Օրվա լրահոսը

Հեծանվորդը վրաերթի է ենթարկվել

Օգոստոսի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին  «Մերսեդես-Բենց Ե-190»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա հեծանվորդի, ապա  բախվել  ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Վարդան Ղուկասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի տեղեկա՞նք վերցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնում վերստին առաջադրվելու համար

 Ոստիկանական մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  դիմում է ներկայացրել ՀՀ  ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության Գյումրու բաժին` քաղաքապետ առաջադրվելու  համար նախատեսված   տեղեկանքը  վերցնելու: Ինչպես հայտնի է, քաղաքապետի կամ ավագանու անդամ   առաջադրվելու ցանկություն ունեցողները հատուկ ձևի տեղեկանք են  վերցնում   առ այն, որ իրենք ՀՀ մշտական քաղաքացի  են  և վերջին  վեց ամիսների ընթացքում բնակվում  են

Սեւանա լճում ձկնաբուծարանն արդեն պատրաստ է

Հենց Սեւանա լճում արդեն ավարտվում է ձկնաբուծարանի կառուցումը, որտեղ պետք է բուծվի Սեւանի իշխան: Լճի մի մասն արդեն ցանցավանդակներով է պատված: Գցված է պոնտոնային կամուրջ, որն ավելի քան 100 մետր ձգվում է դեպի լճի խորքը: Տեղադրված են վառ կարմիր խարսխավոր լողաններ` որպես նշան ստորջրյա արտադրության մասին: Նախագծով իշխանի մանրաձուկը սահմանափակ ժամանակահատվածում` մինչեւ լճի սառելը, պետք

«Սիրիահայերի խնդիրը թողած՝ հո Դաշնակցությունը չի՞ զբաղվելու Գյումրու քաղաքապետի ընտրություններով»

Այսօր առավոտյան Գյումրու քաղաքապետի  պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրեց նաև  Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, ով 2002 թվականին մեկ անգամ ևս ձգտել էր  այս պաշտոնին, սակայն նրա ջանքերը ապարդյուն  էին անցել: Aravot.am-ը ՀՅԴ –ի թեկնածուից հետաքրքրվեց, թե Սփյուռքի դաշնակցությունը պատրաստվո՞ւմ է, արդյոք, ֆինանսապես կամ այլ ձևով օժանդակել իրեն քարոզարշավի ընթացքում, որին

Նավասարդը կնշեն լեռնային Ծաղկունք գյուղում

Հայ գրատպության 500-ամյակին և Նավասարդին նվիրված «Սերունդ» հայապահպան միավորումը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ները նախաձեռնել են «Օգոստոսի 11, Նավասարդ-թոնրատոն» փառատոնը: Այն կանցկացվի Գեղարքունիքի մարզի լեռնային Ծաղկունք գյուղում: Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 11-ին՝ Հայկ նահապետի հուշարձանի մոտ պսակադրման արարողությամբ: Կանցկացվեն նաև հայ գրատպության պատմության վերաբերյալ դասախոսություններ, փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, տոնական համերգ և Նավասարդյան խաղեր: Կկազմակերպվի

Քահանա. «Աստվածածնի վերափոխման տոնն ամենագեղեցիկն է»

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանան և ազգագրագետ Սամվել Մկրտչյանն այսօր «Երկու երես» ակումբում խոսեցին  Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի՝ խաղողօրհնեքի մասին: Տեր Շմավոն քահանան հիշատակեց, որ Մարիամ Աստվածածնի մահվան այս իրողությունը կոչում են Աստվածածնի ննջում: Հովհաննես առաքյալը իր տուն տարավ Մարիամին, խնամեց նրան շուրջ 30 տարի, հետագայում Գաբրիել հրեշտակապետը նրա մահվան լուրը

Պատահար Ծովակալ Իսակովի պողոտայում

Օոստոսի 8-ին, ժամը 01.40-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել  «ՎԱԶ-21723»,  «Օպել Աստրա»   և   «Ռենո»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Գաղտնի գործակալի նոր արկածները

«Paramount Pictures» կինոստուդիան  Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմի սցենար է գնել «Դիկտատորի» աստղ Սաշա բարոն Կոենից: Ֆիլմի սյուժեն գաղտնի գործակալ 007-ի մասին է, ով եղբոր հետ ստիպված թաքնվում է օրինապահ մարմիններից: Առայժմ հայտնի չէ, սցենարիստը կնկարահանվի՞ ֆիլմում, թե՞ ոչ, բայց  չի բացառվում, որ նա ֆիլմում խաղա գաղտնի գործակալի եղբոր դերը, ով ֆուտբոլի ֆանատ է:

«Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»

Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ – Պարոն Նավոյան, որպես Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի համակարգող, մասնակցել եք բազմալեզվության գծով խմբի աշխատանքներին: Ի՞նչ կարող է տալ բազմալեզվությունը մեր երկրին: – Աշխատանքային խումբը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի նախաձեռնությունն էր: Նա 2011թ. դիմեց Քրիստիան Ֆիլիպին` Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախկին

Ծիրա՞ն արտահանել, թե՞ գիտության արդյունքներն առեւտրայնացնել

Երիտասարդ գիտնականի «դեղատոմսը» կամ massage-ը Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) ի սկզբանե նպատակ է դրել մրցակցային դրամաշնորհների միջոցով խթանել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ներուժի զարգացումը։ Հիմնադրման օրվանից այն համագործակցում է մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի (US CRDF) հետ: ԵՊՀ աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Գեւորգյանը ԳԱՏԱՀ-ի

Այս դեպքը մեր ամոթն է

Ռեպորտաժ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից Պատահական այցելությունս Վարդենիկ՝ իսկական հայտնություն էր: Մի կիսակառույց տան մոտով անցնելիս իմացա, որ այդ տնից էր բանակ մեկնել Արմեն Ռոբերտի Հակոբյանն, ում ծառայությանը 6 ամսից էլ պակաս ժամանակ էր մնացել, երբ 2004 թ. դեկտեմբերի 17-ին «Եղնիկներում» ընկավ դիրքերում թշնամու գնդակից: Նրա ծառայությունն աննկատ չի մնացել: Հետմահու ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել

Անձնագիրը՝ անգլերեն

Փախստականի վկայականը վավերական չէ 2008 թվականից, սակայն մինչեւ 2012 թվականը մեծ թվով փախստականներ ունեին այդ վկայականը: Դեռեւս 1951 թվականի «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիայի եւ «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը 1999թ. նոյեմբերի 20-ին թիվ 695 որոշմամբ հաստատել է ՀՀ փախստականի կարգավիճակ ստացած անձանց վկայական տալու կարգը եւ վկայագիրը: Նույն՝ 1999թ. նոյեմբերի

Կրկին դժգոհեցին Հայաստանում սպասարկման ոլորտի բարձր գներից, ցածր որակից

Օգոստոսին Հայաստանում մեկշաբաթյա հանգիստը արտասահմանցի զբոսաշրջիկների համար 1500 եվրո արժե՝ գումարած  ավիատոմսի արժեքը ՝  700-800 եվրո: «Բավականին մեծ գումար է, դրա կես գնով մարդիկ այլ մշակութային երկրներ կարող են գնալ եւ ուսումնասիրել»,- այսօր ասուլիսում դժգոհեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ  Արմինե Ադամյանը: Նա ասաց, որ Հայաստանում հանգստի ու սպասարկման բարձր գներին զուգահեռ՝ որակի բարձրացման միտումներ

ԲՀԿ-ն փորձում է գրոհել նաեւ Շիրակի մարզի գյուղերը

Այս կուսակցությունը իշխանափոխություն է իրականացնում ոչ միայն Գյումրիում, այլեւ Մարմաշենում ու Գուսանագյուղում Գյումրիում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու հարցերը լուծելուց հետո այս կուսակցությունը սկսել է հավակնել նաեւ գյուղապետերի պաշտոնին: Գագիկ Ծառուկյանի կուսակիցները Գուսանագյուղում ամեն կերպ փորձում են գահընկեց անել ՀՅԴ-ական Վասակ Ղազարյանին՝ նրան փոխարինելով ԲՀԿ-ական Ռոբերտ Բալաբեկյանով: Իսկ սա կարծես թե այնքան էլ անիրականանալի ծրագիր

ՀՀԿ-ական պատգամավորի տպավորությամբ՝ ԲՀԿ-ական թեկնածուն կհաղթեր

ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանն «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով կիրակի օրը կայացած Թալինի քաղաքապետի ընտրությունները՝ կարծիք հայտնեց, որ եթե ՀՀԿ-ականները երկու թեւի չբաժանվեին եւ տարբեր թեկնածուների չսատարեին, ապա այդ ընտրություններում կհաղթեր ԲՀԿ կողմից առաջադրված Վազգեն Խաչատրյանը: Ըստ մեր զրուցակցի՝ «Ժողովրդի տրամադրությունը հենց էդպիսին էր»: Զրույցի մանրամասները «Առավոտ» օրաթերթ

«Հա՜, ուշքս գնացել է, վախեցած եմ»

ՀՀԿ-ական պատգամավորի պատասխանը ՀՀԿ-ական մարզպետին «Հա՜, ուշքս գնացել է, վախեցած եմ»,- «Առավոտի» հարցին՝ Ձեզ շա՞տ է վախեցրել մարզպետի սպառնալիքը, հեգնանքով պատասխանեց Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը: Հիշեցնենք, որ նախօրեին «Առավոտին» տված հարցազրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անդրադառնալով Թալինի քաղաքապետի ընտրություններում կուսակցական կարգապահությունը խախտած եւ ՀՀԿ-ի՝ Սարգիս Արամյանի թեկնածությունը սատարելու որոշմանը չենթարկված Մնացական Մնացականյանի

«Հարսնաքարի» շուրջ

«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին: Աշխարհի ամենաբութ ոստիկանը, եթե նույնիսկ ոչ մի իրավաբանական, անգամ՝ ոչ մի բարձրագույն կրթություն չունի, պետք է որ հասկանա՝ եթե ծեծից տուժողը չի մահացել, դա մի հոդված է, իսկ եթե մահացել է՝ մեկ այլ հոդված: Ի՞նչ եք կարծում, որքան ժամանակ է պետք դա հասկանալու եւ գործը

Ռուսաստանի «պյուռոսյան հաղթանակը»

«Սա Ռուսաստանի կողմից սկսված պատերազմ էր, որը, փաստորեն, ուղղված էր նրան, որպեսզի չկորցնի տարածաշրջանը: Հետագայում  նաեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասաց, որ դա նրա համար էր, որպեսզի ՆԱՏՕ-ն չընդլայնվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում, չորս տարվա հեռավորությունից վերլուծելով 2008-ի օգոստոսի 8-ին սկսված ռուս-վրացական պատերազմի իրողությունները եւ կատարվածի արդյունքը, ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Մեր

Մասիսում առաջադրվել է քաղաքապետի երեք, իսկ Վեդիում` մեկ թեկնածու

Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Նահապետյանը: Վեդիում ինքնաառաջադրվել է ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշենք, որ

Ի՞նչը կարող էր հայ մարզիկներին խանգարել օլիմպիական խաղերում լավ հանդես գալ

Առաջին հերթին կասեն՝ նախապատրաստության փուլի ոչ լիարժեք կազմակերպումը, մարզումային գործընթացի սխալներն ու վրիպումները, համապատասխան պայմանների բացակայությունը եւ այլն: Հնարավոր է: Ու դրանցից յուրաքանչյուրը մանրամասն վերլուծության կարիք ունի: Խոսվում է նաեւ մարզիկների հոգեբանորեն անպատրաստ լինելու մասին: Եթե հոգեբանորեն պատրաստ չես հաղթանակի, ֆիզիկականը չի օգնի, պայքար չի ստացվի: Հայաստանի մարզիկները միշտ էլ հոգեբանության հետ կապված խնդիրներն ունեցել

Մասաչուսեթսի օրենսդիրները սատարում են Արցախի անկախությունը

Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեխթի կողմից ներկայացված բանաձևը, որը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: «Արմենիան Ուիքլի» պարբերականի վկայությամբ, բանաձևում դատապարտվում են Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի սպանությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կողմնակիցների խաղաղ ցույցերի նկատմամբ գործադրված բռնությունները: «Ադրբեջանի թշնամական

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Մեկը աթոռ է տենչում, որ նստի, Մյուսը քնում է ԱԺ-ի նիստին: Ունենք իրավունք ազատ ընտրության, Սակայն չենք ընտրում միակ Մարքսիստին:

Չորս երիտասարդ զոհվեց ավտովթարի արդյունքում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այսօր` օգոստոսի 8-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Վազգեն Սարգսյանի փողոցների խաչմերուկում` Սախարովի անվան հրապարակում, «Մերսեդես» E 320 մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենան շրջվել էր և բախվել շենքի անկյունապատին: Ավտովթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել Գյուլբեկյանի անվան հիվանդանոց եւ այնտեղ

Ընկել է գովազդային վահանակ

Օգոստոսի 7-ին, Ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Big Board» ընկերությանը պատկանող գովազդային վահանակը շրջվել է ավտոճանապարհի կենտրոնական, այլ ոչ թե երթևեկելի, կանաչապատ հատվածի վրա: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և «Աբովյանի Ճանշին»

«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով». սահմանամերձ Ձյունաշողը լքում է ևս մեկ ընտանիք

Խորդուբորդ, դժվարանցանելի ու փոշոտ  ճանապարհը Ձյունաշող գյուղ տանելիս կորչում է կիսախարխուլ տանիքներով, ճաքճքած, կիսաքանդ պատերով, դատարկ ու լռությամբ լի տների շարքերում, որոնց տերերը վերջին 15 տարվա ընթացքում անվերադարձ լքել են գյուղը: Սահմանամերձ Ձյունաշող գյուղի լքված և դատարկ տների շարքը շուտով կհամալրվի ևս մեկով, որի 18 տարվա բնակիչները Մարտիրոսյանների բազմազավակ ընտանիքն է: Ձյունաշողը հայտնի է որպես

Դեվիդ Կրեկովի վառ քանդակները ( ֆոտոշարք)

Ամերիկացի քանդակագործ, նկարիչ, անիմատոր և դիզայներ Դեվիդ Կրեկովը հայտնի է ամբողջ աշխարհով իր աշխատանքների շնորհիվ: Նրա քանդակներից գտնվում են հոլիվուդյան տարբեր աստղերի հավաքածուներում: Արդեն 12 տարեկանում նրան համարում էին ամենատաղանդավոր երիտասարդ նկարիչներից մեկը: Հետագայում սերը նկարչության հանդեպ վերափոխվեց հետաքրքրության պոլիմերային կավի հանդեպ: Հենց այս աշխատանքներն էլ կներկայացնեմ Ձեզ. arxangelo.info

«Հայաստանի փոքրիկ Սիցիլիան». ակտիվիստները մտնում են պայքարի մեջ, վերլուծաբանները զգուշացնում` մաֆիոզ Գյումրում մաքուր ձեռքերով դժվար է

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 9-ին սպասվող Գյումրու քաղաքապետի և ավագանու ընտրություններին պայքարի դաշտ է մտնում ավագանու անդամի տասը թեկնածուներով, ինչպես իրենք են նշում` «արմատական բարեփոխումների և որակյալ տեղական իշխանություն» ձևավորելու նպատակով: Իրենց քայլը նախաձեռնության անդամները թեև «ծայրահեղ» են որակում, սակայն նշում են պայքարելու պատրաստակամության մասին: «Մեր վարկանիշը բարձր է: Հաստատ մրցունակ ենք, բայց

Մի դրոշի հարց չեն կարողանում լուծել

 Մի քանի օր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը համացանցում լուսանկար էր տարածել,ուր երեւում էր, որ  Բերդի քաղաքապետարանի շենքի գլխին ծածանվող եռագույն դրոշը պատառոտված է: Օգոստոսի 7-ին լինելով Բերդում, Aravot.am-ի թղթակցը տեսավ, որ քաղաքապետարանի շենքի գլխին դրոշը չի ծածանվում, «կիսաընկած» վիճակում է: Դրոշը դրոշակաձողից սահել, թեքվել էր: Բերդը  8 հազար բնակչություն ունի, այն սահմանամերձ  տարածաշրջանի կենտրոնն է:

Մեքենան բախվել է ծաղկի կրպակին

Օգոստոսի 8-ին, ժամը 03.40-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրա­պա­րա­կի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 529 պ/հ ավտոմեքենան բախվել է Մ. Խորենցաու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պա­տին և շրջվել։ Պատահարի հետևանքով

Պարսիկները ինչո՞ւ են գիշերել Իջեւանի զբոսայգում

  Օգոստոսի 8-ի առավոտյան Իջեւանի քաղաքային զբոսայգում, խորհրդային շրջանում  անցկացված  քանդակի ամենամյա  իջեւանյան սիմպոզիումներից մնացած քանդակների կողքին իրանցի զբոսաշրջիկները գորգ էին փռել եւ նախաճաշում էին: Նրանք Aravot.am-ի թղթակցին հայտնեցին, որ  իրենք վրաններ բացելով`  զբոսայգում են գիշերել: Նաեւ  դժհգոհեցին, որ շրջակայքում հասարակական զուգարան չկա:  Հարեւան երկրի զբոսաշրջիկները հայտնեցին, որ իրենք ցանկացել են հանգրվանել Իջեւանի հյուրանոցներից մեկում,

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031