Օրվա լրահոսը
«Կարևոր հարց է նաև այն, թե երբ և ինչպես այս մարդիկ պետք է վերադառնան իրենց տները»․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ -ից բռնի տեղահանված հայերի մասին
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասաց՝ հույս ունի, որ շուտով կկարողանան քարտուղարության առաքելությունն ուղարկել Ադրբեջան, որը հասկանա, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչ է մտածում այս իրավիճակի հետ կապված։
ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ քննարկվել են ԼՂ-ի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։ Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու
Զախարովան՝ հայ գերիների վերադարձի հնարավորության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի հնարավորությունները՝ Ադրբեջանի կողմից գերեվարված, այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ, հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու հարցում: «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել բախվել ողբերգական իրադարձությունների կամ հայտնվել են դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորությունների չափով։ Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ,
Գագիկ Հարությունյան․ «Եթե ազգը 44-օրյա պատերազմից հետո գնացել եւ քվեարկել է Արցախը հանձնողի օգտին, այդ ազգը գնում է ինքնացեղասպանության»
Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Փաստարկ» մամուլի ակումբում խոսեց մեր տարածաշրջանում Մերձավոր Արեւելքում խորացող պատերազմական գործողությունների հնարավոր ազդեցությունների մասին: Սպասվա՞ծ էր, արդյոք, պաղեստինա-իսրայելական այս հակամարտությունը, թե ոչ, բանախոսը դժվարացավ միանշանակ գնահատական տալ: Սակայն նրա դիտարկմամբ. «Մինչ այս հակամարտության սկսվելը իսրայելական ծայրահեղականների կողմից լսվում էին ձայներ, թե Գազայի թնջուկը պետք է վերացնել, ինչը խիստ անհանգստացրեց պաղեստինցիներին: Իմ կարծիքով,
Աննա Վարդապետյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին
Գլխավոր դատախազը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
«Պատվով կրում եք գիտելիք փոխանցող փարոսի դերը». ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է գրադարանավարների և մշակութային հաստատությունների աշխատակիցների
«Ուղիղ կապ կա գրադարանավարների և հասարակության զարգացման միջև»
Զինծառայողը ձերբակալվել է՝ համածառայակցի սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած
«Վստահ եմ՝ այս փուլում ևս ձեռքբերումների շրջան կլինի». Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայից ժամանած ճարտարապետական ընկերության մասնագետները, արդեն մշակված է հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքում զրո արդյունք է գերիների և պատանդառված անձանց վերադարձման գործում. բողոքի ցույցի մասնակից
Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների անունները, նրանք պահանջում են Արցախի վերնախավին արտահանձնել Հայաստան։
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք,
Վահե Գևորգյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի ներգրավումը էթնիկ զտման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության ուղղությամբ
Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների
Թումոն հայտարարում է Արցախից բռնի տեղահանված պատանիների աջակցությանն ուղղված նոր նախաձեռնության մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը: Բազմամյա և համապարփակ նախաձեռնությունը արցախցի պատանիների կողքին կլինի պատանեկության ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար: «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը Թումո Հայաստան ծրագրի մասն է, որի
Երեխային մանկատուն հանձնող ծնողից երեխայի ծննդյան միանվագ նպաստը այլեւս հետ չեն վերցնի
«Հստակեցնում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրացիների համար, օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայողների երեխաների ծննդյան հետ կապված որոշակի պայմաններ ենք փոխում՝ կապված նպաստի հետ: Երեխային մանկատուն հանձնելուց առաջ եթե ծնողին վճարված էր լինում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ապա բռնագանձման գործընթաց այլեւս չենք իրականացնի»,- մանրամասնեց Դավիթ Խաչատրյանը:
Բողոքի ցույց Ռումինիայի կառավարության շենքի դիմաց՝ հաջակցություն արցախահայության
Ադրիան Նիկուլեսկուն առաջարկեց դիմել Բուխարեստի քաղաքային իշխանություններին՝ պահանջելով ապամոնտաժել քաղաքի այգիներից մեկում տեղադրված ագրեսոր Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի արձանը։
Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի՝ Արցախյան պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քրոջ ծնունդը կյանքին նոր իմաստ կհաղորդի
Հանուն կյանքի. հոկտեմբերի 9-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այսօր այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու: Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ
Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելիության հարցը. «Լույս» հիմնադրամ
Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից
Երևանի քաղաքապետի որոշումներով աշխատանքից ազատվել են վարչական շրջանների ղեկավարներ
Երևանի քաղաքապետի որոշումներով աշխատանքից ազատվել են վարչական շրջանների ղեկավարներ. ▫️ Էրեբունի – Հակոբ Բալայան, ▫️ Արաբկիր – Արամ Ազատյան, ▫️ Աջափնյակ – Կամսար Բաբինյան։
Միջազգային հանրությունը չկարողացավ կանխել: ՀՀ-ն բազմիցս ահազանգել է Ադրբեջանի՝ ԼՂ-ում էթնիկ զտումների մտադրության մասին. Միրզոյանը՝ Քլևերլիին
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը: Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին,
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչեւ 100 հազար մարդու վերաբնակեցնել օկուպացված տարածքներում
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են ընթանում․ Ալիև
Հալիվորի կամուրջ․ Արցախի Տումի և Մեծ Թաղեր գյուղերն իրար կապող հանգույցը
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա է գտնվում Հալիվորի կամ Հալևորի կամուրջը: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության՝ («Յիշատակ․․․ կամուրջըս Յարութիւնի։ Մդ։ Գեվ․․․ Շինեցի։ Իմ ծնողաց։ Օվ ա(ն)ցնի ա(ստուա)ծ ողորմա ասի Թ (վին) ՌՄՁԴ ) կառուցվել է 1835թ.: Կամուրջն իրար է կապել Տումի
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կարո Փայլանին
Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է հակամարտության կարգավորման համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանություն
Բաքվում գտնվող Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հարցում ԱՄՆ աջակցությունը։
Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանն ունի սեփական կրթական «Օսկարը». կայացավ «Կորիզ 2023» մրցանակաբաշխությունը
Ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը՝ 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ բոլորի կողմից սպասված «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն ունի սեփական Կրթական «Օսկար»-ը և տարվա այն օրը, երբ մարզահամերգային համալիրի դահլիճում հավաքվում են Հայաստանի և Արցախի ամենապայծառ ու խելացի աշակերտները ու նրանց այդպիսին դարձնող լավագույն մանկավարժները: 2020 թվականին ստեղծված
Նոր կարգավորումներ ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես
ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են`մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20: Մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը, նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին
Փաշինյանը Ղրղըզստանի նախագահին հայտնել է, որ չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ ▫️ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի մասնակցելու Բիշքեկում հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին։
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Ս.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը: Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի
Space News. Բաքուն և Պեկինը կհամագործակցեն լուսնային մշտական կայան ստեղծելու ծրագրի շուրջ
Մասնագետի կարծիքով՝ սա պետք է մտահոգության առիթ լինի Հայաստանի համար: Նա առաջիկայում պատրաստվում է Aravot.am-ին տրամադրել իր վերլուծությունը Բաքվի համար այս իրադարձության կարևորության և Հայաստանի համար հնարավոր հետևանքների հետ կապված:
Տիգրան Ավինյան․ «Ես որեւէ խնդիր չունեմ ինձ իմպիչմենտ հայտարարելու մասով, խնդրեմ»
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ եթե իրեն իմպիչմենտ հայտարարելու եւ նոր ընտրությունների գնալու ցանկություն մյուս ուժերը հաստատակամ ունենան՝ խնդիր չէ, կքննարկեն
Ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծի են ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործն ուղարկվել է դատարան
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և վկա Մ.Ե.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի


















































