Օրվա լրահոսը

Բանալին ներքին հաշտությունն է

Անկախ նրանից, թե որքան ժամանակ է իշխանական աթոռին մնալու Նիկոլ Փաշինյանը, նրա թողած «ժառանգությունը» բոլորիս աչքի առաջ է, եւ այդ առումով ոչինչ չի փոխվի: Դա չեն փոխի, մասնավորապես, նրա խոսակցությունները «նախկինների» մասին՝ թեկուզ ներկայիս վարչապետի «անմեղությանը» հավատա մեր երկրի բնակչության մեծ մասը: Բայց կան ավելի սկզբունքային խնդիրներ՝ ինչպիսին պետք է լինի այն Հայաստանը, որը մենք

«Տնտեսությունն ավելի մեծ հարվածի տակ ենք դնում». գնաճ եւ տոկոսադրույքի բարձրացում՝ ինչ սպասել. «Հայաստանի Հանրապետություն»

«Նման իրավիճակի ֆոնին, երբ տնտեսությունը դեռ դեպրեսիոն ցիկլից դուրս չի եկել, գնալ նման կոշտ գործիքակազմի՝ ժամանակավրեպ եմ համարում»

Ասում, խոսում, ուրախանում էին, կարծես ոչինչ չի եղել, կարծես Արցախ չեն հանձնել, հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել. «Փաստ»

Նրանք մեզ ասում են՝ ապագա կա այն դեպքում, երբ քաղաքական իշխող թիմը հետևողականորեն, ծրագրված քայլերով կործանեց մեր ապագան, մեր հույսերը, մեր երազանքները, ու բոլոր նրանց, ովքեր չվերադարձան մարտի դաշտից։

ԱՄՆ նախագահի վերջին որոշումը սառը ցնցուղ էր ժողովրդավարության բաստիոնին սպասողական հայացք ուղղած միլիոնավոր մարդկանց համար. «Հայաստանի Հանրապետություն»

Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը թույլատրում է ԱՄՆ-ին ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:

Սեփական ձեռքով սեփական դեմքին դաջված պիտակները Փաշինյանը վերահասցեագրում է մարդկանց, ովքեր Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել. «168 Ժամ»

«Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։

Խոսակցություններ կան, որ Նժդեհի արձանի ապամոնտաժումն ինչ-որ ռուս գեներալ է ուզում, բայց թե չգիտենք՝ գեներալն ով է, իրոք դա այդպես է, թե չէ. «Հայկական ժամանակ»

Ավագանու անդամի խոսքով՝ եթե կան կոնկրետ փաստեր, որ արձանի՝ իր տեղում մնալը վնաս կբերի Արցախին կամ Հայաստանին, իրենք պատրաստ են հասկանալ ու հեռացնել: Ամեն դեպքում, հանրությունը նման պատճառ չի տեսնում, ավելին՝ Նժդեհի արձանի ապամոնտաժումը թուլություն են որակում:

«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ըստ ՀՀԿ կուսակցության անդամ Կարինե Աճեմյանի՝ բոլոր այս կորուստներից հետո նորից առաջադրվելը և ուզենալ ամեն գնով իշխանությունը պահել անհավասարակշիռ և իրականությունից ամբողջովին կտրված մարդու արարք է:

«Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»

Այսպես եմ վերնագրել ՀՀ մարդու իրավունքների  պաշտպան այս նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում: Ստորև այդ ընկալումների  մի քանի օրինակ` Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին,

Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 2017-ի նախահեղափոխական Հայաստանի համեմատ 1.4%-ից հասել է 2.3%-ի, իսկ աղքատության ցուցանիշը 23.5-ից դարձել է 29%. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակվել են 2021թթ 1-ին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է՝ 2%։ Եվ սա այն դեպքում, երբ 2020-ի մարտից լոկդաուն կար։ Հիշեցնեմ, որ 2020-ին էլ տնտեսական անկումը 2019-ի նկատմամբ 7.8% էր։  Ընդ որում այդ անկումն ամենաբարձրերից էր աշխարհում։ Այսպես, ԱՊՀ անդամ

Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ. Աննա Գրիգորյան

Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի սյունեցիներ, Ես որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ «Վերածնվող Հայաստանը» ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում  ծնված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և անhրաժեշտ գործողություններ չի իրականացրել՝ մեծ հաշվով

Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել. «Ա1+»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի առիթով հրավիրված Ազգային-ժողովրդվարական բևեռի կազմակերպած շտապ հավաքին չի մասնակցում բևեռի անդամ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Վերջինս «Ա1+»-ին հայտնեց, որ այս պահին գտնվում են Ոստիկանության կենտրոնի բաժնում, իրեն և իր երկու կուսակիցներին բերման են ենթարկել մինչ հավաքը՝ Ռուսաստանի դեսպանատան դիմացից։

Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում

Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․ «2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից  6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս հրաժարվում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ավարտին հասցնել գերիների վերադարձի գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանում պահվող Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են անում կողմերին լիարժեք և շուտափույթ կերպով ավարտին հասցնել բոլոր բանտարկյալների, պահվող անձանց  և աճյունների վերադարձի գործընթացը և հարգել իրենց պարտավորությունները՝ ապահովելու մարդկային վերաբերմունք պահվող անձանց նկատմամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր

«Արդար Հայաստան» կուսակցությունը հաջողության դեպքում կվերականգնի կիսանախագահական կառավարման համակարգը

«Արդար Հայաստան» նորաստեղծ կուսակցությունն այսօր արդարության եւ զգոնության երթ կազմակերպեց մայրաքաղաքում: Երթի մասնակիցները խորհրդանշական կարճատեւ կանգառներ ունեցան նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ կառավարության շենքերի առջեւ: Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք միանշանակ կողմնակից են կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնմանը՝ հաստատ համոզմունքով, որ «Դրան զուգահեռ պետք է ձեւավորվեն ուժեղ օրենսդիր, գործադիր մարմիններ եւ

Բլինքենը կոչ է արել ավարտին հասցնել գերիների վերադարձի գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ էր արել Բաքվին ու Երևանին ավարտին հասցնել գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու գործընթացը: «ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում կողմերին լիարժեք և շուտափույթ ավարտին հասցնել բոլոր բանտարկյալների, պահվող անձանց և աճյունների վերադարձի գործընթացը և հարգել իրենց պարտավորությունները՝ ապահովելու մարդկային վերաբերմունք պահվող

«Այս իշխանությունը դավաճանել է Ադրբեջանում պահվող գերիներին». Արա Սաղաթելյան. Aysor.am

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը դեռ վստահ չէ, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա կարծում է, որ ցանկացած վերադասավորում ընդդիմադիր դաշտում ի օգուտ է ընդդիմադիր դաշտի։ «Վստահ եմ, որ այդ դաշտի բոլոր մասնակիցները համակարգում են իրենց գործունեությունը ու կգտնեն լավագույն լուծումը։ Այո, կարող էր լինել մի բևեռ, որ բոլորը լինեին

Սերժ Սարգսյանի գրասենյակը նույնպես արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին

ՀՀ երրորդ նախագահի գլխավորած ՀՀԿ-ն ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի

74 համարի երթուղին վերսկսում է աշխատանքը նոր շարժակազմով

Վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսներով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։ Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ։ 74 համարի երթուղին

Դուք պետք է լինեք այն մարդկանցից, որոնք պետք է մասնակիցը լինեն նոր Հայաստանի կառուցմանը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին

«Մի հատ ի՛նձ նայեք, պարոն Փաշինյան…դուք ինձ վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել՝ իմ եւ իմ նախկին ամուսնու վերաբերյալ». Անի Սամսոնյան

Նա առաջարկեց Փաշինյանին վաղվանից իրենց չխնայել ու ինչքան ավագանու անդամ ունեն, ինչքան պատգամավոր ունեն, ոստիկանությանը հանձնարարի քրգործեր հարուցեն. «Տեսնենք ինչ կգտնեք: Չնայած ես կասկածում եմ, որ դա ձեզ կհաջողի, որովհետեւ այս 2 տարվա ընթացքում մի հատ կոռումպացված թալանչի չկարողացաք դատել»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած առաջարկին

Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։ Ինչեւէ։ Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու

«Լավրովին պետք է լուրջ անհանգստություն փոխանցել հայ ժողովրդի կողմից». Արման Բաբաջանյան

Ռուսական զորքերը կանգնած են Ստեփանակերտի եւ Շուշիի մեջտեղում ու այն, ինչ օրերս տեղի էր ունենում Շուշիի սուրբ Ղազանչեցոցի հետ, ռուսների ուղղակի աչքի առաջ էր տեղի ունենում:

Շիրակի բժիշկ մարզպետը՝ պատվաստում գովազդող տեսահոլովակում․ պատվաստվել են նաև փոխմարզպետները

Շիրակի մարզը 1500 դեղաչափ գերմանական «AstraZeneca » և 342 դեղաչափ  ռուսական «Sputnik-V» պատվաստանյութ է ստացել:  Այս մարզում ապրիլի 15-ից սկսած մինչև օրս պատվաստվել է 409 քաղաքացի, գերմանական պատվաստանյութով՝ 242, իսկ ռուսականով՝ 167-ը: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Այսօր պատվաստվել են նաև Շիրակի երկու փոխմարզպետները՝ Դավիթ Սեխլեյանն ու Պողոս Աբրահամյանը։ Իսկ մինչ

«Ամեն մարզում 3 հոգի՝ ավելի քան բավարար է». Վահան Քերոբյանը բացատրում է, թե ինչու է այդքան կրճատումներ արել նախարարությունում

Քերոբյանն ասաց, որ Հայաստանի գյուղացին ժամում 3 դոլարի գյուղատնտեսական համախառն արտադրանք է տալիս: Դա խայտառակ ցածր ցուցանիշ է, 7 անգամ զիջում է ԵԱՏՄ միջին ցուցանիշին ու գյուղատնտեսական այդ կառույցների աշխատանքը չի կարող հիմնավորված լինել այս ցուցանիշով:

«Վերածնվող Հայաստանը» մասնակցելու է արտահերթ ընտրություններին, հնարավոր է՝ դաշինքով

Կուսակցության նախագահն այսօր համագումարում հայտարարեց,որ այժմ քաղաքական խորհրդատվությունների ակտիվ փուլում են, առաջիկայում կհայտարարեն ընտրություններում մասնակցության ձեւաչափի մասին

«Թերեւս Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել եւ այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»․ Փաշինյան

«Հաջողություն մաղթեմ մեր ժողովրդին եւ վստահեցնեմ, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի»

«Մեր համակիրներին զանգում են ԱԱԾ-ից, սպառնում, կանչում ոստիկանություն»․ Գորգիսյանը Փաշինյանին ակնարկեց նախկինում եղած քաղաքական տեռորի մասին

Մեր ակտիվիստների ընտանիքի անդամներին, որոնք որեւէ կերպ առնչվում են պետական կառույցի հետ, սպառնում են աշխատանքից հեռացնել

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Մայիսի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են

«Պարոն Եղիազարյան, ուշադիր ինձ նայեք․ իմ նշանակած 2 պաշտոնյաներ արդեն 1,5 տարի բանտում են»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Ցավում եմ, որ իրավապահները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների հանդեպ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031