Օրվա լրահոսը

ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին: Բանկը 2020 թվականին ևս 50 մլն դրամ է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես միանվագ աջակցություն: Նախորդ տարի բանկը

17 նոր դատավոր կավելանա, որից 8-ը՝ Երեւանում. Բադասյանը նոր նախագիծ է բերել

«Բնակչության հաշվարկով ՀՀ-ում դատավորների թիվը քիչ էր ու սա հնարավորություն է, որ թիվը մեծանա ու կարողանանք ավելի լավ արդարադատություն իրականացնենք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արցախի պատերազմից հետո ՀԱՊԿ-ում մարտունակության փոփոխություն չենք տեսնում. Ստանիսլավ Զաս

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը վերջին տարիներին ՀԱՊԿ բոլոր միջոցառումներում, առաջին հերթին զորավարժություններում «ցուցաբերել են պատրաստվածության բավականին բարձր մակարդակ»:

Սյունիքի մարզի 3 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Շինուհայր գյուղի ընտրողները չեն մասնակցի քվեարկությանը

«ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի հոսքը պակասել էր` պատերազմով պայմանավորված». ԽԱՊԿ նախագահ

Բայց, ընդհանուր առմամբ, այդ ձգտումը` ԶԼՄ-ների հետ հարցերը լուծել դատարաններում, պահպանվում է:

2019-2020թթ. դատարան է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 176 հայց. ԽԱՊԿ-ն օրենսդրական առաջարկություններ է մշակել մոնիթորինգի արդյունքում

Վիրավորանքի և զրպարտության գործերով կայացված դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանված

Այս ողջ պրոցեսը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր՝ վարկաբեկել մեր հաղթանակի հերոսներին ու սիմվոլների. Արմեն Գեւորգյան

Փաստացի՝ վարչապետը միանձնյա վճռել է հայության հիմնական խնդիրը՝ այն նույնիսկ չքննարկելով Ազգային Ժողովի հետ՝ ՀՀ-ում միակ մարմնի, որն ունի ուղիղ մանդատ ժողովրդի կողմից։ Ինչպե՞ս որակել սա։

Այսպիսի բացթողումների ու թերացումների հետեւանքով է, որ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցան մեզ արդեն ծանոթ տհաճ միջադեպերը. Գեւորգ Գրիգորյան

Գեւորգ Գրիգորյան. «Կառավարության «Ճամփորդիր առանց COVID-19» նախագիծը հերթական չհաշվարկած նախագիծն է ու այլ բան սպասելի էլ չէր»

«Ինչո՞ւ եք Դուք բացառություն. ինչո՞ւ մյուս դատավորներին կարող են հարցաքննել, գործ հարուցել, Ձեր դեմ՝ ոչ». Արմեն Գևորգյանի պաշտպանը՝ Աննա Դանիբեկյանին

Էրիկ Ալեքսանյանը վստահեցրեց՝ Աննա Դանիբեկյանը չի կարող լինել անկողմնակալ այն անձի կամ անձանց նկատմամբ, որոնք ցանկանում են, որ ինքը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Կոչված լինելով կյանքեր փրկել, իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին. մերօրյա հերոսները. Գագիկ Մակարյան

Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Մի վերածեք այս դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման». Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ելույթ ունենալ

Արմեն Գևորգյանն արձագանքեց՝ այս դատարանն այսուհետ իր համար համարվում է ապօրինի, անօրինական, և ինքը հրաժարվում է դատավորի հետ որևէ ձևով առնչվել:

«2019թ.-ի չափ դատական հայցեր ընդդեմ ԶԼՄ-ների երբեք չեն եղել». Աշոտ Մելիքյան

127 գործերից 116-ում ԶԼՄ-ները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ 11-ի դեպքում ներգրավել են որպես երրորդ կողմ:

Արծրուն Հովհաննիսյան. «Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը». Armeniasputnik.am

2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:

Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել

Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները

«Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից. ինչի՞ հիման վրա». Գևորգ Բաղդասարյան

Գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

«Ընթացքում բաժնետերը հոգնում է պայքարելուց և գործունեությունը դադարեցնում է Հայաստանում»

Ինչպե՞ս կարող է գործընթացը տևել ամիսներ, երբ կառավարության որոշմամբ սահմանված է՝ պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում՝ փաստաթղթերը քաղաքապետարան մուտք անելուց հետո

Կյանքի իմաստը․ վերադարձ նալբանդյանական ազատությանը․ ՄԱՍ 1

Այս ազատությունների շուրջ հայալեզու բանավեճերը գոյություն ունեին Հայաստան անունով այս տարածքում՝ շնորհիվ ազգային ազատության դարավոր պայքարի, սակայն պարադոքս է, որ ազգային ազատության գաղափարները կեղծ ու հետադիմական հռչակվեցին և արհամարհվեցին, փոխանակ հնարավորությունների՝ անձնային ազատությունը սերտաճեր ազգային ազատության հետ։

Ընկերությանը պատկանող 345.300.000 դրամ գումարը օգտագործել էր անձնական կարիքների համար. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հաշվապահը ներգրավվել է որպես մեղադրյալ 

Նա տվել է խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Մեկը գրասենյակ է ուզում բացել, մյուսը՝ մասնաճյուղ. Ադրբեջանցի չինովնիկների մրցավազք՝ Շուշիում սեփականություն ձեռք բերելու համար

Ալիևը մտադիր է Շուշին դարձնել «մշակութային մայրաքաղաք, ոչ թե չինովնիկական կենտրոն»

Սիրիացի վարձկանները ՀՀ ՔԿ հիմնարկում պահվում են միջազգային չափանիշներին համահունչ

Անվտանգության նկատառումներից ելնելով, վարձկանները պահվում են հիմնարկի 2 տարբեր խցերում: Խումբն արձանագրում է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին:

Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով): Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես

Փետրվարի կլիմայական բնութագիրը

Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:

«Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը». «Իմ քայլի» պատգամավորը՝ ռուս խաղաղապահների մասին

Անդրադառնալով Հայաստանում հնչող «ռեւանշիստական հայտարարություններին»՝ Անուշ Բեղլոյանն ասել է. «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ-ն, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է հաստատվել

2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից 457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մոդեստ Կոլերով. «Ադրբեջանական կողմն ուզում է զրոյից կառուցել այդ ճանապարհները, որպեսզի դրանք ի սկզբանե հանդիսանան Ադրբեջանի սեփականությունը». «Հրապարակ»

Հայկական կողմը հետաքրքրված է առկա կոմունիկացիաները վերագործարկելու, իսկ Ադրբեջանը՝ նորերը կառուցելու հարցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031