Օրվա լրահոսը

Կարո՞ղ է Մովսես Հակոբյանին մեղադրում են, որ ասել է՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում. «Հրապարակ»

Նոյեմբերի 20-ի հայտարարությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել։

Իշխանությունը ոչ մի տեղ չի պատկանում ժողովրդին

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խրոխտ բացականչությունների, հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Ընդդիմադիրներից ոմանք դա հասկացան (կամ ձեւ արեցին, որ հասկացան) այնպես, որ վարչապետն ասաց, թե նա երբեք իշխանությունը չի հանձնի եւ իշխելու է ցմահ: Վստահ եմ, որ հենց այդպիսին է Փաշինյանի ցանկությունը՝ նա կգնա բոլոր հնարավոր եւ անհնարին քայլերի

Նախագիծը մշակողների համար ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները կայանում են միայն բուհերի կառավարման խորհուրդների կազմերի փոփոխության մեջ. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն, որի արդյունքում համալսարանները փաստացի հայտնվելու են օրվա իշխանությունների անմիջական ազդեցության ներքո՝ դառնալով քաղաքական նկրտումների իրականացման հարթակ։

Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվելու է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվելու. «Հայկական ժամանակ»

2009 թվականից առ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգի տապալում) մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Տավուշի թեմի հոգեւոր հովիվ. «Արժեքները այնպես են խեղաթյուրվել, որ հերոս ծնած, դաստիարակած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու»

Մեր բոլոր տղաները, անխտիր բոլորը հաղթել են եւ, անկեղծ ասած, երբ նայում ենք, չգիտենք՝ իրենք են երանելի, թե մենք ենք ողորմելի վիճակում: Տղաները գոնե չտեսան նոյեմբերի 10-ի խայտառակ առավոտը: Տղաները մինչեւ վերջին վայրկյանը հավատացել են հաղթանակին ու ամեն ինչ արել են հաղթանակի համար, ամեն ինչ տվել են հաղթանակի համար ու հաղթանակը նրանց ձեռքերի, հայացքների մեջ է եղել:

Մեթյու Բրայզա. Մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն

Էմիլ Սանամյանի խոսքերով, Բայդենի վարչակազմն այժմ պետք է մտածի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից անցյալ տարվա վերջին թշնամական գործողությունների ընթացքում վերջինիս աջակցելու պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ սկսելու մասին, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի իշխանությունները հերքում են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց զորքերի մասնակցության մասին պնդումները:

Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Կառավարությունը հաստատել է շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։ Ու ոչինչ որ որոշման նախագիծն ակնհայտ հակասություններ ունի

Գեղամ Նազարյան. «Նրանք պետք է դատարաններում ցուցմունք, պատասխաններ տան եւ ոչ թե մասնակցեն ընտրություններին»

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող, 44-օրյա պատերազմում անմահացած Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, Արցախյան վերջին պատերազմում նահատակված մեր մյուս հերոսների ծնողների հետ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց. «Մեր այս փոքր հավաքը չի արտացոլում այն իրական պատկերը, որ կա երկրում: Այս նախաձեռնությունը ստեղծելու առաջին նպատակն է՝ այն դարձնել հարթակ պատերազմին մասնակցած մեր հերոս տղերքի, անկախ նրանից՝ զոհվել

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի. Արման Թաթոյան

ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն

Ինչպե՞ս կարող է Հայոց պատրիարքը նույնքան թուրքամետ լինել, որքան Էրդողանը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հերթական անգամ հանդես եկավ թուրքամետ հայտարարությամբ, այս անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ փորձելով գոհացնել իր թուրք տերերին և արժեզրկել նախագահ Ջո Բայդենի Ապրիլի 24-ի ճանաչումը: Բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի հայ համայնքը և պատրիարքը պատանդ են Թուրքիայի կառավարության ձեռքում: Որպես

«Հեռադիտակով տեսանք». Թաղավարդում ադրբեջանցիները գերեզմանատներ են ավերել. News.am

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որի կեսը 44-օրյա պատերազմի հետեւանքով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները գերեզմանատներ են ավերել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Թաղավարդի համայնքապետ Օլեգ Հարությունյանը։ «Հեռադիտակող տեսանք, դեռ կեսն են ավերել, ենթադրում եմ, որ շուտով ամբողջովին կավերեն էլի։ Դե որ սկսել են քանդել, կքանդեն էլի։ Գերեզմանատներն իրենց վերահսկողությանն են անցել, դրանից էլ այդպես են

Ընդդէմ հիսթերիք աղմուկի. Ժիրայր Լիպարիտյան

Այդ հոդվածը գրվել է որպես «Յետ Գրութիւն»՝ հեղինակի հատընտիր աշխատություններով կազմված մի հատորի՝ «Հայաստան-Թուրքիա. Պետականութիւն, պատմութիւն, քաղաքականութիւն» խորագրով, որը կհրատարակվի այս տարի: Հոդվածն այժմ հրապարակվում է՝ նկատի ունենալով նրա այժմեականությունը: 2020 թ. սեպտեմբերին  Արցախի դէմ սկսած ազրպէյճանական պատերազմը մի քանի ձեւերով տարբեր էր նախորդ ռազմական ընդհարումներէն։ Անոնցմէ մէկն էր Թուրքիոյ Ազրպէյճանին տրամադրած բազմատեսակ ռազմական օժանդակութիւնը։

Ռազմագերիների վերադարձը պետք է լինի առանց նախապայմանների. Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Շառլ Միշելին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին` հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին: Խորհրդարանականները հիշեցնում են, որ 2020թ. նոյեմբերի

Երեխաների շրջանում աճել է Քովիդ-19-ով հիվանդացությունների թիվը. երբեմն նկատվում են բավականին ծանր թոքաբորբեր

Ըստ մանկաբույժ Տիգրանուհի Մարտիրոսյանի՝ ավելի անհանգստացնող է հետքովիդային բազմաօրգանային, բորբոքային համախտանիշը, որը հիմնականում զարգանում է Քովիդով հիվանդի հետ կոնտակտից, կամ Քովիդ տանելուց՝ թեկուզ և ասիմպտոմ, կամ շատ թեթև՝ սովորական սուր շնչառական վարակին բնորոշ կլինիկայով ընթացող Քովիդից հետո:

Զգուշացեք՝ խարդախության զոհ չդառնալու համար

2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող` բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար, գումարին տիրանալուց

Մեր թշնամիները եւ բարեկամները

44-օրյա պատերազմի հայտնի արդյունքները, բնականաբար, վերաարդիականացրեցին «ովքե՞ր են ի վերջո մեր թշնամիները եւ բարեկամները, եւ ի՞նչ անել նրանց հետ» հարցը, եւ այդ հարցի պատասխանների տարբերակները բազմաթիվ են եւ խայտաբղետ, համեմված դավադրապաշտության, ինչպես նաեւ՝ միանգամայն հասկանալի հույզերի՝ մեծ կամ փոքր չափաբաժնով։ Սակայն, իրականում, այդ հարցին առանց ավելորդ հուզականության եւ ճշգրտորեն հիմնավորված պատասխանից կախված է մեր պետականության

ԿԲ կանխատեսմամբ՝ վարկավորման տոկոսադրույքը որոշակիորեն կաճի

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է՝ գնաճը պայմանավորված է համաշխարհային գներով, սակայն ՝ կանխատեսվում է, որ 5.8% գնաճային ցուցանիշն առաջիկայում կնվազի եւ կկայունանա թիրախային, ծրագրված 4%-ի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսման համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով գնաճին՝  5.8%,

«Մեր խնդիրն է՝ Ալիևի համար իրական գլխացավանք դարձնել մեր հայրենակիցներին օր ավել Բաքվում պահելը…». Տաթեւիկ Հայրապետյան

«Միջազգային աճող ճնշման, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ջանքերի և ուղղակի հետևողական ու համառ քայլերի շնորհիվ այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանի կողմից պատանդ պահվող ևս 3 հայրենակից։ Մեր ջանքերն այս ուղղությամբ պետք է լինեն միասնական, մեր բոլոր հայրենակիցները պետք է վերադառնան հայրենիք։ Մեր խնդիրն է՝ Ալիևի համար իրական գլխացավանք դարձնել մեր հայրենակիցներին օր ավել Բաքվում պահելը…», ֆեյսբուքյան

Վստահությունը չեն պահանջում կամ պարտադրում, այն պետք է վաստակել. Ձյունիկ Աղաջանյան

Մալայզիական New Straits Times պարբերականում հրապարակվել է դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հոդվածը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունը և այն վտանգները, որ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար։ Ձյունիկ Աղաջանյան, 4 մայիսի, 2021թ. Վստահություն է անհրաժեշտ խաղաղություն կառուցելու համար, բայց այն չափազանց սուղ է հարավկովկասյան մեր տարածաշրջանում: Վստահությունն,

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի բողոքը, «Ազատությունը» տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը մարտի 22-ին Գասպարյանի փաստաբաններին էր վերադարձրել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված բողոքը։ Դատավոր Լիանա Հակոբյանը եզրահանգել էր, որ իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատ

Արմեն Սարգսյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է Սյունիքի մարզում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա աշխատանքները: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին և մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին: Նա մասնավորապես կարևորել է մարզի սահմանամերձ

Ընդունվեց Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձեւը, որը հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին

Լոս Անջելես, Կալիֆորնիա Մայիսի 2-ին Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունեց Կալիֆորնիայի Նահանգի Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ

Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին

Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և  միջազգային իրավունքի նորմերի

Երևանի մանկապարտեզներից մեկից «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 4 երեխաներ են մեկուսացվել

Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան): Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-390C ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված  կղանքի մանրէաբանական

«Այդ տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ…եղբա՛յր, ի՞նչ ես ուզում մեզանից, գնա ապրի քո կյանքով». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նա այնքան անփաստարկ է խոսում եւ այնքան ամոթ է, որ վարչապետը մտնում է այսքան ճղճիմ թեմաների մեջ, որ ինձ համար առնվազն տարակուսելի է: Դու տեսնում ես չէ՞ երբ են գնվել այդ բնակարանները, երբ են մարվել վարկերը, ինչ միջոցներով, դու դա տեսնում ես: 2,5 տարի քո ԱԱԾ-ն, քո ոստիկանությունը հետեւողականորեն գոնե իմ մասով մանրազնին ուսումնասիրել են իմ կենսագրությունը: Ի՞նչ ես գտել՝ ոչ մի բան, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում:

Վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով քաղաքացուց ապրիլ ամսին ստացել է 100.000 ՀՀ դրամ գումար

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը, համացանցի միջոցով ծանոթանալով կին օգտատերերի հետ, տարբեր պատրվակներով նրանցից գումար է շորթում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ս/թ մայիսի 3-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից կրտսեր սերժանտ Ա.Տ.-ն «Facebook» սոցիալական կայքի միջոցով

Պատվաստանյութերը կազդե՞ն ներդրումային միջավայրի վրա, Բաբկեն Թունյանը չի կարող ասել, բայց՝ վստահ է՝ որքան շատ մարդ պատվաստվի, տնտեսությունն այնքան շուտ կվերականգվի

Ըստ Բաբկեն Թունյանի, պատերազմի հետեւանքով ներդրումային շատ ե՛ւ ծրագրեր ե՛ւ գաղափարներ հետաձգվել են:

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ

ԱԳ նախարարի պաշտոնակատարի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս հայտնվեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031