Օրվա լրահոսը

Բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և հասցեական արձագանքներ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնել նաեւ մեր հայրենակից Արին Կարապետին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ հավելելով, որ Շվեդիան նաեւ կարեւոր գործընկերներից է Հայաստան-ԵՄ հարաբերությունների

Կարևորելով տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը Մհեր Գրիգորյանն ընդգծել է հասցեական քաղաքական հայտարարությունների և գնահատականների կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իտալական քաղաքական, մշակութային և տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին էլ ավելի է խորացել: Երկուստեք ընդգծել են հայ և իտալացի

Ռումինիայի վարչապետի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է՝ Ադրբեջանի ագրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են խաղաղություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը

Ապրիլի 4-ին Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ: Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ

Կաթնաշոռում հայտնաբերված խախտումները 4 ընկերությունները վերացրել են

Թթվասերում խախտումներ չեն հայտնաբերվել

Սլովակիայի Ազգային խորհրդի պատվիրակություն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մենք պետք է հիշենք զոհերի մասին. իրավունք չունենք մոռանալու հայ ժողովրդի հետ կատարված դժբախտությունը: Պետք է շարունակենք ապացուցող աշխատանքներն ապագա սերունդների համար. այսպիսի գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի

Հանրային քննարկման է ներկայացվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը։ Համալիր ծրագրում ամրագրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների

Նախորդ տարվա տոմսերով մինչև օգոստոսի 31-ը աշակերտները կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված տոմսերով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ: Հիշեցնեք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական

Դեսպան Հովակիմյանը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորին ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Ապրիլի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Խորհրդարանի չեխ պատգամավոր Տոմաշ Զդեխովսկիի հետ: Քննարկվեցին Չեխիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերը: ՀՀ դեսպանը եվրապատգամավորին ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի ապակառուցողական

Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ մեր երկիրը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ՀՀ

Ջրվեժում սպանություն կատարելու համար մեղադրվող անձը կալանավորվել է

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել են 2023թ․ մարտի 1-ին Ջրվեժ համայնքում տեղի ունեցած սպանության դեպքի էական հանգամանքներ: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին Ջրվեժ համայնքում գործող

Ալեն Սիմոնյան․ «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է»

Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին,  եւ «թքած», թե հետո ով ինչ կասի:

Խնձորեսկում ավտովթարի հետևանքով կան տուժածներ

Ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996

Արցախում ապրիլի 10-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝  2023 թվականի ապրիլի 10-ի աշխատանքային օրը (Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հաջորդող Մեռելոց օր) տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 15-ը՝ շաբաթ օրը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն

Կենդանաբանական այգին կտեղափոխվի նոր տարածք. Ավինյանը խոստանում է նոր ձեւաչափ

Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով, ավելի բաց պայմաններով պահելու համար, որովհետև մեր Կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս որեւէ բան փոխել:

Արծվիկ Մինասյան. Կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա` դադարեցնելու հակահայ քաղաքականությունը եւ էթնիկ զտումը

Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունն էական դեր կխաղա հայ-սլովակյան երկկողմ օրակարգի առաջխաղացման գործում, եւ բարեկամական խմբերը կկարողանան վճռորոշ դեր ունենալ այդ հարցում: Ընդունելով Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը` այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի

Կոռնիձոր. Կյանքը սահմանից 400 մետրի վրա

Կոռնիձորը սահմանակցում էր Լեռնային Ղարաբաղին, իսկ այժմ գյուղից տեսանելի են Ադրբեջանի դրոշները։ Չնայած դրան, գյուղում կյանքը շարունակվում է։

Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։ Այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային Ծառայության ու Ոստիկանության Երևան

Մեկ-երկու ամսից փորձնական միասնական տոմսային համակարգ կգործի. Ավինյան

Մեկ –երկու ամիս փորձարկումներից հետո միասնական տոմսային համակարգը տեղադրվելու է բոլոր շարժակազմերում։ Ունենալու ենք աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգեր տարբեր խմբերի համար։ Կարծում եմ, հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի

Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում

«Հայկական ժամանակ».Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։    

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց 150 հատ Zhongtong և թվով 87 հատ MAN ավտոբուսներ

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։

Լևոն Տեր–Պետրոսյան․ ՔՊ–ն ժողովրդի առջեւ իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. ilur

Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ եւ հիմնավոր պատասխանը, մանավանդ որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության եւ պրոպագանդայի անսահմանափակ միջոցների։

Պապիկյանի կողմից ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր գնով բնակարան ձեռքբերելու գործարքում իրավապահները կոռուպցիա չեն տեսել. «Փաստինֆո»

«Փաստինֆո». ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Երևանի կենտրոնում ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու գործընթացում իրավապահները կոռուպցիոն դրսևորումներ չեն տեսել։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝առ այն, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար

Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 4-ին Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին: ԱԺ

Մասիսի 68-ամյա բնակիչը դանակահարել էր ճանապարհը չզիջելու շուրջ վիճաբանության ընթացքում

Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ

Ապրիլի 11-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրն է, բայց նոր քաղաքապետ չի ընտրվի

Հայտարարությամբ հանդես եկած «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը նշեց. «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել»։

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 48 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 114-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 53 տեղեկագրի՝ 03.04.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում Աշոտ Փաշինյանի՝ իրեն հերքելու փաստը

Որակումները խմբագրիդ կտաս,-նետեց նա եւ հեռացավ

Մեկնարկում են պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Թուրքիա

Տեղում թիմին մրցումներին կպատրաստեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առաջնությանը կմասնակցի որպես մրցավար: Վերջինների թվում է նաև Արթուր Գյուրջինյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031