Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Հայաստանցի մեկնաբանները միանգամայն արդարացիորեն նշում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն չկա: Իսկապես, քաղաքացիների կամավոր միավորումներ, որոնք սահմանում են մարդկանց մեջ հորիզոնական կապեր, որոնք գործում են իրենց կանոնադրությունների շրջանակներում եւ ենթակա չեն, հաշվետու չեն իշխանություններին, Ադրբեջանում իսկապես չկան: Ռուսաստանում, Բելառուսում եւ բազմաթիվ այլ երկրներում նույնպես չկան: Իսկ Հայաստանում կա՞ն: Կտրուկ դատողություններ չանելու համար նշենք, որ մինչեւ 2018 թվականը դրանց սաղմերը տարբեր ոլորտներում դրսեւորվում էին: Թե՛ խորհրդային շրջանից մնացած կազմակերպումները, թե՛ նորաստեղծ հ/կ-ները դրսեւորում էին հարաբերական ինքնուրույնություն: Իշխանափոխությունից հետո աստիճանաբար պարզվեց, որ «նոր հ/կ-ների» գրանտատուները Փաշինյանի ջերմ երկրպագուներն…
























































