Օրվա լրահոսը
Մերձմոսկվայում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են հայերի դիեր
Մերձմոսկվայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, հայտնաբերվել է երկու տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Ինչպես հաղորդում է ««Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ տղամարդկանց սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել, դեմքերի, մարմինների վրա առկա են կապտուկներ, վնասվածքներ: Քննիչների
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 224 հաղորդում
Ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 224 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր
Սերժ Թանկյանը և ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ (տեսանյութ). «Արցախպրես»
Եկել ենք մարդկանց հետ կապեր ստեղծելու»,- ասել է Ս. Թանկյանը և հավելել, որ մտածում է նաև Արցախում համերգ ունենալու մասին:
Շառաչուն ապտակ զիջողականութեանը. «Ասպարեզ»
Ապրիլեան քառօրեայ պատերազմը ողջ հայութեան համար առաւել առարկայական դարձրեց դեռեւս չլուծուած ԼՂ հիմնախնդիրը: Քառօրեայ պատերազմից յետոյ, տրամաբանօրէն աւելի ակտիւացաւ պատերազմի աւարտի մասին քննարկումը՝ առաջացնելով հակամարտութեան լուծումների իրատեսական ճանապարհների որոնման կարեւոր քննարկում՝ ե՛ւ հայ հասարակութեան մօտ ընդհանրապէս, ե՛ւ հայաստանեան քաղաքական էլիտայում՝ յատկապէս: Ակնյայտ էր, որ կամայ, թէ ակամայ այս քննարկումը տեղափոխուելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թուականի
Այս խորհրդարանում մի քանի հրաշալի նոր մարդիկ կլինեն, որոնք ե՛ւ կրթված են, ե՛ւ գրագետ են, ե՛ւ լավ անցյալ ունեն. «Չորրորդ իշխանություն»
Եթե մենք այս նոր ձեւավորվելիք խորհրդարանը դիտարկենք այն տեսանկյունից, թե քաղաքական-արժեքային ինչ տեսք է ունենալու՝ աջեր, ձախեր, սոցիալ-դեմոկրատներ, ուլտրաձախեր, սոցիալիստներ, այդ առումով էլ ենք ստացել ամորֆ մարմին։
Տեր-Պետրոսյանն իր «հրաժեշտի խաղն» անցկացրեց արժանապատիվ, անկախ ընտրությունների արդյունքներից. «Իրատես»
Այս համատեքստում անտեղի էին նախընտրական այն շահարկումները, թե իբր առաջին ու գործող նախագահների միջև ինչ-որ գործարք, դավադրություն կա։
ԿԸՀ-ն հրապարակել է ստորագրված ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով և ժամկետում, սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` https://www.elections.am/lists/ հասցեով: ԿԸՀ մամուլի ծառայություն
9/07-ում Հակոբ Բեգլարյանը ՀՀԿ-ից շատ ձայն է հավաքել
Սիլաչի թաղամասի 33 դպրոցում տեղակայված 9/07 ընտրատեղամասում երեկ ընդամենը 1354 ընտրողների քվեարկության հաշվարկը տեւեց մոտ 7 ժամ: Հանձնաժողովի անդամները երկար ժամանակ «քցում-բռնում էին»՝ ուր կորավ մեկ դրոշմանիշը: 2 ժամից հետո պարզեցին՝ հանձնաժողովի անդամներից մեկը պարզապես մոռացել է այն փակցնել քվեաթերթիկի վրա: Մնացած 5 ժամն էլ նվիրվեց, հիշեցնենք, ընդամենը 1354 քվեաթերթիկները հաշվելուն: Այստեղ ՀՀԿ-ի վստահված անձինք
Սամվել Ալեքսանյանը միայնակ նույնքան ձայն հավաքեց, որքան այդ երկու ուժերը միասին. «Չորրորդ իշխանություն»
Եվ այսպես, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Բացահայտ առավելությամբ հաղթեց Ավետիք Իսահակյանը։
Հրանտ Թոխատյանը ոստիկանություն է կանչել՝ հրավառությունների կապակցությամբ. «168 ժամ»
… Ես զարմացա, որ ժամանած ոստիկաններն ասացին՝ միայն ես եմ դիմել իրենց։
ՀՀԿ-Ծառուկյան պայքարը դեռ նոր է սկսվում. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ներկայացրեց ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները: Թե ինչպես վարվեց ամեն գնով իշխանության մնալ ձգտող Հանրապետական կուսակցությունն իր, այսպես կոչված, ռեյտինգային թեկնածուներով, բոլորս տեսանք: Պարզ դարձավ նաև, որ հասարակության մի զգալի մասը, այլևս հույս չկապելով որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ, մի քանի հազար դրամով կամ առանց դրա իր ձայնը տվեց այն իշխանությանը, որին
Որևէ օրենք ու սարք չեն կարող կանխել խաբեությունը, եթե խաբելու ու խաբվելու փոխադարձ ցանկություն կա. «Իրատես»
Դեռ ոչ մի ընտրության Հայաստանում Եվրամիությունն այսքան մեծ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցույց չէր տվել։ Սա հստակ մեսիջ էր, որ ԵՄ-ն ԵԱՏՄ-ին անդամակցած Հայաստանին չի ասել «Հեռանալով՝ հեռացիր», դուռը բաց է՝ եկողի առաջ։ Ու սա համարձակ մեսիջ էր՝ միայն ԱԴ-ն ու «Ելք»-ն էին հրապարակավ հայտարարում, որ Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական մոդելով, մյուսները արտաքին քաղաքական
Իրականում պարտությունից հետո նման հայտարարություններ անելը բավականին տխուր է դիտվում. «Ժողովուրդ»
Անշուշտ, ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանն իրավացի է, սակայն այստեղ հարց է առաջանում, եթե ՀԱԿ-ում ի սկզբանե այդքան վստահ էին, որ հավաքելու են 25.863 ձայն եւ քաղաքագիտորեն այդքան գրագետ էին, որ այլ արդյունք չէին էլ սպասում, այդ դեպքում ինչու էին առհասարակ մասնակցում ընտրություններին, ինչու էին ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը, մարդկանց ինչ-որ խոստումներ տալիս, հանրահավաք հրավիրում, իրենց համակիրներին հույսով անում։
Նազարբաևը Բաքվում խոսել է արցախյան հակամարտությունից
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է kavkasia.net-ը, այս մասին Նազարբաևն ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Իհարկե, նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր անվտանգության խնդիրներ: Այս կապակցությամբ Ղազախստանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է, իհարկե, մեր տարածաշրջանի
ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ դիտորդների թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ «168 ժամ»
Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ իտալական ամենահեղինակավոր հետաքննող լրատվամիջոցներից մեկը՝ «Rai»-ն, հաղորդում հրապարակեց միջազգային խորհրդարանական հարթակներում Ադրբեջանի կողմից իրականացվող խավիարային դիվանագիտության և, մասնավորապես, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության ու մեծ չափերի հասնող կաշառակերության վերաբերյալ։ Վերջինս մեղադրվում է 2012-2013թթ. ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ, և դրա համար 2016 թվականի փետրվարին
Որքան վատանում է բնակչության սոցիալական վիճակը, այնքան շատանում են իշխանական կուսակցության օգտին արձանագրվող ձայները . «Հայկական ժամանակ»
Պահպանվել է մի հանելուկային միտում։ Որքան վատանում է երկրի տնտեսական վիճակը, որքան վատանում է բնակչության սոցիալական վիճակը, այնքան շատանում են իշխանական կուսակցության օգտին արձանագրվող ձայները։ Դժվար է գտնել որեւէ ժողովրդավարական երկիր, որտեղ այս միտումը այսքան կայուն լինի։ Նախ՝ պաշտոնական տվյալներ։ 2007 թ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ունեցավ 33.9 տոկոս ձայն։ 2012 թվականին՝ արդեն 44.1 տոկոս։ Այս
«Հմուտ ձեռքերով» կազմված լրացուցիչ ցուցակներ
Լրացուցիչ ընտրացուցակները Նար-Դոս փողոցի թիվ 33 դպրոցում տեղակայված 9/07 ընտրատեղամասում էին: Խորհրդանշական էր, որ դրանք փակցված էին «Հմուտ ձեռքեր» գրառման տակ. ինչ-որ մեկի «Հմուտ ձեռքերով» 400-ից ավելի անձանց ու հանրապետության տարբեր մարզերում հաշվառման հասցեներով ընտրողների ցուցակները Երեւանի կենտրոնում էին: Այս ընտրատարածքում Կոնգրեսի վստահված անձը մեզ պատմեց, որ լրացուցիչ ցուցակներով անձինք ուղղորդված գալիս էին քվեարկության, նրանք
Հայաստանն ինստիտուցիոնալ լճացման փուլ մտավ ապրիլի 2-ի ընտրություններով . «Հրապարակ»
Երկրի քաղաքական դաշտում ի վերջո պետք է բարձրանա խարիզմատիկ առաջնորդ, ով հասարակության համար խորհրդանշի ուժ, միտք, հույս եւ առաջնորդություն։ Ներկա ընտրություններում հենց այդ առաջնորդը կամ ֆավորիտը չկար։ Իսկ քաղաքականությունը միշտ էլ անհատի գործունեության դաշտ է։ Կա անհատը՝ նրա ետեւից հասարակությունը գնում է եւ նվաճումների է հասնում։ Չկա անհատը՝ մնում են դատարկ հաստատությունները, ուժերը, որոնք լճանում
1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը . «Հայկական ժամանակ»
Սերժ Թանկյանը, ընտրություններն ամփոփելով, ասում է. «Անկեղծ ասած հուսախաբ եմ։ Իշխող ուժը, որ այդքան մեծ ազդեցություն ունի, մի քիչ դժվար է դարձնում պատկերացնել երկրի գունավոր ապագան։ Կարող եմ ասել, որ նույն վիճակը նաեւ Ամերիկայում է»։ Իսկապես ցնցող համեմատություն։
Պատժվեցին այս համակարգին հավանություն տալու, այս Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեւավորելու եւ ռեյտինգայինի դեմ բավարար չպայքարելու համար. «Հրապարակ»
Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց՝ ինչու, եւ որոշ հետեւություններ անել կատարվածից։ Նախ, պետք է արձանագրենք, որ ռեյտինգային կոչվող ընտրակարգը տվեց իր «պտուղները», որը ՀՀԿ-ն լիուլի վայելում է՝ որպես ավար։ Մեծ-մեծ խոսող ընդդիմության պարտության համար ուրախանալու միայն մի պատճառ կա՝ պատժվեցին այս համակարգին հավանություն տալու, այս Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեւավորելու եւ ռեյտինգայինի դեմ բավարար չպայքարելու
Ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում, որոնցից 6-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 133-ը ուղարկվել է նախաքննության, 106-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 155-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 137-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ
Բակո Սահակյան. Ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ընտրություններն անցել են
Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանի ընտրություններին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու արդյունքներին: Euronews-ի հաղորդմամբ խորհրդարանական ընտրություններն արձանագրում են Հայաստանի քաղաքական կյանքում նոր մի դարաշրջան, որի արդյունքում ձևավորվում է խորհրդարանական կառավարման նոր համակարգ: Euronews-ը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քննադատները նրան մեղադրում են այս փոփոխությունների միջոցով իշխանությունը պահպանելու փորձի մեջ: Այս կարծիքը հերքում է նախագահ
Հայաստանը մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի. Freedom House
Զեկույցում Հայաստանն ունի 5.39 միավոր: Երկիրը համեմատվում է Ղրղըզստանի հետ:
Արցախցի երեք ուսուցիչներ կվերապատրաստվեն Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում
Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանին, ուսուցիչներ Լուսինե Սաիյանին և Ռուզաննա Ավետիսյանին, ովքեր «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում՝ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի հրավերով մեկնելու են Բեյրութ՝ մասնակցելու ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի նախաձեռնությունը,
Խլացնելը չի նշանակում լուծել. Հայաստանը ցնցումների սահմանագծին. «Ժամանակ»
Խորհրդարանի ընտրության «հետցնցումներ» կամ պարզապես հետընտրական զարգացումներ կարծես թե չեն լինում: Ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում խորհրդարանական անցողիկ շեմը չհաղթահարած գործնականում բոլոր ուժերը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում, իհարկե ոչ ուղղակի, սակայն ըստ էության շատ հստակ մատնանշվում է, որ չեն պլանավորվում հետընտրական որևէ զարգացումներ: Անգամ այդ իմաստով ամենառադիկալ տրամադրվածությամբ հանդես եկող ՕՐՕ դաշինքը
ԵՄ. եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ
ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչի հայտարարությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու
Պատմական պահ
Այս խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրվեց մի փաստ, որն, իմ կարծիքով, պատմական է. ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները ուղղակիորեն եւ միջնորդավորված ձեւով հայտարարեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները: Բացառություն է թերեւս ՕՐՕ-ն, որը, հավաքելով ընտրողների ձայների 2 տոկոսը, հավանաբար, ենթադրում է, որ արդար ընտրությունների դեպքում կհավաքեր 50+1-ը: Բայց նույնիսկ ՕՐՕ-ն, որքան գիտեմ, չի դիմել վերահաշվարկի պահանջով: Մնացածը՝
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ
Ապրիլի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































