Օրվա լրահոսը

Ջորջիա նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Armenianagenda

Այսօր Ամերիկայի միացյալ նահանգների Ջորջիա նահանգի Սենատն ընդունել է 991-րդ բանաձեւը, որով «2016 թվականի ապրիլը ճանաչվել է ցեղասպանության մասին իրազեկման եւ կանխարգելման ամիս»: Այս տեղեկությունը հաղորդել է Ամերիկայի Հայկական համագումարը: Բանաձեւում նշված է, որ «երբ շրջանառության մեջ է դրվել «ցեղասպանություն» տերմինը, Ռաֆայել Լեմկինը հետազոտել է 1915 թվականի ապրիլին հայերի եւ այլ քրիստոնյաների բռնի ուծացման, բնաջնջման

Օֆշորում գրանցված եւս մի ընկերություն դատի է տվել Սամվել Ալեքսանյանին

Պարզվում է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը՝ «Ալեքս Գրիգին», դատի է տվել օֆշորում գրանցված միանգամից երկու ընկերություն: Հիշեցնենք, որ նախորդ անգամ տեղեկացրել էինք, որ  Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունն ընդդեմ «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ընկերությունների գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ապրանքանիշը «Ա եւ

Էդուարդ Շարմազանով. «Բոլոր հիմքերը կան, որ 2016-ին Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին վերջերս Գերմանիա կատարած իր այցից: Նա ասաց, որ Գերմանիայից ակնկալիքները դրական են. «Կար 3 նախագիծ՝ Ցեղասպանության դատապարտման, Գերմանիայի Բունդեսթագում բոլորն ընդունեցին, որ եղել է ցեղասպանություն»: Բունդեսթագի նախագահն ու փոխնախագահը վստահեցրել են, որ ամեն ինչ պետք է անեն, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. «Բոլոր հիմքերը կան,

«Էդ ազնիվ ընդդիմադիրները ե՞րբ են դեպք հիշում, երբ նախնական փաստաթուղթը քննարկվում է 3 մլն հանրության հետ». Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի հետ կապված: Դիտարկմանը, որ սա հետընթաց է, ընդդիմության առաջարկներն ընդունված չեն՝ Շարմազանովը զարմացավ. «Ի՞նչ իմաստով է հետընթաց, այսինքն, ավելի վատն է, քան գործո՞ղը: Ճիշտ կլինի, որ նախ ծանոթանանք նախագծին, նոր խոսենք: Եթե ինչ-որ մի բանով հետընթաց է, չնայած համաձայն

Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության՝ ձևավորված փորձը, մեխանիզմները և համոզմունք հայտնել, որ փոխվստահության մթնոլորտում գործակցությունն այսուհետ ևս կշարունակվի։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը կարևորել է

ՀՔԱՎ. Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչները կդիմեն Եվրոպական դատարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների,  «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ ևս իրականացվել է քաղաքական հետապնդում, մասնավորապես՝ 2015 թ. ապրիլի 7-ին նրա բնակարանում և նրա տրամադրության տակ գտնվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ

Իսկական հայի ճանապարհ

Մարտի 2-ին լրացավ Արցախյան գոյամարտի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, գրող-հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ, բազում պարգևների արժանացած երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի 77 ամյակը: 2012թ. հուլիսին վախճանվեց մեր ժողովրդի կողմից սիրված ու հարգված հայորդին և թաղվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իր զինակից մարտիրոսների կողքին: Բժշկի ծննդյան օրը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի մշակույթի տանը(գործում է 2008 թվականից) տեղի

«Այնպես չէ, որ գրողների միությունը պետք է լինի ընտրյալների միություն». Ղուկաս Սիրունյան

Ըստ Աբգար Ափինյանի՝ մեր երկիրը կարող է տասը րոպեում ոտքի կանգնել:

Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների օրինակով հիշեցրել է ռազմավարական ուղղությունները

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում

Հակոբ Նազարի Դեխնավի. «Բաղրամյան 26-ից իջեցրած հրահանգ է»

Հակոբ Նազարի Դեխնավին կբողոքարկի վարչական դատարանի վճիռը

Աղվան Հովսեփյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2015 թվականին կատարված, արձանագրված ցուցանիշները, դրական արդյունքներն ու բացթողումները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Զեկույցներով հանդես եկան ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Ա.Թամազյանը, Վ.Հարությունյանը, Հ.Գրիգորյանը և Ա.Ղամբարյանը՝ ըստ համակարգման ոլորտի վերլուծելով

Ոստիկանից հարված ստացած տարեց տղամարդը տուգանվեց 50.000 դրամով

Դատարանը վճռեց բավարարել ոստիկանության հայցը

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Անդրադարձ է կատարվել առանձին հարկատեսակներում փոփոխությունների առաջարկներին և տնտեսության տարբեր ճյուղերի վրա դրանց հնարավոր ազդեցությանը: Շահագրգիռ գերատեսչությունները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները և ուսումնասիրությունների արդյունքները: ՀՀ կառավարություն

Մարտական հենակետում պատահական կրակոցի համար՝ ապտակ եւ սեռական հայհոյանքներ

Պայմանագրային եւ ժամկետային զինծառայողները՝ մեղադրյալի աթոռին

Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը եւս արձագանքել են գյումրեցի անօթեւաններին փրկելու ծրագրին

Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ անօթեւանների դաժան կյանքը ցուցադրող լուսանկարների հավաքածուն այսօր հայտնվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Շառլ Ազնավուրը տարածել է Hay Prod/Media, News, Publishinig/-ի գրառումը՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներին բնակարաններ գնելու ծրագրի մասին: Գրառման մեջ  ֆրանսերենով նշված է, որ սարսափելի երկրաշարժը մեծ ավերածություններ է պատճառել Հայաստանին. 25.000 մարդ  զոհվել են, հազարավոր ընտանիքներ

Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստ

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2015թ. փաստաթղթերի գնահատման նպատակով 2016թ. փետրվարի 29-ից մարտի 3-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պատվիրակությունը: Այցի շրջանակներում` մարտի 2-ին, տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը

Բիաթլոնը եւ կիրառական այլ մարզաձեւեր Հայաստանի համար ազգային անվտանգության հարց են

Արցախյան պատերազմում Ադրբեջանը, եթե որոշակի հաջողություններ ունեցել է, ապա՝ վարձկան դիպուկահարների հաշվին, որոնց մեծ մասը եղել են այլ երկրների բիաթլոնիստները:

Սերժ Սարգսյանը ՊԵԿ առջև դրվող կարևորագույն խնդիրներից մեկը համարել է գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցումը

Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին:

Թաթուլ Հակոբյան. «Եթե պատերազմ սկսի, մեր նախկին եւ ներկա վարչապետների որդիները որտե՞ղ կլինեն»

ՀՀ առաջին հանրապետության վարչապետի 4 որդիները զոհվել են զենքը ձեռքին

ՎՏԲ-Հայաստան բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին

Այսօր առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են: Տեղեկացնում ենք նաև, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր

«Ամեն զբոսաշրջիկ մեզ համար ոսկու գրամ է». Ռուբեն Գրիգորյան

«Աշխարհաքաղաքական իրավիճակը, փախստականների աճը, պատերազմները բերում են այն կարծիքի, որ զբոսաշրջությունը Հայաստանում միտում ունի աճելու»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Ռոմեա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբ»-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նա նշեց, որ զբոսաշրջությունը սիրում է խաղաղ վիճակ. « Հայաստանը հիմա շատ բարենպաստ երկիր է զբոսաշրջիկների համար, այստեղ պատերազմ չէ, այստեղ չկան խնդիրներ արտաքին քաղաքականության

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Երեւանի փոխոստիկանապետին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  

Լեւոն Մկրտչյանը գտնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն այս անգամ կստացվի (Տեսանյութ)

Լեւոն Մկրտչյան. Եթե հաջողություն չունենայինք այս հանրապետությունը չէինք ունենա

Զարուհի Փոստանջյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից նամակ չի ստացել

Դատապարտյալը 20 օր է` սպասում է Փոստանջյանի պատասխանին

Ռուբեն Մեհրաբյան. «ՆԱՏՕ-ն, որպես անվտանգության համակարգ, այլընտրանք չունի»

Փորձագետը`ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին

Շիրակի մարզպետարանում, ով իր գործը լավ չկատարի, նորանշանակ մարզպետ Սիմոնյանը կասի` ցտեսություն (Տեսանյութ)

Մարզպետը կուսումնասիրի՝ ինչու Շիրակի մարզում շատերը բնակարան ստացել են, բայց չեն ապրում

«Ներառականությունը չի ենթադրում, որ երեխային պետք է տանես, դնես դպրոցում, հետո իրի նման վերցնես, բերես տուն»

Նեղ ու մութ աստիճաններով բարձրանում եմ: Հեռախոսի լույսով լուսավորելով շրջակայքս՝ բարձրանալուն զուգընթաց մտածում եմ՝ տեսնես Նարեկին ինչպես են իջեցնում ու բարձրացնում այս աստիճաններով… Վերջին՝ 5-րդ հարկում, չեմ հասցնում զանգը տալ, դուռն արդեն բացվում է. Նարեկն ու նրա ծնողները սպասում են: Մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ) ախտորոշմամբ 11-ամյա Նարեկը շատ է սիրում, երբ իրեն հյուր են գնում,

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Օբյեկտիվ քննության նպատակով՝ տևական ժամանակ քննված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

2015 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում քաղաքացի Ալյոշա Ա.-ն իր վարած «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել և անզգուշությամբ մարմնական վնասվածքներ պատճառել Ռազմիկ Բ.-ին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031