Օրվա լրահոսը
Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստի մարմինը գտել են Ստամբուլում՝ ծովում
Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը հայտնի էին դարձել այն բանից հետո, երբ 2016թ. մայիսի 9-ին քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Մի քանի օր անց նրանք ձերբակալվել էին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման թմրավաճառության մեղադրանքով:
«Գերեվարությունից վերադարձածների համար կլինի մեկ՝ սոցիալական-առողջապահական փաթեթ»․ Նարեկ Մկրտչյան
Շատ են դիմումները, որ գերեվարության ժամանակ որոշակի առողջական խնդիրներ են ի հայտ եկել
«Հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են այս տարածաշրջանում». Հայաստանում Իրանի դեսպան
«Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն ստեղծված հնարավորությունները բաց չթողնելու համար»
«Մենք նաեւ նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք»․ Վաղարշակ Հարությունյան
Այդ զինատեսակները պետք է ներդնենք բուհական համակարգում, որպեսզի սաները սովորեն ժամանակակից զենքին
Ջավադ Զարիֆի հարցազրույցի հրապարակման արձագանքներն ու հնարավոր հետևանքները. Էմմա Բեգիջանյան
Իրերն իրենց անուններով կոչելով՝ Շարիաթմադարիի խոսքով՝ ինքնազոհողության է գնացել և 61 տարեկանում քաղաքականապես անցել թոշակի, ինչը ենթադրելի էր հենց Շարիաթմադարիի խմբագրականից։
Էդգար Ղազարյան․ «Այս մարդիկ պատգամավոր լինելու և հանրային ծառայող լինելու իրավունք չունեն»
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը չորեքշաբթի Ազգային ժողովի դիմաց էր, որ հանդիպի պատգամավորների հետ։
«Հայաստան․ մոռացված ցեղասպանություն». կատալունական օրաթերթի անդրադարձը
Զինված պայքարի ձախողումից հետո հայերը շարունակում են պայքարել դիվանագիտական խողովակներով ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան այն ճանաչեց 2016 թվականին: Բայդենը նրանց վերջին հաջողությունն էր: Իսպանիան խուսափում է հարցից:
«Դժվար է խոսել մի պետության հետ, որտեղ 21-րդ դարում բացվել է «ռազմական ավարի պուրակ». ԿԳՄՍ փոխնախարար
Սա բացարձակ արժեքաբանական ու քաղաքակրթական հակադրություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ միջազգային հանրության հետ
Եղածի առանձնակի վտանգավորությունն այն է, որ հնարավոր է, փորձ է արվում թաքցնել, կոծկել գործի իրական հանգամանքներն ու մասնակիցների անունները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Քրեական ռազբորկաների մարտադաշտի վերածվող Հայաստանում այսօրինակ իրավիճակն արդյո՞ք հետևանք չէ նրա, որ ոստիկանության մեր գործընկերներն իրենց բուն գործառույթը հարկադրված թողնելով, անելիքը տեսնում են միայն մեկ անձի անվտանգությունը պաշտպանելու մեջ, զբաղված են խաղաղ ցույցերի մասնակիցներին, այդ թվում և հայ կանանց, մայրերին ու աղջիկներին «ասֆալտին փռելով», ոստիկանության բաժիններ տանելով։
Գյումրիի Ակադեմիական վարժարանը հիմնանորոգված շենք կունենա
Իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ
13-ամյա Վալերի Ժամկոչյանը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը. Ցանցացատկը Հայաստանում առաջին պտուղներն է տալիս
14-17 տարեկանների խմբում մտել է եզրափակիչ եւ ի վերջո զբաղեցրել 7-րդ տեղը:
Տոնոյանը՝ ԲՀԿ-ին տված իշխանության «սեւ ցուցակի» մասին. «Գերբնական եւ երկնային ուժերի ցանկությունները հաշվի չեն առնվելու»
Լուրեր կան, որ իշխանությունները ԲՀԿ-ի առաջ «սեւ ցուցակ» են դրել, թե որ մարդիկ չպետք է լինեն ձեր ցուցակում, որպեսզի հայտնվեք խորհրդարանում, այսինքն, այն մարդիկ, որոնք, այսպես ասած, ազդում են իրենց նյարդերի վրա, մի քիչ բարձր տոնայնությամբ են այս ընթացքում խոսել, իրենց դրսեւորել, նրանց առաջ «տաբու» է դրված, կա՞ նման բան, թե՞ չկա՝ Տոնոյանը պատասխանեց:
Կարևոր է պահպանել մեր ծեսերը, դիցաբանությունը, լեգենդներն ու երգերը. Նունե Սարգսյանը հանդիպել է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ
«Անցյալի մեր հարուստ ժառանգությունը կարևոր հիմք կլինի մեր փոքրիկների համար՝ կառուցելու իրենց լուսավոր ապագան»
Հադրութցիները եկել էին ԱԳՆ, որ Սերգեյ Լավրովին ասեն՝ Արցախը Ադրբեջան չէ եւ չի էլ լինելու
Հադրութցիները ո՛չ Երեւանում ո՛չ էլ Արցախի որեւէ այլ բնակավայրում, չեն ուզում ապրել՝ բացի Հադրութից:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում». Արայիկ Հարությունյան
Նախագահը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը:
Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից
Ժամկետային զինծառայող Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել
Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար
Կարեն Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Էդգար Ղազարյանը պետք է մի քիչ իրեն հաշիվ տա՝ ինչ է խոսում իմ մասին». Մարուքյանը պահանջում է ներողություն խնդրել՝ իրենց այս «կրկեսը» գցելու համար
«Թող Էդգար Ղազարյանը եւ նրա ներկայացրած ուժն ասի՝ այս ի՞նչ Սահմանադրություն են գրել, որ այս երկիրն այս վիճակում է: Ներողություն խնդրե՞լ են, դրա համար, թե՞ ոչ: Ներողություն խնդրե՞լ են, որ այս կրկեսով պետք է անցնենք մենք բոլորս, որ ընտրությունների գնանք»:
Լևոն Բաղդասարյան. ««Խփել են» այնքան քվե, որքան ցանկացել են։ Դա եղել է բոլոր նախագահների օրոք, առանց բացառության»
Արդար ընտրությունների մասին խոսում են անձինք, որոնց իշխանության տարիներին տեղի են ունեցել խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա
«Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ»․ պատերազմի մասնակիցների ծնողները խնդրանք ունեն կառավարությանը
Պատերազմի հիմնական բեռը դրվեց 2019-20թթ․ զորակոչված զինծառայողների ուսերին, եւ իրենք մտահոգ են երիտասարդների ապագայով
Անսքող արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի. Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։
«Եթե այսօրվա ԳՇ պետը, ըստ զեկույցի եւ նաեւ ըստ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցների՝ մեղավորներից է, նա հիմա չպետք է լիներ ԳՇ պետ». Մարուքյան
«Դա ինձ համար կարեւոր սիգնալ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է՝ մենք չունենք անկողմնակալ քննություն այս մասով: Ով պետք է՝ չի մեղադրվի նման բաների մեջ, որ այս եղավ քո պատճառով, այն եղավ, իսկ ով որ հակառակ ճամբարում է՝ նա կմեղադրվի»:
Դատավորի որոշումն ապօրինի էր, ՄԻԵԴ ձևավորած դատական պրակտիկան Հայաստանում շարունակում է մնալ թղթի կտոր. Լուսինե Հակոբյան
Որևէ հիմնավորում չհնչեց ոչ ներկայացուցչի և ոչ էլ դատարանի կողմից, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում նման սահմանափակումը և ինչպես է այն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
«Ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հակասական եւ խճճող էր, մնում է հասկանալ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այստեղ լսածը». Սոֆյա Հովսեփյան
Ինձ համար մի փոքր հակասություն առաջացել էր, մնում են իմ հարցերը, որոնց պատասխանները հաստատ հանձնաժողովից չի, որ պետք է ստանամ: Երեւի ժամանակի խնդիր է: Երկրորդը՝ հարց է՝ այլեւս ի՞նչ տարբերություն այդ հարցերի պատասխանը, երբ որ դրանից ահեղ 44-օրյա պատերազմը պետք է այսօր քննենք»:
Զոհված զինծառայողներին հետմահու շնորհված պետական պարգևները Արագածոտնում հանձնվել են ընտանիքներին
Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ, մարզպետարանը և ինքն անձամբ, բոլոր հարցերում կլինեն հերոսների ընտանիքների կողքին:
Խաչատուրովի չգալը՝ առեղծված. «Ի՞նչ է խոսել նա Մոսկվայում, բա ես ի՞նչ գիտեմ, պիտի հարցնեմ, չէ՞». Անդրանիկ Քոչարյանը հերքում է Սերժ Սարգսյանին
Հարցին՝ ի վերջո ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, դուք ասում էիք, որ այս հարցերի պատասխանները կստանանք վերջում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Իլհամ Ալիեւին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում եւ դա՝ հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ»:
Շարժական պատվաստումային խումբ է տեղակայվել Հյուսիսային պողոտայում
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում: Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարություն
Թուրքիայից «Բայրաքթարներ» շտապ գնելու որոշումն էլ է Ադրբեջանում կայացվել մոտավորապես 2020-ի գարնանը. Կարեն Վրթանեսյան
Ալիևը որոշեց պատերազմի գնալ… տեսնելով, որ Նիկոլն անհավասարակշիռ, անլուրջ, անփորձ ու միաժամանակ ագրեսիվ ու ամբիցիոզ է, չունի թիմ
«Առաջնագծում այնպիսի վիրահատություններ էին կատարվում, որոնք կարելի է իրականացնել միայն բարձրակարգ կլինիկաներում». ապագա բժիշկը՝ բուժանձնակազմի խիզախությունների մասին
Հաճախ էինք կանգնում կյանքի ու մահվան սահմանագծին. ապագա բժշկի խոսքով՝ շատերն ապացուցեցին, որ լավ մասնագետ լինելուց զատ, նաև լավ մարդ են։


















































