Օրվա լրահոսը
«Ոչ մի երրորդ ուժ ՀՀ որեւէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա»․ Նիկոլ Փաշինյան
«ՀՀ-ն որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն Ադրբեջանին կոչ է անում վերջ տալ հայատյաց քաղաքականությանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարատիվների քարոզչության կապակցությամբ։ Այս մասին Միությունը հայտարարություն է տարածել։ ««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարատիվների քարոզչության կապակցությամբ։ Այս գործելակերպը, ցավոք, բնորոշ է ադրբեջանական պետական մարմիններին՝ դրանց ստեղծման օրից ի վեր։ Ավելի քան մեկ հարյուրամյակ
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց
«Եթե այդ թղթի տակ լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչեւ տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է»։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությունը
Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցել է ENNHRI Գլխավոր վեհաժողովին
«Որ հրապարակներում ասում էինք՝ մեր ձեռքերը կկտրենք, բայց մի քաղաքացու քվեին չենք կպնի, անառարկելիորեն ապացուցել ենք». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լավ կլինի Տիգրան Ավինյանը համախմբի բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ ընդդիմադիրների ծրագրային դրույթների նկատմամբ «սեփականատիրական» կեցվածք դրսեւորի:
«ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա». Հայկ Մարության
Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը գրում է. «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝ ընդդիմությունը ռեալ
Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր․ հայտարարություն
Երեք տասնյակից ավել ՀԿ-եր հայտարարություն են տարածել կապված Ադրբեջանում 3 տասնյակից ավել հայերի ապօրինի ազատազրկման հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետև, հաշված օրերի ընթացքում ավելի
Սենատի առաջին փոխնախագահ. Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում
Դադարեցնում եմ անդամակցությունս «Հանրապետություն» կուսակցությանը. Նորիկ Եղիազարյան
Սույնով, 2003 թվականից «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ 2012 թվականից՝ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ (համագումարի կողմից ընտրված) ՆՈՐԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՍ, վայր եմ դնում Կուսակցության քաղաքական խորհրդի անդամի լիազորություններս և դադարեցնում եմ անդամակցությունս նշված կուսակցությանը: Պատճառը՝ օրենքների կատարման և ներկուսակցական ժողովրդավարության հետ կապված մի շարք հարցերում Կուսակցության ղեկավարության ու իմ միջև վաղուց ի վեր առկա և չլուծված
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը: «Քաղաքացիական պայմանագիր»
Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը
168.am. PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 9-րդ) Արցախի Հանրապետության ներկայիս փլուզումը և դրան հետևած հայրենազրկումն առաջացրեց մի իրավիճակ, երբ 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից՝ ենթարկվելով էթնիկ զտման: Արցախահայության ներկայիս հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ լինելու հանգամանքը: Սուր կենցաղային, սոցիալական, աշխատանքային, հոգեբանական խնդիրները, որոնց
Մարզադաշտը կնպաստի Ալավերդիի և հարակից համայնքների սպորտային կյանքի և առողջ ապրելակերպի ակտիվացմանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր նախընտրական խոստումների իրականացումը
Հայաստանի կրթական հաստատություններում ընդգրկվել են ԼՂ-ից տեղահանված 11 հազար 238 երեխաներ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ արդեն 52 հազար 600 անձի փոխանցվել է 100 հազար դրամ միանվագ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցված տվյալների
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը
ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթով հանդես է եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում
Ռուս խաղաղապահները դիտակետ են փակել Մարտակերտի շրջանում
aysor.am. ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Մարտակերտի շրջանում մեկ դիտակետ են փակել։ «Դիտակետերի օպտիմալացման նպատակով Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ»,- նշված է ՊՆ-ի տեղեկագրամյան ալիքում։ ՌԴ ՊՆ հայտնել է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում․ «Անխափան կապ
Եթե խաղաղապահները ԼՂ-ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան. Նիկոլ Փաշինյան
Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք ՌԴ խաղաղապահ զորախումբն են Լեռնային Ղարաբաղում, եթե այնտեղից դուրս են գալիս, պետք է վերադառնան Ռուսաստան»,– ասել է նա` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան և մնան այստեղ։
Ի՞նչ է պատրաստվում անել ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ձերբակալված և Բաքվում գտնվող ԼՂ ղեկավարների հարցով
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասաց․ «Հույս ունեմ, որ շուտով ԵԽ քարտուղարությունից բարձր մակարդակի այց կկարողանանք կազմակերպել Ադրբեջան և Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկենք բոլոր այդ հարցերը, ինչը կներառի նաև այն խնդիրը, որը Դուք բարձրացրիք»։
Զախարովան՝ ռուս խաղաղապահների գործունեության և ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպման հնարավորության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի նոր իրողություններին, իսկ խաղաղապահներին առնչվող հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ: «Ինչպես գիտեք, ինչպես բազմիցս ասել ենք վերջին 1 տարում Ղարաբաղում իրավիճակը կտրուկ փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի վարչապետը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք Եվրամիության հովանու ներքո կայացած
«Կարևոր հարց է նաև այն, թե երբ և ինչպես այս մարդիկ պետք է վերադառնան իրենց տները»․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ -ից բռնի տեղահանված հայերի մասին
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասաց՝ հույս ունի, որ շուտով կկարողանան քարտուղարության առաքելությունն ուղարկել Ադրբեջան, որը հասկանա, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչ է մտածում այս իրավիճակի հետ կապված։
ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ քննարկվել են ԼՂ-ի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։ Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու
Զախարովան՝ հայ գերիների վերադարձի հնարավորության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի հնարավորությունները՝ Ադրբեջանի կողմից գերեվարված, այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ, հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու հարցում: «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել բախվել ողբերգական իրադարձությունների կամ հայտնվել են դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորությունների չափով։ Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ,
Գագիկ Հարությունյան․ «Եթե ազգը 44-օրյա պատերազմից հետո գնացել եւ քվեարկել է Արցախը հանձնողի օգտին, այդ ազգը գնում է ինքնացեղասպանության»
Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Փաստարկ» մամուլի ակումբում խոսեց մեր տարածաշրջանում Մերձավոր Արեւելքում խորացող պատերազմական գործողությունների հնարավոր ազդեցությունների մասին: Սպասվա՞ծ էր, արդյոք, պաղեստինա-իսրայելական այս հակամարտությունը, թե ոչ, բանախոսը դժվարացավ միանշանակ գնահատական տալ: Սակայն նրա դիտարկմամբ. «Մինչ այս հակամարտության սկսվելը իսրայելական ծայրահեղականների կողմից լսվում էին ձայներ, թե Գազայի թնջուկը պետք է վերացնել, ինչը խիստ անհանգստացրեց պաղեստինցիներին: Իմ կարծիքով,
Աննա Վարդապետյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին
Գլխավոր դատախազը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
«Պատվով կրում եք գիտելիք փոխանցող փարոսի դերը». ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է գրադարանավարների և մշակութային հաստատությունների աշխատակիցների
«Ուղիղ կապ կա գրադարանավարների և հասարակության զարգացման միջև»
Զինծառայողը ձերբակալվել է՝ համածառայակցի սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած
«Վստահ եմ՝ այս փուլում ևս ձեռքբերումների շրջան կլինի». Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայից ժամանած ճարտարապետական ընկերության մասնագետները, արդեն մշակված է հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքում զրո արդյունք է գերիների և պատանդառված անձանց վերադարձման գործում. բողոքի ցույցի մասնակից
Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների անունները, նրանք պահանջում են Արցախի վերնախավին արտահանձնել Հայաստան։
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք,
Վահե Գևորգյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի ներգրավումը էթնիկ զտման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության ուղղությամբ
Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների
Թումոն հայտարարում է Արցախից բռնի տեղահանված պատանիների աջակցությանն ուղղված նոր նախաձեռնության մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը: Բազմամյա և համապարփակ նախաձեռնությունը արցախցի պատանիների կողքին կլինի պատանեկության ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար: «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը Թումո Հայաստան ծրագրի մասն է, որի


















































