Օրվա լրահոսը
Նոր կարգավորումներ ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես
ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են`մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20: Մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը, նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին
Փաշինյանը Ղրղըզստանի նախագահին հայտնել է, որ չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ ▫️ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի մասնակցելու Բիշքեկում հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին։
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Ս.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը: Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի
Space News. Բաքուն և Պեկինը կհամագործակցեն լուսնային մշտական կայան ստեղծելու ծրագրի շուրջ
Մասնագետի կարծիքով՝ սա պետք է մտահոգության առիթ լինի Հայաստանի համար: Նա առաջիկայում պատրաստվում է Aravot.am-ին տրամադրել իր վերլուծությունը Բաքվի համար այս իրադարձության կարևորության և Հայաստանի համար հնարավոր հետևանքների հետ կապված:
Տիգրան Ավինյան․ «Ես որեւէ խնդիր չունեմ ինձ իմպիչմենտ հայտարարելու մասով, խնդրեմ»
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ եթե իրեն իմպիչմենտ հայտարարելու եւ նոր ընտրությունների գնալու ցանկություն մյուս ուժերը հաստատակամ ունենան՝ խնդիր չէ, կքննարկեն
Ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծի են ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործն ուղարկվել է դատարան
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և վկա Մ.Ե.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի
Եթե ճիշտ կազմակերպվի, արցախցիները կարող են խախտված իրավունքների վերականգնման հնարավորություն ստանալ՝ ներառյալ իրենց հայրենիքում պաշտպանված ապրելու իրավունք. իրավապաշտպան
Պետությունը չպետք է կազմակերպի դա, դա անհատական կարգով կարող են կազմակերպել, գուցե խմբային նաեւ հայտեր լինեն տարբեր միջազգային կառույցներին. Նինա Կարապետյանց
Ազնիվ չէ ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքացիների ձայները հավաքել ու ընտրություններից հետո դրանք նվիրել իշխանությանը. Հակոբ Կարապետյան
Արտակ Զեյնալյանն ասում է, թե քաղաքապետի ընտրություններին ձայնը տվել է Ավինյան Տիգրանին՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Խնդիրը իշխանական լինելով՝ ընդդիմություն խաղալն է։
«Երեւանի ավագանու ընտրություններում նվազագույնը 5 քաղաքական ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով եւ կրեմլյան կառավարումով»․ Արտակ Զեյնալյան
Եվ նոր ընտրությունների դեպքում այս վտանգը շատ ավելի իրատեսական ու ռեալ էր լինելու: Այդ դրանով է, որ մենք թույլ չենք տալիս, որպեսզի Երեւանը Հայաստանը ցնցվի եւ ենթարկվի գուբերնիա դառնալու ռիսկին։
Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական
Տիգրան Ավինյան․ «Մենք արտահերթ ընտրություններից չենք վախենում»
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արտահերթ ընտրությունների չգնալու եւ «Հանրային ձայնի» շնորհիվ քաղաքապետ ընտրվելու մասին
Վարուժան Ավետիսյանի որդին Նիկոլ Փաշինյանի հետ չի առերեսվել. «Ա1+»
«Ա1+». «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի գործով նախաքննության ավարտվել է։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը Անգլիական այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու նահատակված հերոսների համար։ Դավիթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Ըստ պաշտպանի՝ խնդիրը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի
Տեղեկությունը, թե իբր Շահրամանյանը Երևանում խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում. Արցախի տեղեկատվական շտաբ
Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ
Տիգրան Ավինյան․ «Սա ուղղակի պաշտոններ կիսելու հարց չէ, մենք նման բան չենք արել՝ ի տարբերություն ոմանց, հետընտրական շրջանում բոլորը բացահայտ այդ առեւտուրն իրականացրել են»
«Երեւանցիներն իրենց քվեն տվեցին 5 քաղաքական ուժերի եւ 5 քաղաքական ուժեր այսօր ներկայացված են Երեւանի ավագանիում։ Ամեն քաղաքական ուժ իր որոշումն է կայացնում արդեն հետընտրական շրջանում: Հետընտրական շրջանում գաղափարական նույն հենքի եւ ծրագրերը միասին իրականացնելու հիմքով «Հանրապետություն» խմբակցության հետ մենք կազմեցինք հետընտրական դաշինք»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան
«260 հազար զբոսաշրջիկ՝ սեպտեմբերին. լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ»
📌 2023 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: 📊 260 հազար զբոսաշրջիկ 2023թ. սեպտեմբերին լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ. 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ): 🖇 Արդյունքում մենք ունեցել ենք 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմը գերմանական հեղինակավոր փառատոնում է
Հեղինակը ֆիլմի վրա աշխատել է 5 տարի, այն հայ-ֆրանսիական արտադրության է
Երևանի ավագանու անդամի մանդատը վայր դնելով՝ չեմ դադարեցնում պայքարը. Դուստրիկ Մխիթարյան
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը Ես վայր եմ դնում Երևանի ավագանու մանդատս (օրենքը թույլ չէր տալիս դա անել ավելի վաղ) Հարգելի երևանցիներ, սիրելի արաբկիրցիներ, առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու անդամի թեկնածու ես անկեղծորեն հավատում էի, որ այդ գործընթացը կնպաստի այն նպատակի իրականացման մոտեցմանը, այն է` Արցախի և Հայաստանի անվտանգության և
«Տավուշում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում և արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել»
«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այցելելիս` նրանց իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին». Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանի, Սնանկության դատարանի դատավոր Անի Միքայելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն
«Ես չեմ կիսում տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Պրահայում փաստաթուղթը եւ դրան հետեւեց Արցախի անկումը․ դա վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է»․ Զեյնալյան
«Հանրապետություն» խմբակցության ղեկավարն ասում է՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, դա վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է՝ սկսած 2004 թվականից եւ նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ
Այդ հարցը իմ վրա հարձակվողներին ուղղել եմ, հասկանամ՝ Ավինյա՞նն է ուղարկել, թե՞ Պետրոս, Պողոսը, բայց պատասխան չեմ ստացել. Չախոյան
Արթուր Չախոյանը իր վրա տեղի ունեցած հարձակման դեպքով հարցաքննվել է
«Նախկինների ընդունած օրենքը ձեր ուժին այսօր քաղաքապետ ունենալու հնարավորություն տվեց». Դավիթ Մարգարյան
Որերո՞րդ անգամ եք նախկինների ընդունած օրենքների հետևում թաքնվում
Արտակ Զեյնալյան․ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ»
Զեյնալյանը նաեւ նշեց, որ «նոր ընտրության դեպքում «Հանրապետությունն» ավելի շատ ձայն կհավաքեր․ «Բայց մենք մեր կուսակցական անհատական շահը զոհաբերել ենք հանուն Երեւանի, հանուն Հայաստանի: Մենք դեմ էինք նոր ընտրություններին, նոր ցնցումներին, որտեղ կարող էին նոր մասնակիցներ հանդես գալ, եւ դարձյալ օտարերկրյա կապիտալով եւ օտարերկրյա կառավարումով: Հայաստանը չի կարող ենթարկվել այդպիսի ցնցումների՝ հանուն մեր կուսակցական շահի»:
Սյունիքում սուբվենցիոն ծրագրերով գումարի շեմը հնարավոր է հատի 10 մլրդ դրամը
Սիսիան համայնքից ծրագրեր չեն ներկայացվել, քանի որ ավագանու կազմը ձեւավորված չէր եւ հնարավոր չէր հաստատել ծրագրերը։
«Խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է ճնշումների ու սպառնալիքի ներքո, դրանում ՀՀ բանակի կրճատման կետ կա»․ Վարդան Այվազյան
Վարդան Այվազյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ այսօր կան սպառնալիքներ, քանի որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի», «8 գյուղերի» մասին եւ այլ պահանջներ է առաջ քաշում։
Աշխատողին չձևակերպելու դեպքեր շինարարության ոլորտում
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ 2023 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Մասնավորապես, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2023-ի երրորդ եռամսյակի ընթացքում
Բռնի տեղահանված ընտանիքների խնդիրները մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այսօր այցելեց Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոն (ՏՄԱԿ) և Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվան, ուր ժամանակավոր կացարան են գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներ: Մարզպետը զրուցեց ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների հետ, ծանոթացավ
Տիգրան Ավինյանը՝ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին․ «Ինքս էլ չեմ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել»
Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու մասին այսօր է իմացել սոցցանցերից, իսկ ընտրություններին մարդկանց ցածր մասնակցությունը բնական է համարում
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները
Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ


















































