Օրվա լրահոսը

Անցյալ չունեցող մարդը ապագա չունի

Լույս է տեսել Նանա Ոսկանյանի «Երվանդունիք» պատմավեպը, հաջորդ վեպը Թորոս Ռոսլինի մասին է Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ գրող, մանկավարժ Նանա Ոսկանյանի «Երվանդունիք» պատմավեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է Երվանդունի վերջին արքայի գահակալության, Արտաշես արքայազնի վերադարձի, հայոց հին աստվածների, Նավասարդի, Երվանդաշատ մայրաքաղաքի կառուցման եւ հայ-պարթեւական հարաբերությունների մասին: Հեղինակից հետաքրքրվեցինք՝ ինչու որոշեց պատմավեպ գրել եւ ինչու հենց Երվանդունիներին

Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու 14 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հրաժարական էին ներկայացրել։

Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Ախթալայում պեղված նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայում

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգության ուշագրավ նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։

Դեսպան Մակունցը և Դևիդ Վալադաոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր

Դեկտեմբերի 11-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դևիդ Վալադաոյի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Կողմերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Այն, ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Շատ խորհրդանշական է, որ ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, որոնք սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը:

Ալիեւը մերժեց հեռացող Բլինքենին

Բայց պաշտոնական Երեւանը պնդում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախաբանի եւ համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից` 15-ի շուրջ: «Շարունակելու ենք երկխոսությունը թուրք գործընկերների հետ եւ իրականացնելու ենք որոշ գործնական քայլեր», պնդել է Միրզոյանը Անցյալ շաբաթ Մալթայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստին, որի ընթացքում հանդես է

Հաջիզադե. Բլինքենի կանխակալ հայտարարությունը Ադրբեջանի դատաիրավական գործընթացներին միջամտելու փորձ է

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի կանխակալ հայտարարությունը, որը խեղաթյուրում է մեր երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը և ուղղված է Ադրբեջանի դատաիրավական գործընթացներին միջամտելուն: Ցավոք, վերջին 4 տարիների ընթացքում պետքարտուղար

«Ամեն անգամ ոնց որ մսերիցս պոկենք ու պետական բյուջեում վճարում անենք, ոնց որ թշնամուն ենք տալիս»․ Փաշինյան

«Եթե մենք որեւէ ճանապարհ ենք ասֆալտապատում կամ սալարկում, այդ ճանապարհի վրա գտնվող բոլոր տների գները թանկանում են»։

Աշխարհի որեւէ երկրից կամ միջազգային կառույցից արդյունավետ քայլ չձեռնարկվեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ. «Ապառաժ»

վերջացան արդյո՞ք «բնապահպանական» խնդիրներն Արցախում, թե՞ առաքելությունն ավարտված է

Ստեփան Դանիելյան. հիմք չկա կարծելու, որ օրվա իշխանությունը կկարողանա կանխարգելել վտանգները, նույնիսկ ինքը կարող է հրահրել, որ այս գործընթացներն ավելի արագանան եւ ավելի ողբերգական շարունակություն ունենան. «Հրապարակ»

Խոսեցինք Իրանի, Իրաքի, Ռուսաստանի մասին, կան նաեւ արեւմտյան երկրները՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իսրայել, որոնք շահագրգռված են, որ այդ տարածքներում երկարատեւ պատերազմ լինի։ Սա է տեղի ունեցել։

Թևան Պողոսյան. Գործող իշխանությունները չեն կարող քննել իրենց իսկ սխալները, նման սխալներ գործած, պարտված իշխանությունը պիտի ինքնակամ հեռանար. «168 ժամ»

2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ ներկայացված չէ։ Բազմիցս գրել ենք, որ գործող իշխանությունների օրոք և այն էլ՝ զուտ քաղաքական զեկույցի պարագայում, հնարավոր չէ 44-օրյա պատերազմի պարտության ամբողջական և դետալային պատկերն ունենալ, որը գնահատական կտա քաղաքական և ռազմական ղեկավարությանը՝ ըստ պատասխանատվության: Անհրաժեշտ է ռազմական մասնագիտական գնահատական և վերլուծություն, որը, թերևս, ՀՀ

Տապալած եւ իշխող կառավարութիւններու միջեւ յանձնումն ու ստանձնումը բաւական քաղաքակիրթ գործելաոճով ընթացաւ: Պետականութիւնը կանգուն է. Բերիոյ Հայոց Թեմի բանբեր. «Հորիզոն»

Սնունդի կամ այլ իրերու ապահովման խնդիր եւս չկայ (բացի դեղորայքէն), պարզապէս գիներու թանկացումն է խնդիրը:

Իշխանությունն արդեն ինքն է խոստովանում թուրքական կողմի հետ գաղտնի շփումների մասին. «Հրապարակ»

«Թուրքիան կարող է գնալ Կարս-Գյումրի երկաթուղու բացմանը, եթե հայկական կողմն Ադրբեջանի հետ կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրի։

Կարծում եմ՝ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց. Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փաստ»

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ Սիրիան իսկապես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, եթե չասենք՝ առանցքայիններից մեկն է: «Սիրիայի տարածքով անցնող կոմունիկացիաների համար պայքարը բավական վաղուց է տարվում: Հիմա, ըստ էության, Սիրիայի մասնատման գործընթացի ականատեսն ենք լինում, և կարևոր է, թե դե ֆակտո մասնատման արդյունքում Մերձավորարևելյան հիմնական խաղացողներից ով ինչ կկարողանա ստանալ, առաջին

2018 թ. սեպտեմբերից սկսած՝ պետական արարողակարգի ծառայությունը «Ալեքսանդր հոթել»-ի հետ կնքել է միլիոնավոր դրամների 15 պայմանագիր՝ բոլորն էլ մեկ անձ գնման ընթացակարգով. «168 ժամ»

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի՝ նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ Արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, մեկ անձից գնման ոչ մրցակցային եղանակով երկու պայմանագիր է կնքել։ «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ից ՀՀ ԱԳՆ արարողակարգի ծառայությունը 5 միլիոն 416.200 դրամով ձեռք 1 բերել հյուրանոցային կեցության ծառայություններ, ապա «Էլիտ Քար Սերվիս» ՍՊԸ-ից՝ 2

Ազգային ժողովի աշխատակազմն ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ. «Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի նոյեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ի հետ եւ ձեռք է բերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ։ Այս պայմանագրով Ազգային ժողովն ապահովագրել է

Գորշության մի քանի երանգները

Արցախը կործանած Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատելը որեւէ պետական պաշտոնում բոլոր դեպքերում վարկաբեկիչ է: Էական չէ՝ այդ պաշտոնը քաղաքական է, թե այդպիսին չի համարվում: Կարեւոր է, որ այն մարդիկ, որոնք զբաղեցնում են այդ պաշտոնները, ամբողջությամբ կախված են Փաշինյանի քմահաճույքից եւ նրա կարգադրությամբ, հրամանով, հրահանգով կամ «խնդրանքով» կարող են զրկվել իրենց դիրքից։  Հետեւաբար, այն «արդարացումները», թե իբր

Այս հարթությունում պետք է փնտրել Փաշինյանի, նրա կնոջ կողմից սոցիալական ցանցերում անդադար տեսանյութերի, լուսանկարների, գրառումների տարածման նպատակները. «168 ժամ»

Նրանք կամ նրանց խորհուրդ տվողները վստահաբար գիտեն ալգորիթմների աշխատանքի մեխանիզմի, այդ տեխնոլոգիաների մասին, շատ լավ գիտեն նաև, որ տոլմա կամ ձվածեղ պատրաստելու, հեծանիվ վարելու ու համակարգչի առջև աշխատանքի իմիտացիա բեմադրելու տեսանյութերը զայրացնում են դիտողներին, ավելացնում են իրենց հանդեպ ատելությունը, մարդկանց ստիպում են հայհոյել։

Որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ. «Փաստ»

Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:

Թրամփը, Զելենսկին և Մակրոնը խոսել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի ուղիների մասին

Reuters-ի աղբյուրները հայտնել են Ելիսեյան պալատում տեղի ունեցած զրույցի մասին «Ամերիկայի ձայն». Դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Թրամփը, Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի դադարեցման խնդիրները։ Reuters-ի հետ կապնված յոթ իրազեկ աղբյուրներ նկարագրել են

Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում դեռևս գերի են պահվում բազմաթիվ քաղաքացիներ և զինվորներ. Շողակաթ Վարդանյան

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջում փոխանցում է Շողակաթ Վարդանյանի խոսքը՝ 1489 ֆիլմի դիտումից առաջ Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում, որտեղ ստացավ գլխավոր մրցանակը: «Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում դեռևս գերի են պահվում բազմաթիվ քաղաքացիներ և զինվորներ: Ես ուզում եմ, որ աշխարհն ուշադրություն դարձնի նրանց վրա ու ազատի նրանց, որովհետև ազատությունը ի ծնե նրանց տրված

Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքից բխող հարցեր, Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության այլ հարցեր։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք |

ՀՀ դեսպանը Կանադայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ զրույցներում վերահաստատել է հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Կանադայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ, ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու

Թուրքական ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին վերջին մի քանի ժամվա ընթացքում զանգվածային հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինյալների դիրքերին

Թուրքական ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին վերջին մի քանի ժամվա ընթացքում զանգվածային հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինյալների դիրքերին։ Թուրքիայի զինված ուժերը համապարփակ կրակային աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին, որոնք սիստեմատիկ կերպով դուրս են մղում քրդերին։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք 

«Մենք կարեւորում ենք ՄԻԵԴ որոշումների կատարումը». Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակության անդամ Կոնստանտինոս Էֆսթաթիուին

Խորհրդարանը հյուրընկալել է ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակության անդամ Կոնստանտինոս Էֆսթաթիուին

Կարեւորվել է Արցախի պետականության շուրջ համախմբումը

Դեկտեմբերի 11-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Ներկա էր նաեւ Արցախի թեմի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ղեկավար Մ․Բալայանը։ Հանդիպմանը կարեւորվել է Արցախի պետականության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ անելիքները։ Սրբազանը խոսել է Արցախի թեմի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի

Ալիևը խաղաղության ծրագիր չունի։ Նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել, դարձնելով հաշմանդամ պետություն. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է. «Ադրբեջանի նախագահը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, որովհետև հայատյացությունը և Հայաստանի դեմ պայքարը նրա համար ունի ներքաղաքական կենսական նշանակություն։ Ավելին, Ադրբեջանը շարունակում է մեծ տեմպերով զինել բանակը, որևէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել ՀՀ-ի հետ և ընթացս բանակցային գործընթացի այնպիսի նախապայմաններ է առաջ քաշում, որոնք ակնհայտորեն անհնարին է

Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից պայքարն սկսեց 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը դատելով պատվիրված նախնական կիլոգրամներից (170+200), մեդալի հավակնորդներից մեկը կարող էր լինել: Իր նախասիրած պոկում վարժությունում Անդրանիկը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կիլոգրամը, որից հետո ծանրաձողի քաշն ավելացրեց հինգ կիլոգրամով ու երկու անգամ անհաջողության մատնվեց՝ բավարարվելով չորրորդ տեղով: Գործերն ավելի

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական առաջնայնությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել կարևորագույն միջազգային համաժողովներից մեկի` Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահ Սիմեոն Ցոմոկոսին: Հունաստանում Հայաստանի դեսպանության էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական, քաղաքական, պաշտպանական ուղղություններում գրանցված զարգացումները, ներկայացրել տնտեսական առաջնայնությունները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031