Օրվա լրահոսը

Չնայած 2020թ. հասցրած վնասներին, պատերազմի պատճառով անօթևան մնացածների մեծ թվին՝ ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն. Սուրեն Պապիկյան

«2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները,  որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը

Համաքաղաքացուն սպանելուց հետո կրակոցներ էր արձակել նրա կնոջ ու անչափահաս երեխաների ուղղությամբ. Էջմիածնի 62-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել

Հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը երեխաների հետ մտնելով տուն՝ փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը. Ստանիսլավ Զաս

Նա հավելել է, որ սիրիացի վարձկանները և զինյալները պետք է լքեն այդ տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ «զինյալների, անօրինական զինված խմբավորումների ջոկատների ստեղծումը ՀԱՊԿ անդամ-երկրների սահմանների մոտ որոշակի սպառնալիք է մեր հավաքական անվտանգությանը»,- ասել է նա:

Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակը սպառնում է երկրի գիտական ներուժի ոչնչացմանը, տասնյակ-հարյուրավոր երիտասարդ փայլուն գիտնականների արտագաղթին. Աննա Կոստանյան

Զուգահեռաբար պետք է խորացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի գիտական հաստատությունների միջեւ` Հայաստանում արտադրելով զինատեսակներ, որոնք կավելացնեն հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը:

ԿԲ․«Կոնկրետ հիփոթեքային շուկայում մենք այս պահին շատ ռիսկեր չենք տեսնում»

Բոլորի ակնկալիքը 2020 թվականի հետ՝ ՀՆԱ-ի մոտ 7-8 տոկոս անկման շրջանակներում է։ Դա նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Եվ այդ պարագայում ակնկալել, որ հիփոթեքը կամ այն, ինչը երկարաժամկետ վարկավորման հետ է կապված, նույն թափով են շարունակելու եւ աճելու են, ինձ թվում է՝ մի քիչ լավատեսական է»,-ասաց Մարտին Գալստյանը։

Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտություններում. ԱՀ ԱԳՆ

Դիվանագիտական էթիկետը չի կարող հիմք հանդիսանալ արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու գործողություններն արդարացնելու համատեքստում

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և Հայաստանում ընդունող համայնքներին աջակցելու համար

Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար

Պետական ինստիտուտների եւ կառավարման որակի բարձրացման առումով շատ լուրջ թերացումներ ունենք. Վահագն Խաչատրյան

Տնտեսագետ Արկադի Խաչատրյանը գտնում է, որ տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է նոր անվտանգային ռազմավարություն՝ իր պաշտպանական, տնտեսական եւ սոցիալական բաղադրիչներով:

«Թուրքիան չպետք է բանակցության գործընթացի մաս կազմի». Էդմոն Մարուքյանը` Դմիտրի Մեդվեդեւի հայտարարության մասին

Մինչեւ Արցախի կարգավիճակի հարց չլուծվի, խաղաղապահ ուժերն այնտեղից դուրս չեն գա:

Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը փետրվարի 4-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում

Էդմոն Մարուքյանը պաշտպանեց Ռուբեն Ռուբինյանին

Նա պնդում է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը եւ նրա ղեկավարը չեն թերացել իրենց աշխատանքում:

Էդմոն Մարուքյանն առաջարկել է ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ տեսակցությունները

Ակնհայտ է, որ սա կարող է ազդել դատապարտյալի բարոյահոգեբանական վիճակի, վերասոցիալիզացիայի վրա, ինչպես նաև նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես դաժան վերաբերմունք ազատազրկված անձի նկատմամբ։

Նախորդ տարի գնաճը կազմել է 3.7%, այս տարի կանխատեսվում է 4%

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է՝արտաքին աշխարհից Հայաստանի տնտեսության վրա պահպանվում է գնաճային ազդեցությունը

Շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

«Եթե Արմեն Գևորգյանն իր միտքը մինչև վերջ արտահայտեր, ինչ-որ մարդիկ հարցնելու էին Ձեզ՝ ինչո՞ւ թույլ տվեցիք, որ նա քաղաքական հայտարարություն անի». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը նաև նշեց՝ պաշտպանվող կողմի վրա հայտարարությունների համար րոպեներ դնելը ևս քաղաքական հետապնդման արդյունք է:

«Իմ քայլի» պատգամավորները չարձագանքեցին Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը

Հովհաննես Իգիթյանի պնդմամբ` Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը

Yerkir.am-ի լրագրողի աշխատանքին խոչընդոտելու դեպքի առիթով հաղորդագրություն է ներկայացվել ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի համակիր անձինք, հափշտակելով պաստառը, պատռում են այն, ագրեսիվ վարք դրսևորում, հրում լրագրողին՝ այդպիսով խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքին։ Հնարավոր բախումը կանխվել է միայն ոստիկանների միջամտությամբ:

Նունե Ավանեսյան. «Արսեն Թորոսյանն իր էջում գրառում ուներ, թե առողջապահությունը զուտ բիզնես է»

Նշածս լաբորատորիաներից, ուր անձամբ եմ զանգել եւ որոնց անունը առայժմ չեմ հրապարակի, սակայն խոսակցության ձայնագրությունները պահպանել եմ, եղան այնպիսիք, որ պատասխանեցին, թե ոչինչ, որ ուրիշ տեղ է թեստը հանձնվել եւ առաջարկեցին գնալ իրենց մոտ եւ իրենք կես ժամվա ընթացքում կտան թեստի պատասխանը: Մի կողմ թողնենք, որ դա լրացուցիչ ծախս է ենթադրում, բայց ինձ որպես բժշկի ապշեցրեց այն, որ ՊՇՌ թեստի պատասխանի համար նվազագույնը վեց ժամ է անհրաժեշտ: Այսինքն, թեստավորում չեն անում:

«Ասացին՝ վարչապետը հանձնարարել է քանդել բարեկարգածը». շուկայի սեփականատեր. Ա1+ (տեսանյութ)

Ա1+. Երևանի Քաջազունի փողոցում գտնվող շուկայում այսօր շինարարները քանդում էին այն, ինչ իրենց ձեռքով կառուցել էին նախորդ ամիսներին։ Շուկայի սեփականատերը՝ Գուրգեն Պողոսյանը, ահազանգել է «Ա1+», ներկայացրել, որ Երևանի քաղաքապետարանից ծանուցում է ստացել այն մասին, որ վարչապետը հանձնարարել է քանդել բարեկարգածն ու շուկան բերել նախկին տեսքի։ Պտուղ-բանջարեղենի շուկայում սեփականատերերը որոշել էր բարեկարգման աշխատանքներ անել, կառուցել զուգարան

«Իմ քայլից» կան պատգամավորներ, որոնք կողմ են՝ Էդմոն Մարուքյանը լինի վարչապետ

Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խո՞ւմբ ձեւավորեմ մարդկանց սպանե՞մ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը:

«Երիտասարդ գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին, առողջ եղեք». Յուրի Խաչատուրովը՝ Աննա Դանիբեկյանին

«Ինձ զարմացնում է մի փաստ՝ մի՞թե մեր երկրում չկա մեկ այլ դատավոր, որը Ձեզնից ավելի շատ ենթարկվող է: Մենք ռիսկի ենք դիմում՝ Ձեզնից ինքնաբացարկ պահանջելով»,- մարտի 1-ի գործով դատական նիստին նախագահող դատավորին այսպես դիմեց գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր

Արցախի կառավարությունը կփոխհատուցի մինչև պատերազմը ստացած վարկերի պարտավորությունները

Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։

ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին: Բանկը 2020 թվականին ևս 50 մլն դրամ է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես միանվագ աջակցություն: Նախորդ տարի բանկը

17 նոր դատավոր կավելանա, որից 8-ը՝ Երեւանում. Բադասյանը նոր նախագիծ է բերել

«Բնակչության հաշվարկով ՀՀ-ում դատավորների թիվը քիչ էր ու սա հնարավորություն է, որ թիվը մեծանա ու կարողանանք ավելի լավ արդարադատություն իրականացնենք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արցախի պատերազմից հետո ՀԱՊԿ-ում մարտունակության փոփոխություն չենք տեսնում. Ստանիսլավ Զաս

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը վերջին տարիներին ՀԱՊԿ բոլոր միջոցառումներում, առաջին հերթին զորավարժություններում «ցուցաբերել են պատրաստվածության բավականին բարձր մակարդակ»:

Սյունիքի մարզի 3 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Շինուհայր գյուղի ընտրողները չեն մասնակցի քվեարկությանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031