Օրվա լրահոսը

Օրբելի 63/1 շենքի բնակիչները պնդում են՝ վերելակը խափանվում է, մեծահասակները ամիսներով դուրս չեն գալիս

Քաղաքապետարանը հայտնում է՝ ընդամենը 1 օր վերելակը չի աշխատել Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցի 63/1 շենքի բնակիչներն առանց վերելակ են մնացել: Այս մասին ահազանգում են շենքի բնակիչները՝ նշելով, որ վերելակի խափանման պատճառով հատկապես մեծահասակ մարդիկ օրեր շարունակ չեն կարողանում տնից դուրս գալ: «Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների

«Ստեղծված իրավիճակն անհանգստացնող է. Շոշով ադրբեջանական շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները». համայնքի ղեկավար. Արցախպրես

Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով:

Դատավոր. «Բուլգակովին հետմահու պատասխանատվության ենթարկելով, դատավորի լիազորությունները կասեցնելով՝ հաջողության չեն հասնելու»

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Այս օրերին առանձին դատավորների նկատմամբ կատարվում են առերեւույթ հետապնդուներ, որն ամենեւին չի խոսում ՀՀ սահմանադրության նշված հոդվածի հարգման մասին: «Այսուհետ յուրաքանչյուր դատավոր մենակ է՝ իր իրավունքների համար պայքարում: Մենակ է՝ դիմակայելու օրեցօր

Անդրանիկ Քոչարյանը չգիտե՞ր, որ պետական գաղտնիքի հետ է առնչվում. Վիտալի Մանգասարյան

Եթե գիտեր, ինչո՞ւ էր ամեն առիթ օգտագործում եւ ականջահաճո, միտինգային տրամաբանության մեջ հայտարարություններ անում վերջին երկու տարվա ընթացքում։

Ինչ նպատակով և պայմանով է ԱՄՆ-ն Ադրբեջանին 2001 թ.-ից ի վեր ռազմական օգնություն տրամադրում. Սուրեն Սարգսյան

Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրվում է պայմանով, որ այն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով

«Մեր հայացքները ներկա պահին ուղղված են դեպի Մայր Հայրենիք»

Ասում է Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հետ «Առավոտը» զրուցել է թեմի գործունեության, դերակատարության եւ հայկական համայնքի մասին: «Եկեղեցին մեր կյանքում հոգեւոր այն կառույցն է, որն առաջնորդում եւ կրթում է բոլորիս՝ պահպանելով եւ պաշտպանելով օտար բարքերից: Եկեղեցին ժողովրդի հոգեւոր ուժն է, նրա

Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. Ռուստամ Բադասյան

Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

Մարգարիտ Հարությունյանի նոթատետրից

Հրապարակվում է առաջին անգամ Նվիրվում է երաժշտագետ Մարգարիտ Հարությունյանի 100-ամյակին «Կուզեի լիներ երկրիս ապագան, Այնքան լուսավոր եւ այնքան մաքուր, Որքան աչքերիդ ժպիտը պայծառ։ Եվ հմայքը քո դեմքի ու հոգու» Եղիշե Չարենց, 1936թ. Այս տարի, հունվարի 8-ին լրացավ երաժշտագետ, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մարգարիտ Հարությունյանի 100-ամյակը։ Խոնարհվելով նրա լուսավոր հիշատակի առաջ՝ մեծ ցանկություն

Դպրոցում գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը հնարավորինս մեծ թվով աշակերտների կներգրավի դասապրոցեսում. երեք ուսուցիչների նախաձեռնությունը

Ըստ ծրագրի հեղինակների՝ գաղափարները և հասկացությունները, որոնք ընտրվում են այդպիսի մոտեցմամբ ուսուցման համար, պետք է ողջամիտ հաջորդականությամբ (պարբերականությամբ) ուսուցանվեն, որպեսզի չխաթարվեն դասագիտական այլ սկզբունքներ՝ տվյալ առարկաների առանձնահատկությունները և պահանջվող խորությունը:

Էջմիածնում բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել ավտոմեքենայի մեջ գտնվող տղամարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի

Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Սա կարելի է պատմական իրադարձություն համարել. Զարուհի Բաթոյան

Ազգային ժողովն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը

Եթե երեք նախագահները միանային

Հայաստանում բոլորը «հին» են… «Հին» է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00;

Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց

Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:

«Իրականությունն ու պետությունն այստեղից են սկսվում». «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Միրզոյան

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Միրզոյանը ծնունդով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից է: Ծնվել է 1982 թվականին: ՊԲ-ում ծառայել է 2000-2002թթ.: 2004թ. ավարտել է Երևանի մենեջմենտի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 2002-2020 հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանությունում՝ քրեական հետախուզության վարչության օպերլիազորից հասնելով ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնին։ 2016թ.-ից ոստիկանության գնդապետ է, իսկ 2020թ. հունիսի 11-ին

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Մայիսի 4-ին կատարվել է 99 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6714 քաղաքացու հետազոտություն, որից 802-ի

Չեն խորշում լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել. Էդգար Էլբակյան

Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։

uDay՝ Ucom ինտերնետ խանութում. Պրեմիում գեղեցիկ համարներ և սարքավորումներ մինչև 60% զեղչով

Ucom ընկերության ինտերնետ խանութում միայն մեկ օր՝ մայիսի 5-ին, կգործի մինչև 60% զեղչ սմարթֆոնների, սարքավորումների և գեղեցիկ համարների նշված տեսականու համար։ «uDay-ի շրջանակում շտապեք ձեռք բերել առանձնացված գեղեցիկ համարներն ընդամենը 390 000 դրամով սահմանված 600 000 դրամի փոխարեն և վայելեք շփումը մտերիմների հետ Հայաստանի ամենաարագ շարժական ցանցում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք, արձանագրվել է մահվան 13 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11134 պացիենտ:

«Բուհերի հետ չենք քննարկել, որովհետեւ մենք դրա մեջ տեսել ենք նոր օրենքում դրված տրամաբանությունը». Լուսինե Գրիգորյան. «Հայկական ժամանակ

Նախարարության դիրքորոշումը կառավարման խորհրդի մասով բոլոր բուհերին հայտնի էր, ուղղակի հաշվի առնելով օրենքի ճակատագիրը եւ որոշ բուհերում կառավարման ճգնաժամը, նախարարությունը օպերատիվ լուծում է տվել այդ ճգնաժամին՝ գործող օրենքների, գործող իրավակարգավորումների շրջանակում՝ բուհերի բնականոն գործունեությունը հետայսու ապահովելու համար»,- հավելեց Գրիգորյանը:

Կրակոցներ Էջմիածնում. սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր. shamshyan.com

Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ,

Ո՞ւմ են մեղավոր համարում կատարվածի մեջ ստեփանակերտցիները. «Հրապարակ»

«Հլա նաղդը Փաշինյանն ա, որպես պագոնավոր՝ Փաշինյանն ա մեղավոր, նա ա մեր տոչկան խանգարել, մեր գործերը տապալել»։ «Մեր ղեկավարներին, ուրիշ ոչ մեկին։ Ներկայիս ղեկավարներին, նախկինը հի՞նչ կապ ունի, նախկինը մեղավոր կլինի, եթե նոր ղեկավարը մի 3-4 ամսվա լինի, բայց 3 տարուց հետո հի՞նչ նախկին»։ «Ո՞ւմ եմ մեղավոր համարում՝ մեծերին, կառավարությանը»,- պատասխանում էին արցախցիները՝ հավելելով, որ եթե Փաշինյանն այցելի Արցախ, իր բաժինը ստանալու է։

Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ Գարեգին Նժդեհի արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել. Սոֆյա Հովսեփյան

Կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։

Նախարարության երկու կին աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել. «Հայկական ժամանակ»

Ծեծկռտուքի մասնակից երկու կանայք էլ նախարարության առաջատար մասնագետներ են: Նախնական տեղեկություններով՝ կանանց կռվի պատճառը միջանձնային հարաբերություններն են:

Կարո՞ղ է Մովսես Հակոբյանին մեղադրում են, որ ասել է՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում. «Հրապարակ»

Նոյեմբերի 20-ի հայտարարությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել։

Իշխանությունը ոչ մի տեղ չի պատկանում ժողովրդին

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խրոխտ բացականչությունների, հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Ընդդիմադիրներից ոմանք դա հասկացան (կամ ձեւ արեցին, որ հասկացան) այնպես, որ վարչապետն ասաց, թե նա երբեք իշխանությունը չի հանձնի եւ իշխելու է ցմահ: Վստահ եմ, որ հենց այդպիսին է Փաշինյանի ցանկությունը՝ նա կգնա բոլոր հնարավոր եւ անհնարին քայլերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031