Օրվա լրահոսը

Վերջին 5 տարիներին Երևանում տրանսպորտի 563 նոր շարժակազմ է ձեռք բերվել․ քաղաքապետի պաշտոնակատար

Ըստ Հովհաննիսյանի՝ ճանապարհաշինությունը եւ տրանսպորտի համակարգի բարեփոխումները կարող են թեթեւացնել խցանումները։

Գեղհովիտում ինքնաշեն զենքով կրակել է համագյուղացու ուղղությամբ, դեպքի վայրում թողել զենքը և հեռացել

Պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն

«Ես չեմ կարծում, որ քաղաքապետարանում միայն պարոն Ավինյանն է աշխատում»․ Լեւոն Հովհաննիսյան

Հարցին, թե Տիգրան Ավինյանի ակտիվությունը քարոզարշավ չի համարվո՞ւմ, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես սա չեմ համարում քարոզարշավ, ես սա համարում եմ ընթացիկ աշխատանք։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ համայնքում ղեկավարում է, պետք է ընտրություններից մեկ տարի առաջ որեւէ գործ չանի»։

Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով կա տուժած

Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus»

«2021 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունները ենթակա չեն օրինականացման, ենթակա են քանդման»․ Լեւոն Հովհաննիսյան

«Օգոստոսի 1-ի դրությամբ որեւէ քաղաքացի չի լինելու, ով չի ստացել դրական կամ բացասական պատասխան»։

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 601-Ա ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը` 1.Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու,

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սերգեյ Մեղրյանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանի, Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի, Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի, Վարչական դատարանի դատավոր Տիգրան Սանթրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր

Նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ օրենսդրությունների մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը:

Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան

Չի կարող, չէ՞, նման բան լինել, որ մարդը հյուրանոցի համարի գումար ուզի, ու ինչ-որ մեկը բռնի ծեծի, առնվազն պետք է հոգեկան խնդիրներ ունենա. փաստաբան

Հայաստանի արդյունաբերական հատված ներդրողներ ներգրավելու համար երկիրը պետք է ցույց տա, որ ունի բավարար հզորություններ». քննարկում՝ նվիրված ատոմային էներգետիկայի զարգացմանը

Երևանում տեղի ունեցավ «Միջուկային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետ​​կորպորացիան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը,  «ՀԱԵԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ – Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը,

Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը վերաբերող հարցեր

Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները

«Մետրոպոլիտենը կառուցվել է 1980-ականներին եւ ունի մեծ կապիտալ ծախսերի կարիք»․ Լեւոն Հովհաննիսյան

«Աջափնյակ կայարանի կառուցման հետ կապված այս տարի կավարտենք նախագծային աշխատանքները»։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ պարեկային ծառայության նոր մեթոդների նկատմամբ կա ոստիկանական համակարգի դիմադրություն, որն առաջնորդվում է տույժերի 64%-ը պարեկներին տվող ոստիկանապետի կողմից. ԻՔՄ

Ոստիկանական գործը միգուցե ոչ իդեալական, բայց այլ ստորաբաժանումների համեմատ լավագույնս կատարող Պարեկային ծառայությունն ամենաշատ տույժերի արժանացող կոլեկտիվն է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Պարեկային ծառայության նոր մեթոդների նկատմամբ կա ոստիկանական համակարգի դիմադրություն, որն առաջնորդվում է տույժերի 64 տոկոսը պարեկներին տվող ոստիկանապետի կողմից:

 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՀՀ ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը. «Լույս» հիմնադրամ

Պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: ՀՀ կառավարություն

Արդյո՞ք խուզած ոչխար են նվիրելու խուզի փառատոնի մրցանակակիրներին․ անակնկալները շատ են

Փառատոնի աշխարհագրությունը մեծացել է՝ կմասնակցեն 12 խուզող Հայաստանի տարբեր մարզերից, որոնք պիտի արագ ու հմտորեն, առանց կենդանուն վնասելու խուզեն ոչխարները։

Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու. Վահե Հովհաննիսյան

Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։ Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության»  հոգեվիճակը վերջանալու են։ Այսպես մտածելու հիմք

«Այդ անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, այդ անկլավները միշտ էլ եղել են»․ Տավուշի մարզպետ

«Եթե խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, մնացած բոլոր հարցերը լուծելի են»։

Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց

Միրզոյանը Շալենբերգին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

«Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է․ ես վստահ եմ, որ ադրբեջանցիները մի օր հետ են գնալու»․ Գեղարքունիքի մարզպետ

«Ի ուրախություն բոլորիս՝ մեր Զինված ուժերը կարողացել են շատ պատշաճ հակահարված տալ։ Ես վստահ եմ, որ ադրբեջանցիները մի օր հետ են գնալու՝ անկախ իրենց ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ իրականացնելուց»։

Ավելի քան 6 ամիս արցախցիները զրկված են առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին. Նարեկ Մկրտչյանը՝ Գիլբերտ Հունգբոյին

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ոլորտային առաջնահերթություններին, ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային վեճերի

Սյունիքի մարզպետը՝ «Լավրովի պլանի» մասին․ «Մինչեւ այս պահը այդ պլանները Սյունիքում չեն աշխատել եւ վստահ եմ, որ չեն աշխատելու»

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Կապանում բացվել է Իրանի հյուպատոսություն, հիմա էլ Ռուսաստանն է հայտարարել հյուպատոսություն բացելու մասին։ «Երկու դեպքում էլ բավական մեծ աշխատանք է կատարվել։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում»,- ասաց նա։ Հարցին, թե ըստ փորձագետների՝ «լավրովյան

Արցախն ուրանալը դաւաճանութիւն է. ՀՅԴ ԳԵՄ

Յունիս 1-ին, ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան (ԳԵՄ) անդամներ պաստառներ զետեղեցին Օթթաուայի Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան դիմաց, որոնց վրայ արձանագրուած էին ՀՀ իշխանութիւններու անձնատուողական քաղաքական ընթացքը դատապարտող պատգամներ, «Արցախն ուրանալը դաւաճանութիւն է»։ Ընկերային ցանցերու վրայ հրապարակուած գրառումով ՀՅԴ ԳԵՄը կը շեշտէ, որ Արցախը եղած է եւ միշտ պիտի մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը։ Նոյն գրառումով կը դատապարտուի

«Եթե մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքի ժողովուրդն ինձ չի վստահում, չեմ մնա պաշտոնին»․ Ռոբերտ Ղուկասյան

Ըստ Ղուկասյանի՝ Սյունիքից արտագաղթ չկա, բոլորն ապրում են իրենց տներում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի

«Ադրբեջանցիները Տեղ գյուղում ինչ-որ հատվածներում հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ

Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր ինքնիշխան տարածքից, դա միանշանակ դիրքորոշում է։

5G ցանցի զարգացմանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնում և հզորացնում է ամբողջ բջջային ենթակառուցվածքը

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը: Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է

Գեղամ Նազարյանը մեկ ամիս անց գնացել է Նիկոլ Փաշինյանի արած դիտողության հետքերով. պարզվել է՝ գծանշումը կրկին չի արվել

Վերջին երեք տարիներին գողացվել է 661 ճանապարհային նշան եւ 678 գծամետր արգելափակոց. տուգանքը եռապատկվում է

«Մկանների մարզումն անհրաժեշտ է բոլորին: Ֆիզիկական ակտիվությունը պաշտպանիչ գործոն է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար»

Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը պաշտպանիչ գործոն է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի մի շարք տեսակների կանխարգելման համար: Այն նաև դեպրեսիայի և անհանգստության ախտանիշների կանխարգելման հրաշալի միջոց է: Մասնագետները պնդում են` նստակյաց կյանքն ու ֆիզիկական թերակտիվությունը 15-20 տոկոսով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկն ու նվազեցնում բուժման արդյունավետությունը: Ֆիզիկապես ակտիվ լինելու սովորությունը պետք է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031