Օրվա լրահոսը

Հայ-հնդկական Սփյուռքի համաժողովում Արշակյանն ընդգծել է Հնդկաստանի՝ ՀՀ-ին բարեկամ երկիր լինելը

Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է հայ-հնդկական Սփյուռքի համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների: Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer

Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը

12 դեկտեմբերի, 2024 թ․, Երևան․ Հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր․ ընկերությունը հատուկ միջոցառման ժամանակ ապագա ներդրողներին ներկայացրեց բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իր ծրագրերը և պարտատոմսերի թողարկման մանրամասները։ Ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր ընդհանուր 75 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։

Վաշինգտոնը չպետք է միջամտի սիրիական գործերին․ Թրամփ

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է խուսափել սիրիական հակամարտությունում ներգրավվելուց։ Սակայն, ըստ դիտորդների, ԱՄՆ համար դժվար կլինի հեռու մնալ միջազգային հարաբերությունների տեսանկյունից կարևոր տարածաշրջանային զարգացումներից: Սիրիացիները շարունակում են տոնել Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը, մարդիկ ուրախ են, սակայն այդ հանգամանքը հստակություն չի ավելացնում երկրի ապագայի հարցում։ Գաղտնիք չէ, որ Սիրիան

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցելու է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհուրդը կայացրել է որոշում, ըստ որի, կուսակցությունը մասնակցելու է Գյումրու ավագանու 2025թ. մարտի 30-ին նշանակված արտահերթ ընտրություններին:

«Դա քաղաքական խարդախություն է եւ տիպիկ նիկոլական». Լեւոն Զուրաբյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

Նույն գնահատականին է Լեւոն Զուրաբյանն արժանացնում նաեւ արդարադատության նախարարի ընտրությունը

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատում, Գուգարքում՝ անձրև

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն

Արմեն Տիգրանյանի ժամանումը Երևան գաղտնի է պահվել. նրան գաղտնի էլ ուղեկցել են թատրոն` ներկա գտնվելու Գոհար Գասպարյանի Անուշի պարտիայի հանձնմանը, իսկ ավարտին հեղինակը զարմանքից ճչացել է

Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ` մի ամբողջ օկտավ բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց. «Կեցցես, աղջի~կս… հիասքանչ է… Ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է… աներևակալիորեն լավ է…»:

ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ նոյեմբերի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում

«Օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով քաղաքապետարանը լիազոր մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը»

Պարզաբանում՝ օդի աղտոտվածության ցուցանիշների վերաբերյալ Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով (օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում) պայմանավորված, դիտվում են օդում փոշու պարունակությունների աճ։ Դա ցույց են տալիս նաև 2022 թվականից Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի որակի դիտարկիչ սարքավորումները։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց

Ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին. Արարատ Միրզոյան

Հայաստանը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որը վերջին անգամ ընդունվել է այս տարվա մարտ ամսին և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը։

Ադրբեջանի ղեկավարությունը տեղ չունի խոսելու, որ իբր այստեղից ադրբեջանցիներին դուրս են մղել. Լարիսա Ալավերդյան

Հայաստանում ապրած ադրբեջանցիների 90 %-ը նախօրոք փոխանակել կամ վաճառել են իրենց բնակարանները

«Սա վարկերի ներում չէ». կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը

«Եվ այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա: Կամ, եթե նույնիսկ տեսականորեն կա, այն ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրել իրենց ավագանին և քաղաքապետին, և մենք ընդամենն իրավական ընթացակարգերն ենք ապահովում»

ՔՊ-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին․ Լեւոն Զուրաբյան

Ըստ ընդդիմադիր գործչի, 2025-ը կարող է դառնալ հայաստանյան քաղաքական դաշտի առողջացման սկիզբ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն  ծածկոցներով: Երևանի քաղաքապետարան

«Ազնավուրն ասում էր՝ ոչինչ չի արվել հայոց ցեղասպանությունը կանխելու համար․ այո, ոչինչ չի արվել»․ Ֆերնան դը Վարեն

Ըստ Ֆերնան դը Վարենի՝ աշխարհն առերեսվում է այն փաստին, որ ատելության խոսքի գրանցված դեպքերը գնալով ավելանում են։

Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մեր ընտանիքի վրա ե՞րբ ծախսեցիք գումար, որ չիմացանք». արձագանքներ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

«Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան ծախսում է ձեր ընտանիքի բարեկեցության, օտարերկրյա շրջագայությունների, թանկարժեք մեքենաների եւ այլնի համար»:

Դեսպան Մակունցը ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 11-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն    

Սիրիայի հայ համայնքն այս պահին անմիջական վտանգի տակ չէ․ Լեւոն Զուրաբյան

Ընդդիմադիր գործիչը ճիշտ է համարում, որ Հայաստանի դեսպանատունը վերսկսի իր աշխատանքն այդ երկրում

ՄԹ Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավարի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել քայլեր ձեռնարկել միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ. Նարեկ Մկրտչյան

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Լոնդոնում հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավար Ջեսիկա Մորդենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Քրիստոֆեր Լոուն։ Քննարկել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել քայլեր ձեռնարկել միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ․ անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատելու, միջոցառումներ կազմակերպելու և փոխադարձ այցեր իրականացնելու

Բախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրո

Դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրական սահմանափակումը խանգարել է Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցում ստանալ իր նախկին ամուսնուց՝ Սարգիս Հակոբյանից, իրեն պատճառված տառապանքների համար: Ինչը, ըստ ՄԻԵԴ-ի, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: (Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի):

«Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակի մեջ է՝ իշխանության եւ ընդդիմության ձեռքին»․ Լեւոն Զուրաբյան

Ինչո՞ւ տապալվեց Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն, ըստ Լեւոն Զուրաբյանի

Արևմտյան ընկերությունները մեծացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Ուզբեկստան․ The Insider

Ռուսաստանը, չնայած Եվրամիության էմբարգոյին, որը սահմանվել է դեռ 2014 թվականից, հարևան երկրների միջոցով ստանում է արևմտյան ընկերությունների արտադրության հազարավոր դիպուկահար հրացաններ և միլիոնավոր պարկուճներ

«Ադրբեջանում հայատյացությունը, ատելության խոսքի տարածումն արվում է պետականահեն հիմքով»․ Անահիտ Մանասյան

Անահիտ Մանասյանը հայտարարեց․ «Ադրբեջանում տեսնում ենք տարբեր ուղերձներ, ելույթներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք բացեիբաց ատելության խոսք են»։

Յաշար Գյուլերը հանդիպել է Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի հետ

Վերջին օրերին նկատվում է Ադրբեջան-Թուրքիա երկկողմ շփումների ակտիվացում։

«Մեզ խփում են եւ մենք զիջում ենք ու այդ գործընթացը որեւէ տեղ չի կանգնում»․ Լեւոն Զուրաբյանն ամփոփում է 2024 թվականը

Լեւոն Զուրաբյանը տարակուսած է․ Նիկոլ Փաշինյանը դարձել է բլոգեր՝ «ընդ որում՝ վատ տեսակի բլոգեր»՝ դառնալով «Քարդաշյան ռեալիթի շոու»

«Շատ հաճախ պետությունները մինչև դիակները չեն տեսնում փողոցներում՝ քայլեր չեն ձեռնարկում»․ ՄԹ իրավաբան

Իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր Էվելինա Օչաբը մտահոգություն հայտնեց, որ ՌԴ-ն օգտագործում է արհեստական բանականությունը, ստեղծել է ցանցեր և արդյունաբերական մասշտաբով մոլորության ու ստի քայլեր է ձեռնարկում։

ԼՂ-ից բռնի տեղահանված նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

Տարածաշրջանը պայթում է, իսկ Փաշինյանը զբաղված է իր ընտանիքի ռեալիթի շոուն բեմադրելով. Նաիրա Զոհրաբյան

Իսկ այս ընթացքում Ադրբեջանն իր զորքերը կանգնեցրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031