Օրվա լրահոսը
Կշարունակվի գրավոր ապացույցների հետազոտումը. դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործ
Համաձայն ապացույցների հետազոտման նախապես որոշված կարգի, կսկսվի վկաների հարցաքննության փուլը:
199 000 զբոսաշրջիկ՝ հունիսին. լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ
1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովի կալանքի դեմ պաշտպանների բողոքը
Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ:
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վահագն Խաչատուրյանը Wildberries-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները, «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները
Տատյանա Բակալչուկը շեշտել է՝ առաջիկայում էլ նախատեսվում են նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ:
Ռախմանինով-150. նրա երաժշտությունը սերունդներ է կրթում
Մշակույթը, դասական արվեստը մշտապես հովանավորության կարիք են ունեցել։ Այն պոպուլյար ու եկամտաբեր չէ, որպեսզի ինքնուրույն կարողանա զարգանալ, բայց մեծ դեր ունի հասարակության կրթության, բարձր արժեքների ձևավորման հարցում։ Ռախմանինովի հիշատակին նվիրված համերգաշարին աջակցությունը նաև այս համատեքստում է կարևորվում։
Վառելիքի սղության հետևանքով Արցախում որոշում է կայացվել կրճատել հանրային տրանսպորտի տեղաշարժը
Նոր գրաֆիկը միջհամայնքային երթուղիների համար կսկսի գործել հուլիսի 10-ից, իսկ Ստեփանակերտինը՝ հուլիսի 8-ից։
ԵԱՀԿ փորձագետների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեում հանցագործությունների տվյալների թվային շտեմարան ներդնելու մեխանիզմները
Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում «թվային նախաքննության» ներդրման ուղղությամբ իրականացված օրենսդրական և տեխնոլոգիական բարեփոխումների ընթացքը։
Շրջափակման հետևանքով Արցախում 1550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանը հանրագումարային 142 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Քննարկվել են Սյունիքում ՄԱԿ-ի ծրագրերը
Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով
Արմավիրցի Սերյոժա Բարսեղյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Երիտասարդության (Մ15, Մ17) առաջնությունում արմավիրցի Սերյոժա Բարսեղյանը 67 կգ քաշայինների պայքարում դարձել է ոսկե մեդալակիր: Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոնը հրում վարժությունում գրանցել է 131 կգ արդյունք՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, պոկում վարժությունում՝ 147 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդ։ Արդյունքում երկամարտի 278 կգ արդյունքով
Հայաստանում կանցկացվի Խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համաժողով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ԱՍՀ նախարարության և Բրիտանիայի «Երեխաների խնամք» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախկինում ստեղծված սերտ համագործակցության արդյունքն է։ 2023 թվականի հունվարին նախարար Մկրտչյանի հրավերով խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին պատճառված 8 մլն դրամ վնասը վերականգնվել է. գործն ուղարկվել է դատարան
Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին: Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և ՊՈԱԿ-ի
ՔՊ-ին ձայն կտա 10.1%-ը, 16.4%-ը՝ ոչ մեկի օգտին չի քվեարկելու. հարցում
13.5%-ը պատասխանել է, որ չի մասնակցելու ընտրություններին
Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում
Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը
«Մենք պլանավորում ենք ունենալ բյուջետային աջակցության վարկեր, որովհետեւ մենք ունենք ընթացիկ բարեփոխումների օրակարգ». Ֆինանսների նախարար
Արթուր Խաչատրյանը արձագանքեց. «Այդ բարեփոխումը կարող եք առանց պարտքի էլ իրականացնել, ասում եք՝ հարկային եկամուտները երբեք այսքան շատ չեն եղել»:
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել երաշխավորելու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի
Ճապոնիայի դեսպանը՝ ճապոնական տիկնիկների արվեստի եւ հայ-ճապոնական բարեկամության մասին
Տիկնիկները ներկայացնում են ճապոնական մշակութային հարուստ ժառանգությունը՝ ներառյալ հնագույն ավանդույթներն ու սովորույթները
46.2%-ը քաղբանտարկյալ է համարել Արմեն Աշոտյանին. GALLUP International Association-ի հարցումները
Հարցվածների 49.2%-ի համոզմամբ ներկա պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ
Սեր և խաղաղություն Երևանից. Ռինգո Սթարը տարածել է Երևանում հնչեցված իր երգի cover-ը
Լիվերպուլյան քառյակի լեգենդար երաժիշտ Ռինգո Սթարը ֆեյսբուքյան էջում տեղադրել է երևանյան ակումբներից մեկում կենդանի կատարման մի տեսանյութ, որում երաժիշտները հնչեցնում են Beatles-ի Octopus’s Garden երգը: «Սեր և Խաղաղություն Երևանից»,- տեսանյութին կից գրել է նա: Բիթլզի պաշտոնական էջը եւս տարածել է այդ ամենամյա շնորհավորանքը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
56 %-ը ընդհանրապես չի վստահում Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում հնչեցրած պատասխաններին. հարցում
Միայն 15.4%-ն է լիովին վստահում
Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով. Մանասյանը՝ Շկոլնիկովին
Անահիտ Մանասյանը Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներն ու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը ‼ 📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին։ ✅ Հանդիպման սկզբում Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանին
Գերատեսչությունը նշում է, որ տրամաբանական չէ պնդել, որ ադրբեջանական տարածքում գտնվող զինված ուժերը, որոնք գործում են Հայաստանի պաշտպանության նախարարության հրամանատարության տակ, Հայաստանին չեն պատկանում:
Զինանշանի փոփոխությանը դեմ է 84.5%-ը, Արցախի հումանիտար ճգնաժամի համար 29%-ը մեղադրում է ՀՀ իշխանություններին
12%-ը մեղադրում է ռուս խաղաղապահներին, իսկ 8.3%-ի կարծիքով մեղավոր են Արցախի իշխանությունները
Արցախից 17 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ հուլիսի 7-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար
«7 որդիով սեղան նստելու երջանկությունը». Լոռու մարզպետը պարգևատրել է բազմազավակ ընտանիքին
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր վանաձորցի բազմազավակ հայր Արեն Մոսինյանին և նրա ավագ որդուն: Ա. Մոսինյանը դաստիարակում է 7 որդի և միաժամանակ զբաղվում գործարարությամբ: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Լոռու մարզպետը հետաքրքրվել է երեխաների առողջությամբ, ուսումնառությամբ, ընտանիքի սոցիալական վիճակով, շնորհավորել բազմազավակ ընտանիքին նախօրեին մկրտվելու կապակցությամբ, մաղթել նրանց
Ժամանակն է՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը կատարի ԱՄՆ բարոյական և իրավական պարտավորությունները՝ կանխելու ադրբեջանական ցեղասպանությունն Արցախի դեմ. Արամ Համբարյան
Արամ Համբարյանը որակել է որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում
Փորձագետները Առողջության առաջնային պահպանման համակարգի մասնագետների հետ կիսվեցին ոլորտի արդյունավետ կառավարման համաշխարհային լավագույն փորձով
Հուլիսի 6-ին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի ունեցավ ՀԵՆԱՐ հիմնադրամի կազմակերպած «Առողջության առաջնային պահպանում» թեմայով սատելիտային սիմպոզիումը։ ՀԵՆԱՐ հիմնադրամը հանդես է գալիս՝ որպես Համագումարի գործընկեր։ Սիմպոզիումի ընթացքում փորձագետները Առողջության Առաջնային Պահպանման (ԱԱՊ) համակարգի միջազգային մասնագետների հետ կիսվեցին ոլորտի արդյունավետ կառավարման համաշխարհային լավագույն փորձով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՀԵՆԱՐ
Աշխատողին չձևակերպելու և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր՝ շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների մոտ
Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․երկրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում, հարկային կարգապահության բարելավման


















































