Օրվա լրահոսը

Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել

Բոլորի՞ս է հասնում

Այսպիսով, հերթը հասավ Գրողների միության շենքին։ Բուհերի, գիտական հաստատությունների շենքերի հետ միասին, վաճառքի կհանվեն նաև ստեղծագործական միությունների շենքերը։ Սակայն սա այն դեպքն է, որ ուզում ես ասել՝ հասնում է։ Ո՞ւր էիք դու՛ք՝ նկարիչներ, երգահաններ, թատերական գործիչներ և հատկապես՝ գրողներ, 2020 թվականի խայտառակ պարտությունից և 2023 թվականի Արցախի ցեղասպանությունից ու կորստից հետո։ Այո՛, հայ ժողովրդի համար

«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»

Qahana.am – Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Մարտի 30-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու

«Այսօրվա իշխանության ընտրած ճանապարհը չգիտեմ ուր կտանի մեզ». Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ

Տեր Հիսուս Քրիստոսի Վեհափառ Հարության տոնի առիթով սահմանամերձ Ոսկեւանում «Մարտական եղբայրություն» միաբանության եւ արտիստ Հայկ Պետրոսյանի համատեղ կազմակերպած «Վա՜յ, լե լե» խորագրով Կոմիտասի երգերի համերգին ներկա գտնվող Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայրը Aravot.am-ի հետ զրուցելիս ասաց. «Առաջին հերթին Սուրբ Հարության խորհրդով ապրող մարդը պիտի ինքը կարողանա իր հոգու, իր սրտի, իր մարմնի մեջ զգալ 

Վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է․ Նիկոլ Փաշինյան

Ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծու որդի է, այլեւ առաջնորդի իդեալական կերպար եւ իմ ընկալմամբ, նաև երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով։

Մասիս Շիրոյան. «Մեր դեմ ոչ միայն սահմանով են կռիվ անում, այլեւ պատերազմում են մեր մշակույթի դեմ»

Հայ Առաքելական եղեղեցու հինգ տաղավար տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի  Վեհափառ Հարության  տոնին ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանությունը Հայկ Պետրոսյանի հետ համատեղ Նոյեմբերյան համայնքում այսօր կազմակերպել էր Կոմիտասի երգերի համերգ՝ «Վա՜յ, լե լե» խորագրով: «Համատեղ քննարկման ժամանակ Հայկ Պետրոսյանը, որը արվեստի ներկայացուցիչ լինելուց զատ, նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից է, ասաց, որ ունի Կոմիտասի երգերին նվիրված համերգային ծրագիր,

ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ստացել Կարմրաշենի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում  թույլ տված հնարավոր չարաշահումների վերաբերյալ

Կարմրաշենի նախկին ղեկավարը կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս արարք, որով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 22.000.000 դրամի գույքային վնաս է պատճառել

Խստորեն դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները․ հայտարարություն

Մարտի 29-ի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը, գտնվելով Երևանում, տեղեկացել է, որ իր Վանաձորի բնակարանից գողացել են աշխատանքային տեսախցիկը։ Ըստ լրագրողի՝ տեսախցիկը եղել է դատարկ, որևէ այլ իր, ընդ որում՝ ոչ պակաս արժեքավոր, չեն տարել, և կատարվածը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ և կարող է լինել իրեն նախազգուշացնելու,

Մենք Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեսնում ենք կառավարման խնդիր. Զառա Ամատունի

Շատ հնարավոր է, որ օրինակ հարցերը, որոնք վերաբերում են թեկուզ Ղարաբաղից տեղափոխված անձանց դրամական աջակցության ծրագրին, որը իրականացնում էինք մինչեւ այդ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ, մենք այս պահին իրականացնենք ինքնուրույն. Զառա Ամատունի

Մենք պետք է տեսնենք նաև հայրենի Արցախի վերադարձը, ինչը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար

Սիրելի հայրենակիցներ, Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և կրկնում հրեշտակաձայն ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Սուրբ Հարության տոնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցավի միջով, բայց հասնել ամենաերանելի ու հավիտենական բարիքի: Դժվարությունների ուղին պետք է դիտարկել ոչ թե որպես

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն. հայտարարություն

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար պայքարողի իմիջի ստեղծման համար, ինչը ադրբեջանական քաղաքական երեսպաշության գագաթներից մեկն է։ Ադրբեջանի «պատմական» անցյալի կերտման հովանավորներից մեկը՝ Հեյդար

Արցախ վերադառնալու  ճանապարհային քարտեզը արցախցին է որոշելու․ Արցախի երիտասարդության ձայնը (ֆոտոշարք)

Հայաստանի բոլոր  մարզերում արցախցիների հետ կազմակերպվելու են քննարկումներ

Աչաջուրի գրադարանին նվիրաբերվել են շուրջ 200 նորատիպ գրքեր

Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծն ընթացքի մեջ է: Մարտի 29-ին «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագիրը կրող ծրագիրը պաշտոնական բացմամբ իրականացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Աչաջուրի մշակույթի տանը։ Միջոցառմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը, Աչաջուրի մշակույթի տան տնօրեն

Խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութականն է, որքան հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու քաղաքական վնասը․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։ Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Մյուսով՝ Երևանի քաղաքացիական դատարանի մեկ այլ վճիռով անվավեր ճանաչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Արտաշատում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մարտի 30-ին Արտաշատում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության Արարատի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

Նիկոլ Փաշինյանը Քրիստոսի Հրաշափառ հարության տոնը շնորհավորում է «Անմեղ մարդու աղոթքով»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Քրիստոսի հրաշափառ հայտնության տոնը` Սուրբ Զատիկը։ Նա կարդացել է սաղմոս համար 25–ը, որը կոչվում է «Անմեղ մարդու աղոթքը»։ Սաղմոս 25 Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար: 2 Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս: 3 Ողորմութիւնդ, Տէ՛ր,

Հափշտակել են ԱԺ արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի շարժական գույքը

Գողոնի արդյունքում գլխավոր մասնագետին պատճառել են  մոտ 4.000.000 դրամի վնաս

Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն եւ բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին եւ հայ ժողովրդին․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն եւ բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին եւ հայ ժողովրդին: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է տրամադրել Փոքր Սարիարի նախկին համայնքապետի չարաշահումների մասին

Ա.Ա-ի կողմից ենթադրյալ ապօրինությունների արդյունքում համայնքի բյուջեի միջոցներից, փաստաթղթային կեղծիքների միջոցով յուրացվել է մոտ 4.500.000 դրամ գումար

Հայաստանում ստեղծվել է ՔԲ-ն ընդդեմ ՔՊ-ի՝ «քաղբանտարկյալներն ընդդեմ Քաղպայմանագրի» վիճակ․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Սերոբ Անանյան․ «Խնդրում եմ մեզ պայքարի մեթոդ և պլան ասեք, ուղղություն և ճանապարհային քարտեզ»: Արմեն Աշոտյան․ Չեմ հավակնի ինչ-որ դեղատոմսեր առաջարկել, որոնք

Այն մտահոգությունները, թե իբր բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ․ ՔՊ պատգամավորներ

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլի Մինասյանը, Վահագն Ալեքսանյանը, Զարուհի Բաթոյանը, Մերի Գալստյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխվարչապետ

Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփում են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները

Հրապարակվել են 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփում են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա խնդիրների մասին վերլուծությունները,

Ի՞նչ անել արտադրական տարածքներում հրդեհի դեպքում

Երեք պարտադիր քայլ՝ արտադրական տարածքներում հրդեհի դեպքում. անմիջապես զանգահարել Փրկարար ծառայություն, տարհանել մարդկանց, հրդեհամարման առաջնային միջոցներով, ներքին հրդեհածորակների կիրառմամբ՝ փորձել մարել հրդեհը: Այս, թվացյալ պարզ, բայց շատ կարեւոր ու հաճախ խախտվող կանոնների մասին էր Քարակերտում գտնվող «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» գործարանի տարածքում, ՍԷՊՊՈ անվտանգության ծառայության կազմակերպված վարժանքը: Վարժանքն իրականացվեց երեք փուլով՝ տեսական պարապմունք, շրջայց գործարանի տարածքում՝

«Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ դնել ազգային պառակտմանը». Արշակ Կարապետյան

Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի՝ Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարը։ Համագումարին հանգամանալից ներկայացվելու են շարժման նպատակներն ու մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղղությամբ կուսակցության պատկերացումները, ինչպես նաև պետության բոլոր ոլորտներին վերաբերող արմատական բարեփոխման ծրագրերը՝ արդարացնելու հուսախաբ եղած հայ ժողովրդի սպասելիքները, որոնք փոշիացվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։ Համագումարի նախաձեռնող

Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի

«Հո Բուդյոնին չեմ, որ թուրը ձեռս մտնեմ կռվի մեջ»

«Քաոս է մոտենում։ Միակ հույսս Աստված է»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «ՀՀԿ-ից ի՞նչ ես ուզում: Հոգնեցինք կրկնելով՝ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) մնաց իշխանության, պետություն չենք ունենալու։ Ասողին՝ լսող էր պետք»,- «Առավոտի» հետ զրույցում, մեր դիտարկմանն այսպես արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պարոն

Ինձ վատ եմ զգում, որ ես այստեղ եմ՝ Հայաստանում, ինքը՝ Բաքվի բերդում․ «Հրապարակ»

Արցախահայության բռնի տեղահանումից շուրջ կես տարի է անցել, իսկ Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները շարունակում են ապրել հիշողություններով եւ սպասումի ու հավատի մեծ հույսով, թե մի օր գալու է հայրենիք վերադառնալու բաղձալի օրը: «Եթե մի պահ դադարեմ մտածել, որ այլեւս հետ չենք վերադառնալու, երեւի ապրել չկարողանամ։ Հիմա էլ, ինչպես 2020-ին վերադարձանք, կվերադառնանք, եթե երաշխիք լինի: Այն

Հայաստանի իշխանության «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան Ադրբեջանը հայտարարում է, որ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղեր, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առած մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ: Մոտավորապես նույն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930