Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Օբյեկտիվ քննության նպատակով՝ տևական ժամանակ քննված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

2015 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում քաղաքացի Ալյոշա Ա.-ն իր վարած «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել և անզգուշությամբ մարմնական վնասվածքներ պատճառել Ռազմիկ Բ.-ին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի

Միջինքի տոնակատարությունը Ջավախքում. armenianchurch.ge    

2016 թվականի մարտի 2-ին, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հավուր պատշաճի պատրաստվել էր Մեծ պահքի կիսվելուն նվիրված Միջինքի տոնակատարությանը: Ընդունված ավանդույթի համաձայն, տասնյակ մասնակիցներ Ախալքալաքից և հարակից գյուղերից ներկայացել էին ջավախքյան գաթաներով: Տոնական օրվա կապակցությամբ Ախալքալաք էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի»

Հովհաննես Մարգարյանը կառավարություն-Ազգային ժողով կապը նմանեցրեց ամուսնության հետ

«Զավեշտը հասել է նրան, որ նույնիսկ, երբ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ես ներկայացնում, կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։ Եվ մշտական գործող հանձնաժողովը սազն առած պաշտպանում է այդ մոտեցումը։ Սա անընդունելի է։ Ի՞նչ գործ ունի կառավարությունն Ազգային ժողովի կանոնակարգի հետ»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Այն ապրումները, որ ունեցել է Սեյրան Օհանյանի կինը, 3 մլն-ը չնչին փոխհատուցում է

Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանների խոսքերով՝ կին է, հայ մայր, սկեսուր-սկեսրայր ունի, անչափահաս երեխաներ եւ նրան մեղադրում են անբարոյականության մեջ:

«Էս օրը Վազգենը միշտ տուն է եկել Աշտարակի ձորից՝ ձնծաղիկներ հավաքած»

2008-ի Մարտի 1-ի ելույթներում այն ժամանակվա ՀԱԿ դաշինքի անդամները ոգեւորված գոռում էին՝ էս գարունը մե՛նք ենք ձեզ բերել, ժողովուրդ: Երեկ «Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այդ գարունը կարո՞ղ եք նորից բերել ժողովրդին, ու այդ ոգեւորությունը նորից ժողովուրդը կապրի՞: Նա պատասխանեց. «Վստահաբար, այո: Գարունը միշտ գալիս է: Գարնան այս օրը ինձ համար երկակի նշանակություն

Գագիկ Մինասյանը ներկայացրեց նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված փոփոխությունները

«Ունենալու ենք բաց ու փակ համամասնական ընտրական ցուցակներ, յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք կներկայացնի ցուցակը, կներառվեն նվազագույնը ութսուն ու առավելագույնը երեք հարյուր թեկնածու, դրանց մի մասը պետք է ներառվեն տարածքային ու ընտրատարածքային ցուցակներում»,- այսօր «Փաստարկ» ակումբում Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագիծը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, նոր ԸՕ-ն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված

Չորս հրացանով Հայաստանի առաջնություն չես անցկացնի

Բիաթլոնը ոչ միայն դիտարժան, այլեւ Հայաստանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող կիրառական մարզաձեւ է: Aravot.am-ը Հայաստանի բիաթլոնի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Վարդեւան Գրիգորյանի հետ զրույցում տեղեկացավ, որ մարզաձեւը որոշ չափով տարածված է հիմնականում Ախուրյանում եւ Գյումրիում: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում էլ սովորում են բիաթլոնիստներ, որոնք նույնպես այդ տարածաշրջանի երիտասարդներն են: Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, թեեւ մարզաձեւը

Հավանության է արժանացել Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը շնորհավորել է էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի

Տիգրան Համասյանի համերգի հետքերով. Գագիկ Ծառուկյանը 2 բնակարան է նվիրում գյումրեցի անօթեւաններին (Տեսանյութ)

Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարաններ գնելու ծրագրին արձագանքել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք. «Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը երկու բնակարան է նվիրում՝ 2-3 սենյականոց՝ մասնակի կահավորված»։ Հիշեցնենք,  որ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի՝

Հայաստանի հավաքականը 116-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Մարտի 3-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 7 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը: 1. Բելգիա – 1506 միավոր 2. Արգենտինա- 1457 3. Իսպանիա– 1374 4. Գերմանիա – 1355 5. Չիլի -1307 6. Բրազիլիա – 1254 7. Պորտուգալիա -1234 8.

«Նրանք չեն կարող ձեռքերը լվանալ, դա չլվացվող մեղք է»

Քաղաքական գործիչները՝ Մարտի 1-ի բացահայտման եւ անարդարության մասին, թե ինչու թալանված խանութների տերերին փոխհատուցեցին, իսկ զոհերի իրավահաջորդներին՝ ոչ: 8 տարի է՝ դուք ասում եք, թե Մարտի 1-ը բացահայտված է, իշխանություններն ասում են՝ մենք Մարտի 1-ի հետ կապ չունենք, ու արդեն 8 տարի է՝ ոչինչ այդ հարցում չի փոխվում. «Առավոտի» հետ զրույցում մեր այս դիտարկմանը «Հանրապետություն»

Ինչո՞ւ են հայ փորձագետները դժգոհ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից

Հարավային Կովկասի երկրներից, ըստ Աղասի Ենոքյանի, Վրաստանն ամենապատվախնդիրն է

Սամվել Նիկոյան. «Արտահերթ նստաշրջաններ անցկացնելն ընդունելի չէ, բայց անհրաժեշտ է»

Ըստ նրա՝ հակառակ դեպքում վերջնաժամկետ ունեցող միջազգային համաձայնագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները կկուտակվեն

«Ընտրական օրենսգրքի» նախագծի համաձայն, ըստ Դավիթ Հարությունյանի, հանրապետությունից բացակայողները չեն կարող քվեարկել

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ընտրական նոր օրենսգիրքն ու մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նիստում ասաց, որ Սահմանադրությունը վերջնաժամկետ է սահմանել այս փաթեթի ընդունման համար՝ այս տարվա հունիսի մեկը: Նա նշեց, որ հիմնական բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված: «Այսպիսով, եթե

ՊՆ նախարարի կինը hzham.am-ից պահանջում է 3 մլն դրամ, հերքում եւ ներողություն

Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանները նշեցին, որ գործերից մեկով միայն լակոտ բառի համար 120 հազար դրամ փոխհատուցում տվեցին, իսկ այստեղ բազմաթիվ վիրավորանքներ, հայհոյանքներ ու զրպարտություններ են:

Վահրամ Մարտիրոսյան. «ԱԺ-ի դեմքերին տեսնելիս՝ մշակութային շոկ ես ապրում»

«Գրական դաշտում դեռեւս չլուծված մեծ խնդիր կա. պետությունը մշակութային չէ: Ազգային ժողովի դեմքերը, որ տեսնում ես, մշակութային շոկ ես ապրում: Հիմա հեռուստացույց քիչ ես նայում, կարող ես խուսափել դրանից»,-ասում է գրող-սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: «Ով Հայաստանից պոկվում է, կարողանում է դրսում մշակույթ ներկայացնել, օրինակ` Տիգրան Համասյանը: Մեր սփյուռքն էլ ոչ թե մշակութային է, այլ առեւտրական, արվեստավորական,

Դավիթ Շահնազարյան. ՌԴ-ի հետ պետք է լինել թեկուզ ավագ եւ կրտսեր, բայց գործընկեր

Ի՞նչ անի Հայաստանը. Ֆիլիպ Բրիդլավի հայտարարության շուրջ

Արամ Մանուկյան. «Խորհրդարանը դարձել է կառավարության ֆինանսատնտեսական կցորդը»

Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ 15 անգամ շատացել են կառավարության կողմից ներկայացվող տնտեսական-ֆինանսական բնույթի օրենքների թիվը

«Ռուստամյանը պինդ տղա է, խնդիր չուներ, որ էդ աստիճանի ծռմռվի»

«Իմիջիայլոց, ես Արմեն Ռուստամյանի վերաբերյալ միշտ բարձր, դրական կարծիքի եմ եղել՝ բավականին կազմակերպված, ինտելեկտով քաղաքական գործիչ, կարգին մարդ եմ համարել: Այս վերջերս այնպիսի սխալներ իրեն թույլ տվեց գնահատականների առումով, իսկ այս վերջինն ընդհանրապես իրեն պատիվ չի բերում»,- «Առավոտի» հետ զրույցում ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն այսպես գնահատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի

Օֆշորի գործ. «Խոշոր գործարար Հայրապետյանի անունը միֆ էր, իր գազի, ջրի պարտքերը ես եմ փակել»

Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ երբ Փայլակ Հայրապետյանի հետ ծանոթացել է, նա արդեն սնանկացած, խեղճացած է եղել, ինքն էլ օգնել է, իր անունով վարկ է վերցրել նրա համար:

Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր մասնակցեց Մայր ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ ԵՊՀ գիտական խորհուրդը այդ կապակցությամբ միաձայն որոշում էր ընդունել փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Էդվարդ Նալբանդյանին հանձնելով պատվավոր պրոֆեսորի դիպլոմը, նշեց, որ

Խոշոր կիբերհանցագործություն Հայաստանի բանկերից մեկում

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ անցած գիշեր խոշոր հանցագործություն է տեղի ունեցել արտերկրի բանկերից մեկի հայաստանյան մասնաճյուղում: Բանկի մի քանի հարյուր հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս են բերվել զգալի գումարներ: Թողնված հաքերային հետքը Ինդոնեզիայից է: «Առավոտին» հայտնի են այս հանցագործության այլ մանրամասներ եւս, սակայն ոչ դրանք, ոչ էլ բանկի անվանումը չենք հրապարակում՝բանկի մնացած հաճախորդների մոտ խուճապ

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել:

Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այլ անձանց կողմից Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպք: Մասնավորապես՝ հիշյալ 5 քաղաքացիները նախաքննական մարմնին հայտնել են, որ իրենք 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեին չեն մասնակցել, ոչ իրենց, ոչ էլ որևէ մեկի փոխարեն քվեարկություն

Ալիեւի գանգատը Պուտինին

Մոսկվան «օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունը» Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից ազդեցության ամրապնդմանն ուղղված քայլերը սկսել են ավելի հաճախ արձագանք ստանալ Արեւմուտքում: Ավելին՝ Մոսկվայի քայլերը հստակ որպես վտանգ են մատնանշվում: ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը օրերս ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների գոյության սպառնալիք է, որ ԱՄՆ զինված

Գրականագետ. «Սեւակից հետո ժամանակակից գրողներին չենք ճանաչում» (Տեսանյութ)

«Այսօր պոեզիան կենտրոնացել է անհատների շուրջը, իսկ արձակ ժանրում ավելի հետաքրքիր ստեղծագործողներ են կան` Արամ Պաչյան, Հրաչ Սարիբեկյան, որոնք հետաքրքիր լուծումներով արձակ են ստեղծում»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ժամանակակից գրականությունն այսպես բնորոշեց գրականագետ Հասմիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ մարտի 3–ը գրողների միջազգային օրն է: Հասմիկ Հակոբյանի խոսքով` ներկայիս գրական դաշտը խառնիճաղանջ է, իսկ գրական գործընթացները դասակարգող գրականագիտական

Օֆշորի գործ. Սուքիասյանը սեղանի գլխին նստած նկար ցուցադրեց, թե շեֆն ինքն է, դատավորը թամադայի տեղ դրեց

Աշոտ Սուքիասյանը դատարանում ցուցադրեց տեսաերիզ, լուսանկարներ՝ ապացուցելու, թե ինչ խոշոր բիզնեսմեն է եղել՝ մինչեւ Հայրապետյանին հանդիպելը:

Դավիթ Շահնազարյանն առաջարկում է սերտացնել հարաբերությունները Ուկրաինայի հետ. (Տեսանյութ)

Էդվարդ Նալբանդյանի չափազանց կարեւոր հայտարարությունը

Տիգրան Սարգսյան. Միասնական շուկա ձևավորելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրական քայլեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016թ. մարտի 1-ին կայացած հերթական նիստում, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի և տեխնիկական կարգավորման ոլորտների հարցերը։ Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Տիգրան Սարգսյանի կարծիքով. «Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր-երկրների թերի ինտեգրումը կազմակերպությանը մարտահրավեր է միության կայունությանը»։ Հանձնաժողովը հավանություն է տվել երկու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031