ը հայ մարզիկներին, հավաքականների գլխավոր մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին պարգևատրել է 300 մլն ՀՀ դրամին համարժեք 290 000 FTN-ով՝ Օլիմպիական խաղերում բարձր արդյունքի, մեծ աշխատանքի և հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար։ Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել
«Ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը, որը ժամանակին Հանրապետականի ուսխորհրդի ակտիվիստներից էր, իսկ հիմա դարձել է նիկոլական, ինձ հեռացրել է». Էդգար Ղազարյան
Եվ ուզում եմ, որ հասարակությունն իմանա, որ տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություն չէր: Սկսվեց շենքի վաճառքի գործընթացը: Այն հավանաբար ձեռք կբերի այն պատգամավորը, որը լրագրողներին ուղարկում է Սիրիա, իսկ ինքը գնում է Մոնտե Կառլո»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ Իրանը ՀՀ տարածքային ամբողջականության հարցում իր դիրքորոշմամբ «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ռասիմ Մուսաբեկովը ադրբեջանական պատգամավոր է, Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը: Իր մեկնաբանության մեջ նա նշում է, որ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության, կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր դիրքորոշմամբ «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իրականում Իրանի դիրքորոշումն այս պահին կենսական դեր է խաղում նաև
Էլեկտրոնային համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով տույժ-տուգանքներն առաջարկվում է զրոյացնել
Որոշակի ժամանակահատվածում տեղեկատվությունը թղթային արխիվներից թվայնացվել է, ստեղծվել են թվային էլեկտրոնային բազաներ: Դրանց հիման վրա համապատասխան էլեկտրոնային բանաձեւով իրականացվում է անշարժ գույքի` շուկայական արժեքին մոտարկված գնի հաշվարկ, որից էլ գանձվում է գույքահարկը: Կադաստրի կոմիտեում եւ համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ: Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի` առկա
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արմավիրում ինքնասպանության դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ շատ են հարցնում լրագրողները՝ տեղեկացնեմ կարճ հետևյալի մասին․ Սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ «Էջմիածնի» ՇՕ-ից ստացված ահազանգի՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա
Մյուռոնօրհնությունը Հայոց մեջ
Հայ Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը։ Մեկ այլ ավանդություն հայոց մյուռոնը կապում է Ս․Մովսես մարգարեի պատրաստած յուղի հետ, որ հասել էր մինչև Հիսուսի ժամանակները։ Մյուռոնի ծագմանը նվիրված մի քանի ձեռագրերում նշվում է, որ Ս․ Մովսես մարգարեի պատրաստած յուղն իսրայելացիները իրենց հետ տարան Ավետյաց երկիր, կառուցեցին տաճարը և
«Հինգ րոպե ընդմիջում տվեք, հասկանամ` ի՞նչ է ասելու տիկին Սակովան, նստեմ, իմ վերաբերյալ պաշտպանական խոսք լսեմ, որն ընդհանրապես չգիտեմ՝ ի՞նչ է»․ Հրայր Թովմասյան
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առարկեց՝ ժամանակը կգա, կհայտարարենք․ հիմա ընդմիջում չի հայտարարվելու։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ է ստեղծվել. հորդորում ենք ուշադիր լինել»
Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։ Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, հավաստիանալ, որ կապ եք
Օրենքում «ազգային» բառի փոխարինումը «պետական» բառով ըստ Լիլիթ Գալստյանի՝ կեղծ է եւ մտացածին
Նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:
«Արտակարգ նշանակության փաստագրում է. Մասիս բլուրի պեղումների ընթացքում շինության պատի տակ բացվել է երեխայի թաղում». Պավել Ավետիսյան
Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները կգան լրացնելու Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող նեոլիթյան հանրությունների մասին մեր պատկերացումները։
«Ո՞նց եղավ, որ այդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ»․ Բաբկեն Թունյանի եւ Գառնիկ Դանիելյանի հեռակա բանավեճը
«ՀՀ-ն ունի պետական սահման եւ անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացին ունի՞ կադաստրի վկայական, միջազգային ընկերակցության վկայական, թե ինչ, միեւնույն է, տարածքը, որը պիտի ՀՀ տարածքում լինի, չի կարող լինել ՀՀ սահմանից դուրս։ Եթե տարածքը ֆիզիկապես գտնվում է ՀՀ սահմանից այն կողմ, նշանակում է այդտեղ ուրիշ բանի մասին պետք է խոսենք»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Ստեղծագործելիս կրկին վերապրում եմ անցյալը: Չեմ կորցնում հույսս, որ Արցախում նորից հայեր են ապրելու. Արծիվ Լալայան. «Ապառաժ»
«Ապառաժ». Կրկնակի տեղահանված Արծիվ Լալայանի կյանքի պատմությունն սկսվում է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, որտեղ ծնվել, հասակ է առել, տունուտեղ դրել, անուն ձեռք բերել։ Գեղանկարիչ Արծիվ Լալայանի հոգում 44-օրյա պատերազմն իր ծանր հետևանքներով խոր ազդեցություն է թողել։ Հանդարտ, մեղմ ձայնով նա պատմում է այդ աղետալի օրերի մասին։ Անցել է 4 տարի, սակայն այդ ամենը
Պապոյան. Առկա է մեծ հնարավորություն Հայաստան-Լիտվա տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնելու
Նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում եռակողմ հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Զրուցակիցները փաստել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ: Նախարար
Կրտսեր սերժանտը կրակել է զինծառայողի ուղղությամբ, դիրքի անձնակազմին հորդորել դեպքը որպես ինքնակրակում ներկայացնեն
Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։


















































