Օրվա լրահոսը
Նիյազի Մեհթի. «Ադրբեջանում հայրենասիրությունը դարձել է բիզնեսի միջոց»
Հասարակության մեջ խնդիրներ կան, որոնք քննադատելու համար համարձակություն է պետք, սակայն նրանք վախենում են դրանք քննադատել: Եվ որպեսզի համարձակ երեւան, նրանք սկսում են Հայաստանի, ողջ հայության դեմ հանդես գալ:
Բաց նամակ Ռուբեն Հայրապետյանին. Այս ամենի մեղավորը Սաքունցն է
«Առավոտը» ստացել է 2013 թ. հունիսի 1-ին, Վանաձորում տեղի ունեցած «Կանաչ ճանապարհ մանակապատանեկան ֆուտբոլին» նշանաբանով անցկացված հանրահավաքի կողմից ընդունված բաց նամակը՝ հասցեագրված Ռուբեն Հայրապետյանին: Նամակը հրապարակում ենք՝ կրճատելով որոշ որակումներ Արթուր Սաքունցի հասցեին: «Վանաձորի ֆոտբոլային հասարակայնությունը բարձր է գնահատում ՀՖՖ-ի և անձամբ Ձեր անուրանալի ավանդը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Դրվատանքի է արժանի հատկապես այն փաստը,
Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը
Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում
Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությունը չէր ներկայացրել ՀԱԿ քննարկմանը
Ընդհանրապես դա մի առեղծվածային նախագիծ է, ինչ-որ մի մութ բան կա դրա մեջ։ Առաջանում են հարցեր, որոնց տրամաբանական պատասխանը դժվար է գտնել: Ինչպես հայտնի է՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու մասին (յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլար) պահանջը առաջին անգամ հնչեցրել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կրկնել է ոչ մեկ անգամ։ Ավելի ուշ, 2012
Դ. Սանասարյան. «Ոչ թե պիտի ազատվեր մարզպետի պաշտոնից, այլ հեռացվեր» (Տեսանյութ)
«Ինձ համար Լիսկան հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի հետ կապված վերջին միջադեպերի մասին: Դ. Սանասարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք հաղորդագրություն կտարածեն Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության վերաբերյալ: Նա այդ հաղորդագրությունը մարտաֆիլմի սցենար
Յուրի Վարդանյանը աշխատանքից կազատի աշխատակազմի ղեկավարին
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը իր ղեկավարած ոլորտում կադրային փոփոխություններ է սկսել: Այսօր նա կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր որոշումը, որով ցանկանում էր աշխատանքից ազատել նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության վերաբերյալ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում գնահատականից
Ինչպես հայտնի է, «Հետք» էլեկտրոնային կայքը օրերս անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին՝ փաստեր ներկայացնելով այն մասին, որ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Հայր Կոմիտասը՝ Գորիսի կրակոցների մասին. «Անկախությունը սխալ հասկացանք»
«Հայաստանում շարժվում ենք գողական արժեքներով, դրա համար էլ այսօր հայտնվում ենք ցավալի կացության առաջ: Սյունիքի պարագան բացառություն չէ, բայց երբ մի քանի օր առաջ նույն կառույցի ուսանող սպան գնդակահարեց իր մյուս ընկերոջը, նրանք էլ հո պաշտոնյա չէին: Երբ մարդիկ իրար են դանակահարում արդյոք սա՞ էլ պաշտոնյայի խնդիրն է: Հասարակության ներսում գոյություն ունեցող բացասական մենթալիտետի հարցն
Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞
Ակցիաների մասին, գալիս եմ՝ բամբասում են, թե բա՝ եկել է մեր ակտիվիստների միտքը պղտորելու, չեմ գալիս՝ էլի բամբասում են։
Կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` նրա դիմումի համաձայն: Հարցը կառավարությունում ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Կառավարության որոշումը հետեւյալն է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը
անրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում: Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում
Արամ Մանուկյանը՝ լրագրողին. «Դուք առաջնորդեք, ձեր հետեւից գալիս ենք»
ՀԱԿ ֆրակցիայի պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ այս պահին չկա հանրահավաքային պայքարի պահանջ ժողովրդի կողմից, մինչդեռ իրենք նախկինում հանրահավաք, բողոքներ կազմակերպել են միայն ժողովրդի ցանկությամբ առաջնորդվելով. «Եթե ժողովուրդը որոշի՝ կարիքը կա, իհարկե, երբ անհրաժեշտություն է եղել, ցանկություն, հանրահավաք եղել է։ Այս պահին ես չեմ տեսնում հասարակության կողմից պահանջ»։ Փոխարենը նա հիշատակեց խորհրդարանում մղած պայքարի
Գորիսում կատարված տեսագրությունում չի երեւում, թե դիմացից ովքեր են կրակում
Ակնհայտորեն զինդատախազ Կոստանյանի եւ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունները փոխկապակցված էին եւ մանրակրկիտ ծրագրված հենց Բաղրամյան 26-ում։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, ավելի ուժեղացնում եւ մեկի գոյությունը մեծացնում է մյուսի հավաստիության աստիճանը։ Այնպես որ, Բաղրամյան 26-ում կարծես թե հակված են տեղի ունեցածը որակել որպես ինքնապաշտպանություն, ինչը շատ ավելի մեղմ պատիժ է ենթադրում։ Մի ուշագրավ հանգամանք. տեսագրությունում չի
Կարծիք՝ Գորիսի դեպքի վերաբերյալ. «Սուրեն Խաչատրյանը միանշանակ պաշտոնանկ կարվի»
«Անպատժելիության մթնոլորտից է ամեն ինչ գալիս: Բոլորս գիտենք, որ նախկինում էլ են դեպքեր եղել, երբ անպատիժ են մնացել դրանց իրականացնողները, իսկ դրանք մեծամասամբ կապվում են կա՛մ Սուրեն Խաչատրյանի, կա՛մ էլ նրա մերձավոր շրջապատի հետ, եւ այդ անպատժելիությունը հասել է նրան, որ այս դեպքն արդեն մահվան ելքով տեղի ունեցավ: Կարծես թե նման բան միեւնույն է պետք
Լիսկային ուզում են ջրից չոր դուրս բերել
Սյունիքի մարզպետարանի անունից տարածված տեղեկատվության մեջ պատմվում է ամբողջ միջադեպը, և ինչն ուշագրավ է՝ պատմվում է հղում անելով Սյունիքի մարզպետի տան տեսաերիզներին, որոնք իբր առգրավված և կցված են գործին: Բայց պարզվում է, որ Սյունիքի մարզպետարանին տեսաերիզները հասանելի են եղել, դիտումն էլ տեղի է ունեցել մարզպետի տանը: Եվ այս ամենից հետո, դեռ որոշվել է զինդատախազի ասուլիսից
Դատապարտողներն ու արդարացնողները
Ազգս բաժանվել է երկու հատվածի՝ մեկը փորձում է պաշտպանել Սյունիքի մարզպետին, արդարացնել, օգնել, որ, ինչպես ասում են, ջրից չոր դուրս գա: Մյուս մասը նույնքան ջերմեռանդորեն դատապարտում է, պահանջում պատժել, արդարություն եւ արդարադատություն է տենչում: Եվ եթե երկրորդ հատվածի կեցվածքը բնական է ու բանական, ապա առաջին հատվածի պահվածքի մեջ՝ բացի այն, որ ոհմակային բնազդի տարրեր են
Օձեր են հայտնաբերվել
Հունիսի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 23.42-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: *** Հունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ
«Samsung»-ը զգալի հաղթանակ է տարել «Apple»-ի նկատմամբ
ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung»-ի արտոնագրերից մեկը Հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը իրավական նշանակալի հաղթանակ է տարել ամերիկյան «Apple» ընկերության հետ վարվող դատական պայքարում, որը տարվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հսկա այս ընկերությունների միջև առկա առևտրային արտոնագրային վեճի շրջանակներում: ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Ըստ shamshyan.com- ի, հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի՝ 31 ՍՕ 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 130 մետր շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ
Իրական ժամանակում՝ ՃԿԿ-ի մոնիտորի վրա
Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ
Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը
Երեկ ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում, ի շարս այլ գերատեսչությունների պատասխանատուների, 2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ Առիթից օգտվելով՝ «Հայոց Աշխարհ»-ը մի քանի հարց ուղղեց նախարարին։ -Ասվում է, որ վերջին տարիներին ներդրումային միջավայրը Հայաստանում էապես բարելավվել է, բայց ներդրումների, հատկապես ուղղակի ներդրումների ծավալը գնալով կրճատվում է։ Այդ
Մոտ 50 դրամով նվազեցրել են «ՀայՌուսգազարդի» կողմից առաջարկվող սակագինը
Հատված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆի հարցազրույցից -Սակագների սպասվող փոփոխությունները (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 8 դրամով եւ գազի սակագնի ավելացում 24 դրամով) վերջնակա՞ն են, թե՞ դեռ կարող են փոփոխության ենթարկվել։ -Այն թվերը, որ հայտարարել ենք, արտահայտում են հանձնաժողովի աշխատակազմի վերջնական մոտեցումը։ Հանձնաժողովը կլսի հարցը, ամսի 7-ին հանրային լսումներ կիրականացնի եւ կկայացնի իր վերջնական որոշումը։
Իսկ ո՞վ է Լիսկայի պաշտպան փաստաբանը
Բնավորությամբ ու փորձառությամբ վաղուց արդեն խիստ կասկածամիտ դարձած հայաստանցին երեկ նոր առիթ ստացավ արդարացնելու իր կասկածամտությունը: Այդ առիթը այս անգամ տվեց հանրապետության գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանըՙ նշելով, որ Սյունիքի դեռեւս մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա մականվանյալ), ըստ նկարահանող սարքի տվյալների, ներկա չի եղել իր առանձնատան առջեւ շաբաթ օրը տեղի ունեցած արյունալի միջադեպին, որին զոհ գնաց իր
«Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն (Տեսանյութ)
Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր
Սյունիքի մարզպետարանի արարքն անթույլատրելի է
Որքանո՞վ էր օրինական Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրության տարածումը, որով ներկայացվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը։ Ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը (լուսանկարում) հայտնեց. « Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Թուրքիայում հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձեւ են վավերացրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մայիսի 23-27-ը Թուրքիայում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 38-րդ համագումարում ներկայացրել է ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Բանաձեւը Հայաստանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի և Մարդու իրավունքների հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն էր: Այն կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը, վերջ տալ Հայաստանի շրջափակմանը՝ առանց որևէ նախապայմանների եւ անմիջական
Haqqin. «Ալիևի դեմ կարգախոսներ՝ Թաքսիմի հրապարակում»
Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցող զանվածային ցույցերի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ կարգախոսներ են հնչել: Հայտնում է ադրբեջանական «Հաքքին» լրատվականը: «Հաքքին»-ը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցուցարաները «Ալիև, հաջորդը դու ես» գրությամբ պաստառ են պարզել: Լրատվականի փոխանցմամբ, տեղեկություններ կան, որ նշված ցուցարարները մուսավաթականներն են: Թուրքիայում ցույցերը սկսվել են ի պաշտպանություն Գեզի այգու, որի տարածքում իշխանությունները
Northampton Chronicle. Հայ արվեստագետների խմբի աշխատանքը՝ Անգլիայում
Պատմության ընթացքում արվեստագետները հաճախ են դեմ դուրս եկել քաղաքական ուժերին և կտավի, վրձնի կամ տեսախցիկի միջոցով պայքարել ազատության համար: Գրում է «Նորթհեմթոն քրոնիքալ» պարբերականն՝ անդրադառնալով հայ արվեստագետների «Արտ Լաբարատորիա» խմբի «քաղաքական կենացներ» ցուցահանդեսին, որը մայիսի 16-ից ցուցադրվում է Անգլիայի Նորթհեմթոն քաղաքում և կտևի մինչև հունիսի 30-ը: «Քաղաքական կենացներ» աշխատանքը կազմված է լուսանկարներից, ֆիլմերից, գրաֆիտիներից, ինստալացիաներից


















































