Օրվա լրահոսը
ՄԻԵԴ-ը հրապարակել է մարտի 1-ին կալանավորված Դավիթ Մաթևոսյանի գործով որոշումը
ՄԻԵԴ-ը որոշել է, որ խոչընդոտվել է դիմողի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու (Կոնվենցիայի 11-րդ հոդված) իրավունքը: Բացի այդ` դատարանը որոշել է, որ պատասխանող Պետությունը, վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 13 հազար 200 եվրո:
Շան-Շա Թեքգյոզյան. «Հայ գրականության մեջ կինն ավելի շատ երեւում է պլակատային կերպարով»
Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի խոսքերով, «Երրորդ սեռը» արագ կարդացվող գիրք է, իսկ նրա շուրջ աղմուկը` կարծրատիպերի հետեւանք:
Վիտալի Բալասանյանին «ապրիլյան» հանձնաժողով հրավիրելու կարիք դեռ չկա. Անդրանիկ Քոչարյան
«Մութ էջերը կգտնվեն`եթե կան». Եթե հանձնաժողովի հարցերին պատասխանելուց խուսափողներ կլինեն, ապա ստիպված կլինեն մտածել, թե ինչպե՞ս են հարցի քաղաքական պատասխանատվության տակից դուրս գալու
Տիգրան Վիրաբյան. Որոշներն ընկել են սև ցուցակ, և մի քանի տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցել չեն կարող. «Ա1+»
Սև ցուցակի մեջ ըստ Վիրաբյանի՝ կան հայտնի ընկերություններ, որոնց անունները փոխքաղաքապետը չնշեց։
Ընտանիքը տղամարդու և կնոջ նվիրագործված միությունն է. «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» համաժողովի հայտարարությունը
Արդի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անհրաժեշտ է գտնել հավասարակշռված և գործուն լուծումներ՝ վերաիմաստավորելու Եկեղեցու և հոգևորականի դերը քրիստոնեական ընտանիքի ամրապնդման, հասարակության հոգևոր սննդի ապահովման ու դաստիարակության գործում:
Միքայել Հարությունյանը պետք է ձեւ գտնի, կապ հաստատի ապրիլյան հանձնաժողովի հետ. Անդրանիկ Քոչարյան
Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանն էլ կներկայանա հանձնաժողով
««Հայաստանի փոքրիկ երգիչները» ոտքի կանգնեցրեց ամբողջ Լիտվան». համերգային շրջագայություն Լիտվայում և Գերմանիայում
Սույն թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը տեղի է ունեցել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությունը Լիտվայում և Գերմանիայում։ Հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առիթով համերգով հանդես
Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին ահազանգում է
Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է գտնվում: Վանքի հյուսիսային պատը խարխլված է և ուր որ է փլվելու է և վնասելու ուխտավորներին և զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետևանքներ: Այս մասին դեռևս 2 մայիս, 2019 թվակիր նամակով, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն, առ այսօր
Նախընտրական պահից սկսած մինչև պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունների գերնպատակն է եղել վնասել օպերատորների գործունեությունը` այն հասցնելով պայմանագրերի լուծման. «Սանիթեքի» հայտարարությունը
Ամփոփելով նշվածը` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական և պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:
Նկարչուհու խորհրդավոր աշխարհը
Կարոլինա Մարկոսյանն ունի մեծ լսարան, համակիրներ ՖԲ սոցիալական ցանցում: Նկարչուհին ամեն օր իր արվեստի, բազմանախշ զգացողությունների մասին է խոսում, ցուցադրում իր ստեղծագործությունները: Ամեն օր նա տարբեր է, չկրկնվող: Կարոլինա Մարկոսյանի Քոչարի վրա գտնվող արվեստանոց գնալուս շարժառիթն էլ նրան ու նրա արվեստին ծանոթանալն էր: Կարոլինան ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Նկարչուհին տասներեք տարի
Հայաստանի 18 սամբիստ մասնակցում է աշխարհի առաջնությանը
Այսօր Տաշքենդում մեկնարկում է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացված է 18 մարզիկով: Աշխարհի առաջնության տատամիում երիտասարդների մրցակցությունում մեդալների համար պայքարելու են 52 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 57 կգ՝ Դավիթ Իսրայելյանը, 62 կգ՝ Նարեկ Դալլաքյանը, 68 կգ՝ Դավիթ Գաբրիելյանը, 82 կգ՝ Կարեն Հովհաննիսյանը և 100 կգ՝ Արման Ավանեսյանը: Պատանիների պայքարում Հայաստանը կներկայացնեն
Պարզվում են 29-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին,
Կարեն Խաչանովը պարտվեց իտալացուն
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում ընթացող ATP մրցաշարի երրորդ շրջանում չկարողացավ հաղթահարել Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիո Ֆոնյինիի արգելքը եւ դուրս մնաց պայքարից: 23-ամյա Խաչանովը 3:6, 5:7 հաշվով զիջեց իրենից ինը տարով մեծ մրցակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ձվեր նետելու ակցիայի մեջ անկեղծության պակաս զգացի եւ փորձ՝ կապելու սեփական ակցիան կառավարող ուժի հետ»
Պատգամավորները դատապարտում են՝ եթե դուր չի գալիս ԶԼՄ-ի հրապարակումը, դա չի նշանակում, որ պիտի բադրիջան, պոմիդոր, ձու, կաղամբ կամ «կիսլատա» առնես ու գնաս խմբագրություն: «Պիտի չլինի ընտրովի արդարադատություն, հենց արդարադատությունը լինում է ընտրովի, մենք կանգնում ենք նման խնդրի առջեւ: Ինձ համար լրատվամիջոցի անվանումը կարեւոր չէ, ինձ համար կարեւորը երեւույթն է: Եթե ինձ դուր չի գալիս
«Կասկածներ ունեմ, որ ՀՀ-ի դեսպանատունը Իսրայելում հնարավոր է գարնանից շուտ չբացվի». Ալեքսանդր Ցինկեր
Ըստ Ալեքսանդր Ցինկերի՝ հիմա ՀՀ քաղաքացիների հայացքում ինչ-որ բան փոխվել է. նրան թվում է՝ դա հույսն է:
Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ:
Նախատեսվել է Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը հաստատվեց
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը: Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու
Տնտեսվարողն առաջարկում է՝ Կոմիտասի կամերային տան հարակից ջրավազանը քանդել՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել
Երեկ ավագանու նիստի օրակարգի հարցերը քննարկելուց, ապա հաստատելուց հետո հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն անդրադարձավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարակից տարածքի, մեղմ ասած, անմխիթար վիճակին: Իսպիրյանը նկատեց՝ այս տարի մեծ շուքով նշեցինք Կոմիտաս վարդապետի 150 ամյակը, սակայն, այսօր նրա անունը կրող կամերային երաժշտության տան շրջակա միջավայրը գտնվում է շատ վատ վիճակում.
Գործազուրկների թիվը նվազում է արտագաղթի հետևանքով. Թադևոս Ավետիսյան
ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են աշխատանքի շուկան (հղումը): Մասնավորապես, 2019 թվականի 1-ին եռամսյակի համեմատ՝ 2-րդ եռամսյակում շուրջ 60 հազարով նվազել է աշխատուժից դուրս բնակչության թիվը, այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության այն հատվածը, որոնք աշխատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթե
Պետգնումներում պահանջները խստացնում են՝ պարտադիր է բանկային երաշխիքը
Այսօր կառավարության նիստին, երբ ներկայացվում էր նախագիծը՝ պետական գնումներին մասնակիցներին, այսպես ասած՝ բանկային երաշխիք ներկայացնել պարտադրելու վերաբերյալ, բուռն քննարկում եղավ: Վարչապետը նույնիսկ զայրացավ, թե կարեւոր խնդիրի վերաբերյալ որոշման շուրջ ինչ-որ տարաձայնություններ կան: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այս որոշումը դեռ ամիսներ առաջ պետք է ընդունած լինեին: Կառավարության անդամներից մեկը մտահոգություն հայտնեց, թե նոր ստեղծված կամ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը: Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը: Խորապես մտահոգված ենք Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակով և մեր անվերապահ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ Սիրիայի ժողովրդին և այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցներին: Միջազգային հանրությունն ու կառույցները ամենասեղմ ժամկետներում պետք է գործադրեն
Ի՞նչ էր ուզում հայտարարել ցմահ դատապարտյալը
1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված 56-ամյա Ստեփան Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարան էր տեղափոխվել բողոքի քննությանը մասնակցելու համար: Ինչպես տեղեկացրել ենք, թե նրա պաշտպանը, թե բողոք բերած դատախազ Բատիկյանը չներկայացան քննությանը: Դատավոր Ռ. Մխիթարյանին, երբ արդեն հետաձգել էր դատական քննությունը, Ստեփանը դիմեց, հայտնելով՝ ցանկանում է հայտարարություն անել: Սակայն երբ դա չհաջողվեց, քանի որ նիստն ըստ
Դանակահարություններ Երևանում. «Դայմոնդ» ֆիթնես ակումբի և «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ի տնօրենները հիվանդանոց են տեղափոխվել. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը
Կառավարության նիստին Արայիկ Հարությունյանը Աղաջանյանի «սուտը» բռնեց
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է Երեւանի 2801 ամյակը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարությունները, որոնք ամեն տարի նշվում են հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի տեղափոխել հոկտեմբերի 19-ին՝ հաշվի առնելով այդ օրվա ծանրաբեռնվածությունը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց՝ նախագծում նշված է, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-15-ը սպասվում
«Պարոն Փաշինյան, ավելի քիչ խոսեք միացման մասին եւ ավելի շատ գործեք»
«Քանի Երեւանը աղմկում է միացման մասին, Բաքուն պատասխան աղմուկն է բարձրացնում։ Այնինչ Երեւանը բացարձակ կարիք չունի հայտարարելու, որ Արցախը Հայաստանի մաս է, քանի որ իրականում արդեն 30 տարի այդպես է։ Ընդամենը պետք է դադարեցնել «անկախ ԼՂՀ» թատրոնը, վերականգնել արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական իշխանության մարմիններ ընտրելու իրավունքը, որը նրանցից խլեց ՀՀՇն դեռ 90-ականներին, եւ վերացնել մի
Զարեհ Սինանյան. Նպատակ է Հայաստանը դարձնել այն կենտրոնը, որտեղ սփյուռքահայ գործարարն առանց որևէ խոչընդոտի կկարողանա կյանքի կոչել իր բիզնես գաղափարները
«Այսօր հարյուրավոր սփյուռքահայ գործարարներ, տարբեր ոլորտների անհատ մասնագետներ, ինչպես նաև համահայկական կառույցներ իրենց կարևոր ներդրումն են բերում Հայաստանի զարգացման գործին՝ փորձելով դեպի Հայաստան ուղղել իրենց ֆինանսական, գիտական ու գաղափարական միջոցներն ու կառավարչական հմտությունները: Համոզված եմ, որ մեր համազգային ներուժը, որն ահռելի է, թույլ կտա օրեցօր փոխել ու նոր մակարդակի հասցնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, մասնավորապես բիզնես ոլորտում»,-ասաց Գլխավոր հանձնակատարը:
Եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը. «168 ժամ»
1992թ. ձեւավորված, ծանր ուղի անցած «Հայաստան» հիմնադրամն իր գործունեության ընթացքում ընդհանուր 370 մլն դոլարի արժողության 1300 ծրագիր է իրականացրել (եւ իրականացնում) Հայաստանում եւ Արցախում։ Ընդ որում, այդ ծրագրերը ժամանակի հետ համաքայլ փոխվել են։ Առաջին տարիներին ծրագրերը Արցախին ու աղետի գոտուն էին ուղղված։ Հետո եկավ ենթակաոուցվածքների շրջանը։ Իհարկե, կարելի է ասել, որ խոսքն առաջին հերթին՝ էլի
Կառավարությունը չպետք է բավարարվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմամբ և դափնիների վրա հանգստանա. «Փաստ»
Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ՏՏ ոլորտին տրամադրվող արտոնությունների տրամադրումը նախկին իշխանություններից եկող նախաձեռնություններ են, ներկայիս իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել որպես իրենց հիմնական ձեռքբերում։
Ինչպես գյուղական նախկին ուսուցիչը դարձավ տիկնիկագործ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գյուղի նախկին ուսուցչուհի Մարինե Խաչիկյանը արդեն երեք տարի է՝ զբաղվում է ձեռագործ աշխատանքների պատրաստմամբ, սակայն հիշում է, որ մանկությունից սկսած՝ ինքը թելերի ու գործվածքների աշխարհում է. Մինչ կերպարային տիկնիկներ ստեղծելը, Մարինեն փորձել է նաեւ պայուսակներ պատրաստել, ապագայում էլ ծրագրում է համատեղել կտորն ու գործվածքը` ստեղծելով թե ավելի նորացված պայուսակներ եւ թե հագուստներ։


















































