Օրվա լրահոսը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության մասին

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում

Բրոնզ, արծաթ և ոսկի

Հոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների` մինչև 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգևի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը: Մեզ համար հատկապես արդյունավետ և ուրախալի էր հոկտեմբերի 10-ը, քանի որ ասպարեզ մտած մեր ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները,

ՀՀ-ում ԵՄ դեսպան. «ԵՄ-ն Հայաստանում չի փոխել իր քաղաքականությունն ու կեցվածքը»

Դեսպանը ԵՄ-ՀՀ հետագա հարաբերությունների մասին խոսեց «առանց ձայնագրության» ձևաչափով ու ոչ լուսաբանման համար

Մեքենաները կերել են մարդկանց

Այն, ինչ այսօր եւ այս օրերին կատարվում է Երեւանի կենտրոնում՝ ոչ «պիկ» ժամերին, այլ կերպ, քան ձեւափոխելով անգլիացի մտածող Թոմաս Մորի հայտնի խոսքը՝ «Ոչխարները կերել են մարդկանց», հնարավոր չէ նկարագրել: Ամենուր անանցանելի փողոցներ են՝ հետիոտների «զեբրաները» կարմիր թե կանաչ լույսերի ժամանակ՝ մեքենաներով փակված: 10 րոպեում անցնելիք ճանապարհը մեկ ժամում ես անցնում: Այն, որ «դատարկված» Երեւանում

«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում նկարչուհի Մերի Մունն արժանացել է առաջին մրցանակի

Ս. թ հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կայացել է «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը: Մրցույթին մասնակցել են 54 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում, հեղինակավոր ժյուրիի կողմից առաջին մրցանակի է արժանացել հայաստանցի նկարչուհի Մերի Մունը (Մերի Ամիրխանյան): Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները: «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այլևս անտեսում ՀՀԿ-ականների հետ իր բարեկամախնամիական կապերը

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե բարեկամախնամիական կապերով իշխանությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իսկապես պատրա՞ստ է դեմ դուրս գալ նրանց ու առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, թե՞ նա իր քայլերը, այնուամենայնիվ, պիտի համաձայնեցնի Բաղրամյան 26-ի հետ: Ըստ քաղաքագետի, ժողովուրդը շատ վաղուց էր Գագիկ Ծառուկյանին նախագահ տեսնում: «Ժողովուրդը 2013 թվականի նախագահական

Հայտնի ռուս ճարտարապետների բաց նամակը «Զվարթնոց» օդանավակայանի մասին

Մեծարգո Սերժ Ազատի, DOCOMOMO international (շինությունների, տեսարժան վայրերի և քաղաքաշինության օբյեկտների փաստագրման և կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքը տեղեկություն է ստացել 1980 թ ականավոր հայ ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերկեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով կառուցված «Զվարթնոց» օդանավակայանի շինության պատրաստվող քանդման մասին։ Ռուսաստանի և աշխարհի ճարտարապետական հանրությունը

Վարդան Պետրոսյանի գործ. ոստիկանության փորձագետն ասաց, որ առաջնորդվում է Սովետական Միության ոստիկանների հրամանով

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հրավիրված ոստիկանության մարզային վարչության փորձագիտական խմբի փորձագետ Թորգոմ Եգորյանին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց, թե ո՞ր կետով է նախատեսված, որ փորձագետը կարող է լուսանկարել եւ մասնակցել դեպքի վայրի զննությանը: Հարցը տրվեց միայն այն պատճառով, որովհետեւ Թորգոմ Եգորյանը հայտնեց, որ ինքը մասնակցել է դեպքի վայրի զննությանը,

Տաճատ Վարդապետյանը հորդորում է`«հետամուտ լինենք»

ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան եւ ջավախահայերի խնդիրները

Մեսրոպագիր. Ռուսական անմահ քծնանքը

Եվ դրա հայկական դրսեւորումները Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ հետ վարժվել սովետական անցյալից: Իսկ սովետի ամենազզվելի դրսեւորումներից մեկը զանազան «պառադներն» էին ու «կամպանիաները», որոնց ժամանակ մեծարվում էին «կուսակցության եւ երկրի առաջնորդները»: Ինձ ոչ մեկը չի կարող համոզել, թե մարդիկ իսկապես գժվում էին ընկ. Ստալինի, Կիրովի, Մալենկովի, Միկոյանի կամ Խրուշչովի համար: Ինձ ոչ մեկը չի կարող համոզել,

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը կարող է փոխվել (Տեսանյութ)

Իսկ պատվիրակության նախագահի փոփոխության հարց չի քննարկվել

ԱՊՀ գագաթաժողովում 15 փաստաթուղթ է ընդունվել. БЕЛТА

Մինսկում անցկացվող ԱՊՀ գագաթաժողովում երկրների նախագահները 15 փաստաթուղթ են ուսումնասիրել և ստորագրել, հայտնում է «Բելտա»-ն: Ընդունված փաստաթղթերից է Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված ԱՊՀ երկրների ուղերձը: Հայտարարություն է ընդունվել «Թմրանյութերի վերահսկման միջազգային համակարգի պահպանման և կատարելագործման» մասին: Որոշումներ են ընդունվել ԱՊՀ երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, «Ընկերակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի, Անօրինական ներգաղթի,

Սամվել Հարությունյան. «Նաիրիտի» ու «Որոտանի» ՀԷԿ-ի միջեւ գործարքներում Սուրիկ Խաչատրյանի «մատը խառն է» (Տեսանյութ)

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը համոզված է, որ ինչպես կառավարության թեթեւ ձեռքով «Նաիրիտ 2-ը» անցավ Որոտանի» ՀԷԿ-ի հաշվեկշիռ, այնպես էլ առաջիկայում ամբողջ «Նաիրիտն» է փոխանցվելու ՀԷԿ-ին` չվճարված պարտքի դիմաց: «Այնինչ, «Նաիրիտ» միավորման միայն մետաղական մասը , եթե որպես մետաղի ջարդոն վաճառվի, ինչպես հաստատում է ձեռնարկության 90-ականների տնօրեն Գագիկ Ներսիսյանը, ապա 270 միլիոն դոլարի եկամուտ կունենան:

Անահիտ Բախշյանն ուզում է համոզվել, որ աղբահանող օպերատորները հայ չեն (Տեսանյութ)

Այսօր «Երեւան-2025» միջազգային կոնֆերանս է կազմակերպվել՝ նվիրված մայրաքաղաքի մի շարք խնդիրների լուծմանն ու զարգացման հեռանկարներին: Կոնֆերանսին ելույթ ունեցավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որն ի թիվս մի շարք ծրագրերի, վստահեցրեց, որ մինչեւ 2025 թվականը Երեւանը կունենա աղբամշակման կայան: Արեյանի զեկույցն ավելի շատ հետաքրքրում էր «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, որը ելույթը լսելուց հետո մեզ հետ զրույցում

«Ամբողջ տարին ուրախ-ուրախ աշխատում ենք, գալիս ա բերքահավաքի ժամանակը՝ գյուղացուն լացացնում են»

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերումը դեռ նորմալ չսկսած՝ անորոշ ժամանակով դադարեցվել է: Երեկ Աղավնաձորում գյուղացիները գլուխները բռնած չգիտեին ինչ անել՝ եղանակային պայմանները վատանում են, իսկ խաղողն էլ հասունացել է եւ ըստ գյուղացիների՝ օրեցօր կորցնում է որակական հատկանիշները: Գյուղի 70 գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի մթերման պայմանագիր կնքած «Արմենիա Վայն» գործարանի պատասխանատուները հայտնել են, որ մթերումը

Առայժմ` 1-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ

Հարավային Կորեայում մեկնարկած սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները հաջող են մեկնարկել: Առաջնության մեկնարկային օրը 48 կգ քաշային կարգում հանդես եկած Եվրոպայի այս տարիքային խմբի չեմպիոն Լենդրուշ Զատիկյանը դարձավ բրոնզե մեդալակիր` Հայաստանի հաշվարկին բերելով առաջին մեդալը: Այսօր Սեուլում մեր հավաքականը զարգացրեց հաջողությունը: Սեյրան Սահակյանը 90 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի, իսկ

Միլանում ու Բեռլինում լուծեք ձեր հարցերը. Լուկաշենկոն՝ Ուկրաինային, ԱՊՀ գագաթնաժողովում. БЕЛТА

2016թ. ԱՊՀ նախագահությունը կստանձնի Ղրղզստանը, իսկ 2015թ. համանախագահող երկիր կլինի, այս մասին Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ հայտնել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը՝ ավելացնելով, որ 2015թ. ապրիլին Բիշկեքում կանցկացվի համագործակցության պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպում: 2015թ. նախագահությունը կստանձնի Ղազախստանը, իսկ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա մյուս տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փոխանցում է «Բելտա»-ն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

«Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են». սրտաբան

Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը՝ նշելով, որ հիվանդությունը հիմնականում գլուխ է բարձրացնում աշնանը եւ գարնանը: Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է այս շրջանում մթնոլորտային ճնշման տատանումների, անկայուն եղանակի, օդում թթվածնի քանակի պակասեցման հետ։ Օրդյանը նկատեց, որ

Տարոն Մարգարյանը՝ իշխանափոխության ու Գագիկ Ծառուկյանի մասին (Տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացի ՀՀ ներկայիս նախագահից, այլ նախագահ չի տեսնում: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե պատկերացնո՞ւմ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահի պաշտոնին, պարոն Մարգարյանն ասաց. «Ես կարճ ու հստակ պատասխանեմ, իմ անձնական կարծիքն է` մենք ունենք մեր երկրում նախագահ` Սերժ Սարգսյանը, որը նաեւ իմ կուսակցության նախագահն է»: Նշենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան»

Գալուստ Սահակյանը Դավիթ Ուսուպաշվիլիին առաջարկել է`«Լինել կամուրջ իրար համար» (Տեսանյութ)

«Լինել կամուրջ իրար համար»,- համագործակցության այս բանաձեւը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` 6-8-ը Վրաստան կատարած այցի ժամանակ: Պատվիրակության կազմում եղել են եւ ՀՀԿ-ական, եւ ընդդիմադիր պատգամավորներ, հանդիպումներ են եղել Վրաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփելով ԱԺ նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության այցը Վրաստան, խորհրդարանի

«Մժեղներին ուղարկում են՝ փղերին դաստիարակելու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համեմատությունը՝ ՓՄՁ-ից փաստաթղթեր ներկայացնելու պահանջի վերաբերյալ Չնայած կառավարությունը խոստացել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի պահանջներից մեկը՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը, հետաձգել մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը, ու սա դեռ Ազգային ժողովն էլ պետք է ընդունի, իսկ օրենքից դժգոհ հանրությունն էլ կարծես թե հանդարտվել է, սակայն օրենքի մասին քննարկումները տարբեր հարթակներում

Նոր բնակարանների բանալիներ է հանձնվել Երևանի պատվավոր քաղաքացիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարդուհի Վարդերեսյանին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան

Մեծարեցին հենց «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճերի բանակային ըմբիշները երեկ ուշ երեկոյան վերադարձան Նյու-Ջերսիից, որտեղ մասնակցում էին ըմբշամարտի Զինված ուժերի աշխարհի առաջնությանը: Մեր բանակային մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանի բանակի կենտրոնական մարզական ակումբը, գերազանց հանդես եկան Ամերիկայում: Ազատ ոճում Նարեկ Սանոյանը 65 կգ քաշայինների պայքարում նվաճեց արծաթե մեդալ, իսկ Վիկտոր Կազիշվիլին պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ 98

Կարեն Պետրոսյանի դին վերադարձվեց Հայաստանին. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին այսօր վերադարձվել է Հայաստանին, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Լուսինե Մուսայելյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

«Եկեք չմոռանանք մարտի 1-ին ով զորք ու իր թիկնապահներին հանեց ժողովրդի դեմ» (Տեսանյութ)

Ծառուկյանի թեկնածության ու իշխանափոխության մասին «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի կարծիքը

Գրավատան ոսկերիչ-փորձագետը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

Պարույր Փափազյանը կալանքի տակ է 2013 թվականի մայիսից Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2013 թվականի մարտի 22-ին՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի կողմից: Մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2013 թ. դեկտեմբերի 9-ին, որը նույն օրը ստացվել է դատարանում:

ԵՊՀ-ն հերքում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պատճառով մեծաթիվ դասախոսների հեռանալը

Ըստ բուհի լրատվականի, ընդամենը երեք դասախոս է այդ պատճառով հրաժեշտ տվել մայր բուհին

Ուրիխանյանը քաղաքացիներին հորդորում է ահազանգելուց առաջ փաստեր հավաքել, որ պատասխանատվության կանչեն

Այսօր Եռյակի ուժերի ներկայացուցիչները քաղաքացիների ահազանգերի համար ստեղծել են թեժ գիծ: Նրանք մարզային հանրահավաքների ժամանակ հորդորում էին քաղաքացիներին, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, եթե հանկարծ իրենց խոչընդոտեն գալ Երեւան, կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 055821927 կամ 011 513306: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ինքն արդեն 1 ահազանգ է ստացել Աշտարակից.

Փոխվարչապետն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը: Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը Հայաստանում է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների տարեկան համաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նոր՝ 2016-2020թթ. ծրագրային փուլի նախապատրաստման համար: Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031