Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Այլանդակ, աննախադեպ բռնի ուժի կիրառում էր»

Հուլիս 30,2016 01:45

Էրեբունի բժշկական կենտրոն գիշերը ժամը 1-ի մոտակայքում այցելեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սարի թաղում է եղել, երբ կրակոցներ են հնչել. «Մեր հենց գլխավերեւում կրակոցների, պայթյունների ձայներ էին գալիս, ու մարդիկ սկսեցին ցրվել: Հետո մենք իջանք ներքեւ, սկսեցինք տեղեկանալ հեռախոսներից եւ «Ֆեյսբուքից», թե ինչ է կատարվում ամբողջ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում: Այլանդակ, աննախադեպ բռնի ուժի կիրառում էր»:

Մանե Թանդիլյանը նշեց, թե քիչ է դատապարտել Սարի թաղում եւ Խորենացի փողոցում կատարվածը. «Պետք է լուրջ գնահատական տալ, պետք է իրավապահներին դիմել, միջոցառումներ ձեռնարկեն: Ես խոսքեր չունեմ, ցնցված եմ, որեւէ քաղաքացի չի սպասում եւ չի պատկերացնում, որ ոստիկանությունը, որ կոչված է պաշտպանելու իրեն, սնվում է մեր վճարած հարկերից,  առանց որեւէ պատճառի, առիթի պաշտպանում են մեզ՝ չգիտես՝ ումից»:

Անդրադառնալով լրագրողներին ծեծի ենթարկելուն՝ Մանե Թանդիլյանը նկատեց, որ բոլորովին վերջերս ոստիկանները հետաքրքրվում էին քաղաքացիներից` արդյոք լրագրողնե՞ր են, թե՞ ոչ, եւ նոր են բերման ենթարկում. «Սա ուղղակի աննախադեպ երեւույթ է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ լրագրողին՝ իմանալով հանդերձ, նպատակ ունենալով … չգիտեմ, դատի տալն էլ այստեղ այնքան թույլ է հնչում, բայց մենք պետք է կարողանանք ստեղծել իրավական պետություն, եւ բոլորին մեկ առ մեկ պետք է դատապարտել, դատել, դատավարություն իրականացնել եւ խստագույնս պատժել բոլորին, որոնք որեւէ կերպ առնչություն ունեն այս գիշերվա իրադարձությունների հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031