Օրվա լրահոսը

Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։ Այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային Ծառայության ու Ոստիկանության Երևան

Մեկ-երկու ամսից փորձնական միասնական տոմսային համակարգ կգործի. Ավինյան

Մեկ –երկու ամիս փորձարկումներից հետո միասնական տոմսային համակարգը տեղադրվելու է բոլոր շարժակազմերում։ Ունենալու ենք աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգեր տարբեր խմբերի համար։ Կարծում եմ, հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի

Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում

«Հայկական ժամանակ».Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։    

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց 150 հատ Zhongtong և թվով 87 հատ MAN ավտոբուսներ

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։

Լևոն Տեր–Պետրոսյան․ ՔՊ–ն ժողովրդի առջեւ իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. ilur

Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ եւ հիմնավոր պատասխանը, մանավանդ որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության եւ պրոպագանդայի անսահմանափակ միջոցների։

Պապիկյանի կողմից ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր գնով բնակարան ձեռքբերելու գործարքում իրավապահները կոռուպցիա չեն տեսել. «Փաստինֆո»

«Փաստինֆո». ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Երևանի կենտրոնում ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու գործընթացում իրավապահները կոռուպցիոն դրսևորումներ չեն տեսել։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝առ այն, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար

Խորվաթիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 4-ին Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին: ԱԺ

Մասիսի 68-ամյա բնակիչը դանակահարել էր ճանապարհը չզիջելու շուրջ վիճաբանության ընթացքում

Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ

Ապրիլի 11-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրն է, բայց նոր քաղաքապետ չի ընտրվի

Հայտարարությամբ հանդես եկած «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը նշեց. «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել»։

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 48 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 114-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 53 տեղեկագրի՝ 03.04.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում Աշոտ Փաշինյանի՝ իրեն հերքելու փաստը

Որակումները խմբագրիդ կտաս,-նետեց նա եւ հեռացավ

Մեկնարկում են պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Թուրքիա

Տեղում թիմին մրցումներին կպատրաստեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առաջնությանը կմասնակցի որպես մրցավար: Վերջինների թվում է նաև Արթուր Գյուրջինյանը:

Ներում չի լինելու. ապրանքների մանրածախ վաճառքի գներն արագ կարգավորելու հանձնարարական է տրվել. Գուրգեն Ներսիսյան

Հանձնարարվել է նաև հումանիտար ճանապարհով ստացված սննդամթերքը և բանջարեղենը առաջնահերթ մատակարարել շրջաններին, որից հետո միայն Ստեփանակերտ քաղաքին:

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2023թ.՝ 692 266

Հաշվարկային փաստաթղթերի տվյալներով 2023 թ․ մարտին իրականացվել է 53.7 մլն գործարք` 917.6 մլրդ դրամ արժեքով

ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿ ԱՂԱՔԱՐՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 27-ի ԲԴԽ-38-Ո-128 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ ԱՂԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի

«Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ». ադրբեջանցի պատգամավոր

Մեկ էլ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ առաջարկել է թուրքական F-16 կործանիչներ տեղադրել օկուպացված Կովսականում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ապրիլի 5-8-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ին հնարավոր

Արցախից 12 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Կարմիր շուկայի բնակիչը շփման գծին մոտ տեղամասում ծնեբեկ հավաքելիս պայթել է ականի վրա

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում  հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված

«Ոչ մեկը չի կարող պարտադրել, որ մանկավարժները դիմեն տարակարգի համար». ՀՊՄՀ դասախոս

Հավելավճարը կախված է նրանից, թե մանկավարժը բնութագրիչներից քանիսն է բավարարում

Շերեփով պարբերաբար հարվածել է սկեսուրին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ

Ապրիլի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, սակայն մինչ շտապօգնության ժամանումը 62-ամյա Վարսենիկ Մ.-ն հանկարծամահ էր եղել: Նշված հասցե մեկնած Դիլիջանի բաժնի օպերատիվ-քննչական խմբին մահացածի որդին հայտնել էր, որ ժամը 15.30-ի սահմաններում մայրը

«Գնաճը կդանդաղի». ԱԶԲ-ն 4.8% աճ է կանխատեսում Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար

Հայաստանում տնտեսական աճն ավելի քան կրկնապատկվել է՝ 2021 թվականի 5.7%-ից 2022 թվականին հասնելով 12.6%-ի, հիմնականում պայմանավորված աշխուժացող պահանջարկով և աճող ներդրումներով, ինչն արտացոլվել է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով։ Կանխատեսվում է, որ աճը կդանդաղի 2023 թվականին հասնելով 6.5%-ի, իսկ 2024 թվականին 5.5%-ի՝ կախված ներքին և արտաքին պահանջարկից։ Ըստ կանխատեսման գնաճը կդանդաղի՝ 2023 թվականին հասնելով մինչև 7.0%-ի, ինչը կշարունակվի՝ 2024 թվականին հասնելով 6.2%-ի։
Զեկույցը ցույց է տալիս, որ կրթության հզորացումն էական նշանակություն ունի Հայաստանի ներառական և կայուն աճի համար։

20-ամյա չարենցավանցին կյանքից զրկելու սպառնալիքով 5 մլն դրամ է պահանջել համաքաղաքացուց. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ.դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Կատարված քննչական

«Ձեռքդ դի´ր սրտիդ, ես այնտեղ եմ» գիրքը՝ հերոսների հիշատակին

Օրերս Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ նույն համալսարանի ուսանողուհի Ռուզաննա Մարգարյանի « Ձեռքդ դի´ր սրտիդ, ես այնտեղ եմ» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված էր 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին զոհվածների հարազատները, պատերազմի մասնակիցները, ուսանողադասախոսական անձնակազմը և գրքի հեղինակի ընկերները: Շնորհանդեսի բացումը կատարվեց պատերազմին

Մենք դասալիքների ազգ չենք: Պարզաբանել՝ ո՞վ է այս կնոջը, առեւերույթ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հայտնել. Գեղամ Նազարյան

ԱԱԾ ղեկավարին կոչ եմ անում ճշտել, թե արդյոք այս տեղեկությունն ԱԱԾ-ն է հայտնել նրան կամ նրա ամուսնուն

«Լեզուն կկտրեմ նրա, ով ժողովրդի հեղափոխությունը կանվանի ադրբեջանաթուրքական»․ Արթուր Հովհաննիսյանը սպառնաց

2018թ․-ին կատարվածը Էդգար Ղազարյանը որակեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն»։

Շաբաթական թեկուզ 1-2 անգամ 8000 քայլ կատարելը նշանակալիորեն բարելավում է առողջությունը

Ամեն օր 8000 և ավելի քայլ կատարելը կապվում է սիրտ-անոթային և այլ հիվանդություններից մահացության ցուցանիշների նշանակալի նվազեցման հետ։ Սակայն նոր, ընդգրկուն հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ 8000 քայլ կատարելը նույնպես դրական ազդեցություն է ունենում տարատեսակ հիվանդություններից մահացության ցուցանիշների կրճատման տեսանկյունից։ JAMA Network ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 10 տարվա

«Խելոք նստի տե՜ղդ, ծաղրածու»․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին

ՄԻՊ թեկնածության հարցի քննարկման ժամանակ բղավոցները չեն դադարում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031