Օրվա լրահոսը

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը

Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝  Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր

Շահումով խաղերի բիզնեսով զբաղվողներին էլ կառավարությունն անակնկալի է բերել (Տեսանյութ)

Պետությունը պարտադրում է հանել խաղի ապարատները քաղաքի վարչական սահմաններից դուրս, եթե ոչ` ապա շահումով խաղալիքների հետ ծխախոտ չխաղարկել: Այսօր ՀՀ կառավարության շենքի առաջ իշխանություններից դժգոհ քաղաքացիների թիվը մի քանի տասնյակի էր հասել` կրքերն էլ այնքան էին բորբոքվել, որ պաշտոնյաների հասցեին անվանական հայհոյանքներ էին հնչեցնում թե’ կանայք եւ թե’ տղամարդիկ: Մշտական ցուցարարների` բանակում խաղաղ պայմաններում զոհված

«Սուրիկ Խաչատրյանի 19 տարեկան տղան ոչ թե տանը, այլ բանակում պետք է լիներ». ցուցարար (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին նախատեսել: Հենց  բողոքի գալու ճանապարհին էլ իմացել էին մարզպետի հրաժարականը կառավարության կողմից հաստատելու մասին: Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի խոսքերով. «Հիմա ասում են`  գործից ազատել ենք, էլ ինչ եք ուզում , էդ մարդը

«Օրդֆիլմի» տնօրեն. Կա՛մ կապկում ենք, կա՛մ գնում փոփ-կորնային կինոյի ճանապարհով

«Օրդֆիլմ» կինոընկերությունը՝ «Իդրամ»-ի հետ համատեղ,  նորարար մտածողությամբ երիտասարդ ռեժիսորների ու օպերատորների  համար  մրցույթ է հայտարարել: Aravot.am-ի հետ զրույցում «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը նշեց, որ «Օրդֆիլմը» միշտ աջակցություն է ցուցաբերում  երիտասարդ ստեղծագործողներին՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ստեղծագործականով, պրոդյուսերական եւ այլն: «Անընդհատ փորձում ենք գտնել գործընկերների՝ տաղանդավոր, շնորհալի երիտասարդներ հայտնաբերելու համար: Միգուցե հետագայում նաեւ համագործակցենք նրանց հետ:

Ուղեղի պակաս՝ ըստ մարքսիստի

Դավիթ Հակոբյանը հստակ գիտի մի բան`մեզ պետք են նոր ուղեղներ: «Մեզ պետք են նոր դիվանագիտական ուղեղներ և որ ամենակարևորն է `նոր ԱԳ նախարար»-եզրափակեց նա: Լրագրողներից մեկը նրան հարց տվեց Գորիսում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։«Ես քրեական խրոնիկայով չեմ սիրում զբաղվել, բայց այն, ինչ կատարվում է Գյումրիում և Գորիսում, հիշեք Հանրային հեռուստատեսությամբ իմ ելույթները. 10 տարի շարունակ

Վ. Բոստանջյան. «Ենթադրեցի, որ ԲՀԿ-ն իմ կարիքը չունի» (Տեսանյութ)

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: Հետաքրքրվեցինք` ինչի՞ց սկսեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանեց. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա

Ազատամարտիկները, «պա-տաս-խան» վանկարկելով, կառավարության դիմաց բողոքի ցույց են անում (Տեսանյութ)

Արդեն երրորդ օրը Ազատության հրապարակում նստացույցի դուրս եկած ազատամարտիկները այսօր բողոքի երթով  կառավարության շենքի դիմաց հավաքվեցին: «Ազատամարտիկը իրավունք ունի իր գլուխը բարձր քայլել իր հայրենիքում ,հայ ազատամարտիկը իրավունք ունի հպարտանալու իր ընտանիքում, որ ինքը ազատագրել է հայոց աշխարհի մի մասը: Ոչ թե ամաչի, գլուխը կախ, գրպանը դատարկ, ցավերը վրեն քայլի ու գա այս շենքի դեմ

Արթուր Բաղդասարյան. «Առաջընթաց է գրանցվել Հայաստանի համար կարևորագույն գրեթե բոլոր ոլորտներում»

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների ներկայացում, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և

Խաչիկյանի գործով կալանավորը դատարան չբերվեց

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի ու սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իավասության դատարան չբերվեց ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը: Դատարանը մինչ կստանար նրան բուժօգնություն ցույց տալու արդյունքների մասին ինֆորմացիա, կես ժամ ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալին

Ամուսինները մեղադրվում են գիշերով 4-ական կգ նարինջ եւ նուռ, 8 կգ մանդարին, 7 կգ խնձոր գողանալու մեջ

Նրանց սպառնում է  4-8 տարի ազատազրկում  Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղի բնակիչներ, 1988թ. ծնված Ռադիկ Ծատուրովին եւ նրա կնոջը՝ 1991թ. ծնված Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսիններով  նախնական համաձայնության գալով, տեղյակ լինելով, որ համագյուղացի Կարինե Էմինյանը եւ  նրա ընտանիքի անդամները բացակայում են տնից, 2013թ. հունվարի 13-ին, ժամը 20-անց 30-ից մինչեւ ժամը 21-ն

Ո՞ւմ հրահանգն են «սրբորեն» կատարել Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները

Ատոմյան եղբայրները «քցել» են Աղաբեկ Աղաջանյանին՝ Մոսկվայի հայ համայնքի ղեկավարների հովանավորությամբ «1993 թվականին Արբակ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակներոմ նրանից բիզնես գործունեության շնորհիվ ձեռք բերված 1 միլիոն 200 000 դոլար արժողությամբ գույք է թալանվել, որն այդպես էլ մինչ օրս չի վերադարձվել: Դա էլ այն դեպքում, երբ «Բոինգ» ինքնաթիռներով հասցված օգնության մասին, որն օդ ու

Ուղիղ միացում. Մանվել Բադեյանը եւ Վահրամ Մարտիրոսյանը` «Դեմ առ դեմ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ  գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը` ամենաթողության մթնոլորտի վերաբերյալ:

«5-7 տարի հետո Հայաստանի վրա Քրիստոսի խաչը կդրվի»

Միջազգային մաֆիայի ջանքերով, ըստ Հակոբ Սանասարյանի, Հայաստանը մի քանի տարի հետո դագաղի կվերածվի Երեկ շրջակա միջավայրի համաշխարհային օրն էր, եւ մինչ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը հեծանիվ էր քշում, բնապահպանները Հայաստանին սպառնացող բնապահպանական աղետալի խնդիրների մասին էին ահազանգում: Մինչ նախարարը խոսում էր բնապահպանական ծրագրերից, որ ասենք՝ ինչպես անվնաս կառավարել բնական ռեսուրսները եւ

Ավտոպարկը ծաղկապատված է, մեքենաներից բացի՝ վարորդներն էլ գիշերակաց ունեն

Պետական եկամուտների կոմիտեի նշանակած 14 միլիոն դրամ տուգանքից դեռ ուշքի չեկած՝ «Հակո» կոոպերատիվը, որը շահագործում է թիվ 28 միկրոավտոբուսի երթուղին, չնայած ֆինանսական մեծ կորուստներին, ի տարբերություն որոշ գծատերերի՝ կաշվից դուրս է գալիս երթուղագիծը շահագործելու համար սահմանված չափանիշները պահպանելու: Մայրաքաղաքի երթուղիներից գրեթե հատուկենտ տնտեսվարողն է, որը բացի երթուղագծում եղած միկրոավտոբուսների համար ավտոկայանատեղի ունենալուց, ինչը պարտադիր է

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27,

«Իմ ուղին կփնտրեմ այն երկրում, որտեղ հարգում են մարդու իրավունքները»

Ասում է նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանը Նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանի դատական քննություններն ավարտվեցին: Անդրանիկի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը մերժվեց  Հայաստանի վարչական դատարանում: Դրանից հետո նա մերժված ակտը բողոքարկել էր վարչական վերաքննիչ դատարանում, սակայն այդտեղ էլ չհաջողվեց ապացուցել փախստական լինելու հանգամանքը, առ այն, որ նա 1989 թվականին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն, հաշվառվել է որպես

«Երազի նման ինչ-որ բան էր, որ եկավ ու գնաց»

Հարցազրույց ռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ, ում հանդիպեցինք իր վերջին «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերայից հետո – «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ բազմամարդ դահլիճի առաջ հայտարարեցիք, որ չէիք ակնկալում, որ պրեմիերային 100-ից ավելի մարդ կգա: Ինչո՞ւ էիք այդքան թերահավատ: -Ես թերահավատ չեմ: Ուղղակի այդքան մարդ չէինք հրավիրել, ես դրա համար էի ասում: Ես անձամբ մոտավորապես 160 հոգու էի հրավիրել,

Դատադուլ հայտարարած փաստաբաններն առաջարկում են մոռանալ Վճռաբեկ դատարանի գոյության մասին

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման թեման հունիսի 11-ին եւ 12-ին փաստաբանների կողմից հայտարարած դատադուլն էր: Փաստաբաններն այդ օրը չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդկերպ դժգոհելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումներից: Ներկա էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի

Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան

Հարցազրույց նրա տիկնոջ՝ Աստղիկ Սահակյանի հետ Մայիսին երգիծաբան, բանաստեղծ, Հայաստանի գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան, սակայն… Թերեւս, ճիշտ են ասում՝ մարդը մնայուն է իր գործերով: Արամայիս Սահակյանը շուրջ 30 տարի «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիրն է եղել: Այժմ Արամայիս Սահակյանի կիսատ թղած գործերը փորձում է կյանքի կոչել նրա 60 տարվա կողակիցը՝ Աստղիկ Սահակյանը, ով

Մարզպետարանի «տեսած» կադրերը

Նրանք, ովքեր կարդում են արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների կայքերը, հավանաբար նկատել են, որ ցանկացած հանցագործության վերաբերյալ հաղորդագրության մեջ, եթե նույնիսկ ակնհայտ է, թե ով է այդ հանցագործությունը կատարել, նկարագրության մեջ անպայման վերապահումներ են արվում՝ «ըստ նախաքննության», «իրավապահների վարկածի համաձայն», allegedly (իբր, ենթադրաբար) եւ այլն: Այդպիսով սոլիդ լրատվամիջոցը իրեն զերծ է պահում  դատախազի դերը ստանձնելուց եւ հարգում

«Մեր երկու ամսվա շփումը կարծես մի ամբողջ կյանք էր»

46 տարի Լոնդոնում բնակվող հայագետ, գրող Ասատուր Գյոզալյանն ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթով Հայաստան է գալիս: Այս տարի եւս՝ Արամ Խաչատրյանի 110- ամյակին, կոմպոզիտորի ընկերն եկել է Հայաստան՝ այցելելու նրա շիրիմին: Հիշում է, որ Արամ Խաչատրյանի հետ ծանոթությունը սկսվել է վեճով, կարճ ընթացք է ունեցել, բայց իր վրա մեծ ազդեցություն է

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Հունիսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Ավագ Գ.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«Դեմ առ դեմ»` Մանվել Բադեյան եւ Վահրամ Մարտիրոսյան

Հունիսի   6-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ  գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը` ամենաթողության մթնոլորտի վերաբերյալ:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր

Մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 5-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 110 շենքի մոտգտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել` 09.17-ին: Ա. Թադևոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են «ՎԱԶ 2106»  մակնիշի 61 ՏՕ 163 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ և ավտոտնակի փայտյա կառուցատարրերը` 2 քմ մակերեսով: ԱԻՆ

Վ. Բոստանջյան. «Ես բացարձակապես հակասություններ չունեմ ԲՀԿ տնտեսական թիմի հետ, ինչո՞ւ պիտի ունենայի» (Տեսանյութ)

«Ես բացարձակապես հակասություններ չունեմ ԲՀԿ տնտեսական թիմի հետ, ինչո՞ւ պիտի ունենայի: Հասկացեք, որ ես մասնագետ մարդ եմ, որևէ մեկը, որ չի պատկերացնում մոլորակի կլորության մասին, մի բառ է ասում, և ես վերցնեմ իմ արսենալ և օգտագործե՞մ»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, իսկ ինքը պաշտպանում է այն,

«Արամ Խաչատրյանը գրքերի մի հրաբուխ էր» (Տեսանյութ)

Այսօր առավոտյան ժամը 11-ից սկսած Կոմիտասի անվան պանթեոնում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին այցելեցին կոմպոզիտորի հարազատներն, ընկերներն ու Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն եւ մասնակիցները: Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոմպոզիտորի մասին կարելի է երկար խոսել ու ասաց. «Ես ամեն տարի լինում եմ Երեւանում, լինում եմ հորս

39-ամյա կինը հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով

Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի  ծառայողները Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը փետրվարի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  1  դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 2

Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին

Երեկ Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտեցին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական: Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝

Կարկուտից տուժած սոցիալապես անապահով արմավիրցիներին՝ 50.000-ական դրամ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել 50.000-ական դրամով: Արմավիրի մարզպետարանի ու գյուղապետարանների տրամադրած ցուցակների համաձայն՝ այդ ընտանիքների թիվը 106 է: Կառավարությունը նաեւ որոշեց անապահով ընտանիքներին, որոնց բերքը տուժել է 100 տոկոսով, 100 տոկոսով փոխհատուցել ջրի, հողի վարձերը: Իսկ այն ընտանիքները, որոնց բերքը տուժել է 50%-ով՝ փոխհատուցումը կլինի կիսով չափ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930