Օրվա լրահոսը
ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի
Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի 2014-ից 2017 թվականների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով. այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում երեկ հրապարակված հաղորդագրությունում: Այս գումարը Հայաստանին է հատկացվում մասնավոր հատվածի զարգացման, հանրային կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար: «Ազատություն» ռ/կ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց հերթական քաղաքական աշունը, որի լի է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում կարեւոր իրադարձություններով: Ուշադրության են արժանի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը՝ կապված Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հետ, որոնց վառ ապացույցը բոլորովին վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար: Ջոն
«Ագրարային համալսարանի 70-ամյա ռեկտորը կրթօջախը հիմնադրամ է դարձրել, որ 10 տարի պաշտոնավարի»
ՕԵԿ- Ագրարային համալսարան տարածքային վեճն այսօր այլ ընթացք է ստանում: ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով արտագաղթի խնդիրների մասին, տեղեկացրեց, թե ինչ խախտում է արել Ագրարային համալսարանի ռեկտորը. «Կան դպրոցներ, որտեղ ընդամենը 1 առաջին դասարան է ձեւավորվել, այն էլ՝ մի քանի աշակերտով: Արտագաղթի ֆոնին բազմիցս է խոսվել երիտասարդ գիտնականների հիմնախնդիրների մասին, ովքեր լքում
Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը
«Անցել է 37 օրացուցային օր, և ոչ մի արձագանք: Դա աննախադեպ երևույթ է: Սա նշանակում է Հայաստանի ԱԳՆ-ն` ի դեմս ԱԳ նախարարի, անգործության է մատնված: Դրա համար պահանջում եմ դատարանից, որ պարտավորեցնի ԱԳ նախարարին ինձ տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանը: Հիշեցնենք, որ Կարեն Հեքիմյանը բազմիցս
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Տաշքենդում մնաց առանց մեդալների
Տաշքենդում այսօր ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը չափազանց անհաջող ընթացք ունեցավ Հայաստանի հավաքականի համար: Մեր վերջին երկու ըմբիշները` Դավիթ Սաֆարյանը` 65 կգ եւ Վոլոդյա Ֆրանգուլյանը` 61 կգ, ի վիճակի չեղան պայքարել մեդալների համար: Հայաստանի հավաքականը տուն է վերադառնում ձեռնունայն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թեւան Պողոսյանը՝ Շարմազանովին. «7 անգամ չափեք, 1 կտրեք»
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ Կուտակային կենսաթոշակի հարցով դիմելու են ՍԴ: Նա ասաց, որ այդ նախաձեռնությանը միացել են Քառյակի ուժերը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այդ նախաձեռնության կողմնակիցները չեն ուզում փողոցի ճանապարհով հարց լուծեն եւ հուսով են, որ Սահմանադրական դատարանի միջոցով հնարավոր է հասնել պարտադիրի բաղադրիչը հանելուն: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն անդրադարձավ
Ի՞նչ նոր ներդրումներ կկատարի Ավստրիայի կառավարությունը Հայաստանում (Տեսանյութ)
Այսօր Գյումրիում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստան են այցելել որոշ քաղաքական ու նաև տնտեսական հարցեր կարգավորելու համար: «Հայաստանը մեզ համար տնտեսական կարևոր գործընկեր է»,- հայտարարեց նախարարը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են պատրաստվում իրականացնել Հայաստանում, և իր դիտարկմամբ՝ ավստրիացիների գումարները նպատակայի՞ն են օգտագործել հայերը: Նախարարը, ցույց
Աղիքային վարակվածության դեպքեր. մասնագետները հավաստիացնում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա
Այս պահին դեռեւս պարզ չէ Կապանի բժշկական կենտրոնում հոսպիտալիզացված քաջարանցի 7 եւ կապանցի 3 հիվանդների մոտ առկա աղիքային վարակի պատճառը: Բնակիչները գանգատներով Կապանի հիվանդանոց են սկսել դիմել դեռեւս սեպտեմբերի 5-ից: Այսօր Կապանի հիվանդանոց է դիմել նաեւ դպրոցահասակ մեկ երեխա: Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ
Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կհանդիպեն
ԲՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ հետո կմեկնարկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Aravot.am-ին չհաջողվեց ճշտել, թե ի՞նչ հարցեր կքննարկվեն հանդիպման ընթացքում, եւ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունենում հանդիպումը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց հանդիպման մասին տեղեկությունը, հավելելով, որ հանդիպման մանրամասները կծանուցվեն պաշտոնական հաղորդագրությամբ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ISIS- Գլխատեց Բանակի Երկու Միաւորներ. Լիբանանի Լարուած Ականը Կրնայ Պայթիլ
Լիբանանեան բանակի շուրջ 30 միաւորներ գերեվարուած կը մնան Սուրիոյ պատերազմին մասնակցող ահաբեկչական խմբաւորումներու մօտ (ISIS եւ «Ալ Նուսրա Ճակատ»): Ամիս մը առաջ, երբ բանակը կը ձերբակալէր Ահմատ Ժումհա անունով Իսլամիստ պատասխանատուն՝ զինեալները արագ հակահարուած մը տալով գերի վերցուցին բանակի միաւորները: Դէպքը տեղի ունեցաւ Արսէլ աւանին մէջ, որ կը գտնուի մայրաքաղաք Պէյրութէն 122 քիլոմեթր հեռաւորութեան վրայ,
Արարատի մարզի Այգեստան գյուղում կին է խեղդամահ արվել. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի տներից մեկում կնոջ դի կա: Հայտնաբերվել է 56-ամյա Հերմինե Գրիգորյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հ. Գրիգորյանը խեղդամահ է արվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը կտեղադրվի Օղակաձև զբոսայգում
Երևանի ավագանին չորրորդ գումարման առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի շատրվաններին հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Կարծիքների փոխանակումից և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ավագանին, դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ, համաձայնություն է տվել նաև Երևանը Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկներն էլ չեն բավարարել Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնողներին (Տեսանյութ)
«Հանրային քննարկումների ընթացքում եղել են հազվադեպ դեպքեր, երբ դահլիճները եղել են կիսադատարկ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք բավարար փաստարկ չէ՞ այն, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն անցնում էին կիսադատարկ դահլիճներում, ընդդիմությունը հստակ փաստարկում է, թե սահմանադրական բարեփոխումներով լուծվում է իշխանության երկարաձգման հարցը, այսպես արձագանքեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ
Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ
Ամենայն հավանականությամբ, ԱԺ Էթիկայի հանձնաժողովն առաջիկայում կգլխավորի ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովhաննիսյանը: Aravot.am-ի հետ զրույցում հանձնաժողովի գործող նախագահ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հաստատեց, որ պատրաստվում է հրաժարվել Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում աշխատանքը բավական ծանրաբեռնված է: Հովհաննես Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ հարցը քննարկել է նաեւ ԱԺ նախագահի հետ: Առաջիկայում
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխատանքները
Կանգառներում ռետինե ուղղորդիչների տեղադրման աշխատանքների վերաբերյալ Մայրաքաղաքի ազգաբնակչությանն առավել քաղաքակիրթ սպասարկելու ու երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիներն առավել ընդգծելու, հիմնական տրանսպորտային հոսքերից ու երթևեկելի գոտիներից առանձնացնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխատանքները։ Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների
Արմեն Ռուստամյան. Քառյակը կենսաթոշակային նոր օրենքը կվիճարկի ՍԴ-ում
Խորհրդարանական քառյակի այսօրվա նիստում քննարկվել է ութ հարց, կոնսենսուս չկա միայն մեկ հարցի`սահմանադրական փոփոխությունների հարցում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Քառյակն այսօրվա նիստում որոշել է կենսաթոշակային նոր օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում: Չնայած ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հարցը ՍԴ-ում վիճարկելու իմաստ չեն տեսնում, սակայն, բայց պատրաստ են միանալ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի
«Հետեւից ցախավել կապենք, որ այդ մուկը ծակը չմտնի՞, կոչ եմ անում արագացնենք». Գագիկ Ջհանգիրյան
Այսօր ԱԺ-ում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորների մի մասն առաջարկում էր, որպեսզի փոխվի ընդհանուր օրենսգիրքը, մի ամբողջ փաթեթով փոփոխություններ կատարվեն: Արփինե Հովհաննիսյանի օրինագծը վերաբերում է արագաչափերի եւ կարմիր գծերի համակարգով տուգանված վարորդներին պատշաճ ծանուցելուն: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չհամաձայնեց, որ այդպես «շիլաշփոթ» անեն: Նա կողմ
«Հայրիկյանի հացադուլը ոչ ոքի չի հետաքրքրում». ՀՀԿ-ականներն արձագանքում են Հայրիկյանի հացադուլին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլն ու վանքերում աղոթելը համարում է «Էքսցենտրիկ, անտրամաբանական քայլ»: «Անհասկանալի պահվածք է դրսեւորում Պարույր Հայրիկյանը: Նրա հացադուլը ոչ ոքի չի հետաքրքրում»,-ասաց պարոն Բադեյանը: Նա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը ժողովրդական պահանջ չի համարում.« Եթե ժողովրդական պահանջ լիներ, ժողովուրդը նրա հետ հացադուլի նստած կլիներ, բայց ժողովուրդը
Զոյա Թադեւոսյան. «Չեմ պատկերացնում, որ արտգործնախարարը խորությամբ հասկանում է այն, ինչ խոսում է»
ԵվրԱզեսի գործընթացն, ըստ ՀԱԿ անդամի, պետք է սառեցվի
Արմեն Ռուստամյան. «Քառյակը յոթ կետով քառյակ է»
Խորհրդարանական քառյակի համատեղ հանրահավաքի օրը եւ օրակարգը դեռ պարզ չէ: Կհնչե՞ն, արդյոք, հանրահավաքում հրաժարականների պահանջներ` Քառյակի նիստի ավարտից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ բովանդակային հարցերի մասին քննարկումներ դեռ չեն եղել: Ամեն ինչ կհստակեցվի առաջիկա քննարկումներում: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաեւ հայտարարեց, որ առավել կարեւոր է, թե ի՞նչ է
«Վա~յ, ինչ էլ ջահել ես». գյումրեցի հաշմանդամ երեխան Ավստրիայի արտգործնախարարին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն այսօր ավստրիացի մի խումբ լրագրողների հետ այցելեց Գյումրի: Նրա այցը ճանաչողական և ինչ-որ չափով վերահսկողական էր: Քանի որ ավստրիացիները բավական մեծ ներդրումներ են կատարել Գյումրիում, և դեռ շարունակվում են ծրագրերը, նախարարը եկել էր տեսնելու, թե ինչպես են ծախսվում իրենց կառավարության կողմից հատկացված գումարները: Նշենք, որ
Գագիկ Ջհանգիրյան. «Հայ ժողովուրդը պլանշետով ոչ խոպան է գնում, ոչ տուալետ է գնում, ոչ էլ սար է գնում»
«Մենք մի մեծ քար գցել ենք փոսը, հիմա Արփինե Հովհաննիսյանը փորձում է այդ քարի մի փոքրիկ մասը հանել այդ փոսից: Մենք հիմա այստեղ հիշել ենք պատմություններ, ինչքան բան կա, փորձում ենք կապել այս նախագծի պոչից: Բայց որպեսզի մենք այդ սխալը չանենք, պետք էր ուղղակի մեքենայացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը պլանշետով ոչ խոպան է գնում,
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր հայցի դատաքննության օրը նշանակվել է
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթում է գտնվում նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ Հրանտ Սուվարյանի հայցն ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի ՝ պատվի, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին: Երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությունը: Այսօր դատարանից «Առավոտին» էին ուղարկել
«Հայաստանում սպառողն ավելի արագ է բացակայում շուկայից, քան` ապրանքը» (Տեսանյութ)
Ռուսական էմբարգոյից օգտվելու համար, Զոյա Թադեւոսյանի կարծիքով, մենք բավարար ներուժ չունենք
Ապօրինի ծառահատում՝ «Դիլիջան» ազգային պարկից
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին, ժամը 01.05-ին, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով: Պարզվել է, որ Նվեր Դ.-ն
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել
Տարիել Ղոչիկյան. «Քիմիայի ֆակուլտետի անվան փոփոխության մեջ վատ բան չեմ տեսնում»
Ըստ ԵՊՀ քիմիայի եւ դեղագիտության ֆակուլտետի դեկանի, դեղագիտությունը չի ստվերի քիմիան
Ադրբեջանական գնդակոծությունից վնասված գույքի չափերը փորձագետները կճշտեն
Գյուղապետարանները ներկայացրել են տվյալներ


















































